Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏԵՎ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1․1 մասով սահմանված պահանջով, համաձայն որի՝ ստուգումները իրականացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա:

       Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատվել են և 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1437-Ն, 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2046-Ն, 2021 թվականի մայիսի 27-ի N 861-Ն որոշումներով լրացվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող ստուգումների ստուգաթերթեր, որոնք չեն ներառում տեսչական մարմնի վերահսկողության ամբողջ շրջանակը և պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում որոշման համապատասխան հավելվածներում լրացնել առանձին բնագավառներում վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ ստուգաթերթերով։

       Հաշվի առնելով վերոգրյալը նախագծով ներկայացվում է հաստատելու սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետևյալ նոր երկու ստուգաթերթերը. ««Հելմինթոզների համաճարակաբանական վերահսկողության» N 1.23 և «Մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության վերահսկողության» N 1.24 ստուգաթերթերը:

       Հարկ է նշել, որ Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների մշակված ստուգաթերթերը տնտեսավարող սուբյեկտների մոտ անցել են նախնական փորձարկում, որոնց ընթացքում արձանագրվել և հաշվի են առնվել վերջիններիս դիտողություններն ու առաջարկությունները, ինչի արդյունքում ստուգաթերթերում ներառվել են ոլորտների առավել ռիսկային հարցերը։

       Միաժամանակ, սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 1.11 և նույն կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի N 4.1 ստուգաթերթերը շարադրել նոր խմբագրությամբ:

       Տեսչական մարմնի կողմից աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների «Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի վերահսկողություն» N 4.1 ստուգաթերթով իրականացվել են Տեսչական մարմնի 2020, 2021 և 2022 թվականների տարեկան ծրագրերով նախատեսված ստուգումները: Նշված  ժամանակահատվածում ի հայտ են եկել ստուգաթերթում ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային խնդիրներ, որոնք առաջարկվում է շտկել սույն Նախագծով: 

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 634-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) 1-ին կետի համաձայն՝ ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ։ Որոշմամբ, ի թիվս անվտանգության, անվտանգ շահագործման կանոններ սահմանող այլ տեխնիկական կանոնակարգերի, 2022 թվականի հուլիսի 27-ից ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն, ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն և ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 51-Ն որոշումները։ Նշված տեխնիկական կանոնակարգերով սահմանված էին աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջներ, որոնք ներառված են գործող ստուգաթերթում։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի NN 1049-Ն, 1050-Ն, 1051-Ն որոշումներով (ուժի մեջ են մտել 2022 թվականի հուլիսի 24-ից) սահմանվել են «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման», «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման» և «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման» տեխնիկական անվտանգության կանոնները (այսուհետև՝ Անվտանգության կանոն)։

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1124-Ն որոշմամբ հաստատված հավելվածով («Տեսչական մարմնի կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը») սահմանված է, որ «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» (ՏԳՏԴ ծածկագիր՝ B) ոլորտում տնտեսավարող սուբյեկտների ոլորտային ռիսկը կազմում է առավելագույն 100 միավոր, այսինքն՝ ոլորտը հանդիսանում է բարձր ռիսկային։

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատված տեսչական մարմնի կողմից աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների «Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի վերահսկողություն N 4.1 ստուգաթերթի լրամշակման նպատակը, ի թիվս վերոնշյալի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի NN 1049-Ն, 1050-Ն, 1051-Ն որոշումներով սահմանված անվտանգության կանոններով` աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմեր սահմանող պահանջների ներառման և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումն է։

Միաժամանակ՝ ինչպես վերոգրյալում նշվեց, նոր խմբագրությամբ է ներկայացվել նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի՝ «Ջրի հավաքման, մշակման և բաշխման նկատմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N 1.11 ստուգաթերթը: Վերջինսի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի ««Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 876 հրամանում կատարված փոփոխությամբ, ըստ որի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 34 հրամանով (ուժի մեջ են մտել 2021 թվականի մայիսի 19-ից) սահմանվել է խմելու ջրի սանիտարական նոր կանոններ, որոնց վերաբերյալ հարցերը առկա չէին ստուգաթերթերում կամ առկայությամբ դեպքում վերանայման կարիք ունեին:

 Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը չունենա խոչընդոտող հանգամանքներ իրավական դաշտում, ինչպես նաև հնարավորություն ունենա խախտման դեպքում կայացնի վարչական ակտ, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ և լրացում համապատասխան ոլորտի ստուգաթերթում։

 2.Կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել`

  • սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Հելմինթոզների համաճարակաբանական վերահսկողության» N 1.23 ստուգաթերթը, որն ընդգրկում է 15 հարց, և «Մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության վերահսկողության» N 1.24 ստուգաթերթը, որն ընդգրկում է 21 հարց, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատել նույն բնագավառի՝ «Ջրի հավաքման, մշակման և բաշխման նկատմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N 1.11 ստուգաթերթը, որն ընդգրկում է 31 հարց.
  • աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում նոր խմբագրությամբ հաստատել՝ «Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի վերահսկողության» 1 ստուգաթերթը, որն ընդգրկում է 29 հարց:

Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը: Միաժամանակ, գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել, ինչի արդյունքում, վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում, տեսչական մարմինը անդադար բախվում է վարչական ակտի կայացման անհնարինության՝ չունենալով համապատասխան ոլորտի ստուգաթերթում ներառված վերոնշյալ տեսակին համապատասխան պահանջներ, ինչն էլ իր հերթիր նվազեցնում է ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։

 3.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթերի հաստատումը:

 4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Տեսչական մարմնի կողմից համատեղ:

 5.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 6.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

 7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

          Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Քննարկվել է

    25.10.2022 - 10.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3063

Տպել