Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՓԱԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 22.11.2023 10:26:56 <<2. Սույն նվազագույն նորմերը սահմանվում են էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ներգործության նվազեցման ու չեզոքացման նպատակով։>> Խնդրում եմ տեղեկացրեք, թե որքանով է այս նպատակը համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրական լիազորություններին։ ՀՀ վարչապետի 01․06․2019թ․ թիվ 659-Լ որոշմամն հաստատված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրության 11-րդ կետի համաձայն նախարարության գործառույնթերն են՝ 26) մարզերում աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականության մշակում. 27) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ սխեմաների, աղբավայրերի շահագործման և աղբահանության պայմանագրային դաշտի բարելավման առաջարկների մշակում. 28) կոշտ կենցաղային թափոնների վերամշակման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացում Նախագծում փոփոխություն չի կատարվել։
2 Թաթուլ Ստեփանյան 26.11.2023 10:17:26 Սույն նախագծի հարգելի հեղինակներ, չեմ կիսում ձեր այն դիրքորոշումը, թե էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումն ու մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական և վտանգավոր ներգործության նվազեցումը վերաբերում են ձեր նախարարությանը, եթե այն դիտարկվում է աղբավայրում։ Սրանք ՀՀ օրենսդրությամբ վերապահված են առողջապահության և շրջական միջավայրի նախարարություններին, ինչը ենթադրում է, որ դուք չպիտի լինեիք սույն նախագծի հեղինակները, կամ պետք է, որ Կառավարության որոշմամբ ստեղծված լիներ միջգերատեսչական հանձնախումբ։ Այնուամենայնիվ, եթե պնդում եք ձեր տեսակետը և ակնկալում եք, որ սույն նախագծը ստանա ՀՀ կառավարության որոշման կարգավիճակ, ապա առաջարկում եմ որոշ կետերի վերախմբագրում։ Ուրեմն ՝ << 31. Աղբավայրի շահագործումն իրականացվում է ստորև ներկայացվող սխեմայով նկարագրված գործողություններին համապատասխան>>։ Այստեղ յուրաքանչյուր պայման ենթակա է լրացուցիչ պարզաբանման, որոշակիության սկզբունքի համաձայն՝ օրինակ․ ինչպես և ինչով պետք է թափոնների շերտերի հարթեցվեն ու տոփանվեն, ձեռքո՞վ, թե որևէ մեքենայացված եղանակով։ Ձեռքով այլ գործընթաց է, որը ենթադրում է մանրամասն նկարագրություն, թե ո՞վ, ի՞նչ նյութով, ի՞նչ հաստության շերտով, ի՞նչ ժամանակահատվածում և այլն, մեքենայացված գործընթացը ենթադրում է այլ գործողություններ։ Կամ մեկ այլ պահանջ՝ աղբավայրից դուրս եկող մեքենաների անիվների մաքրում, ինչպե՞ս, ո՞վ, ի՞նչ նյութերով, ի՞նչ պարբերականությամբ և կամ մեկ այլ՝ աղբավայրի սանիտարական գոտու մաքրության ապահովման ձևակերպած պահանջը, որը նույնպես ենթադրում է մանրամանսն նկարագրություն։ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին»ՀՀ օրենքի 4․2 հոդվածով սահմանված ՏԿԵՆ -իրավասությունները՝ 4) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը. 4.1) աղբավայրերի ու փոխաբեռնման կայանների նախագծման, կառուցման, շահագործման նորմերի ու կարգերի, աղբի տարբեր տեսակների հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման ընթացակարգերի, աղբի հավաքման և փոխադրման համար ներգրավվող կազմակերպությունների համար գործունեության պայմանների, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի մեթոդական ուղեցույցների հաստատումը. 5) բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող աղբավայրերի վերացման (լիկվիդացման) աշխատանքների համակարգումը»։ Բարձրացված հարցերը մանրակրկիթ նկարագրված են նախագծի 16,17,18,19, 20, 21,22,23 հոդվածներում: Նախագծում փոփոխություն չի կատարվել։