Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ուղղված է զուտ ոստիկանական ծառայության ստեղծմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ։

Միաժամանակ, նախագծերի ընդունումը կնպաստի քաղաքացիների՝ հավաքներ անցկացնելու իրավունքի առավել արդյունավետ իրացմանը, ինչպես նաև հավաքների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման ռիսկերի չեզոքացմանը:

  • Քննարկվել է

    15.11.2023 - 30.11.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3733

Տպել

Առաջարկներ`

Ռաֆայել Սահրադյան

16.11.2023

Ոստիկանության Գվարդիան ստեղծելով խնդրում եմ հստակցենել նրանց գործառույթները, ինչպիսի գործողությունների պետք է մասնակցեն:

Տեսնել ավելին