ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝
Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետութուններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։ Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թվականի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։ Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> օրենքում։
3․Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Մշակվել է <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1․1-ին մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։ Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5․Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:
6․Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
7․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթի հետ կապ չունի: