Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշմամբ հաստատված մրցութային կարգով սահմանված են ավտոբուսների առկայությամբ մրցույթին մասնակցության  պահանջներ, որոնք սահմանափակում են տրանսպորտային պարկը թարմացնելու և երթուղիները նոր, ժամանակակից տրանսպորտային միջոցներով սպասարկելու հնարավորությունը։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Անհրաժեշտ է վերանայել միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգը, դրանում սահմանել մրցույթի մասնակցության նոր պայմաններ, վերանայել գնահատման չափորոշիչներն ու երթուղիների սպասարկման ժամկետները։

Նախատեսվում է երկարաձգել, որը կխրախուսի խոշոր ներդրումները, քանի որ տնտեսվարողի կողմից նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման դեպքում հնարավորություն կտրվի նրան երթուղիների սպասարկումն իրականացնել երկարաժամկետ կտրվածքով։ Դրույթի սահմանումը կխթանի տրասնպորտային պարկի թարմացմանը, առավել բարձր դասի տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը։

Սահմանվել է հավաքայանի պահանջ, որի անհրաժեշտ է մեծ քանակով տրանսպորտային միջոցներով փոխադրումների անվտանգության բարձրացման տեսանկյունից և սահմանված է նաև ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների մրցութային կարգում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգը։

Նախատեսվում է հայտ-պարգավորագրով մրցույթներին մասնակցության պայման, որի դեպքում կազմակերպությունները հնարավորություն կունենան տրանսպորտային միջոցները ձեռք բերել հաղթելու դեպքում։

Նախատեսվում է երթուղիների սպասարկման ժամկետը երկարաձգել և սահմանել 10 տարի, բարձրացվել է մրցույթի գնահատման անցողիկ միավորը՝ սահմանելով 40-ի փոխարեն 90։

Լրացվել է գնահատման նոր չափորոշիչ՝ արտադրման երկիրը։

Սահմանվել են ավտոբուսների նոր պահանջներ՝ մինչև 10 տարեկան և առնվազն 25 նստատեղ ունեցող, ինչպես նաև հավաքայանի պահանջ։

Նախագծով հաստատվում է հայտ-պարտավորագրի ձևը։

Որոշման նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ոլորտի կարգավորում, բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավում, մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացի կատարելագործում։

Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկման որակը բարելավելու նպատակով հնարավորություն կտրվի փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին մրցույթին մասնակցել հայտ-պարտավորագրով, իսկ հաղթելու դեպքում ձեռք բերել նոր, արդիական, հարմարավետ տրանսպորտային միջոցներ։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում և նվազում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կա

  • Քննարկվել է

    18.11.2022 - 05.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3582

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

19.11.2022

6. Այնպիսի տպավորություն է, որ պատկան մարմինը ցանկանում է պարտադիր փոփոխության ենթարկել սույն որոշումը, սակայն չի կողմնորոշվում ինչը կարելի է փոխել, այնինչ անհրաժեշտ է կիրառել առկա գործիքակազմը և բարձրացնել վերահսկողությունը, ինչպես նաև բանակցությունների միջոցով լուծել տարբեր պետությունների հետ առկա տրանսպորտային խնդիրները։ Կառավարության որոշման փոփոխությունը ՀՀ կառավարությունը ընդունել է սույն թվականի սեպտեմբերի 1-ին, որտեղ կատարվել են որոշակի տեխնիկական փոփոխություններ և նշված տեխնիկական փոփոխությունները ներկայումս նույնպես խմբագրվում են։ Կարելի է ենթադրել, որ ՀՀ կառավարությունը այլ անելիք չունի ամիսը մեկ նույն որոշումը պետք է փոփոխության ենթարկի։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

19.11.2022

5. Միաժամանակ պրակտիկան ցույց է տալիս, որ մրցույթներում հայտ-պարտավորագրով մասնակցության պայմանի սահմանումը իրեն չի արդարացնում, փաստը հավաստվում է մինչ այսօր ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի բացակայությունը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

19.11.2022

Նախագծի 9-րդ ենթակետով սահմանվող փոփոխությունը առաջացնում է անհամապատասխանություն որոշման 26․1-րդ կետում։

Տեսնել ավելին