Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>>  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածի «ոչ կանոնավոր փոխադրում» հասկացությունից հետո լրացնել նոր հասկացություն հետևյալ բովանդակությամբ.

«էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն՝ էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի (ինտերնետի) միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղևորների փոխադրման պատվերների ձևակերպման և փոխանցման ծառայությունների մատուցում>>։

Հոդված  2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «առանձին պատվերներով ավտոբուսներով» բառերից հետո լրացնել «կամ թեթև մարդատար ավտոմոբիլներով» բառերը:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի`

  • Վերնագրից <<Ավտոբուսային>> բառը հանել։

2) 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ․

<<5․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն կարող են իրականացնել <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> օրենքի պահանջներին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնակատերերը։

6․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնից ստանալ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք:

  1. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմնին և պետական եկամուտների ոլորտի լիազոր մարմնին առցանց տրամադրում են հասանելիություն ձևակերպված պատվերների մասով իրենց տվյալների բազային՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: Տվյալների բազային հասանելիության ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  2. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն յուրաքանչյուր փոխադրման համար՝

1)  պետական տուրքի գանձումը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով.

2) պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրումը ուղևորին։>>։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի  22-րդ հոդվածի <<Գործունեության այլ բնագավառներ>> բաժինը լրացնել նոր 11-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

<< 

11.

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցում

ԿՄ

-

-

>> 

         

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.7-րդ հոդվածի՝

  • 1-ին և 11-րդ մասերից «միջմարզային, ներմարզային,»բառերը հանել․

2) 6-րդ և 7-րդ մասերից «միջմարզային, ներմարզային և» բառերը հանել․

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4․Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից  ներհամայնքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են երթուղու հետ կապված հետևյալ գործակիցները.

1) Երևան քաղաքում՝ 1.0,

2) այլ համայնքներում՝ 0.5:»:

 

Հոդված 2. 20-րդ հոդվածը լրացնել նոր 58-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«58․

Թեթև մարդատար ավտոմեքենաներով  Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով իրականացվող ուղևորների յուրաքանչյուր փոխադրման համար

բազային տուրքի

0,1-ապատիկի չափով»

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 169.12–րդ հոդվածում լրացնել նոր 2-րդ և 3-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ՝

«2․Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից յուրաքանչյուր փոխադրման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով պետական տուրքի գանձումը չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից յուրաքանչյուր փոխադրման համար պատվերի ուղևորին վճարման էլեկտրոնային անդորրագիր չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:

  • Քննարկվել է

    27.07.2022 - 14.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4882

Տպել

Առաջարկներ`

Վանիկ Մարգարյան

14.08.2022

Նախագիծը առաջարկում է պետական տուրքի սահմանում մեկ պատվերից 100 ՀՀ դրամի չափով` անկախ պատվերի ընդհանուր արժեքից կամ տևողությունից: Պետական տուրքի չափը զգալի է, մինչդեռ նախագծի հիմնավորման մեջ չկան որևէ տնտեսական փաստարկներ այդ չափի սահմանման հետ կապված: Այս առաջարկվող պետական տուրքը փաստացի հանդիսանում է այլընտրանք էլեկտրոնային հարթակներով տրվող պատվերներով անհատ վարորդների կողմից մատուցվող տաքսի ծառայության հարկմանը: Սակայն նման տուրքի չափը չի համապատասխանում հարկային բեռի արդարության ու համաչափության սկզբունքներին և չի արտացոլում վարորդների և շուկայի մյուս մասնակիցների իրական եկամուտը: Նման պետական տուրքը կարող է էականորեն ազդել ստվերային շուկայի ավելացման վրա, քանի որ վարորդները կարող են դադարեցնել էլեկտրոնային հարթակների հետ համագործակցությունը՝ խուսափելով պետական տուրքի վճարման անհրաժեշտությունից: Վերոգրյալից ելնելով՝ առաջարկում ենք նվազեցնել առաջարկվող պետական տուրքի չափը: Յանդեքս.Տաքսի ներկայացուցիչ Վանիկ Մարգարյան

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

12.08.2022

6. Սահմանված չեն վերահսկողության մեխանիզմները, կարծում ենք որ օրենքների փաթեթով առաջարկվող փոփոխությունները չեն կանոնակարգի դաշտը, այն ինչպես ներկայումս այնպես էլ՝ կմնա անվերահսկելի։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

12.08.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՝ 5. Որևէ անդրադարձ չի կատարված էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլներով իրականացման ժամանակ անվտանգության գործոնների պահպանման նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Տեսնել ավելին