ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, թերությունների և խախտումների կանխարգելման ու վերացման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, ՀՀ քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով նախատեսված՝ պետական գաղտնիքի պահպանության ոլորտին առնչվող իրավախախտումների շրջանակի ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ պետական գաղտնիքի պահպանության ոլորտում օրենսդրությամբ մեծամասամբ պատասխանատվություն է նախատեսված տարբեր սուբյեկտների կողմից կամ տարբեր եղանակներով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար: Միևնույն ժամանակ, օրենսդրությամբ վարչական պատասխանատվության որևէ միջոց նախատեսված չէ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելու համար, ինչը հիմնականում հանդիսանում է օրենսդրությամբ ներկայումս նախատեսված՝ պետական գաղտնիքի պահպանության ոլորտին առնչվող հանրային վտանգավորության առավել բարձր աստիճան ունեցող իրավախախտումները ծնող պատճառ:
Միաժամանակ, Պետական գաղտնիքի մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ ստուգումների միջոցով իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողություն, որի նպատակն է գաղտնիության ռեժիմի ապահովման փաստացի վիճակի ուսումնասիրումն ու գնահատումը, թերությունների և խախտումների հայտնաբերումը, դրանց պատճառների ճշտումը, վերացումն ու կանխումը: Չնայած սրան՝ օրենսդրությամբ նախատեսված չէ որևէ գործիք Ազգային անվտանգության ծառայության կողմից միջգերատեսչական վերահսկողության շրջանակում իրականացվող ստուգումների արդյունքում թերությունների և խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան կազմակերպություններին, իրավաբանական անձանց կամ գաղտնիության ռեժիմի ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
Գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ բազմաբնույթ խախտումներ են հանդիպում ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, այնպես էլ կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ։ Օրինակ, գործնականում շատ են դեպքերը, երբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող կազմակերպությունները և իրավաբանական անձինք ինքնակամ փոխում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարման վայրի հասցեն՝ առանց այդ մասին Ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու, թեև Ազգային անվտանգության ծառայության կողմից ուսումնասիրվել է կազմակերպությունների և իրավաբանական անձանց կողմից ներկայացված հասցեում անհրաժեշտ պայմանների առկայությունը և նման աշխատանքների կատարման թույլտվություն է տրվել ներկայացված հասցեի համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գաղտնիության ռեժիմի ապահովման հետ կապված հարաբերությունները կանոնակարգվելու են «Պետական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերով, որոնք օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետք է ընդունվեն նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10 ամսվա ընթացքում, նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքն ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու օրը՝ 2024 թվականի հունվարի 28-ը։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացնել նոր՝ 206.20-րդ (Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելը) հոդվածով:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն առաջանա, իսկ եկամուտներում հնարավոր են ավելացումներ, որոնց չափը չի կարող կանխատեսվել:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունն առավել արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության իր գործառույթը: Միաժամանակ, նախագծի ընդունումը խթան կհանդիսանա կազմակերպությունների, իրավաբանական անձանց և գաղտնիության ռեժիմի ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումների ու պաշտոնատար անձանց կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ, միաժամանակ հանդիսանալով լրացուցիչ կանխարգելիչ միջոց՝ հայտնաբերված թերությունները և խախտումները հետագայում չկրկնելու, դրանց ծավալն էականորեն կրճատելու համար:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Ազգային անվտանգության ծառայություն
-
Քննարկվել է
24.10.2023 - 08.11.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 2487
Տպել