Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28‑ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-78-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 2022 թվականի ապրիլի 22-ին) ընդունմամբ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

ՀՀ վարչապետի 01.06.2022թ. թիվ 617-Ա որոշման հավելվածով հաստատված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքի կիրարկումն ապահովող միջոցառման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 8-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետ սահմանված է 2022 թվականի հոկտեմբերի 30-ը։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) Կառավարությանը վերապահվել են մի շարք իրավասություններ։ Մասնավորապես, Օրենքով սահմանվել է, որ.

  1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Կառավարության անդամի, Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանների դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում ընտանիքի համար նշանակված կենսաթոշակից ընտանիքի անդամներից մեկի պահանջով նրա բաժնեմասը նշանակվում և վճարվում է առանձին, որի կարգը սահմանում է Կառավարությունը (հոդված 3, 1-ին մաս),
  2. կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող անձին նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակ նշանակող մարմնին տրամադրում է Կառավարության սահմանած կարգով (հոդված 5, 8-րդ մաս),
  3. Օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումի և ներկայացված լրացուցիչ փաստաթղթի հիման վրա՝ Կառավարության սահմանած կարգով (հոդված 5, 9-րդ մաս),
  4. կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժը (ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) և Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը սահմանում է Կառավարությունը (հոդված 5, 10-րդ մաս),
  5. կենսաթոշակառուի՝ պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու մասին տեղեկատվությունը կենսաթոշակ նշանակող մարմնին գրավոր տեղեկացնում է կենսաթոշակառուն՝ Կառավարության սահմանած կարգով (հոդված 6, 9-րդ մաս),
  6. օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դեպքում (դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձինք, որոնք 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեն առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և չունեն Օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք պետք է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը գրավոր դիմել կենսաթոշակ նշանակող մարմին՝ հաշվառվելու համար) մասնագիտական աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը սահմանում է Կառավարությունը։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 23-ի N 895-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանել վերոնշյալ կարգերը, իսկ առանձին դեպքերում՝ Որոշման դրույթները համապատասխանեցնել Օրենքում կատարված փոփոխություններին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատուկ քննչական կոմիտեն լուծարվել է, սակայն կան հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձինք, ովքեր չեն իրացրել իրենց կենաթոշակի իրավունքը։ Ըստ այդմ, անհրաժեշտ է կարգավորել նաև նրանց կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող հարաբերությունները։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 23-ի N 895-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով, առաջարկվում է սահմանել կամ հստակեցնել.

  1. դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց (այսուհետ՝ քննչական մարմինում պաշտոն) 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները՝ սկզբունքայնորեն պահպանելով մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը գործող կարգավորումները,
  2. դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց Օրենքով կենսաթոշակի իրավունք տվող 10 օրացուցային տարում հաշվառվող (այն է՝ Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն զբաղեցնելու) ժամանակահատվածները,
  3. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի (հայտարարությունների) ցանկը,
  4. պետական պաշտոն զբաղեցրած անձի՝ օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը դադարեցված լինելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակը վերահաշվարկվում է Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդ որում, եթե Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակը վերահաշվարկելիս չափը նվազում է, կենսաթոշակը վճարվում է նախկին չափով,
  5. կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումի և լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակի չափը վերահաշվարկելու կարգը, այն է՝ կենսաթոշակը վերահաշվարկվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ կենսաթոշակի չափը հաշվարկվում է Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով՝ բացառելով կենսաթոշակի չափի նվազումը,
  6. պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար իր նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին տեղեկատվությունը կենսաթոշակառուն տարածքային բաժին ներկայացնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարի միջոցով, որը հիմք է նրան Օրենքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու համար,  ընդ որում, նա կարող է  կենսաթոշակի իր իրավունքը իրացնել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով,
  7. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձի կենսաթոշակի իրավունքի իրացումը Օրենքի շրջանակներում՝ հիմք ընդունելով Օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգավորումների տրամաբանությունը,
  8. դատախազի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած, մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը պաշտոնից ազատված, ազատվելու օրվա դրությամբ 20 տարվա օրացուցային մասանագիտական ստաժ ունեցող անձի՝ Օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքն իրացնելու ժամկետները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ կենսաթոշակ նշանակելու ժամկետները փոխկապակցված են պաշտոնից ազատվելու, իսկ խնդրո առարկա դեպքում իրավունքը ծագում է ոչ թե պաշտոնից ազատվելու, այլ Օրենքում կատարված համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելու հանգամանքով։ Նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակել 2022 թվականի ապրիլի 22-ից, նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու օրվանից, իսկ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի դեպքում՝ նաև կենսաթոշակը հաշվարկել օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափը ու հավելավճարի չափը,
  9. Օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող, կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող կենսաթոշակառուի տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող՝ Օրենքով հաշվարկված կենսաթոշակից նվազեցման ենթակա գումարի չափի մասին տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողից ստանում է ծառայությունը՝ հարցմամբ,
  10. դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց հաշվառելու համար դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, նրանց կենսաթոշակը հաշվարկելու կարգը, որում ամբողջությամբ պահպանվել են Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով (խնդրո առարկա օրենսդրական փոփոխությամբ ուժը կորցրած է ճանաչվել 2022 թվականի ապրիլի 22-ից) սահմանված կարգավորումները։

Նախագծով առաջարկվում է լուծել նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ, այն է՝ 

  1. Կենսաթոշակի իրավունքի իրացման դիմումում հեռախոսահամար նշելը սահմանվել է որպես պարտադիր պայման (ներկայումս հայեցողական է),
  2. հստակեցնել պետական պաշտոն զբաղեցրած անձի զոհվածելու դեպքում նրա ընտանիքի համար նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում ընտանիքի մյուս անդամին կենսաթոշակ նշանակելու կարգը և ժամկետները։ Այս դեպքում պահպանվել է զոհված զինծառայողի ընտանիքին Կառավարության 2021 թվականի  փետրվարի 4-ի N 141-Ն   որոշմամբ (1 հավելվածի 18-20-րդ կետեր) տրվող պարգևավճարների համար սահմանված կարգավորումների տրամաբանությունը (ստանալու իրավունքը դադարելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում դիմելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է այն դադարեցնելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան նախորդող  12-րդ ամսվա 1-ից),
  3. հստակեցնել զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու կարգը և ժամկետները՝ նախորդ կետում նշված 12-ամսյա ժամկետի պահպանման մոտեցմամբ,
  4. միանվագ դրամական օգնության չափը 4.5 մլն դրամի փոխարեն սահմանել 3.4 մլն դրամ, որի համար հիմք են ընդունվել Կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916‑Ն որոշմամբ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին տրվող դրամական աջակցության չափերը (ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին տրվում է 2.0 մլն դրամ, գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման համար՝ 1.4 մլն դրամ)։

Նախագծով առաջարկվում է կատարել նաև որոշ խմբագրական փոփոխություններ։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 23-ի N 895-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն վերոհիշյալ օրենքի դրույթներին:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 23-ի N 895-Ն որոշման մեջ փոփխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից կամ որևէ այլ ռազմավարական փաստաթղթից՝ այն ապահովում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  2022 թվականի մարտի 23‑ի ՀՕ-78-Ն օրենքի կիրարկումը։

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 23-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում  եկամուտները և ծախսերը չեն ավելանա կամ նվազի:

 

  • Քննարկվել է

    24.08.2022 - 08.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3974

Տպել

Առաջարկներ`

Հայկ Կատվալյան

05.09.2022

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում փոփոխություններ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժը ներառում է նաև դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը:»: Տվյալ պարագայում օրինաչափ հարց է առաջանում, թե ինչու՞ քննարկվող նախագծում 20 տարվա մասնագիտական ստաժում չի հաշվառվում նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Այսինքն, ՀՀ Կառավարության որոշման հիշյալ նախագծով առաջարկվող կարգավորումը հակասում է առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « 2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:»: 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝ 1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը. (...)»: Վերոգրյալի իրավանորմերի լույսի ներքո ակնհայտ է, որ քննարկվող նախագիծը հակասում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքի կարգավորումներին՝ մասնագիտական ստաժում չներառելով հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Վերոգրյալի հիման վրա՝ Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Մ ԵՄ Քննարկվող նախագծով՝ 20 տարվա մասնագիտական ստաժում հաշվառել նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը, ինչը բխում է օրենքից և գործնականում խրախուսում է նաև անցումային իրավիճակում քննչական մարմնի շարքերը համալրած նախկին հետաքննիչներին՝ շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը:

Վարդան Հակոբջանյան

05.09.2022

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում փոփոխություններ կատարելու մասին Մեր կողմից 26.08.2022թ. արված առաջարկն ընդունվել է մասնակի՝ ՀՀ քննչական կոմիտեի մասով՝ պատճառաբանությամբ, որ հաշվի են առնվել ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-184-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումները: Սակայն հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժը ներառում է նաև դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը:»: Տվյալ պարագայում օրինաչափ հարց է առաջանում, թե ինչու՞ քննարկվող նախագծում 20 տարվա մասնագիտական ստաժում չի հաշվառվում նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Նախագծի հեղինակը որևէ հիմնավորում չի ներկայացնում այս կապակցությամբ այն պարագայում, որ քննարկվող նախագծով առաջարչկվող կարգավորումը առավել ցածր իրավական ուժ ունի և հակասում է առավել բարձր ուժ ունեցող իրավական ակտին՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « 2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:»: 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝ 1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը. (...)»: Վերոգրյալի իրավանորմերի լույսի ներքո ակնհայտ է, որ 26.08.2022թ. արված առաջարկի մասնակի ընդունումը չունի որևէ հիմնավորում, դեռ ավելին, դրանով ակնհայտ է, որ քննարկվող նախագիծը հակասում է հեղինակի կողմից վկայակոչված ՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքի կարգավորումներին՝ մասնագիտական ստաժում չներառելով հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: ​Վերոգրյալի հիման վրա՝ Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Մ Ե Մ 1. «որպես պաշտոնակատար» աշխատած ժամանակահատվածը 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժում հաշվառել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, ՀՀ դատախազությունում, ՀՀ ԱԱԾ մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց անձանց համար: 2. 20 տարվա մասնագիտական ստաժում հաշվառել նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: 3. Առաջարկությունը չընդունելու պարագայում պարզաբանել և օրենսդրորեն հիմնավորել առաջարկը չընդունելու պատճառները:

Էդգար Շահինյան

02.09.2022

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում փոփոխություններ կատարելու մասին Մեր կողմից 26.08.2022թ. արված առաջարկն ընդունվել է մասնակի՝ ՀՀ քննչական կոմիտեի մասով՝ պատճառաբանությամբ, որ հաշվի են առնվել ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-184-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումները: Սակայն հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժը ներառում է նաև դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը:»: Տվյալ պարագայում օրինաչափ հարց է առաջանում, թե ինչու՞ քննարկվող նախագծում 20 տարվա մասնագիտական ստաժում չի հաշվառվում նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Նախագծի հեղինակը որևէ հիմնավորում չի ներկայացնում այս կապակցությամբ այն պարագայում, որ քննարկվող նախագծով առաջարչկվող կարգավորումը առավել ցածր իրավական ուժ ունի և հակասում է առավել բարձր ուժ ունեցող իրավական ակտին՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « 2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:»: 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝ 1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը. (...)»: Վերոգրյալի իրավանորմերի լույսի ներքո ակնհայտ է, որ 26.08.2022թ. արված առաջարկի մասնակի ընդունումը չունի որևէ հիմնավորում, դեռ ավելին, դրանով ակնհայտ է, որ քննարկվող նախագիծը հակասում է հեղինակի կողմից վկայակոչված ՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքի կարգավորումներին՝ մասնագիտական ստաժում չներառելով հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Վերոգրյալի հիման վրա՝ Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Մ ԵՄ 1. «որպես պաշտոնակատար» աշխատած ժամանակահատվածը 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժում հաշվառել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, ՀՀ դատախազությունում, ՀՀ ԱԱԾ մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց անձանց համար: 2. 20 տարվա մասնագիտական ստաժում չի հաշվառվում նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: 3. Առաջարկությունը չընդունելու պարագայում պարզաբանել և օրենսդրորեն հիմնավորել առաջարկը չընդունելու պատճառները:

Տեսնել ավելին