ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
01.12.2023
Արտահանման արգելք սահմանելուն զուգահեռ պետք է նաև իրավական առումով բարելավել առկա վիճակը, ինչը նաև կխթանի տեղական կաշվեգործության զարգացումը:
Նախագիծը չի ընդունվել
6 - Կողմ
2 - Դեմ
ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը:
Ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։
Հայկական կաշի վերամշակող ընկերություններում ներկայումս մեծամասամբ իրականացվում է կաշվի վերամշակման առաջին փուլը և արտահանվում է կիսաֆաբրիկատ (wet blue) տարբերակով: Նպատակն է՝ արժեշղթան խորացնել և ստանալ ավելի բարձրարժեք կաշի՝ նոր տեխնոլոգիաների կիրառման և արտադրական հզորությունների զարգացման միջոցով։
Հումքի արտահանման հնարավորությունը ստիպում էր կաշի արտադրողներին որոշ դեպքերում ներկրել հումք արտերկրից։ Վերջնարդյունքում սույն որոշումը հնարավորություն կտա Հայաստանը հումք արտահանող երկրից վերափոխել մշակված արտադրանք արտահանող երկիր։
Կաշվի վերամշակման արտադրական ներկա հզորությունների կիրառման դեպքում հնարավորություն է առաջանում ամսական կտրվածքով վերամշակել ամսական շուրջ 335 տոննա ԽԵԿ մորթեր, որից ստացվում է 5.5-6 մլն դմ2 կաշի, ինչպես նաև 9,000-10,000 հատ ՄԵԿ մորթեր, որից ստացվում է 410-500 հազ դմ2 կաշի։
Տեղական արտադրական արժեշղթայում կոշիկ արտադրողների հնարավորություն կունենան օգտագործել տեղական վերամշակված կաշին, ինչը կնպատի ներմուծման փոխարինմանը։
Քննարկվել է
23.11.2023 - 08.12.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Էկոնոմիկա
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1935
Տպել01.12.2023
Արտահանման արգելք սահմանելուն զուգահեռ պետք է նաև իրավական առումով բարելավել առկա վիճակը, ինչը նաև կխթանի տեղական կաշվեգործության զարգացումը: