Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագիր
-
17 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լիանա Բաբաջանյան 26.01.2018 15:15:04 | Ակնհայտ է, որ դայակներին վճարվող աշխատավարձը կամ ծառայության համար վճարը հարկվելու է եկամտահարկով: Սակայն նախագիծն անպատասխան է թողնում այն հարցը, թե ով պետք է վճարի եկամտահարկը՝ ծնողը, դայակը թե պետությունը: | Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կարգի նախագծի 10-րդ կետի համաձայն` ծրագրի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներից շահառուին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվում է աջակցություն՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձավճարի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, ինչը հարկման ենթակա չէ: Իսկ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի շրջանակներում դայակին տրվող գումարից եկամտային հարկի վճարման համար, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, որպես հարկային գործակալ հանդես է գալիս գործատուն՝ տվյալ դեպքում ծրագրի շահառու հանդիսացող ծնողը: | |
2 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 08.02.2018 15:24:45 | Առաջարկում ենք քննարկման ներկայացված «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգում (այսուհետ Կարգ) վերացնել Ծրագրի նպատակի, այն է «երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի աշխատանքի վերադառնալուն աջակցության տրամադրում», և Կարգի «Ընդհանուր դրույթներով» նախատեսվող աջակցություն ստացող շահառուների ընտրության հետ կապված պահանջների միջև հակասությունը: Ծրագրի նպատակն ու անվանումն ենթադրում են, որ դրանում ընդգրկվելու հնարավորություն պետք է ունենան արդեն իսկ աշխատանք ունեցող կանայք, ովքեր ցանկանում են մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնալ աշխատանքի, մինչդեռ Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոններում «առավել երկար ժամկետով հաշվառված» լինելու նախապայմանը (Ընդհանուր դրույթներ, կետ 5) զգալիորեն նեղացնում է պոտենցիալ շահառուների շրջանակը, քանի որ աջակցություն ստանալու հավանականություն ունեցող «երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձինք» կարող է երբևէ նախկինում հաշվառված չեն եղել գործակալությունում: | Նախագծի հավելվածի 2-րդ կետը խմբագրվել է: Միաժամանակ հարկ է նշել, որ Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոններում կարող են հաշվառվել ոչ միայն գործազուրկ, այլ նաև զբաղված անձինք: | |
3 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 08.02.2018 15:24:45 | Առաջնահերթությունների ցանկի մեջ ներառված աշխատաշուկայում անմրցունակ խմբերի ներկայացուցիչների (Ընդհանուր դրույթներ, կետ 4 և 5) Ծրագրից օգտվելու հավանականությունը բարձրացնելու նպատակով՝ առաջարկում ենք կիրառել համալիր մոտեցում, քանի որ այդ խմբերի ներկայացուցիչների չաշխատելու, այդ թվում երկարատև չաշխատելու պատճառները շատ ավելի խորն են ու բազմազան, քան միայն երեխայի խնամքով զբաղված լինելը, ինչի մասին են վկայում ոլորտում իրականացված հետազոտությունները: Մասնավորապես, առաջին հերթին, անհրաժեշտ է բարձրացնել այդ խմբերի կանանց մրցունակությունը աշխատաշուկայում՝ համապատասխան վերապատրաստումների միջոցով, և առաջարկել կայուն երկարաժամկետ աշխատանք՝ 100 հազար դրամից բարձր աշխատավարձով: | «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված են և Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից ներկայումս իրականացվում են աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված շուրջ 12 զբաղվածության պետական ծրագրեր: Ինչ վերաբերում է զբաղվածության պետական նոր ծրագրին, ապա այն ուղղված է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու, աշխատաշուկայում մրցունակությունը չնվազեցնելու, և երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունների մեծացմանը: | |
4 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 08.02.2018 15:24:45 | Կարգի Ընդհանուր դրույթների կետ 3-ով նախատեսվող մայրերի աշխատավարձի հետ կապված սահմանափակումներն, այն է. «ամսական միջին աշխատավարձը չպետք է գերազանցի ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը», արդարացված չենք համարում, քանի որ Ծրագրից օգտվելու նպատակահարմարությունը, հաշվարկների համաձայն, առաջանում է այն դեպքում, եթե աշխատանքի վերադարձող մայրը ստանում է միջինում 200-250 հազար դրամ աշխատավարձ, որով նա կկարողանա վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության կամ դայակի ծառայություններից օգտվել՝ միաժամանակ վճարելով վերջինիս ՀՀ Հարկային օրենքով նախատեսված եկամտային հարկը: Ավելի ցածր աշխատավարձի դեպքում երեխա խնամող մոր համար ծրագրից օգտվելը արդարացված չէ ֆինանսական տեսանկյունից, ինչի մասին են վկայում նաև մայրերի արձագանքները սոցիալական ցանցերում: Մայրերի այդ կատեգորիայի համար ավելի արդիական է անվճար մսուրների առկայությունը: | Նախագծի հավելվածով երիտասարդ մայրերի ամսական միջին աշխատավարձի չափի սահմանափակման հիմքում դրվել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ-ի համար կազմել է 194259 ՀՀ դրամ (շուրջ 200000 ՀՀ դրամ): | |
5 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 08.02.2018 15:24:45 | Ծրագրից օգտվելու եկամուտի չափով պայմանավորված ցանկացած սահմանափակումները (Ընդհանուր դրույթներ, կետ 3) հատկապես խնդրահարույց են կետ 4-ում հիշատակված հաշմանդամ երեխա ունեցող մայրերի դեպքում, քանի որ հատուկ խնամք պահանջող երեխաների համար դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության վարձավճարները ավելի բարձր են: Նույնը վերաբերում է երեք և ավելի երեխա ունեցող մայրերին, որովհետև, բացի դայակի ծառայությունների դիմաց վճարից, նրանց մոտ առկա է նաև մյուս երեխաներին ֆինանսապես ապահովելու խնդիրը: | Նախագծի հավելվածով երիտասարդ մայրերի ամսական միջին աշխատավարձի չափի սահմանափակում նախատեսելը, առավել ևս ՀՀ պետական բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված բավականին սուղ ֆինանսական միջոցների պարագայում, պայմանավորված է ծրագրի առավել հասցեական իրականացման անհրաժեշտությամբ: | |
6 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 08.02.2018 15:24:45 | Առաջարկում ենք հնարավորինս պարզեցնել Ծրագրում ընդգրկվելու ընթացակարգերը, քանի որ Կարգի «Ծրագրի կազմակերպումը և ֆինանսական միջոցների տրամադրումը» բաժնում նախատեսվող բյուրոկրատական քաշքշուկներն ու ժամանակատար ընթացակարգերը լրացուցիչ խոչընդոտ են հանդիսանալու առանց այն էլ ժամանակի սղության խնդիր ունեցող փոքր երեխաներ խնամող մայրերի համար: | «Ծրագրի կազմակերպումը և ֆինանսական միջոցների տրամադրումը» բաժնում սահմանված է ծրագրի առավել հասցեական և նպատակային իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգը: | |
7 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 08.02.2018 15:24:45 | Առաջարկում ենք խմբագրել Կարգի “Ծրագրի կազմակերպումը և ֆինանսական միջոցների տրամադրումը” բաժնի 3-րդ դրույթի 3-րդ կետը՝ հանելով “շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի” պահանջը, քանի որ այն սահմանափակում է շահառու ընտանիքի հետ միասին բնակվող հարազատի ( տատիկի, պապիկի կամ այլ հարազատի) որպես դայակ ներգրավելու հնարավորությունը, ինչը հակասում է Ծրագրի հանրային ներկայացման ընթացքում պատասխանատու անձանց կողմից հնչեցված համապատասխան հավաստիացումներին: | Կարծում ենք, որ նույն բնակության վայրում հաշվառված լինելու պարագայում երեխային խնամելու ծառայություն մատուցող անձին, առավել ևս եթե նա երեխայի ազգականն է, երեխային խնամելու համար լրացուցիչ ծախսերի փոխհատուցման անհրաժեշտություն չի առաջանա: | |
8 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 08.02.2018 15:24:45 | Երիտասարդ մայրերի աջակցությանն ուղղված ծրագրի գաղափարը ողջունելի է ու համահունչ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի կողմից ՀՀ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների եզրափակիչ դիտարկումների շրջանակում արված «Զբաղվածություն և տնտեսական կարողությունների ընդլայնում» ոլորտին վերաբերող հանձնարարականներին, մասնավորապես 25 / գ կետին, այն է ՝ «կանանց համար ֆորմալ զբաղվածությունն ապահովելու նպատակով ավելի շատ հնարավորությունների ստեղծումը` երեխաների խնամքի համար բավարար և համարժեք պայմաններ տրամադրելու միջոցով»: Սակայն առաջարկում ենք Կարգում հստակեցնել շահառուների ընտրության սկզբունքներն ու վերանայել առաջարկվող պահանջներն ու նախապատվությունները՝ Ծրագրի արդյունավետությունն ու դրա շրջանակում պետական բյուջեով նախատեսված միջոցների հասցեականությունն ապահովելու նպատակով: | Նախագծով առաջարկվել է ծրագրում շահառուների ընդգրկման հստակ շրջանակ և առաջնահերթություններ: | |
9 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 10.02.2018 22:46:18 | Մեկ անգամ ևս ուզում ենք հստակեցնել Կարգի Ընդհանուր դրույթների կետ 3-ով նախատեսվող մայրերի աշխատավարձի հետ կապված սահմանափակումների վերանայման վերաբերյալ մեր կողմից արված առաջարկությունը, այն է` Ծրագրից օգտվելու նպատակահարմարությունը, հաշվարկների համաձայն, առաջանում է այն դեպքում, եթե աշխատանքի վերադարձող մայրը ստանում է միջինում 200-250 հազար ՀՀ դրամ զուտ, այսինքն` արդեն հարկված աշխատավարձ, որով նա կկարողանա վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության կամ դայակի ծառայություններից օգտվել՝ միաժամանակ վճարելով վերջինիս ՀՀ Հարկային օրենքով նախատեսված եկամտային հարկը: Իսկ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ-ի համար կազմել է 194 259 ՀՀ դրամ (շուրջ 200 000 ՀՀ դրամ), դա չհարկված, անվանական աշխատավարձի չափն է: Աշխատավարձի չափի հետ կապված սահմանափակումների վերանայումը հատկապես արդիական է Ընդհանուր դրույթների կետ 4-ում հիշատակված հաշմանդամություն ունեցող երեխայի մայրերի դեպքում, քանի որ հատուկ խնամք պահանջող երեխաների համար դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության վարձավճարները ավելի բարձր են: Նույնը վերաբերում է երեք և ավելի երեխա ունեցող մայրերին, որովհետև, բացի դայակի ծառայությունների դիմաց վճարից, նրանց մոտ առկա է նաև մյուս երեխաներին ֆինանսապես ապահովելու խնդիրը: Մեր դիտարկմամբ, Ծրագրի շահառուների Կարգով սահմանված աշխատավարձի շեմի վերանայումը չի ենթադրի բյուջետային հավելյալ միջոցների ներգրավվում: Մինչդեռ եթե աշխատավարձի հետ կապված սահմանափակումները չվերանայվեն, ապա Կարգը, ՀՀ պետական բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված բավականին սուղ ֆինանսական միջոցների պարագայում, չի կարողանա նպաստել Ծրագրի առավել հասցեական իրականացմանը: | Ծրագրի նպատակը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի աշխատանքի վերադառնալու հնարավորությունների մեծացումն է՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով: ՀՀ 2018թ.-ի պետական բյուջեի շրջանակներում նախատեսվում է ծրագիրն իրականացնել ընդամենը 200 շահառուի համար, իսկ ծրագրի շահառու կարող են դառնալ այն մայրերը, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի և որոնց ամսական միջին աշխատավարձը չի գերազանցում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը: Հիմքում ընդունվել է նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը` նկատի ունենալով այն, որ միջին ամսական աշխատավարձի չափից բարձր աշխատավարձ ստացող մայրերն առավել վճարունակ են և կարող են ինքնուրույն հոգալ այդ ծախսերը: |