ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻ
1․Առկա իրավիճակը և իրավական ակտի անհրաժեշտությունը։
Հանրապետությունում գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարա-ծքները հիմնականում գտնվում են ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։ Նշված հողերի զգալի մասը կամ ընդհանրապես չեն օգտագործվում, կամ ցածր է դրանց մշակության արդյունավետությունը, որը պայմանավորված է այդ հողերի բնական բերրիության փոքր ներուժով, գյուղատնտեսական մշակաբույսերի ցածր բերքատվությամբ, մշակության համար առավել պահանջված մշակաբույսերի տեսականու ընտրության խիստ սահմանափակ հնարավորություններով, աշխատանքա-յին և ֆինանսական ռեսուրսների մեծ ծախսերով, գյուղատնտեսական արտադրանքի բարձր ինքնարժեքով և ցածր եկամտաբերությամբ։
Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքների վիճակի վերաբերյալ վերջին ուսումնասիրություններն ու դիտարկումները կատարվել են ավելի քան 20 տարի առաջ։ Այդ ընթացքում նշված հողատարածքները դեգրադացվել են, կորցրել իրենց առանց այդ էլ ցածր բերրիությունը և դրանց մշակությունը դարձել է տնտեսապես ոչ ձեռնտու։
Վերջին տասնամյակներին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվել է օդի ջերմաստիճանի նկատելի բարձրացում։
Կլիմայական գործոններով պայմանավորված զգալիորեն ավելացել է բույսերի ջրապահանջարկը և մեծացել հողի մակերևույթից ջրի անարդյունավետ գոլորշիացումը, խախտվել մշակաբույսերի համար նախկինում մշակված ջրային ռեժիմները, նորագույն տեխնոլոգիաներ են ներդրվել, ուստի ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի N 654-Ն որոշմամբ հաստատված «Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը կորցրել է իր արդիականությունն ու կիրառելիությունը։
Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողերը գյուղատնտեսական շրջանառության մեջ ներգրավելու ու արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ են կապիտալ մեծ ներդրումներ՝ ոռոգման ենթակառուցվածքների ապահովման և հողերի մելիորատիվ վիճակի բարելավման ուղղությամբ, որի հնարավորությունը հողօգտագործողների մոտ բացակայում է։ Ուստի ներկա փուլում կարևորվում է նորարարական լուծումներով միջոցառումների մշակումն ու աջակցության ծրագրերի միջոցով դրանց իրականացումը։
Նախագծով սահմանված միջոցառումների իրականացումը հնարավորություն կընձեռնի նաև փորձացուցադրական տեղամասերի ստեղծման միջոցով գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների հղօգտագործողներին հողերի արդյունավետ օգտագործման և բարձր եկամտաբերության ապահովման լավագույն փորձի ուսումնասիրության և ընդօրինակման համար։ Կոնկրետ օրինակներով հողօգտագործողներին կտրվի մասնագիտական խորհրդատվություն հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, բերրիության բարձրացման, արդյունավետ ոռոգման, մշակաբույսերի տեսակների և սորտերի ընտրության, կիրառվող ագրոտեխնիկական միջոցառումների վերաբերյալ։
2․ Խնդրի սահմանումը
Հանրապետությում գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող մի շարք համայնքներում հազարավոր հեկտարներ տարիներ շարունակ չեն մշակվում։ Նշված հողերի մելիորատիվ վիճակը բարելավելու և օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար պահանջվում է կապիտալ մեծ ներդրումներ և համապատասխան մշակության տեխնոլոգիաների իրականացում, որի հնարավորությունը հողօգտագոր-ծողների մոտ բացակայում է։
3․ Կարգավորման նպատակը
Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում անհրաժեշտ միջոցառումների սահմանման և աջակցության ծրագրերով դրանց իրականացման միջոցով գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողերի գյուղատնտեսական շրջանառության մեջ ներգրավումը և մշակության արդյունավետության բարձրացումը՝ ռեսուրսախնայող տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ։
4․ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Ակնկալվող արդյունքը
Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքները կներգրավվեն գյուղատնտեսական արտադրության մեջ, կավելանա հանրապետությունում մշակվող վարելահողերի տարածքները, կբարելավվի դրանց բերրիությունը, ջրային ռեսուրսների օգտագրծման արդյունավետությունը կբարձրանա և կավելանա համախառն բերքի ծավալները։
6․Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության առաջնահերթություններով նախատեսված է նվազեցնել չօգտագործվող հողատարածքները և զարգացնել հողային շուկան և բարելավել ոռոգման համակարգը։
-
Քննարկվել է
13.05.2024 - 31.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1596
Տպել