<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 31-ի N406-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) ապրանքների մատակարարման մասով պետական բյուջե ԱԱՀ-ի գումարների վճարման կարգի սահմանումն է:
2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ ԱԺ կողմից ընդունված 23.12.2022թ. ՀՕ-595-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, եթե էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում ֆիզիկական անձին:
Նույն օրենքով օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով ԱԱՀ-ի գումարները վճարում է պետական բյուջե մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:
ՀՀ կառավարության 31.03.2022թ. N406-Ն որոշմամբ սահմանված է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը:
Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 31.03.2022թ. N406-Ն որոշման մեջ` այդ որոշմամբ սահմանված պետական բյուջե ԱԱՀ-ի գումարների վճարման կարգը կիրառել նաև Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարումից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման մասով:
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 31.03.2022թ. N406-Ն որոշման մեջ, որի արդյունքում այդ որոշմամբ սահմանված կարգը կկիրառվի նաև ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարումից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման մասով: Մասնավորապես.
1) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարները կարող են պետական բյուջե վճարել՝
- բանկային փոխանցման միջոցով,
- վճարային քարտերով՝ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի (http:// www.petekamutner.am) ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգում (այսուհետ` Էլեկտրոնային ԱԱՀ համակարգ) վճարումների ապահովման նպատակով ներդրված գործիքների միջոցով,
2) փոխանցումներ կարող են կատարել Հայաստանի Հանրապետության բանկերի կամ օտարերկրյա բանկերի միջոցով,
Միաժամանակ, ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է հայկական դրամով, որոնք սահմանված կարգով ուղղվելու են ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մարմանը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման կարգի սահմանումն է։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետական բյուջե վճարման կարգի սահմանումն է։
-
Քննարկվել է
23.02.2023 - 10.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2407
Տպել