Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Զարուհի Հովհաննիսյան 22.09.2017 03:26:12 Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. ՛՛ Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ , Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգայի ն պայմանագրերով , սույն օրենքով , ՛՛Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին՛՛ ՀՀ օրենքով , այլ օրենքներով ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով : ՛՛ Չի ընդունվել Նման նորմի անհրաժեշտությունը չենք տեսնում, քանի որ այն որևէ առանձին բեռ չունի: Դրա բացակայության պարագայում էլ համապատասխան հասարակական հարաբերությունները կկարգավորվեն ՀՀ սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և վերաբերելի օրենքներով և այլ իրավական ակտերով: Նման նորմի նախատեսումն իմաստ կունենար միայն այն պարագայում, եթե հարկ լիներ սահմանափակել կիրառելի իրավական ակտերի շրջանակը, ինչն այս նախագծի դեպքում անհրաժեշտ չէ:
2 Զարուհի Հովհաննիսյան 22.09.2017 03:26:12 Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հետո ավելացնել ՛՛Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին սկզբունքները՛՛ վերնագրով հոդված հետևյալ բովանդակությամբ. 1. ՛՛ Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենսդրությունը հիմնված է օրինականության , հավասարության և խտրական ության բացառման , տուժողա կենտրոն մոտեցման ( ընտանեկան բռնության ենթարկված անձանց շահերի պաշտպանության առաջնայնության ), գենդերային զգայունության սկզբունքների հիման վրա : Գենդերային զգայունության չափորոշիչները ս ա հ մ ա ն վ ա ծ ե ն ՛՛ Կ ա ն ա ն ց և տղամարդկանց հավասար իրավուն քների և հավասար հնարավորությունների ապահովման մասին՛՛ ՀՀ օրենքով : 2. Գենդերային հիմքով բռնությունից կանանց պաշտպանելուն և այն կանխելուն ուղղված այնպիսի հատուկ միջոցների ընդունումը , որոնք չեն վերաբերում տղամարդկանց , չի հանդիսանում խտրականության դրսևորման ձև : ՛՛ Ընդունվել է ի գիտություն Նախագծի 2-րդ հոդվածն արդեն իսկ նվիրված է սկզբունքներին: Ընդ որում, առաջարկվող՝ իրավահավասարության և խտրականության բացառման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց անվտանգության ապահովման և պաշտպանության առաջնայնության սկզբունքներն ընդգրկված են սկզբունքների ցանկում: Ինչ վերաբերում է գենդերային զգայուության սկզբունքին, ապա այն կազմում է Նախագծով ամրագրված արդարադատության մատչելիության սկզբունքի տարրերից մեկը: Օրինականության սկզբունքը հիմնարար սահմանադրական սկզբունք է, որն ընկած է բոլոր իրավակարգավորումների հիմքում և առանձին այս նախագծում սահմանելու անհրաժեշտություն չկա, քանի որ նոր բովանդակություն չի ստանում:
3 Զարուհի Հովհաննիսյան 22.09.2017 03:26:12 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում տրվել է <ընտանեկան բռնության> բնորոշումը, որը թերի է և ոչ ամբողջական: Ընտանեկան բռնության իրավահարաբերություններում չեն ներառվել զուգընկեր հանդիսացող անձինք, ինչն ուղղակի վտանգ է պարունակում իր մեջ, որ ընտանեկան բռնության մի շարք զոհեր կարող են առհասարակ չընդգրկվել ընտանեկան բռնության դաշտում՝ նախկին կամ ներկա ամուսիններ կամ փաստացի ամուսիններ չհանդիսանալու պատճառով, հետևապես նրանց կարող են նաև չտրամադրվել նախատեսված պաշտպանության և աջակցության միջոցները: Բացի այդ, առաջարկվում է ընտանեկան բռնության սահմանումից հանել <ընտանեկան միջավայր> եզրույթը, որի բովանդակությունը անհասկանալի է և պարզաբանված չէ: Գտնում ենք, որ այն կարող է տարընկալման տեղիք տալ և խոչընդոտել միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը, քանի որ չկան չափորոշիչներ, որոնց համաձայն՝ կոնկրետ դեպքով պետք է որոշվի <ընտանեկան միջավայր> -ի առկայության փաստը: Նշվածի հիման վրա առաջարկում ենք <ընտանեկան բռնության> բնորոշումը վերախմբավորել և Նախագծում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել և շարադրել հետևյալ խմբագրությամբ. < Ընտանեկան բռնությունը ֆիզիկական , սեռական , հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի գործողությունների ( բռնության ) կիրառումն է ընտանիքի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների ( ՔԿԱԳ մարմիններում գրանցված կամ չգրանցված՝ փաստացի ամուսնության , դեպքերում ) կամ նախկին կամ նե րկա զուգընկերների միջև , անկախ նրանից , թե արդյոք բռնարարը բնակվում է կամ բնակվել է բռնության ենթարկվածի հետ նույն բնակարանում >: Չի ընդունվել: Առանձին «զուգընկերներ»-ի մասին նշելու նպատակահարմարությունը բացակայում է: Նախագծի համաձայն՝ ընտանեկան բռնության սուբյեկտներ կարող են լինել փաստացի ընտանեկան հարաբերությունների մեջ գտնվող անձինք՝ անկախ նրանից, թե միասին բնակվում կամ բնակվել են թե ոչ: Ինչ վերաբերում է «ընտանեկան միջավայր» եզրույթի մասին դիտարկումներին, ապա հարկ է ընդգծել, որ նման բառակապակցություն Նախագիծը չի օգտագործում, պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը:
4 Զարուհի Հովհաննիսյան 22.09.2017 03:26:12 Առաջարկում ենք Ընտանեկան բռնության (այսուհետ՝ ԸԲ) կանխարգելման և դրա դեմ պայքարի գործառույթներ իրականացնող մարմինների մեջ ընդգրկել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և վերջինիս գործառույթների մեջ ներառել վերահսկողությունը հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող հաղորդումների, հեռուստասերիալների,հեռուստաֆիլմերի և գովազդների նկատմամբ՝ ընտանեկան բռնությունը խրախուսող և/ կամ արդարացնող տեսարաններն ու արտահայտությունները սահմանափակելու կամ բացառելու նպատակով: Գտնում ենք, որ ԸԲ կանխարգելման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) իր ձևավորման կարգից, կարգավիճակից և գործառույթներից ելնելով չունի որևէ հնարավորություն համակարգելու, վերահսկելու և ազդեցություն ունենալու ընտանեկան բռնության կանխարգելման հարցում: Խորհրդի կազմավորումը նման ձևաչափով ուղղակիորեն վտանգում է նրա անկախությունը և հասարակական կազմակերպությունների նկատմամբ ներդնում է պետության լծակի գործոնը՝ հաշվի առնելով այն, որ ըստ նախագծի՝ խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում են վարչապետի որոշմամբ: Խորհրդին վերապահված գործառություներն ունեն առավել տեսական քան գործնական նշանակություն, և դրանք ամբողջությամբ կարող են իրականացվել նաև Լիազոր մարմնի կողմից: Ուստի, առաջարկում ենք Ստամբուլի կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված համակարգող մարմին ստեղծելիս առաջնորդվել Իսպանիայի հաջող օրինակով5, որտեղ համակարգող մարմինը ունի նաև վերահսկողական գործառույթներ և կազմավորվում է բոլոր շահագրգիռ մարմինների և/կամ անձանց ներկայացուցիչներից: Առաջարկում ենք Խորհուրդը ձևավորել որպես անկախ մարմին և Խորհրդի կազմում ներառել հետևյալ մարմինների և/կամ անձանց ներկայացուցիչներին. ՀՀ ԿԱ ոստիկանություն  ՀՀ քննչական կոմիտե  ՀՀ արդարադատության նախարարություն  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  ՀՀ կրթության նախարարություն  ՀՀ առողջապահության նախարարություն  ՀՀ դատական դեպարտամենտ  Խնամակալության և հոգաբարձության մարմիններ  Աջակցության կենտրոններ  Ապաստարաններ  ՀՀ փաստաբանների պալատ  ՄԻՊ  կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ /վերջին 3 տարում ոլորտում փորձառություն ունեցող/  ընտանեկան բռնության զոհերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ /վերջին 3 տարում ոլորտում փորձառություն ունեցող/  երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն / վերջին 3 տարում ոլորտում փորձառություն ունեցող կազմակերպություն/  մեդիա ոլորտը ներկայացնող կազմակերպություններ կամ անձիք: Ընդ որում, նույն Իսպանիայի օրինակով առաջարկում ենք պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը սահմանել ի պաշտոնե (ՀՀ դատական դեպարտամենտ, նախարարներ, ՄԻՊ)՝ վերջիններիս կողմից իրենց լիազորությունները աշխատակազմի այլ անդամներին փոխանցելու հնարավորությամբ, իսկ կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ և ընտանեկան բռնության դեպքերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին Խորհրդի կազմում ընդգրկել թվաքանակի առավելությամբ: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ներկայացուցիչների ընտրությունը իրականացնել ինքնաառաջադրման և ընտրությունների միջոցով, որոնց կարող են մասնակցել վերջին երեք տարում ոլորտում փորձ ունեցող բոլոր հասարակական կազմակերպությունները՝ յուրաքանչյուր կազմակերպություն մեկ ձայն սկզբունքով: Ընտրություններն իրականացնել երկու տարին մեկ անգամ՝ Խորհրդի գործունեության անընդհատությունը և կազմի փոփոխությունն ապահովելու նպատակով: Խորհրդի նիստերին պետք է մասնակից դարձնել նաև ընտանեկան բռնության զոհ դարձած անձանց և/կամ նրանց ներկայացուցիչներին՝ վերջիններիս համաձայնությամբ: Խորհրդին վերապահել առավելապես գործնական նշանակություն ունեցող և գնահատողական բնույթի գործառույթներ: Մասնավորապես, առաջարկում ենք, Խորհրդի գործառույթների մեջ ավելացնել հետևյալը.  Դատական դեպարտամենտի միջոցով ստանալ ընտանեկան բռնությանն առնչվող բոլոր դատական որոշումները՝ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ,  Իրականացնել ստացված որոշումների ուսումնասիրություն, վերլուծություն, դրանց հիման վրա ներկայացնել հաշվետվություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև օրենսդրական փոփոխությունների առաջարկներ,  Մշակել ուղեցույցներ և վերապատրաստամն ծրագրեր դատական և իրավապահ մարմինների համար՝ ընտանեկան բռնության գործերի առանձնահատկությունները ավելի մատչելի ձևով ներկայացնելու համար,  Մշակել չափորոշիչներ, որոնք թույլ կտան դատական վիճակագրությունն օգտագործել ընտանեկան բռնության ոլորտում մոնիթորինգ իրականացնելու համար,  Ստանալ տարեկան զեկույցներ Նախագծի 5-րդ հոդվածում նշված բոլոր մարմիններից, դրանց հիման վրա ներկայացնել առաջարկներ: Խորհրդի գործունեության հիմնական ուղղությունը պետք է լինի նաև օրենքի կիրառումը մոնիտորինգի ենթարկելը: Մասնավորապես, ուսումնասիրել և գնահատել, թե տարեկան կտրվածքով որքան դեպքերով է կիրառվել օրենքը, ընտանեկան բռնության ինչպիսի տեսակներ են արձանագրվել, զոհերի պաշտպանության և աջակցության ինչ միջոցներ են ընտրվել, ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվել բռնարարների հանդեպ և այլն: Նպատակահարմար կլինի հավաքագրված տեղեկությունները տարանջատել ըստ սեռի և մարզի: Ընդունվել է մասնակի Խորհրդում ՄԻՊ-ի ներկայացուցչի ընդգրկման վերաբերյալ Նախագծում կատարվել է լրացում: Բռնություն պարունակող կամ քարոզող ֆիլմերի և հաղորդումների հեռարձակման սահմանափակումներն արդեն իսկ նախատեսված են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով: Ըստ նույն օրենքի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացնում հեռուստառադիոընկերությունների գործունեության նկատմամբ: Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով հանձնաժողովի վրա պարտականություն է դրվել վերանայելու բռնություն պարունակող հաղորդումների և ֆիլմերի բովանդակության գնահատման չափանիշները: Ինչ վերաբերում է Ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի գործառույթների ընդլայնմանը, ապա Խորհրդի մոդելը Նախագծում փոխվել է, Նախագծից հանվել է դրա գործառույթների ցանկը և այդ հարցերը կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտով:
5 Զարուհի Հովհաննիսյան 26.09.2017 10:59:19 XIV. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կանխարգելման բառից հետո ավելացնել ՝ <ընտանեկան բռնության դեպքերի ժամանակ երեխաների նկատմամբ դրանց ազդեցության և հետևանքների>: Նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 2) սահմանում է ուսուցիչների և դաստիարակների կողմից իրենց հայտնի դարձած երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները իրավապահ մարմիններին հաղորդելու կարգը և ուսուցիչների և դաստիարակների հետ պարբերաբար անցկացնում է վերոնշյալ կարգի վերաբերյալ վերապատրաստումներ՝ համագործակցելով ոլորտում 3 տարվա փորձառություն ունեցող ՀԿ-երի հետ:՛՛ Չի ընդունվել Օրենքը չի կարող ամենայն մանրամասնությամբ կարգավորել վերապատրաստումների բովանդակությանը վերաբերող հարցերը: Իրավապահ մարմիններին հաղորդելու կարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից, իսկ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության գաղափարը Նախագծում բարձրացված է սկզբունքի մակարդակի՝ համաձայն 2-րդ հոդվածի:
6 Զարուհի Հովհաննիսյան 26.09.2017 11:01:32 Նախագծի 7-րդ հոդվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ կետերով. ՛՛՛5) ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով վերանայում է կրթական ծրագրերը և բացառում ընտանեկան բռնություն արտացոլող պատկերների, նկարների և արտահայտությունների առկայությունը դասագրքերում և կրթական նյութերում, 6) մշակում և իրականացնում է նպատակային ծրագրեր սեռի հիմքով պայմանավորված խտրականության վերացման, բռնության կիրառման անթույլատրելիության, կարծրատիպային դերաբաժանման վերաբերյալ նախապաշարմունքների, սովորույթների և ավանդույթների հաղթահարման նպատակով՛՛: XV. Գտնում ենք, որ աջակցության կենտրոնները չպետք է գործեն միայն Լիազոր մարմնի կազմում, դրանք պետք գործեն նաև ՀԿ-ների կամ դաշտում գործող ցանկացած այլ մարմնի կազմում: Կարծում ենք, որ աջակցության կենտրոնների մոնոպոլիզացումը պետության կողմից և դրանց տարածքային բաժանումը ավելի կանխատեսելի է դարձնում բռնարարի համար ընտանեկան բռնության ենթարկված անձի հնարավոր քայլերը, ինչը բարձրացնում է վերջիններիս խոցելիությունը: Աջակցության կենտրոնների մասով պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նրանց գործունեության անկախության երաշխիքներին, քանի որ վերջիններս ունեն իրավասություն ապահովելու զոհին պաշտպանության և աջակցության մեխանիզմներով: Դրա համար առաջարկում ենք Աջակցության կենտրոնները հանել Լիազոր մարմնի կազմից և ներդնել ապաստարանների ստեղծման մեխանիզմը: XVI. Առաջարկում ենք փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում և քրեական պատասխանատվություն սահմանել պաշտպանական որոշման և անհետաձգելի միջամտության որոշման պահանջների խախտման, ինչպես նաև ապաստարանի վայրի գաղտնիությունը խախտելու համար: Հիմնավորում Պաշտպանական որոշումը և անհետաձգելի միջամտությունն ընտանեկան բռնության ենթարկված անձի պաշտպանությունն ապահովող հիմնական գործիքներն են: Այս որոշումները չկատարելու համար ընդհանուր կարգով պատասխանատվություն նախատեսելը, ինչը ենթադրում է խախտման դեպքում վարչական պատասխանատվություն, իսկ կրկնակի խախտման դեպքում նոր միայն քրեական պատասխանատվություն, անարդյունավետ կլինի և վտանգավոր: Այս որոշումների խախտումն ինքնին մեծ վտանգ է ներկայացնում բռնության ենթարկված անձանց կյանքի և առողջության համար, ուստի իր հանրային վտանգավորության աստիճանից ելնելով, այն ենթակա է քրեականացման: Այս պահանջը բխում է նաև Ստամբուլի կոնվենցիայի 53-րդ հոդվածի դրույթների պահանջներից: Ապաստարանի վայրի գաղտնիության պահպանումը նույնպես կենսական նշանակություն ունի ընտանեկան բռնության ենթարկված անձանց անձնական անվտագության ապահովման հարցում: Ուստի այս տեղեկատվության բացահայտումը հանրային մեծ վտանգավորություն է պարունակում իր մեջ և ենթակա է քրեականացման: XVII. Նախագծին կից ներկայացված այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին փաթեթում չի նախատեսվել իրավական հետևանք՝ հոգեբանական կամ տնտեսական բռնության համար պատասխանատվության միջոցներ (Ստամբուլի կոնվենցիայի հոդ. 33)՝ քրեական կամ վարչական: Մինչդեռ <Իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 45–րդ հոդվածի համաձայն՝ իրավական նորմը չկատարելու համար իրավական հետևանքներ չնախատեսելն ուղղակիորեն հակասում է իրավական տեխնիկայի կանոններին: Նախագծում նախատեսված պաշտպանության միջոցներն ուղղված են ընտանեկան բռնության զոհերի անվտանգությունն ապահովելուն, ոչ թե բռնարարին պատժելուն: Ուստի, ընտանեկան բռնության բոլոր դրսևորումների համար պատժելիության սկզբունքի խախտումը չի ապահովի ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարը, բռնարարի նկատմամբ համաչափ պատժի նշանակումը, զոհի հետագա բռնություններից լիարժեք պաշտպանությունը և կրկնակի զոհականացման բացառումը: Այս առումով նպատակահարմար կլիներ ՀՀ քրեական օրենսգրքում ընտանեկան բռնության դեպքերով առանձնացնել առանձին գլուխ կամ առկա իրավակարգավորման շրջանակում ընտանեկան բռնության ոլորտում կատարված հանցավոր գործողությունների համար նախատեսել պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող առանձին հանգամանքներ/սակայն, նշվածը հնարավոր կլինի միայն սեռական կամ ֆիզիկական բռնության մասով/: XVIII. Ընտանեկան բռնության դեպքերի արդյունավետ բացահայտման և դրանց դեմ հետևողական պայքարի իրականացման համատեքստում առանցքային նշանակություն ունի այնպիսի իրավակարգավորման նախատեսումը, որը հնարավորություն կընձեռնի ընտանեկան բռնության դեպքերով քրեական հետապնդում իրականացնել նույնիսկ տուժողի կողմից բողոքը հետ վերցնելու պարագայում: Այս կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերում: Ընդունվել է ի գիտություն: Առաջարկի առաջին մասն արդեն իսկ առկա է Նախագծում, իսկ երկրորդ մասի վերաբերյալ տե՛ս նախորդ կետը: Միևնույն ժամանակ, Աջակցության կենտրոնների հիմնադրմամբ պետությունը կատարում է ընտանեկան բռնությանն արձագանքելու իր պարտականությունը: Սա ամենևին էլ չի նշանակում, որ հասարակական կազմակերպությունները չեն կարող շարունակել ընտանեկան բռնության կանխարգելմանը և ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցությանն ուղղված իրենց գործունեությունը: Նախագիծը որևէ սահմանափակում դրա համար չի նախատեսում: Ընդհակառակը, ստեղծում է պետության և հասարակական կազմակերպությունների միջև տվյալ բնագավառում համագործակցության հիմքեր: Նախագծերի փաթեթն արդեն իսկ նախատեսում է քրեական պատասխանատվություն անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների խախտման ամենավտանգավոր դրսևորումների համար, իսկ ապաստարաններում տեղավորված անձանց գտնվելու վայրի գաղտնիությունը խախտելու համար ավելի նպատակահարմար է նախատեսել վարչական պատասխանատվություն, ինչը և արվել է փաթեթով:
7 Զարուհի Հովհաննիսյան 26.09.2017 11:02:04 XVII. Նախագծին կից ներկայացված այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին փաթեթում չի նախատեսվել իրավական հետևանք՝ հոգեբանական կամ տնտեսական բռնության համար պատասխանատվության միջոցներ (Ստամբուլի կոնվենցիայի հոդ. 33)՝ քրեական կամ վարչական: Մինչդեռ <Իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 45–րդ հոդվածի համաձայն՝ իրավական նորմը չկատարելու համար իրավական հետևանքներ չնախատեսելն ուղղակիորեն հակասում է իրավական տեխնիկայի կանոններին: Նախագծում նախատեսված պաշտպանության միջոցներն ուղղված են ընտանեկան բռնության զոհերի անվտանգությունն ապահովելուն, ոչ թե բռնարարին պատժելուն: Ուստի, ընտանեկան բռնության բոլոր դրսևորումների համար պատժելիության սկզբունքի խախտումը չի ապահովի ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարը, բռնարարի նկատմամբ համաչափ պատժի նշանակումը, զոհի հետագա բռնություններից լիարժեք պաշտպանությունը և կրկնակի զոհականացման բացառումը: Այս առումով նպատակահարմար կլիներ ՀՀ քրեական օրենսգրքում ընտանեկան բռնության դեպքերով առանձնացնել առանձին գլուխ կամ առկա իրավակարգավորման շրջանակում ընտանեկան բռնության ոլորտում կատարված հանցավոր գործողությունների համար նախատեսել պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող առանձին հանգամանքներ/սակայն, նշվածը հնարավոր կլինի միայն սեռական կամ ֆիզիկական բռնության մասով/: Չի ընդունվել: Նախ և առաջ, հարկ է ընդգծել, որ հոգեբանական բռնության որոշ դրսևորումներ արդեն իսկ քրեականացված են ՀՀ քրեական օրենսգրքի 119 և 137-րդ հոդվածների ներքո, բացի այդ, դրա հետևանքով կարող են կիրառվել պաշտոնական նախազգուշացման, անհետաձգելի և պաշտպանական որոշումներ, իսկ ինչ վերաբերում է տնտեսական բռնությանը, ապա դրա իրավական հետևանքը կարող է լինել պաշտոնական նախազգուշացման և պաշտպանական որոշումների կիրառումը: Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը որպես պատասխանատվությունը և պատիժը խստացնող հանգամանք նախատեսելու առաջարկի վերաբերյալ պետք է նշել, որ ըստ օրենսգրքի հանցանքը հանցավորից կախյալ վիճակում գտնվող անձի նկատմամբ արդեն իսկ նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք 63-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով:
8 Զարուհի Հովհաննիսյան 26.09.2017 11:03:08 XVIII. Ընտանեկան բռնության դեպքերի արդյունավետ բացահայտման և դրանց դեմ հետևողական պայքարի իրականացման համատեքստում առանցքային նշանակություն ունի այնպիսի իրավակարգավորման նախատեսումը, որը հնարավորություն կընձեռնի ընտանեկան բռնության դեպքերով քրեական հետապնդում իրականացնել նույնիսկ տուժողի կողմից բողոքը հետ վերցնելու պարագայում: Այս կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերում: Հիմնավորում Այս իրավակարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանեկան բռնության, որպես հանրային շահի պաշտպանություն ենթադրող խնդրի ընկալման տեսանկյունից, ինչի կարևորագույն պայմանների մեկն ընտանեկան բռնության գործերի ex officio քննության անհրաժեշտությունն է: Նման դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիման վրա ստեղծված Կոմիտեն իր բազմաթիվ եզրահանգումներում և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն: Այս պահանջն ամրագրված է նաև Ստամբուլի կոնվենցիայով (հոդված 55): Ընդունվել է: Առաջարկվող կարգավորումը տեղ է գտել նախագծերի փաթեթում:
9 Զարուհի Հովհաննիսյան 26.09.2017 11:03:26 XIX. Անհրաժեշտ է նախագծում ներառել առանձին դրույթ առ այն, որ ընտանեկան բռնության դեպքի մասին հայտնի դառնալու պահից իրավասու մարմինների կողմից բռնության զոհն անհապաղ պարտադիր իրազեկվում է տրամադրման ենթակա պաշտպանության և աջակցության միջոցների մասին, ինչը կարևոր նախապայման է զոհի և նրա ընտանիքի անդամների, խնամքի տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության համար: Առաջարկն արդեն իսկ ներառված է Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետում և 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում:
10 Զարուհի Հովհաննիսյան 26.09.2017 11:03:44 XX. Պաշտպանության բոլոր միջոցների կիրառման ժամանակ կարևոր է և անհրաժեշտ է նախատեսել ռիսկի գործոնի առկայությունը և այն գնահատելու հստակ չափորոշիչները, ինչը հնարավորություն կտա կանխատեսել բռնարարի կողմից հետագա բռնության կիրառման և զոհին վնաս պատճառելու հավանականությունը: Յուրաքանչյուր դեպքով ռիսկի գործոնը պետք է հնարավորինս ճշգրիտ գնահատվի՝ զոհի նկատմամբ արդյունավետ պաշտպանության միջոցը ընտրելու համար: Նախագծի տրամաբանությունից հետևում է, որ գնահատման գործառույթը պետք է վերապահել ոստիկանության աշխատակցին, սակայն առավել արդյունավետ կլիներ, եթե վերջինիս հետ համատեղ գործընթացին ներգրավվեր նաև մասնագիտացված կառույցի՝ աջակցության կենտրոնի կամ շահագրգիռ հասարակական կազմակերպության հոգեբանը կամ սոցիալական աշխատողը: Չի ընդունվել Անհետաձգելի միջամտության որոշման կիրառման համար ռիսկի գործոնի գնահատման չափանիշները մշակվելու է Ոստիկանության կողմից: Ընդհանուր առմամբ, տարբեր փուլերում Նախագծով նախատեսված մարմինները և դատարանը իրենց գործառույթներն իրականացնելու նպատակով իրականացնելու են ռիսկի գնահատում: Սակայն, դրանց բոլորի չափորոշիչները չեն կարող սպառիչ թվարկվել օրենքով:
11 Զարուհի Հովհաննիսյան 26.09.2017 11:04:05 XXI. Գտնում ենք, որ անհետաձգելի միջամտության որոշման կիրառման հիմքը նախագծում տրվել է սահմանափակ ձևով: Ըստ նախագծի այն կիրառվում է, եթե առկա է ընտանեկան բռնության ենթարկվածին անմիջականորեն սպառնացող վտանգ: Առաջարկվում է ընդլայնել սուբյեկտների շրջանակը և 17-րդ հոդվածի 1-ին մասը վերաշարադրել հետևյալ կերպ. ՛՛Ընտանեկան բռնության զոհի, նրա ընտանքի անդամների կամ խնամքի տակ գտնվող անձի անվտանգությունն անհապաղ ապահովելու նպատակով ոստիկանության ծառայողի կողմից ենթադրյալ բռնարարի նկատմամբ կարող է կիրառվել անհետաձգելի միջամտության որոշում՛՛: Ընդունվել է մասնակի Նախագծի հիշյալ դրույթը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ բռնություն կիրառելու անմիջականորեն սպառնացող վտանգի առկայության դեպքում նրա անվտանգության անհապաղ ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողի կողմից կայացվում է անհետաձգելի միջամտության որոշում:»: Կարծում ենք՝ արված փոփոխությունը փարատում է արտահայտված մտահոգությունը:
12 Զարուհի Հովհաննիսյան 26.09.2017 11:05:12 XXXI. Ապաստարանների կողմից բժշկական աջակցության տրամադրումը մասնավորապես, հասարակական կազմակերպությունների համար կպահանջի ոչ անհրաժեշտ և լրացուցիչ մարդկային և նյութական ռեսուրսներ, ինչպես նաև մեծ է անկանխատեսելի ռիսկի գործոնն անձի նկատմամբ ապաստարանում կատարվելիք հնարավոր բժշկական միջամտությունների արդյունքում, ուստի առաջարկվում է շահառուներին ապաստարանում բժշկական աջակցության տրամադրման մասին պայմանը հանել՝ թողնելով միայն տվյալ աջակցության տրամադրումը համապատասխան մասնագետի ներգրավման միջոցով, որը պետք է տրամադրվի ապաստարանից դուրս՝ համապատասխան բժշկական հաստատությունում: Չի ընդունվել «Բժշկական աջակցությունը» չի նույնացվում բժշկական օգնությանը, այն չի ենթադրում ապաստարանի կողմից մշտական հիմունքներով բժշկի ներգրավումը, հատկապես, որ Նախագիծն ընդգծում է անհրաժեշտության դեպքում դրսից մասնագետների ներգրավման հնարավորությունը: Աջակցությունը ենթադրում է բժշկական օգության կազմակերպումը շահառուի համար: Ամեն դեպքում, ապաստարանին ներկայացվող պահանջները սահմանելու է Լիազոր մարմինը:
13 Զարուհի Հովհաննիսյան 03.10.2017 23:48:27 Դիտարկելով օրենքին վերաբերող հակաքարոզչությունը, հստակ կարելի է եզրակացնել, որ այն ամբողջովին վերաբերվում է երեխաներին ընտանիքներից օտարելու և ծնողական իրավունքներից զրկելուն։ Պետք է հիասթափեցնեմ բոլոր հակաքարոզիչներին և նրանց հետևորդներին, նշելով, որ Հայաստանում գործող ՀՀ ընտանեկան օրենսգիրքն իր 59-րդ հոդվածով սահմանել է, որ ծնողները կարող են զրկվել իրենց ծնողական իրավունքներից, եթե դաժանաբար են վարվում երեխայի հետ, ենթարկում են ֆիզիկական կամ հոգեկան բռնության, կամ սեռական ոտնձգության։ Մեջբերում եմ հոդվածն ամբողջությամբ, կրկին շահարկումներից խուսափելու համար․ ՀՀ ընտանեկան օրենսգիրք Հոդված 59. Ծնողական իրավունքից զրկելը Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝ ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց. բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից. գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա. դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը. ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ. զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։ Եվ սա ամենևին միակ օրենքը չէ, որ կարող է սահմանափակել ծնողական իրավունքները, եթե ընտանիքում կա բռնություն, այդ լիազորությամբ են օժտված նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք ՀՀ կառավարության թիվ 631 որոշման համաձայն իրավունք ունեն երեխային օտարել ընտանիքից, կամ նախաձեռնել բռնություն գործադրող որևէ ծնողին ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց։ Մեջբերում եմ․ 22) երեխայի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալու դեպքում երեխային վերցնում են ծնողներից կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան, անհապաղ ապահովում են երեխայի ժամանակավոր տեղավորումը և 7-օրյա ժամկետում դիմում դատարան` ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով։ Այսպիսով․ հստակորեն կարելի է պնդել, որ Հայաստանում գործող օրենսդրական դաշտը բավարար է երեխային ընտանիքից օտարելու համար, իսկ «Ընտանեկան բռնության կանխարգելաման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծում որևէ դրույթ չկա, որը այս կամ այն կերպ կառնչվի երեխաներին ընտանիքից օտարելուն կամ ծնողներին ծնողական իրավունքներից զրկելուն։ «Ընտանեկան բռնության կանխարգելաման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ուղղված է նման ընտանիքների առողջացմանն ու բռնության մթնոլորտի հաղթահարմանը, բավական է սուտ տարածեք այս նախագծի մասին։ Ընդունվել է ի գիտություն:
14 «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն 27.09.2017 02:02:13 <<1) ֆիզիկական բռնություն` ծեծը, կամ դիտավորությամբ ֆիզիկական ցավ կամ ֆիզիկական տառապանք պատճառելը, կամ ցանկացած եղանակով առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը, ինչպես նաև ազատությունից ապօրինի զրկելը. >> Ազատությունից ապօրինի զրկելը քրեական օրենսգրքի 133 հոդվածն է, որով նախատեսված է պատիժ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն անչափահասին ազատությունից ապօրինի զրկելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով։ Հիմա եթե օրինակ ծնողը իր հետ բնակվող չափահաս կամ անչափահաս երեխային չի թողնում տանից դուրս գալ, փակի տակ է պահում, զրկելով նրան խաղատուն կամ ստրիպ ակումբ կամ այլասերվածների /ԼԳԲՏԻ/ հավաքներին այցելելու հնարավորությունից, ապա ըստ օրենքի նախագծի ծնողը ենթարկվելու՞ է քրեական պատասխանատվության։ Չի ընդունվել: Ազատությունից զրկելը համարվում է բռնություն, եթե ապօրինի է: ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի իմաստով ազատությունից զրկելն ապօրինի չի համարվում ծնողի կողմից երեխայի ազատությունը դաստիարակչական նկատառումներից ելնելով սահմանափակելու դեպքում: Քրեական օրենսգրքի ողջ գործողության ընթացքում հիշյալ նորմն այդպես է մեկնաբանվել և հիմք չկա նման պրակտիկան փոխելու համար:
15 «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն 27.09.2017 02:53:40 <<3) հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, հետամտումը, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը.>> Օրինակ ընտանիքում անչափահաս երեխային դաստիարակչական նպատակներից ելնելով իր համակարգչից զրկելու սպառնալիքը համարվելու ընտանեկան բռնությու՞ն։ Եվ բազում նման օրինակներ։ Կամ երեխայի մեկուսացումը վատ շրջապատի հետ շփվելու հնարավորությունը սահմանափակելու համար կհամարվի սոցիալական ծայրահեղ մեկուսացու՞մ։ Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու սոցիալական մեկուսացման ծայրահեղության աստիճանը։ Եթե ընտանեկան վեճի ժամանակ ամուսինը կնոջը ասում է օրինակ "գլուխդ կջարդեմ", "կսպանեմ" և այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ չի եղել, ապա դա կարո՞ղ է դիտվել որպես ընտանեկան բռնություն և ամուսինը պաշտոնապես կնախազգուշացվի՞։ Չի ընդունվել: Համակարգչի վերաբերյալ նշված օրինակում բացակայում է հոգեբանական բռնությունը, քանի որ համակարգիչը անհրաժեշտ միջոց չի համարվում՝ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կոտի իմաստով: Ինչ վերաբերում է սոցիալական ծայրահեղ մեկուսացմանը, ապա այն տարբերակված է չափահաս և անչափահաս անձանց համար: Մասնավորապես, Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ չափահաս անձի պարագայում ինքնուրույն այլ անձանց հետ շփումներ ունենալու հնարավորությունից զրկումը համարվում է սոցիալական ծայրահեղ մեկուսացում, իսկ անչափահաս անձի դեպքում՝ ոչ:
16 «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն 27.09.2017 02:53:40 "4) տնտեսական բռնություն` դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը, որոնց նկատմամբ անձն ունի օրենքով սահմանված՝ տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք, ինչպես նաև անձի աշխատելու իրավունքն ապօրինաբար սահմանափակելը կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից նյութական միջոցներ ստանալն արգելելը:" Ի՞նչ ասել է անհրաժեշտ միջոցներ, որո՞նք այդ միջոցները։ Օրինակ եթե ծնողը ավանդույթի ուժով արգելում է իր 18 տարեկան աղջկան աշխատել որպես մատուցողուհի գիշերային ժամերին կամ այլասերման քարոզ իրականացնող կազմակերպություններում /Հայաստանում շուրջ մեկ տասնյակի հասնող, ակտիվ գործող և երիտասարդների հետ աշխատող նման կազմակերպություններ կան/, ապա ծնողը երեխային բռնության՞ է ենթարկում։ Եվ բազում նման օրինակներ։ Չի ընդունվել: Չափահաս աձի աշխատանքի ազատ ընտրության իրավունքը սահմանափակելն արգելված է ՀՀ գործող օրենսդրությամբ: Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք՝ համաձայն ՀՀ սահմանադրության 57-րդ հոդվածի:
17 «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն 29.09.2017 02:11:57 Հիմնավորման մեջ գրված է․ "Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ ընտանեկան բռնությանը հատուկ է լատենտայնության բարձր մակարդակը, ինչը նշանակում է, որ ընտանեկան բռնության իրական պատկերն էլ ավելի մտահոգիչ է:" Խնդրում եմ ներկայացնել լատենտության բարձր մակարդակը հաստատող պետական կառույցների կողմից ուսումնասիրության արդյունքները և թվերը։ Չի ընդունվել: Հարկ է ընդգծել, որ լատենտայնությունը հատուկ է բոլոր հանցագործություններին, իսկ ընտանեկան բռնությանը՝ հատկապես՝ պայմանավորված տարբեր սոցիալ-մշակութային, իրավական և տնտեսական պատճառներով: Պետական կառույցները լատենտային հանցագործությունների վերաբերյալ հետազոտություններ չունեն, եթե դրանք պետական մարմիններին հայտնի լինեին, լատենտային չէին համարվի: Մյուս կողմից, ընտանեկան բռնության համատեքստում օրինակ սպանությունների գործերը քննելիս քննչական մարմինների կողմից բացահայտվում են դրանց նախորդած ընտանեկան բռնության լատենտային դեպքերի երկարամյա պատմություններ:
18 «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն 29.09.2017 03:42:10 Հոգեբանական բռնության հասկացության մեջ ներառված է ֆիզիկական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը։ Ընտանիքներում շատ են լինում դեպքեր, երբ ընտանիքի անդամները միմյանց նկատմամբ հնչեցնում են սպառնալիք պարունակող արտահայտություններ, սակայն սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ ճնշող մեծամասնության դեպքերում չի լինում։ Օրինակ ծնողը սպառնում է երեխային, որ կզրկի համակարգչից օգտվելու հնարավորությունից կամ վատ պահվածքի համար սպառնում է ենթարկել ֆիզիկական պատժի (օրինակ՝ ծեծ կուտես, ականջդ կձգեմ, անկյուն կգանգնես և բազմաթիվ այլ արտահայտություններ)։ Ստացվում է, որ այս օրենքով ցանկացած ընտանիքի ցանկացած անդամի նկատմամբ կարող կիրառվել պաշտոնական նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում, պաշտպանական որոշում։ Այսինքն ՀՀ-ում գրեթե չկա ընտանիք, որի անդամները չեն խախտում այս օրենքի դրույթները։ Չի ընդունվել: Նախագծի իմաստով ֆիզիկական բռնություն է համարվում ծեծը, կամ դիտավորությամբ ֆիզիկական ցավ կամ ֆիզիկական տառապանք պատճառելը, կամ ցանկացած եղանակով առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը, ինչպես նաև ազատությունից ապօրինի զրկելը: Հետևաբար, ֆիզիկական բռնություն գործադրելու սպառնալիքը կարող է համարվել միայն վերը նշված հատկանիշները պարունակող արաքների սպառնալիքը: Ընդ որում, սպառնալիքը կարող է համարվել բռնություն միայն, եթե իրական է: Այսինքն՝ ոչ միայն օբյեկտիվորեն իրական հիմքեր ունի իրականանալու, այլև պոտենցիալ տուժողի կողմից ընկալվում է որպես իրական սպառնալիք: Այլ կերպ՝ այս մասով սպառնալիքը մեկնաբանվելու է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի իմաստով: Ինչ վերաբերում է հոգեբանական կամ տնտեսական բռնության սպառնալիքին, ապա դրանք նույնպես պետք է վերաբերեն Նախագծով հոգեբանական կամ տնտեսական բռնություն համարվող արարքներին, այլապես երեխային անկյուն կանգնեցնելու կամ համակարգչից զրկելու սպառնալիքը չի կարող համարվել բռնություն՝ Նախագծի իմաստով:
19 Arman Hovhannisyan 27.09.2017 12:15:31 Առաջարկում եմ հնարավորինս զերծ մնալ նման օրենքների ընդունումը:Դա կհանգեցնի ընտանիքների քայքայմանը:Մենք ենք մեր սարերը,մենք պետք է որոշենք մեր երկրում ինչ օրենքներ լինի,ոչ թե ինչ-որ արտասահմանյան ««ուժեր»» փորձում են այս օրենքը ընդունել տան մեր երկրում և այդ ֆոնի տակ կատարել քողարկված հանձագործություններ: Չի ընդունվել: Օրենքի ընդունման անհրաժեշտություը պայմանավորված է ընտանեկասն բռնության դեպքերի թվի աճով և բխում է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի թիվ 303-ն որոշումից և «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 483-ն որոշումից:
20 Gayane Pandikyan 30.09.2017 01:51:11 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենքների մեջ արդեն կան հոտվածներ,որոնց միջոցով կարելի է վերահսկել և կանխարգելել ընտանեկան բռնության ցանկացած դեպք:Այդ իսկ պատճառով դեմ եմ այս նոր օրենքի ընդունմանը: Չի ընդունվել: Հարկ ենք համարում նշել, որ, չնայած այն հանգամաքին, որ մի շարք իրավական ակտերում բռնության որոշ դեպքեր արդեն իսկ իրավական որակում են ստացել, այնուամենայնիվ գործող իրավակարգավորումների շրջանակներում ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն իրավական կառուցակարգեր բացակայում են, լիարժեք չի ապահովվում ընտանեկան բռնության իրական սպառնալիքի ներքո գտնվող անձանց անվտանգությունը և պաշտպանությունը, համակարգային կարգավորման չեն ենթարկվում ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն իրականացնող պետական մարմինների գործունեությունը:
21 Ռոբերտ Կարապետյան 30.09.2017 16:48:35 Պետք չէ խաբնվեք դեմ կողմի էմոցիոնալ կոչերից։ Այս նախագիծը շատ արդիական է ներկայիս իրավիճակում երբ մարդիկ բռնության ենթարկվելու ենթարկվում իրենց իսկ տանը, իրենց հարազատների կողմից։ Ամեն մարդ իրավունք ունի արժանապատիվ կյանք վայելելու և ոչ մի ազգային ուռճացված "արժեքներ" չպետք է մոլորեցնեն մեզ և պահեն բռնության ճիրաններում։ Ընդունվել է ի գիտություն:
22 Ռոբերտ Կարապետյան 05.10.2017 17:28:40 Մի խաբնվեք ուսամետ ուժերի հիստերիայից: Չափազանցված և ուռճացված կոչերը իսկապես ծիծաղելի են: Ոչ ոք չի մտնելու և քանդի ձեր ընտանիքները կամ վերցնի ձեր երեխաներին: Այս նախագիծը միտված է պաշտպանելու բռնության (որը հանցագործություն է) ենթարկված անձանց` իրենց բռնարարներից: Ընդունվել է ի գիտություն:
23 Ռոբերտ Կարապետյան 05.10.2017 17:28:40 Ռուսամետ ուժերի քարոզչամեքենան իսկապես լավ է գործում ապատեղեկատվություն տարածելու և խաբկանքի ասպարեզում: Աղակցելով այդ ուժերին, դուք կողմ եք կանգնում բռնությանը, անպատժելիությանը և հանցանքին: Ընդունվել է ի գիտություն:
24 Վարդան Համբարձումյան 30.09.2017 17:58:11 Առաջարկում եմ նաեւ օրենքում առանձին անդրադառնալ գեյ կամ լեսբի եւ տրանս երեխաների նկատմամբ կատարվող ընտանեկան բռնությունների առանձնահատկություններին եւ կանխարգելմանը: Չի ընդունվել: Հարկ ենք համարում նշել, որ Նախագիծը չի նախատեսում առանձնահատուկ կարգավորումներ՝ հիմնված նշված, կամ այլ հատկանիշների վրա: Միաժամանակ, որպես ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունք նախագիծն ամրագրում է իրավահավասարության ապահովման և խտրականության արգելքը՝ այն հավասարապես տարածելով բոլորի վրա:
25 Satik Xanoyan 30.09.2017 21:39:37 Սույն օրենքը ոչ թե կարգավորում է ընտանիքում եղած խնդիրները,այլ միայն որպես պատժամիջոց է կիրառվում ծնողների դեմ,որն անհանդուրժելի է:Չի կարող ինչ որ օտար մարդ միջամտել երեխա-ծնող փոխհարաբերություններին,նա շահագրգռված է լինելու միայն պատժամիջոցների միջոցով լուծում տալ և դրանով փող աշխատել,այլ ոչ թե օգնել հարթել ընտանիքում ծագած խնդիրները: Այս նախագծում նաև շատ լղոզված ներկայացված է ''ընտանիք'' հասկացությունը:Ստացվում է ուղղակի սեռական հարաբերություններով միմյանց հետ հարաբերվող մարդիկ կարող են որպես ընտանիք խնամակալ դառնալ անչափահաս երեխաներին,որն անընդունելի է:Ընդհանրապես ողջ նախագծի նպատակը կարծես թե ընտանիքներում հարցեր կարգավորել և այդպիսով այն պահպանելը չէ,այլ բոլոր հնարավոր պատճառաբանումներով երեխաներին ծնողներից օտարելը :Այս պրոցեսի վտանգավոր զարգացումները հնարավոր չի կանխատեսել: Չի ընդունվել: Նախագիծն անդրադարձ չի կատարում ընտանիք հասկացությանը, այլ բացահայտում է բացառապես «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով ընտանիքի անդամներ հասկացությունը: Ինչ վերաբերում է խնամակալության և խնամատարության ինստիտուտներին, պետք է նշել, որ վերջիններիս վերաբերյալ դրույթները ամբողջովին կարգավորված են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով: Նախագծի նպատակն է աջակցել այն ընտանիքներին, որտեղ առկա է անառողջ, բռնի մթնոլորտ՝ ապահովելով բռնության նկատմամբ հակում ունեցող ընտանիքի անդամների բուժումը և այդպիսով բռնության նոր դրսևորումների կանխումը: