Հիշել նախագիծը
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 01.11.2022 18:32:09 | Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հավանություն տալով օրինագծին, առաջարկում ենք. 1. ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարկաւոյթնա միջև երկխոսության ամրապնդման ՀԸԳՀ-ի 21-րդ գլխի և հատկապես դրա 103 հոդվածի նպատակադրումներին համապատասխան Օրինագծում նախատեսել կետ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նորմատիվ իրավական ակտի նախագծի` Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը տալու գործընթացին ներգրավվում են նաև նորմատիվ ակտի կարգավորման ոլորտում փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք ակտիվորեն մասնակցում են ՀԸԳՀ-ի իրականացմանը, առաջարկություններով ակտիվորեն մասնակցում են հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am) անցկացվող հանրային քննարկումներին: Վերջին նպատակով առաջարկում ենք ՀՀ արդարադատության նախարարությանը՝ որպես իր կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am) լիազոր մարմնի, իրականացնել օրինագծերի քննարկման մասնակիցների, նրանց կողմից ներկայացված առաջարկությունների և դրանց ընդունման մասին վիճակագրություն՝ ըստ առաջարկություն ներկայացնողների, այդ թվում՝ ՔՀԿ-ների: Ըստ այդմ որոշել նրանց ակտիվության աստիճանն ու ներգրավել սույն օրինագծով նախատեսված ԵՄ օրենսդրության մոտարկման ստուգման աշխատանքներին ու եզրակացության պատրաստման գործում, | Չի ընդունվել | Նախագծից բխում է, որ Եվրոպական միության օրենսդրության մոտարկումը ցանկացած դեպքում իրականացվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծ կազմելու միջոցով, որը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն նախագիծը մշակող մարմնի կողմից համաձայնեցվում է շահագրգիռ մարմինների հետ: Բացի այդ, իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթացը մշտապես ապահովվում է հանրային քննարկման միջոցով: Ընդ որում, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2018թ.-ի հոկտեմբերի 10-ի թիվ 1146-Ն որոշմամբ սահմանված կարգով հանրային քննարկումների իրականացումն ապահովում է ինչպես իրավական ակտերի նախագծերի հրապարակման պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով (https://www.e-draft.am), այնպես էլ մշակող մարմնի կողմից հանրային լսումներ և հասարակական հարցումներ իրականացնելու միջոցով, որոնց շրջանակներում ներկայացված առաջարկների հիման վրա նախագիծը մշակող մարմնի կողմից ըստ անհրաժեշտության կատարվում է լրամշակումներ: Ուստի, վերոշարադրյալի համատեքստում հարկ է նշել, որ Ստուգումը իրականացվելու է Արդարադատության նախարարության համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունեցող աշխատակիցների կողմից, իսկ այլ անձանց ներգրավածությունը հնարավոր է ապահովել հանրային քննարկումների վերոնշյալ եղանակներով: |
2 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 01.11.2022 18:32:09 | Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հավանություն տալով օրինագծին, առաջարկում ենք. 2. ՀՀ կառավաևության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշմանը համապատասխան ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի (https://www.e-draft.am) Հիմնավորումը բաժնում նախատեսել Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացության մասին տեղեկանք, որտեղ նշել դրա ստուգման մասնակիցներին ու արդյունքները: | Չի ընդունվել | Նախագծի համաձայն «հիմնավորում» բաժինը ներառելու է բացատրական նշում, որը պետք է պարունակի. 1) նշում Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը և ընդունման ամսաթիվը. 2) ներկայացված նախագծի` նշված օրենսդրությանը մոտարկման վերաբերյալ պարզաբանում կամ մոտարկման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ բացատրություն: Ընդ որում, Նախագծի հիմնավորումը հրապարակված է լինելու նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am), որում արտացոլված է լինելու նաև վերը նշված բացատրական նշումը: Ինչ վերաբերում է Ստուգման վերաբերյալ եզրակացության հրապարակված լինելու հարցին, ապա հարկ է նշել, որ նախագծով սահմանված կարգավորումների շրջանակներում նախագիծը կարող է ներկայացվել կառավարության քննարկմանը կամ ընդունվել միայն դրական եզրակացության առկայության դեպքում: Հետևաբար, հարկ է նկատի ունենալ, որ ցանկացած մոտարկված նախագիծ, որը ընդունվել է և որը անձանց համար սահմանելու է վարքագծի պարտադիր կանոններ, համապատասխանության ստուգման շրջանակներում ստացել է դրական եզրակացություն: Ուստի, յուրաքանչյուր դեպքում նույնաբովանդակ եզրակացությունը նախագծերի e-draft.am միասնական կայքում հրապարակմամբ ծանրաբեռնելու անհրաժեշտությունը բացակայում է: Բացի այդ, կառավարության քննարկմանը ներկայացվող նախագծերի դեպքում հարկ է նշել, որ եզրակացությունը ներառվելու է նախագիծը մշակող մարմնի կողմից կազմվող ամփոփաթերթում, իսկ նախագիծն ամբողջ փաթեթով, այդ թվում՝ ամփոփաթերթով հրապարակվում է e-gov.am պաշտոնական էլեկտրոնային կայքէջի Կառավարության նիստի օրակարգ բաժնում և հասանելի է ցանկացած անձի համար: Ինչ վերաբերում է Ստուգման մասնակիցների վերաբերյալ նշում կատարելու դիտարկմանը, հարկ է նշել, որ եզրակացությունը տրամադրվելու է նշված ոլորտում անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով օժտված Արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից, այլ մասնակիցներ ներգրավված չեն լինելու: |