Հիշել նախագիծը
«Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների հայեցակարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
13 - Կողմ
-
18 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նաիրա Թովմասյան 31.01.2024 11:16:39 | Գիտե՞ք ինչ է զարմացնում: Կա մեկ նախարարություն՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, բայց Կրթություն և գիտություն և Մշակույթի բլոկերը գործում են առանձին: Կրթությունը ուզում է Ակադեմիական քաղաք ու ստեղծել է հիմնադրամ: Մշակույթը ուզում է կինոինդուստրիա ու ստեղծել է հիմնադրամ օրենքով, ու հիմա գործնական փուլում է: Կինոյի օրենքով (Մշակույթ) պարտադրվում է ենթակառուցվածքների զարգացումը, Ակադեմիական քաղաքը (Կրթությունը) իր տակով է անում «Հայֆիլմ» կինոստուդիան: Դուք տեղյա՞կ եք, որ միասնական նախարարություն եք: Ձեր անելիքը չի կարող իրար հակասի: Երեկ ներկայացվեց Ակադեմիական քաղաքի հատակագիծը և քանի որ արդեն ընթերցել էի այս նախագիծը չէի կարող չգրեի: Ուսումնասիրելով այս «կինոյի խմբակի» նախաձեռնությունը, որը Կրթությունը անվանում է Արվեստների կլաստեր, առաջարկում եմ այդ կլաստերը տեղափոխել 17-րդ զանգված և «Հայֆիլմ» կինոստուդիան փոխանցել կինոյի ազգային մարմին հիմնադրամին, որը ներկայացվել է Մշակույթի կողմից: Գոնե մեկ համահունչ բան արեք: Եթե «Հայֆիլմ» կինոստուդիան պետք է զոհաբերվի այսպես կոչված «кружок самодеятельности»-ի համար, ուրեմն պետք չէ ձեռք տալ, որովհետև «Հայֆիլմի» պես կառույցը հեշտ է քանդել, բայց Հայկինո-100 տոնող ԿԳՄՍ-ի նման կառույցը կյանքում չի կարողանա նման կառույց սարքել: Ինչո՞ւ է «кружок самодеятельности», որովհետև որքան էլ կրթությունը ապահովվեք և այն լինի շարունակական, դուք սպանում էք ոլորտային միակ միավորը, որը այդ կրթության արդյունքի դռսեվորման վայրն է լինելու: Այդ կրթությունը անպիտան է, եթե չկա աշխատատեղ: ԿԳՄՍն վերջերս սիրում է «Հայֆիլմը» անվանել տարածք: Կարծո՞ւմ եք դրանից վերաբերմունք պետք է փոխվի: Այո, այն տարածք է, ինչպես ԿԳՄՍ նախարարության շենքն է տարածք, ինչպես Կառավարության շենքն է տարածք: Կինոստուդիան չի կարող չլինել տարածք: Սիրում եք Եվրոպական փորձը, խնդրեմ օրինակ` Լոնդոնի Pinewood Studios կինոստուդիան նույնպես տարածք է, որը ապահովվում է աշխատատեղ ու ապահովվում է կինոինդուստրիայի զարգացում: Եթե Կառավարությունը ցանկանում է, որ այս ամբողջ ներդրման արդյունքը լինի աշխատատեղերի ստեղծում, մասնագիտական զարգացում, ապա հիշեցնեմ, որ Արվեստը գումար չի բերում, եթե դա Սալվադոր Դալիի նկարը չէ: Իսկ ԿԻՆՈարվեստը մինչևնույն է պահանջում է գումար, քանի որ դրա հիմքում է բիզնեսը: Մեր «Հայֆիլմը» մեր երկրի միակ Pinewood Studios-ն է: Ու նույնիսկ այն «Ամերիկացին», որով ԿԳՄՍն հպարտանում էր նկարահանվել է «Հայֆիլմում»: Ու դուք պատրաստվում եք զրկել Հայաստանի կինոն ապագայից: «Հայֆիլմի» 20 տարվա այս վիճակը նրանից է, որ այն չի կառավարվել կինոյից հասկացող մարդու կողմից: 2005-ին մասնավորեցվել, թալանվել, 2015 վերադարձվել ու դարձել համերգասրահ, որովհետև «տրվում է վարձով» մտածելակերպն է գերիշխում: Իսկ հիմա 25-60 տարեկան անձանց աշխատանքով ապահովվող կառույցը վերապրոֆիլավորում եք 17-21 տարեկան երիտասարդներին անարդյունավետ կրթությունով ապահովվող կառույցի: Որտե՞ղ են իրենք աշխատելու: Դե դրա մասին 2030-ից հետո կմտածեք, երբ լավագույն 500-կում բուհ կունենանք: Այն ինչ անում եք կրթական մասով՝ լավ է, զվարճացեք, բայց մի խառնեք Մշակույթի դրամայնացմանը ու սպասարկմանը ուղղված կառույցը կրթական նախագծին: Կրկնում եմ առաջարկս՝ առաջարկում եմ այդ Արվեստների կլաստերը տեղափոխել 17-րդ զանգված և «Հայֆիլմ» կինոստուդիան փոխանցել կինոյի ազգային մարմին հիմնադրամին կինոյի օրենքին համապատասխան: | Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։ Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող որոշ հողամասեր փոխանցվում են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին՝ ապահովելով սեփականատերերի արդարացի և համարժեք փոխհատուցումը։ Հայեցակարգի նախագիծը վերաբերում է արվեստի մասնագիտացված ավագ դպրոց ստեղծելու գործընթացին և ընդհանրապես որևէ կերպ չի առնչվում «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ։ | |
2 | Anna Alaverdyan 03.02.2024 17:28:31 | Այս նախագծով ցույց տվեցիք ձեր կրթվածության մակարդակը: Մեջբերում եմ «Կինո և մեդիա արվեստ. կինոարտադրություն, կինոարվեստ, ֆիլմերի մոնտաժ և մեդիա արտադրություն:» Ասելով «Կինոարվեստ» ստացվում է դուք արվեստագետ եք պատրաստում, այլ ոչ թե բնագավառի մրցունակ մասնագետի, ով կկարողանա կազմակերպել կինոյի արտադրությունը ու տարածումը: ԿԳՄՍ-ի սիրված «կինոարտադրություն» տերմինը: Դուք առհասարակ հասկանո՞ւմ եք կինեմատոգրաֆիան ինչ է: Գրածից երևում է, որ ոչ: Կինեմատոգրաֆիան իր մեջ ներառում է հազար ու մի գործառույթ, իսկ կինոարտադրությունը դրա հիմնական, բայց չնչին մասն է: Արտադրեցիք, հետո՞: Էս ամենից ելնելով, ըստ ձեր գրածի, կինոն լինելով ԱՐՎԵՍՏ հավերժ պետական դոտացիայի վրա պետք է ԱՐՏԱԴՐՎԻ, իսկ կինոԱՐՎԵՍՏ ավարտածները պետք է ՔՆՆԱՐԿԵՆ: Ու, այո, ըստ այս տրամաբանության «Հայֆիլմ» կինոստուդիան դառնում է անպիտան մի տեղ, որտեղ ձեր նախագծածը անիմաստ է: «Հայֆիլմը» լինելով ԿԻՆՈՖԱԲՐԻԿԱ հնարավոր դարձրեց մեր ամբողջ կինոժառանգությունը: Նախարարությունն էլ որոշում է ՓԱԿԵԼ հիմնարկ, որի հիմնական նպատակն է ոլորտը պահել: Եթե չեք հասկանում ինչ է կինեմատոգրաֆիան, գոնե ձեր ԱՊՀ կոլեգա ՌԴ-ի կառուցվածքները ուսումնասիրեք: Էս ոլորտում ԱՊՀ-ում մենակ դրանց խելքը չի ցնդել դեռ: ԱՆՆԱ | Հայեցակարգի նախագիծը վերաբերում է արվեստի մասնագիտացված ավագ դպրոցի ստեղծման գաղափարին։ Ավագ դպրոցում իրականացվելու են հանրակրթական և մասնագիտացված հանրակրթական ծրագրեր։ Հայեցակարգի նախագիծն առնչություն չունի «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ։ | |
3 | Ռուզաննա Քոչարյան 03.02.2024 17:58:04 | Համամիտ եմ Նաիրայի հետ: «Հայֆիլմը» մեր երկրի միակ կինոարտադրական միավորն է, որն ապահովվում է բոլոր անհրաժեշտ ծառայություններով, ու այն պետք է զարգանա: Ձեր կարճ խելքով չփորձեք համեմատել այս կինոստուդիան ու հանրային հեռուստաընկերությունը, որը նույնպես տաղավարներ ունի: Այս կինոստուդիան որ զարգանա ու նոր տաղավարներ բացվեն նույն Հանրայինը կկարողանա վարձակալել: Մենք այլ զավեշտ: 2006-ին կառավարությունը արտադրության գործընթացը փոխանցեց կինոկենտորնին: Սակայն կինոնկենտրոնը այսօր արտադրող չէ, հետևաբար կառավարությունը, այսինքն Հայաստանը ձայն չունի թե ինչ ֆիլմ է նկարվում պետական բյուջեի հաշվին: Ու նման ֆոնին ԿԳՄՍ-ի փորձը «լավացնել» միջավայրը նման է ճահճից դուրս գալու փորձին: Պինդ կաց հայ ժողովուրդ, եթե մեր ապագան նման Կրթության նախարարության ձեռքում է: | Դիտարկումն ընդհանրապես չի առնչվոմ «Հայֆիլմ» կինոստուդիայի կամ որևէ հեռուստաընկերության հետ. այն վերաբերում է արվեստի մասնագիտացված ավագ դպրոց ստեղծելուն։ | |
4 | Լիանա Ասատրյան 03.02.2024 17:58:22 | Վերադարձրեք մեզ Մշակույթի նախարարությունը: Սա ինչ խայտառակություն է: Կրթական հաստատություններն եք բարբարոսաբար միավորում: Հիմա անցաք մշակույթից մնացած մեր չնչին ունեցվածքին: | Դիտարկումը չի առնչվում հայեցակարգի նախագծին։ | |
5 | Բելա Իսրայելյան 03.02.2024 18:44:07 | Ինձ մենակ մի բան է հետաքրքիր: Էս հեքիաթը գրողները ոլորտային մասնագետների հետ զրուցե՞լ են: Ոչ թե կրթության ոլորտային, այլ մշակույթի: Պարզե՞լ եք ոնց է այն ինչ դուք գրել եք իրականում աշխատում: Գրածից երևում է: Ափսոս: Ինչ էլ գրեն մարդիկ դուք ձերը կանեք: | Հայեցակարգի նախագծին վերաբերող կոնկրետ առաջարկ չկա։ | |
6 | Արթուր Մաթեվոսյան 03.02.2024 23:10:30 | «Արվեստի տարբեր ուղղությունների (թատրոն, կինո, գեղավեստական ստեղծագործություն, երաժշտություն, երգ, պար, կերպարվեստ, կիրառական արվեստ այլն) մասնագիտացված ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) ստեղծումը նպատակաուղղված է սովորողների շարունակական գեղարվեստական զարգացումն ապահովելուն՝ լիարժեք և հարստացնող կրթական փորձ ձևավորելու միջոցով։» Ես դեմ եմ «Հայֆիլմի» ոչնչացմանը էս ախմախությունը ստեղծելու համար: Տպավորություն է, որ մենք կրկին 19-րդ դարի սկզբում ենք ու նորից 100 տարի նույն բանը կառուցելու ենք: Այն որ այսօր մարդ չի գնում թանգարան իրականում մեղավոր է ԿԳՄՍ: Դուք տեսաք, ոնց Անահիտի պատմությունը հուզեց բոլորին ու հետաքրքրություն առաջացավ: Հազար տարին մեկ եք նման բան կազմակերպում: Թանգարանը պետք է միշտ «որոնման» մեջ լինի ու նոր ցուցադրություններ կազմակերպի: Ու հետաքրքրությունը կլինի: ՌԴ-ում ներդրել են Պուշկինի քարտը, որ երիտասարդները հնարավորություն ունենան նորմալ թանգարան այցելել, իսկ դուք ունեք աբոնենտային անհասկանալի համակարգ, որի աշխատանքի մեխանիզմը մարդ չի հասկանում, չկա թափանցիկություն ու կրթության վրա եք ակցենտը դնում: Մարդիկ ձանձրացել են: Ու հիմա Կլաստեր անվանեք, էս մանկապատանեկան ԳՈՒԼԱԳը վերջը ի՞նչ է տալու: Ըստ նախարարության հիմնավորման «հնարավորություն կընձեռվի սովորողներին մատուցել որակյալ կրթություն արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում:» ՍԱ ՆՊԱՏԱ՞Կ Է: Սա միջանկյալ գործընթաց է: Նպատակը պետք է լինի այդ կրթության յուրացումը Հայաստանում: Իսկ որտե՞ղ է մարդ յուրացնելու այդ կրթությունը, որը նա ստացել է «գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում», եթե նրա ստացած կրթության մասնագիտական աշխատատեղ ապահովվող կառույցը՝ «Հայֆիլմ» կինոստուդիան կամ կլինի ոչ այդքան գերժամանակակից կամ, ըստ ձեզ, չի լինի առհասրակ: Արժեհամակարգի փոփոխեցում է տեղի ունեցել ձեր մոտ, հարգելիներս: | Դիտարկումն ընդհանրապես չի առնչվոմ «Հայֆիլմ» կինոստուդիայի կամ որևէ հեռուստաընկերության հետ. այն վերաբերում է արվեստի մասնագիտացված ավագ դպրոց ստեղծելուն։ | |
7 | Ազատ Գասպարյան 04.02.2024 23:23:05 | «Քննչական ուղղությունը կարող է իրականացնել հետևյալ ծրագրերը՝» Ինչ է նշանակում «կարող է իրականացնել»? Դուք նախագիծ եք գրում չգիտեք ինչ ծրագրեր ՊԵՏՔ է լինեն? Այսինքն այս ամենը հստակ չէ և դուք էլ չեք պատկերացնում ինչ ՊԵՏՔ է լինի այս նախագծի արդյունքում: Երբ չկա հստակ վերջնակետ, հստակ նպատակ միշտ էսպես է: Չի կարող միակ նպատակը լինել բարենպաստ ենթակառուցվածքներով պայմանների ապահովումը: Եթե դա էր նպատակը վերանորոգեք մեր այսօրվա ունեցվածքը ու փակեք թեման: Լավ ենթակառուցվածք ունենալու համար ամբողջ ունեցվածքը աննպատակ հարամ չեն անում: Մի ամբողջ «քաղաք» եք կառուցում: Արթնացնեք: Կմիանամ Նաիրայի ասածին: Աշխատատեղերի խնդիրը ինչպես է լուծվելու? | Դպրոցը հնարավորություն կունենա ընտրել նշված ծրագրերը կամ ծրագրերի մի մասը, ինչպես նաև՝ մշակել որ մասնագիտացվեած ծրագրեր։ |