Հիշել նախագիծը

ՊՂՆՁԱՁՈՒԼԱԿԱՆ ԿԼԱՍՏԵՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

------------------ 2022 թվականի N --------Լ

 

ՊՂՆՁԱՁՈՒԼԱԿԱՆ ԿԼԱՍՏԵՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 1․6- րդ կետի պահանջի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել պղնձաձուլական կլաստերների ձևավորման հայեցակարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

                      Հավելված

                       ՀՀ կառավարության 2022 թ.

                         ---------------   -ի  նիստի  N

                                                             որոշման

 

 

 

ՊՂՆՁԱՁՈՒԼԱԿԱՆ ԿԼԱՍՏԵՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

                                                                                    I.      ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

  1. Պղնձաձուլական կլաստերների ձևավորման հայեցակարգի նպատակն է ՀՀ-ում պղնձի առավել արժեքավոր վերջնարտադրանքի ստացման և այլ ոլորտներում տեղական արտադրության կազմակերպմանը նպաստելը՝ պղնձաձուլական գործարանի կառուցմամբ, փոխկապակցված ոլորտների (ենթակառուցվածքներ, մատակարարներ, արտադրողներ և այլն) բացահայտմամբ, ինչպես նաև գտնել կլաստերների ստեղծման համար անհրաժեշտ, սակայն բացակայող պայմանները՝այդ թվում նաև կլաստերների ձևավորման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները։
  2. Հայեցակարգում ներկայացված է պղնձի արտադրության ներկա իրավիճակը, այնուհետև անդրադարձ է կատարված առկա խնդիրներին, և տրվել են այդ խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները: Հայեցակարգով ամրագրվել է, որ արժեքավոր վերջնարտադրանք արտահանելու և այլ ոլորտներում տեղական արտադրության ստեղծելու համար նպատակահարմար է ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին:
  3. Մինչև գործարանային համալիրի կառուցման աշխատանքների մեկնարկն անհրաժեշտ է նախաձեռնել ելակետային տվյալների ձեռքբերման՝ փոխկապակցված խնդիրների ուսումնասիրության (ախտորոշիչ) գործընթաց՝ մատակարարների, արտադրողների, սպասարկման ծառայություններ մատուցողների, բնապահպանության, քաղաքաշինության և առողջապահության ոլորտներում գործող օրենսդրական կարգավորումների, դրանցում առկա սահմանափակումների, անվտանգ և ռեuուրuախնայող տեխնոլոգիաների կիրառման, արտադրական թափոնների տեղադրման ու պահպանման, կամ դրանց իրացման, փոխկապակցված որոլրտների արտադրված արտադրանքների իրացման հնարավորությունների (ներքի և արտաքին շուկայի մարկեթինգ), համապատասխան որակավորման աշխատուժի առկայության վերաբերյալ  ուսումնասիրություններ, ինչպես նաև վերանայել գործարանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ արդեն առկա հետազոտությունները, որոնք հիմք կհանդիսանան գործարանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ տեխնիկատնտեսական հիմնավորման, իսկ այնուհետև նախագծանախահաշիվ կազմման համար:
  4. Ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացման համար պահանջվող միջոցառումները և ժամկետները կներառվեն պղնձաձուլական կլաստերների ձևավորման ճանապարհային քարտեզում, որը կմշակվի հայեցակարգի հաստատումից հետո։

 

III. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. Պղնձի արտադրությունով Հայաստանում զբաղվում են 1777 թվականից, երբ հիմնվել էր Ալավերդու (Մանեսի) պղնձաձուլարանը (որը վերակազմավորվել է որպես «Հայկական պղինձ ծրագիր» ընկերություն (Armenian cooper program) և սակայն 2018 թվականի ամռանը ընկերությունը ստիպված էր դադարեցնել պղնձաձուլարանի աշխատանքը, ծծմբային անհիդրիդի մթնոլորդ արատանետման թույլատրելի սահմանային քանակի գերազանցման համար։
  2. Նարկայումս գործող պղնձաձուլարանում շահագործվող սարքավորումներով և տեխնոլոգիաներով հնարավոր չէ իրականացնել ծծմբային անհիդրիդի կորզում, որի լուծման միակ տարբերակը խոշոր ներդրումներ պահանջող ժամանակակից՝ բնապահ­պանական տեuակետից անվտանգ և ռեuուրuախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ նոր պղնձաձուլարանի կառուցումն է։
  3. Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առկա վիճակի վերլուծությունից հետևում է, որ պղնձի խտանյութի արտահանումը կազմում է ՀՀ-ի ընդհանուրարտահանման ծավալի զգալի մասը` մոտ 20-23% և հանդիսանում  է որպես արտահանումից ստացվող եկամուտների, արտարժութային ներհոսքի աղբյուր, իսկ պղնձի արտադրության վերջանական ցիկլի ապահովուման դեպքում Հայաստանը համաշխարհայինշուկայիպահանջները բավարարող հումք արտահանող երկրից կվերածվի արժեքավոր վերջնարտադրանք արտահանող երկրի։
  4. Բացի հանքագործական արդյունաբերությունից, հանրապետությունը ունի նաև արդյունաբերական մեծ ներուժ սարքաշինության, հաստոցաշինության, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունների զարգացման համար, ուստի պղնձաձուլարանի կլաստերի ձևավորման առումով հանքագործական արդյունաբերությունը չի կարելի առանձնացնել արդյունաբերություն այլ ճյուղերից։
  5. Պղնձաձուլարանի կառուցմանը կարող են խոչընդոտ հանդիսանալ՝
  • կլաստերների ձևավորման իրավական դաշտի բացակայությունը․
  • տեղական արժեշղթային բացակայությունը․
  • կլաստերների նվազ ճկունությունը՝ պայմանավորված կլաստերի ներսում առկա կազմակերպությունների միջև տնտեսական առոմով սերտ փոխկապակցվածությամբ։
  1. Պղնձի արտադրության վերջանական ցիկլի ստեղծմանը և դրա հիման վրա արժութային շղթայի ձևավորմանը նպաստում է միջազգայինշուկայում առաջացած պղնձի դեֆիցիտը և դրա գները՝ ըստ Լոնդոնի մետաղների բորսայի այն սկսել է շեշտակի աճել և դեռևս աճման միտում ունի։

 

IV. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

  1. Բոլորովին վերջերս պղինձը ուշադրության է արժանանում այն ​​դերիհամար, որընակխաղացածրածխածնայինտնտեսությանձեռքբերումներիգործում, հատկապեսերբխոսքըվերաբերումէէլեկտրականմեքենաների (EVs) արտադրությանը։
  2. Պղնձի համաշխարհային արտադրությունը 2020 թվականին կազմել է 20,6 մլն տոննա։ Չնայած պղնձի հանքաքարը արդյունահանվում է ամբողջ աշխարհում, սակայն պղնձի վերջնարտարանքի ստացումը հիմնականում կենտրոցաված է առանձին տարածաշրջաններում։ Օրինակ՝ 2020 թվականին Լատինական Ամերիկային բաժին է ընկել համաշխարհային պղնձի հանքերի 41%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ասիան՝ 16%, որին հաջորդում են Եվրոպան՝ 14%, Հյուսիսային Ամերիկան ​​ևԱֆրիկան՝ 12-ական%, իսկՕվկիանիան՝ 5%։Պերուննույնպես 2015 թվականիցիվերկայունաճէգրանցում՝կազմելով 2020 թվականին պղնձի հանքերի 10%-ը:
  3. Աշխարհի 20 խոշորագույն պղնձի հանքերից 15-ը գտնվում են Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրներում։ Այս երեք տարածաշրջանների պղնձի արդյունահանման ծավալները միասին 2020 թվականին կազմում են համաշխարհային պղնձի արտադրության գրեթե 36%-ի հզորությունը:
  1. 2013 թվականին պղնձի հանքա­քար և խտանյութ խո­շոր արտահանո­ղ­ներ էին՝ Չիլին, Պերուն և Ավստրալիան, իսկ խոշոր ներմուծողներն էին՝ Չինաստանն, Ճապոնիան և Հնդկաստանը։
  2. Չիլին 2020 թվականին էլ է հանդիսացել պղնձի արդյունահանման համաշխարհային առաջատար՝ 5,7 միլիոն տոննա պղինձով կամ արդյունահանվող համաշխարհային արտադրության 29%-ով:
  3. Ներքոնշյալ գծապատկերը ցույց է տալիս աշխարհում արդյունահանվող պղնձի տարեկան արտադրությունը 2011-ից մինչև 2020 թվականը: Արտադրությունը 2011-ին կազմել է 16,0 միլիոն տոննա և այն աստիճանաբար աճելով, 2018 թվականին հասնել է գագաթնակետին՝ 20,6 միլիոն տոննայի: Արտադրությունը մնացել է 20,6 միլիոն տոննա մինչև 2020 թվականին:

Պղնձի համաշխարհային հանքարդյունաբերություն, 2011–2020 թթ.

 

  1. 2020թ պղնձի համաշխարհային պաշարները, ըստ երկրների,

 

  1. Այս շրջանաձև գծապատկերը ցույց է տալիս 2020 թվականին պղնձի համաշխարհային պաշարների գնահատված տոկոսներն՝ ըստ երկրների: Ամենամեծ մասնաբաժինը ընկնում է Չիլիին՝ 23%, որին հաջորդում են Պերուն (11%), Ավստրալիան (10%), Ռուսաստանը (7%), Մեքսիկան (6%)։ Միացյալ Նահանգները (6%), Լեհաստանը (4%) և Չինաստանը (3%): Բոլոր մյուս երկրները միասին վերցրած կազմում են 31%:
  2. 2019թ․սկսածմիջազգայինշուկայում առաջացել էր պղնձի դեֆիցիտ, սակայն դրա գները ըստ Լոնդոնի մետաղների բորսայի 2019թ․ընթացքումչենաճել և այն սկսել է շեշտակի աճել 2020թ․հունվարից։ 2022թ. ապրիլի 25-ի դրությամբ 1 տոննա պղնձի գինը կազմել է 00 ԱՄՆ դոլար։
  3. Ներկայումս պղնձի գների շեշտակի աճի վրա ազդում են հետևյալ գործոնները․

 1) տնտեսության արդյունաբերական հատվածի վերականգնումը համաճարակից հետո՝ մետաղական պաշարների սպառման ֆոնին ( ըստ Լոնդոնի մետաղների բորսայի)։ Սրանից կարելի է եզրակացնել, որ պղնձի գնի նախորդ տարվա կրկնակի աճը դեռևս աճի հսկայական ներուժ ունի։2) Պղնձի աճող կարիքները և առկա սահմանափակ ռեսուրսները։ Այս իրավիճակին նպաստում է նաև աշխարհի տարբեր երկրներում գործող հանքավայրերի պաշարների սահմանափակ հասանելիությունը և առկա հանքերի սպառումը: Նոր հանքավայրերի շահագործման համար կպահանջվի  վեցից ութ տարի՝ թույլտվությունների ստացման և բնապահպանական խնդիրների բարդությունների պատճառով:3) Կանաչ էներգետիկայի արդյունաբերությունը։

21.           2016թ-ից 2022թ․ ապրիլի 25-ը ընկած ժամանահատվածի պղնձի գինը Լոնդոնի մետաղների բորսիայում հետևյալ է՝   

 

 

22.           Անցյալ դարում պղնձի օգտագործման հիմնական աղբյուրը էներգիկ ոլորտն էր, որտեղ օգտագործում էր համաշխարհային մետաղի պաշարների 60%-ը, քանի որ պղինձը հիանալի հաղորդիչ է, որը զիջում է միայն արծաթին:23.          Էներգետիկ ոլորտի «կանաչապատումը» խթանել է ինժեներական արդյունաբերության այն հատվածը, որն արտադրում և զարգացնում է էլեկտրական մեքենաներ: Փորձագետները կարծում են, որ 2032 թվականին էլեկտրամոբիլների բաժինը կհասնի 20%-ի։

  1. ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի հանքահումքային հենքի հիմնական մասը կազմում է պղնձի պաշարները։
  2. 1980-ական թվականներին Ալավերդու պղնձաձուլարանը արդեն գործում էր որպես հզոր լեռնամետալուրգիական կոմբինատ, որտեղ արտադրվում էր տարեկան 40-42 հազ. տոննա ռաֆինացված պղինձ, 30-40 հազ.տոննա պղնձարջասպ, իսկ առաջացող գազերից արտադրվում էր 200-220 հազ. տոննա ծծմբաթթու:
  3. Մինչև Խորհրդային Միության փլուզումը Հայաստանը պղնձի արտադրությամբ միութենական հանրապետությունների միջև զբաղեցնում էր երրորդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանին և Ղազախստանին:
  4. Մինչև 2018թ․ Ալավերդու պղնաձաձուլարանում արտադրում էր տարեկան շուրջ 10 հազ. տոննա պղինձ: Ընկերությունը հիմնականում օգտագործում է «Base metals», «Թեղուտ» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերություների կողմից արտադրված խտանյութը։ Սակայն 2018 թվականի ամռանը ընկերությունը ստիպված էր դադարեցնել պղնձաձուլարանի աշխատանքը ծծմբային անհիդրիդի մթնոլորդ արատանետման թույլատրելի սահմանային քանակի գերազանցման համար։ Նշված արտանետումների պատճառը տեխնոլոգիական է, իսկ ներկա պահին պղնձաձուլարանում շահագործվող սարքավորումներով և տեխնոլոգիաներով հնարավոր չէ իրականացնել ծծմբային անհիդրիդի կորզում, որի լուծման միակ տարբերակը խոշոր ներդրումներ պահանջող ժամանակակից տեխնոլոգիական պղնձաձուլական կոմբինատի կառուցումն է։
  5. Հանրապետական երկրաբանական ֆոնդում հաշվառված 44[1] մետաղական հանքավայրից՝ 23 հանքավայրերի (5 պղնձի, 6 պղինձ-մոլիբդենային, 9 ոսկի-բազմամետաղների, 1 մոլիբդենի և 2 բազմամետաղային) ընդհանուր առմամբ 2901․3մլն տոննա հանքաքարում առկա է 7․2 մլն տոննա պղինձ։
  6. Վերոնշյալ 23 հանքավայրերից 8-ը գտնվում է ՀՀ Սյունքի մարզում, 3-ը՝ ՀՀ Լոռու մարզում, իսկ 1-ը Կոտայքի մարզում։ 12.2021թ․ դրությամբ[2] ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված է 12 հանքավայր, որոնցից ամենախոշորներն են․
  • ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայր՝ գտնվում է Կապան քաղաքի ե/գ կայարանից 21 կմ դեպի արևմուտք։
  • ՀՀ Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր՝ գտնվում է Ախթալա ե/գ կայարանից 15 կմ դեպի հարավ ։
  • ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի պղինձ-մոլիբդենային հանքավայր՝ գտնվում է Մեղի քաղաքի ե/գ կայարանից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք ։
  • ՀՀ Լոռու մարզի Շամլուղի պղինձի հանքավայր՝ գտնվում է Ախթալա ե/գ կայարանից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
  • ՀՀ Սյունքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայր՝ գտնվում է Կապան քաղաքի ե/գ կայարանից 4 կմ դեպի արևելք։
  1. Գործող հանքարդյունաբերական կազմակերպությունների ապահովվածու­թյունը (ըստ առկա տեխնիկական ցուցանիշների) պղնձի հանքաքարի հաշվեկշռային պաշարներով շուրջ 90 տարի է, իսկ արահաշվեկշռային պաշարներով՝ 230 տարի է։ Պղնձի գների շեշտակի աճի կամ նորագույն տեխնոլոգիաների կիրառման պարագայում արտահաշվեկշռային պաշարները կարող են վերահաշվարկվել՝ հաշվեկշռայինների։
  2. Պաշարների ապահովվածության նշված ժամկետները հաշվարկված են առավել խոշոր հանքավայրերի տվյալներով: Ակնհայտ է, որ այդ ընթացքում արդեն սպառված կլինեն փոքր և միջին մասշտաբի հանքավայրերի պաշարները, ինչը կհանգեցնի հանքարդյունաբերական համալիր համախառն հանքարտադրանքների կրճատմանը։
  3. 12.2021թ․ դրությամբ ընդերքօգտագործման  12 իրավունքով տրամադրված է 783165.6 հազ․տ հանքաքար, 9407.0 հազ․տ պղինձ[3], սակայն փաստացի հանքաքարի արդյունահանում իրականացվում է 5 ընդերքօգտագործների կողմից, իսկ արդյունահանված հանքաքարի վերամշակման արդյունքում արտադրվում է 25% միջինը պղնձի պարունակությամբ շուրջ 400 հազ․ տոննա պղնձի խտանյութ։
  4. 2018-2021թ․ արտադրված պղնձի խտանյութի քանակը[4] բերված է աղյուսակ 5-ում։

 

Աղյուսակ 5

 

Արտադրատեսակ

Արտադրություն /հազ.տ/

 

2018թ.

2019թ.

2020թ.

2021թ

Պղնձի խտանյութ

317.4

400.0

375․0

371․0

 

 

 

 

  1. Եթե բոլոր 23 հանքերը շահագործվեն, ապա (առկա տնտեսական ցուցանիշների համաձայն) տարեկան կարող է արդյունահանվել 4 230 626 հազ․ տոննա հանքաքար։ Խոշոր պղինձ, պղինձմոլիբդենային հանքավայրերի հանքաքարում պղնձի պարունակությունը տատանվում է 0.28-2․7% սահմաններում, իսկ բազմամետաղային հանքավայրերում պղնձի պարունակությունը հասնում է մինչև 1․09%-ի։
  2. 2022 թվականից մինչև 2032 թվականը ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից (պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում) կարդյունահանվի 4 230 626 հազ․ տոննա հանքաքար, իսկ 2022 թվականից մինչև 2050 թվականը՝ 4 226 876 հազ․ տոննա հանքաքար։
  3. Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքը դադարեցնելուց հետո, 2019 թվականից սկսած ՀՀ-ում արդյունահանված պղինձ պարունակող հանքաքարի վերամշակման արդյունքում ստացված վերջնարտադրանքը՝ պղնձի խտանյութը  արտահանվում է։
  4. Տարեկան արդյունահանված մետաղական օգտակար հանածոների վերամշակման արդյունքում ստացած պղնձի խտանյութի արտահանված  ծավալները և դոլարային մուտքերը[5] բերված է աղյուսակ 6-ում։

Աղյուսակ 6

Պղնձի խտանյութի  արտահանված  ծավալները

 

2018թ․

2019թ․

2020թ․

2021թ․

Պղնձի խտա­նյութ, տոննա

424815.24

562015.74

509814.69

429420.29

Դոլարային մուտքերը, հազ․ դոլար

525474.86

626668.42

604411.42

769284.97

 

  1. 2021թ․ ընթացքում հանրապետություն է ներմուծվել 886․93 հազ․ տոննա ընդհանուր ծավալի պղնձի տարբեր արտադրատեսակների՝ 85 հազ․ դոլար արժողության։
  2. Պղնձի խտանյութի արտահանումն ապահովում է ՀՀ ընդհանուր արտահանման զգալի մասը և 2018-2021 թվականներին այն կազմել է 2018թ․՝ 21,80%․, 2019թ․՝ 23.73%, 2020թ․՝ 75%, իսկ 2021թ՝ 25.47%․։
  3. Միևնույն ժամանակ հանրապետություն է ներմուծվել պղնձի հանքաքար, խտանյութ, որի ծավալները և դոլարային մուտքերը5 բերված է աղյուսակ 7-ում։

Աղյուսակ 7

 

2018թ․

2019թ․

2020թ․

2021թ․

Պղնձի հանքաքար,խտա­նյութ,

հազ․ տոննա

-

10․9

24․94

2․29

Դոլարային մուտքերը,

հազ․ դոլար

-

3․81

118․31

5․84

 

 

  1. ՊՂՆՁԱՁՈՒԼԱԿԱՆ ԿԼԱՍՏԵՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Պղնձաձուլական կլաստերների ձևավորման հայեցակարգի նպատակն է ՀՀ-ում պղնձի առավել արժեքավոր վերջնարտադրանքի ստացման և այլ ոլորտներում տեղական արտադրության կազմակերպմանը նպաստելը՝ պղնձաձուլական գործարանի կառուցմամբ, փոխկապակցված ոլորտների (ենթակառուցվածքներ, մատակարարներ, արտադրողներ և այլն) բացահայտմամբ, ինչպես նաև գտնել կլաստերների ստեղծման համար անհրաժեշտ, սակայն բացակայող պայմանները։
  2. Հաշվի առնելով, որ հանրապետությունում փաստացի արդյունահանման արդյունքում արտադրված 25% պարունակությամբ շուրջ 400 հազ. տոննա խտանյութի խորը մշակման արդյունքում կարող է ստացվել մոտ 100 հազ․ տոննա բարձր արժողությամբ պղինձ՝ 1026 մլրդ ԱՄՆ դոլար (25․04․2022թ․ դրությամբ)։
  3. Պղնձաձուլարանի կառուցումը ինքնին ենթադրում է հավելյալ արտադրվող խտանյութի վերամշակման գործընթաց, որը հիմք ընդունելով վերամշակման միջազգային գները կարող է ապահովել տարեկան 100-120 մլրդ դոլար արտադրողականության ծավալ, ինչպես նաև մոտ 4 անգամ կարող է կրճատելվել արտահանման տրանսպորտային ծախսերը։ Միաժամանակ բերելով արտադրական որոշակի թափոնների առաջացման, ինչը կպահանջի լրացուցիչ ֆինանսական ծախսեր՝ բնապահպանության, քաղաքաշինության և առողջապահության ոլորտներում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան միջոցառումների իրականացման համար, մասնավորապես՝ դրանց տեղադրման և պահպանության։ Ուստի վերոնշյալ քանակի պղնձի խտանյութի առկայության պայմաններում պղնձաձուլարանի կառուցման արդյունավետության հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։
  4. Այս առումով հայեցակարգը, այդ թվում՝ նաև հայեցակարգով նախատեսվող քայլերը, պետք է հիմք հանդիսանան պղնձաձուլարանը՝ որպես առանձին օղակի ստեղծման կամ վերջինիս արտադրանքի վերամշակման ամբողջ շղթայի արդյունավետության և նպատակահարմարության ուսումնասիրության և բացահայտուման համար։   
  5. Չնայած նրան, որ պղնձի խտանյութի արտահանումը կազմում է ՀՀ ընդհանուրարտահանման զգալի մասը, սակայն հանրապետությունում ապահովելով պղնձի արտադրության վերջնական ցիկլը, Հայաստանը ոչ միայն հումք արտահանող երկրից կվերածվի արժեքավոր վերջնարտադրանք արտահանող երկրի, այլ նաև կարող է հումքային բազա հանդիսանա այլ ոլորտներում տեղական փոխկապակցված արտադրությունների համար՝ իր բոլոր տնտեսական դրական հետևանքներով։ Մասնավորապես ավելի էժան ու երկարաժամկետ հումքի ապահովմամբ, ինչպես նաև համամատաբար բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմամբ և օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ։
  6. Բացի հանքագործական արդյունաբերությունից, հանրապետությունը ունի նաև արդյունաբերական մեծ ներուժ, օրինակ՝ կտրող մետաղական գործիքների, ուժային տրանսֆորմատորների, շարժական էլեկտրակայանների, պոմպերի, կոմպրեսորների և այլ արտադրատեսակների արտադրության, ուստի պղնձաձուլարանի կլաստերի ձևավորման առումով հանքագործական արդյունաբերությունը կարելի է չառանձնացնել արդյունաբերություն այլ ճյուղերից, օրինակ՝ սարքաշինության, հաստոցաշինության, էլեկտրատեխնիկական արդյունաբերություններից։
  7. Նոր պղնձաձուլարնի կառուցմանը, որի գործարկումը ոչ միայն խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության զարգացմանը, այլ նաև կստեղծի համամատաբար բարձր վարձատրվող աշխատատեղեր։
  8. Հանրապետության ներկայիս պղնձի պաշարները կարող են թույլ տալ նոր պղնձաձուլարանում (երկարաժամկետ կտրվածքով՝ մոտ 90 և ավելի տարիներ) արդյունահանված հանքաքարի խորը վերամշակում իրականացնել, նորագույն՝ բնապահ­պանական տեuակետից անվտանգ և ռեuուրuախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ։

 

  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՔԱՅԼՆԵՐԸ

 

  1. Պղնձի արտադրության մետալուրգիական ձեռնարկության շահագործումը կարող է հանրապետության տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար հանդիսանալ խթան՝ ապահովելով ավելի բարձր ավելացված արժեքի ստեղծում։
  2. Ուստի, որպես առաջնային քայլրեր, առաջարկվում է իրականացնել հետևյալ ախտորոշիչ ուսումնասիրությունները՝ ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին․
  • պղնձաձուլարանի կառուցման արդյունավետության հարցի․
  • պղնձաձուլարանում կիրառվելիք տեխնոլոգիաների ընտրության․
  • պղնձաձուլարանի տեղադիրքի ընտրություն․
  • ենթակառուցվածքների՝ այդ թվում նաև գործածող և կառուցվելիք ճանապարհների, ջրա և էլեկտրամատակարարման և այլն․
  • պղնձի արտադրության համար անհրաժեշտ նյութերի առկայության, մատակարարման և սպասարկման ծառայությունների օգտագործման և կամ ստեղծման հնարավորությունների․
  • փոխկապակցված ոլորտներ բացահայտման (մատակարարներ, արտադրողներ, սպասարկման ծառայություններ և այլն) ․
  • փոխկապակցված որոլրտների արտադրված արտադրանքների իրացման հնարավորությունների (ներքի և արտաքին շուկայի մարկեթինգ)․
  • համապատասխան որակավորման աշխատուժի ապահովման վերաբերյալ։
  • պղնձաձուլարանի կառուցման հարցում պետության մասնակցության հնարավոր շրջանակների բացահայտման։
  1. Իրականացվող ուսումնասիրությունների դրական արդյունքների հիման վրա կազմել պղնձաձուլարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավրում և նախագծանախահաշվի կազմում։
  2. Հայեցակարգի հաստատումից հետո կմշակվի պղնձաձուլական կլաստերների ձևավորման և իրականացման ճանապարհային քարտեզը, որում կներառվեն ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացման համար պահանջվող միջոցառումները և ժամկետները։

 

[1] geo-fund.am

[2] Ըստ ԱՃԹՆ- կայքում հրապարակված տվյալների

[3] Ըստ ԱՃԹՆ- կայքում հրապարակված ընդերքօգտագործման պայմանագրերի

[4] Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներ

[5] Ըստ ՀՀ ՎԿ-ի տվյալների

  • Քննարկվել է

    19.05.2022 - 03.06.2022

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3360

Տպել