«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 22.02.2022թ. ուժի մեջ մտած` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, ըստ որի` սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում: Նախագծով նախատեսվում է լուծել նաև իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած այլ խնդիրներ:
1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշմամբ սահմանված 1-ին հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` Օրենքով սահմանված հատուցման դեպք տեղի ունենալու պարագայում հատուցման գումար ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ օրենքով սահմանված այլ շահառուն (շահառուները) համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում ներկայացվող դիմումին կից ներկայացնում է նաև`
«5) օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված շահառու հանդիսանալու հանգամանքը հաստատող` ամուսնության և ծննդյան վկայականները, դատական ակտերը, զինծառայողի` շահառու հանդիսացող քրոջ և եղբոր` ուսումնառության կամ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքները` տրված համապատասխանաբար ուսումնական հաստատության կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից»:
Նույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության համաձայն`
«4. Համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը դիմումը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում`
1) պարզում է, թե`
ա. տվյալ հատուցման դեպքով ով է հանդիսանում շահառու (շահառուներ)` հիմք ընդունելով օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը և հաշվի առնելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկությունները,» և որոշմամբ սահմանված այլ պայմանները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում, մասնավորապես` 2-րդ հոդվածի 3-րդ մասը 5-րդ կետով, ինչպես նաև 2-րդ հոդվածը նոր` 4.1-ին մասով լրացնելու արդյունքում սահմանվել են շահառուների նոր շրջանակ և վերջիններիս շահառու դիտարկելու համար անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև այն, որ օրենքով սահմանվել է նաև 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իմաստով «շահառուների բացակայություն» համարվող եզրույթի բացատրությունը, հետևաբար` անհրաժեշտություն է առաջացել որոշմամբ սահմանելու ինչպես նոր շահառուների, անպես էլ ներկայացվող փաստաթղթերի շրջանակի վերաբերյալ համապատասխան դրույթներ, ինչն արտացոլված չէ այսօրվա դրությամբ գործող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշմամբ սահմանված 1-ին հավելվածում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշմամբ սահմանված 1-ին հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում`
«2) հիմք ընդունելով ստացված դիմումը, կից փաստաթղթերն ու տեղեկությունները (ներառյալ դեպքի վերաբերյալ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասում նախատեսված՝ մինչդատական վարույթ իրականացնող մարմնի տրամադրված տեղեկությունները)՝ ծրագրային գործիքի միջոցով՝
ա. զինծառայողին և շահառուին (շահառուներին) նույնականացնում է բնակչության պետական ռեգիստրում և կազմում է հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի հատուցման իրավունքի էլեկտրոնային գործ,
բ. էլեկտրոնային գործում ներառում է դիմումատուի ներկայացրած տեղեկությունները, ինչպես նաև սքանավորման միջոցով, ներկայացրած փաստաթղթերը՝ բնօրինակ փաստաթղթերը վերադարձնելով դիմումատուին,
գ. հատուցման դեպքի վերաբերյալ տեղեկությունները և շահառուների անվանացանկը` համաձայն NN 3 և 4 ձևերի, էլեկտրոնային եղանակով ուղարկում է հատուցման հիմնադրամին:»:
Որոշմամբ սահմանված 1-ին հավելվածի 2.1-ին կետի համաձայն`
«2.1. Ռազմական դրության ժամանակ զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքում սույն կարգով սահմանված գործընթացը կարող է իրականացվել նաև համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման նախաձեռնությամբ, որի շրջանակներում այդ ստորաբաժանումը, համագործակցելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ապահովում է հատուցման դեպքի հանգամանքների և օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների բացակայության վերաբերյալ քրեական վարույթ իրականացնող մարմնի գրության ու սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ստացումը և սույն կարգի 4-րդ կետի պահանջների համաձայն անհրաժեշտ փաստաթղթերի ու անվանացուցակների ներկայացումը հատուցման հիմնադրամին: Օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում փաստաթղթերին կցվում է նաև մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկատվությունը՝ տրված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից՝ համաձայն N 2.1 ձևի կամ այլ ձևով: Սույն կետով նախատեսված կարգով հատուցման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների առկայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում օրենքով սահմանված հատուցման գումարի վճարումը դադարեցվում է՝ այդ տեղեկատվությունն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ համապատասխան շահառուի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով:»:
Զինծառայողների և (կամ) կամավորագրված անձանց զոհվելը (մահանալը) իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք չհանդիսանալու վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը վարույթ իրականացնող մարմնի կողմից օբյեկտիվ պատճառներով ձգձգվելու կամ հարուցված քրեական գործը կասեցնելու վերաբերյալ որոշում ընդունված լինելու դեպքում, նշված հանգամանքը բացասաբար է ընդունվում զոհված զինծառայողների և կամավորագրված անձանց ընտանիքների անդամների կողմից` վերջիններիս շրջանում հանգեցնելով նաև բողոքների դրսևորման: Ընդ որում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատուցման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների առկայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում, օրենքով սահմանված հատուցման գումարի վճարումն այդ տեղեկատվությունն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցնելու վերաբերյալ համապատասխան կարգավորումներն ամրագրված են միայն որոշմամբ սահմանված 1-ին հավելվածի 2.1-ին կետով, ինչը ենթակա է կիրառման միայն ռազմական դրության ժամանակահատվածում, իրականացվող վարչարարության ճկունությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում վերը նշված դրույթները կիրառելի դարձնել նաև ընդհանուր գործընթացի իրականացման շրջանակներում` անկախ ռազմական դրություն հայտարարաված լինելու հանգամանքից:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածն առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը` ինչը կապահովի ներկայացված խնդիրների լուծումը :
2. Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով նախատեսվում է` որոշման 1-ին հավելվածում փոփոխություններ և լրացում կատարելու միջոցով ապահովել 22.02.2022թ. ուժի մեջ մտած` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ըստ որի` սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում: Բացի այդ նախագծով նախատեսվում է լուծել նաև իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած այլ խնդիրներ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի դրույթներին, կհստա-կեցվեն զինծառայողների և (կամ) կամավորագրված անձանց զոհվելու (մահանալու) դեպքում օրենքով սահմանված շահառուների շրջանակը սահմանող դրույթները, կամրագրվեն շահառու դիտարկելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Բացի այդ, կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչի արդյունքում կկատարելագործվի նաև օրենսդրությունը և կապահովվի որոշման համապատասխան դրույթների կիրառումը` անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի
N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի
N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագծի ընդունման դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի
N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագծի ընդունման այլ իրավական ակլտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
-
Քննարկվել է
29.03.2022 - 13.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 3991
Տպել