Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     «Առաջնային ներդրումային արտոնություն» պետական օժանդակության վերաբերյալ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում մասնավոր ներդրումների խրախուսմամբ, դրանց համար բարենպաստ պայմանների ստեղծմամբ, տնտեսական համակարգի կայուն զարգացմանը, տնտեսական երկարաժամկետ աճին, տնտեսության կայունությանը, բնակավայրերի հավասարաչափ զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի խրախուսման և  խթանման անհրաժեշտությամբ։ 

     Առաջարկվում է առաջնային ներդրումները խրախուսելու նպատակով օժանդակություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու, մշակող արդյունաբերության և ծառայությունների մատուցման ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով։                                                                                          

  • Տևողություն

    21.06.2024 11.07.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 447

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.06.2024

Մովսես արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Կազմակերպությունը դեմ է նախագծին, քանի որ դա հակասում է Հարկային օրենսգրքի հայեցակարգի այն դրույթին, որ արտոնությունները խրախուսելի չեն: Այս պարագայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մեզ տրամադրված նյութերիմեր նախորդիվ վերլուծությունները՝ ԱԱՀ և մաքսատուրքի գծով արտոնությունների տրամադրման արդյունավետության մասին, թույլ են տվել եզրակացնելու, որ այդ արտոնությունները արդյունավետ չեն, հիմնականում չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, շատ հաճախ արտոնություն ստացած նորահյատ կազմակերպությունները լուծաչվում են, սնանկանում են: Ակնհայտ է, որ այդ գործընթացում եղել է և հիմա էլ շարունակվում է համակարգային կոռուպցիայի գործընթացը: Հետևապես համակարգային կոռուպցիայի նոր գործիքի ներդրմանը մենք դեմ ենք: Պետք է կիրառել միջազգային պրակտիկայում ներդրողներին խրախուսելու այլ գործիքներ՝ այն էլ միայն ՀՀ ռազմավարական ծրագրերի ներդրման շրջանակներում իրականացվող ծրագրերի նկատմամբ:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: