Հիշել նախագիծը

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 675-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Lusine Shahverdian 18.01.2022 16:03:44 Как гражданка страны, побывавшая в разных странах и занимающаяся практической психолигией, считаю, что важным шагом на пути к борьбе против курения важную роль играет понимание того, какой именно продукт использует курильщик: сигареты (любые - сигарета, ситары и т.д.) или альтернативы (любые: электронные сигареты, айкосы, вейпы и т.д.). Таким образом, для борьбы с курением нужно или запрещать все - неважно, сигарета это или альтернатива, или придерживаться практики таких стран, как Великобритания, Новая Зеландия, которые сходятся в мнении, что заядлым курильщикам сложно бросать курить сразу, и им предлагают в качестве первого шага переходить на альтернативы (основная цель - нивелировать негативные последствия горения). Так, альтернативы имеют различное регулирование. Таким образом, в сознании людей возникает понимание, что используется два различных продукта - или сигарета, или альтернативы (будь это электронные сигареты, айкосы, никотиновые жевачки или пластыри). ներկայացվածը չի ներառում նախագծում օրենսդրական փոփոխություն իրականացնելու առաջարկ Ինչ վերաբերում է կտրուկ արգելքին, ապա նման սահմանափակումներն իրականացվում են Օրենքով։
2 "Ռեստորանների Ասոցիացիա" ՀԿ 19.01.2022 12:23:02 Ողջունելով ծխելու դեմ ուղղված պետության ջանքերը, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվողվնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ մեր հասարակական նախաձեռնւթյունը, որը միավորում է շուրջ 350 հասարակակն սննդի ոլորտի ձեռնարկություն, արտահայտում է իր խորին մտահոգությունները։ Օրենքը իր մեջ պարունակում է տնտեսական մեծ վնասների սպառնալիքներ, սեվ շուկայի առաջացման ուղղակի վտանգ, առկա են օրենքի իրականացման եւ կյանքի կոչման լրջագույն խնդիրներ, խնդրահարույց են վերահսկման մեխանիզմները, կան կոռուպցիոն ռիսկերի առաջացման բազմաթիվ վտանգներ, բազում խնդիրներ են ստեղծվում մեր բիզնեսի բնականոն աշխատանքի համար եվ հասունանում անհաղթահարելի ադմինիստրատիվ խոչընդոտներ։ Օրենքի մեջ առկա են մի շարք հակասություններ, թերի եվ խնդրահարույց ձևակերպումներ, օրենսդրական կարգավորման թերություններ և բացեր։ Ընդհանուր առմամբ, չի իրականացվել բաց հասարակական քննարկում և չի տրվել նախագծով առաջարկվող նորմերի կիրառման բազմակողմանի գնահատական, այդ թվում՝ տարբեր ոլորտների/բիզնեսների վրա ազդեցության գնահատում։ Օրենքում հաշվի չեն առնվել ծխողների եվ ծխելը թարգողների իրական խնդիրները։ Շատ շատերը ճանապարհ են ման գալիս ազատվելու ծխելու սովորությունից։ Անձնական փորձից կարող ենք փաստել, որ ծխողները փորձում են հրաժարվել սիգարետից ու չեն կարողանում դա հաջողությամբ իրականացնել։ Այս պարագայում ալտերնատիվ էլեկտրոնային նիկոտինի մատակարարման եղանակներ են առաջացել, որոնք արգելկված են օրենքով եվ ամբողջովին անտեսված պատասխանատուների կողմից։ Այս այլընտրանքային ճանապարհները ոչ միայն օգտակար եվ կարեվոր են ծխոների համար, այլ նաեվ այլընտրանք են մեր բիզնեսի համար՝ զերծ լինելով երկրորդային ծխից, նրանք վտանգ չեն ներկայացնում փակ, կիսափակ եվ բաց տասրածքներում ներկա հաճախորդների համար, իսկ մեզ համար հանդիսանում են փրկօղակ, չկորցնելու մեր նիկոտին սպառող հաճախորդներին։ Բացի դա, խորը չի ուսումնասիրվել միջազգային փորձը այս ուղղությամբ, նամանավանդ այն պարագայում, երբ բազում երկրներ անցել խիստ սահմանափակման ճանապարհը եվ հետ եկել այլընտրանքային արտադրանքի միջոցող ծխի դեմ պայքարի, որը ըստ գիտնականների, ավելի արդյունավետ ճանապարհ է սիգարետից հրաժարվելու։ Համացասնցում առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են էլեկտրոնային նիկոտին մատակարարող սարքերի՝ սովորական սիգարետի համեմատ առողջության համար ավելի քիչ ռիսկեր պարունակելու մասին։ Բոլոր այլընտրանքները՝ էլեկտրոնային սիգարետ, ծխախոտը տաքացնող համակարգ, ունեն մեկ տարբերություն՝ նրանք չունեն ծուխ, որը հիվանդացության հիմնական պատճառն է։ ներկայացված առաջարկությունն անդրադառնում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքին և օրենքի կիրառմամբ առաջացած սահմանափակումներին։ Որևէ առաջարկ նախագծի վերաբերյալ չի ներկայացվել։
3 Կարեն Քոչարյան 19.01.2022 13:52:24 Շատ լավ նախաձեռնություն է՝ վերջապես ծխախոտի ցանկացած փոխարինիչի համար անվտանգության տեխնիկական կանոնակարգ սահմանելը։ Եթե արտադրանքը կա շուկայում, պետք է ենթարկվի գոնե նվազագույն պահանջներին։ Զարմանալի է, որ չգտա տաքացվող ծխախոտի վերաբերյալ ոչ մի նորմ՝ չնայած Հայաստանի շուկայում այդ այլընտրանքը նույնպես գոյություն ունի։ Ուստի կարևոր եմ համարում ներառել այս փաստաթղթի մեջ նաև տաքացվող ծխախոտին վերաբերվող բաժին։ Հատկապես անվտանգության տեսանկյունից կարևոր է, որ եթե սիգարետի դեպքում գործ ունենք միայն գլանակների հետ, այս դեպքում օգտագործման մեխանիզմը և արտադրանքը տարբերվում է սիգարետից՝ կա էլեկտրոնային սարք, որը նույնպես պիտի անպայման կարգավորվի ըստ կանոնակարգի։ ներկայացված առաջարկությունը Նախագծի որևէ փոփոխություն չի նախատեսում։ իսկ տաքացվող ծխախոտային արտադրանքի իրավական կարգավորման տեղեկատվությունը ներկայացվել է Կարեն Քոչարյանի էլեկտրոնային հասցեին։
4 Վիգեն Հակոբյան 19.01.2022 14:44:01 Ի հավելումն այն վտանգին, որ ծխելը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է հանդիսանում, այն նաև բազմաթիվ երկրներում բնակելի շրջանների հրդեհների կամ հրդեհների հետևանքով մահացության հիմնական պատճառն է: Իրականում, ծխախոտի հրդեհները գերազանցում են հրդեհների մյուս տեսակներին, ինչը կազմում է հրդեհից մահացածների մոտավորապես 10 տոկոսը: ԱՄՆ-ում ծխողների թվի նվազումից հետո հրդեհների թիվը նույնպես նվազել է՝ վկայելով նրանց միջև հստակ պատճառահետևանքային կապի մասին։ Հետևաբար, ավելի խելամիտ է այրվող ծխախոտի նկատմամբ ավելի խիստ վերաբերմունք ցուցաբերել: Երբ հաշվի ենք առնում երկրորդային ծխի և շրջակա ծխողների վրա դրա ազդեցությունը, ծխախոտի արտադրանքները, որոնք այրվում են, ավելի վտանգավոր են շրջակա միջավայրի համար քան բոլոր մյուս այլընտրանքները՝ էլեկտրոնային սիգարետները, ծխախոտի տաքացման համակարգերը եւ այլ ներկայացված առաջարկությունը Նախագծի որևէ փոփոխություն չի նախատեսում։
5 Hovhannes Manvelyan 19.01.2022 18:22:13 Որպես բժիշկ ուրախ եմ, որ վերջապես Հայաստանում ևս ծխելու վնասակար սովորության մասին օրենսդրական թարմացումներ են կատարվում։ Ծխելու խնդիրը իրոք շատ արդիական և կարևոր է մեր երկրի համար։ Իմ բազմամյա պրակտիկայում նկատել եմ, որ ծխողների մեծամասնությունը փորձում է հրաժարվել սիգարետից ու ձախողվում է։ Այս համատեքստում ցանկանում եմ շեշտել Մեծ Բրիտանիայում տարածում գտած մոտեցումը, այն է՝ ծխելը թողնելու ճանապարհին պացիենտին ուղղորդել դեպի այլընտրանքային նիկոտինի մատակարարման եղանակ։ Cancer Research UK-ի և UK Centre of Disease Prevention and Control-ի կողմից կատարված հետազոտությունները (հղումները՝ ստորև)ցույց են տալիս, որ այլընտրանքի միջոցով սիգարետից հրաժարվելը ավելի արդյունավետ է, քան առանց անցումային այդ փուլի։ Բացի այդ, ներկայումս առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են էլեկտրոնային եղանակով նիկոտին մատակարարող սարքերի՝ սովորական սիգարետի համեմատ առողջության համար ավելի քիչ ռիսկեր պարունակելու մասին։ Բոլոր այլընտրանքները՝ էլեկտրոնային սիգարետ, ծխախոտը տաքացնող համակարգ, ունեն մեկ ընդհանրություն․որ ի տարբերություն սովորական սիգարետի չեն արտազատում ծուխ, որը հիվանդացության հիմնական պատճառն է։ Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, Պարկինսոնի հիվանդացությունով հիվանդների մոտ նիկոտինի կտրուկ արգելափակումը սաստիկ վատացնում է նյարդաբանական դեֆիցիտը, բերելով նորանոր բարդությունների: Միևնույն ժամանակ, ծայրահեղ կարևոր է ճիշտ հաղորդակցությունը, որի համատեքստում սարքերը ծառայում են որպես ծխելը թողնելու անցումային փուլ ու նախատեսված են միմիայն ծխողների համար։ https://www.cancerresearchuk.org/about-us/we-develop-policy/our-policy-on-preventing-cancer/our-policy-on-tobacco-control-and-cancer/our-policy-on-e-cigarettes https://www.cdc.gov/tobacco/data_statistics/sgr/2020-smoking-cessation/fact-sheets/adult-smoking-cessation-e-cigarettes-use/index.html Հարգանքով պրոֆ. Հովհաննես Մանվելյան ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի վարիչ ներկայացված առաջարկությունը Նախագծի որևէ փոփոխություն չի նախատեսում։