Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ կառավարությունում
««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
398 - Կողմ
-
579 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անահիտ Ադամյան 09.11.2021 18:33:15 | Փոփոխություններն իհարկե հնչեղ են, սակայն կցանկանամ կարևորել մեր բուհական կրթական համակարգում առկա մեծագույն խնդիրը, որը կապված է տեսական ուսուցման հետ, բարձրագույն ուսումնական հաստատություն, հատկապես մագիստրատուրա հաճաող խուսանողը պետք է և պարտավոր է ունենալ իր մասնագիտական ոլորտում պրակտիկ նպատակային գործունեություն, որը կարելի է մինչ ուսանողին դիպլոմի տրամադրելը ուղղորդել գոնե առնվազն երկու ամիս կամավորական մասնագիտական աշխատանքի՝ սեփական մասնագիտությունը արդյունավետ յուրացնելու և անհրաժեշտ մարդասիրական որակների ձևավորման նպատակով, բարձրագույն և հանրակրթության ոլորտում սահմանել մշտական մոնիթորինգներ, որոնք թույլ կտան վերահսկելի դարձնել կրթական գործընթացը, դպրոցներում կարևորել ծնողական խորդրի ընտրության նպատակայնությունը և կապը մյուս ծնողների հետ, որպեսզի չկրի ձևական բնույթ, ուշադրություն դարձնել հատկապես ներառական կրթության տեսանկյունից նպատային վերապատրաստումները և արդյունավետությանն ուղղված հետագա գործունեության վերահսկումը՝ արդյոք յուրացումից հետո դասապրոցեսում գտել է կիրառություն կամ որքանով են արդյունավետ վերապատրաստել: Եվրոպական շատ երկրներում ինչպես նաև Ռուսաստանում սոցիալականացման և ինտեգրման տեսանկյունից էական տեղ է հատկացվում սոցիալական մանկավարժներին, ուժեղացնել այս ինստիտուտը, օրենսդրական մակարդակով սահմանել պատրավորություններ, առանձին մասնագետների խնդիրն է անհատական աշխատել, իսկ ինչպես կարողությունները բերել դասարան, հասարակություն, ինչպես դարձնել հասարակություն-երեխա ներառման գործընթացը երկկողմանի՝ կարևորեք այստեղ սոցիալական մանկավարժներին, քանի որ ի վերջո յուրաքանչյուր գործունեություն, օրենսդրական ակտ, իրավական կարգավորում դատապարտված է մնալու թղթի վրա կամ անարդոյւնավետ գործելու, եթե արմատականորեն չփոխվի հասարակությունը և հետընթաց ապրող մտածելակերպը: | Հանրակրթության ոլորտին վերաբերող Ձեր դիտարկումները մտահոգիչ են և ոլորտի բարեփոխումների թիրախներից են, մասնավորապես՝ մասնագիտական վերապատրաստումների առումով: Ընդունվել է ի գիտություն: | |
2 | Նոնա Պողոսյան 14.11.2021 09:00:55 | Իմ կարծիքով այս մոդելը մեզ մոտ իրեն չի արդարացնելու։ Պետք է պարզապես դպրոցում ավելացնել վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի հաստիք, ով կիրականացնի ձեր կողմից նշվսծ գործառույթները։ Ընդ որում վերջին 5 տարում 2 տարվա ստաժը կառավարման ոլորտում լրիվ բավարար է։ | Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի։ | |
3 | Նոնա Պողոսյան 17.11.2021 10:32:44 | Փաստորեն ուսումնական մասի տնօրենը փաստացի դառնում է ուսումնական մասի տեղակալ,էլ տեղակալի անհրաժեշտություն էլ չկա։ Հարգելիներս, վերանայեք այս կետը, ավելացրեք վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի հաստիք, այդպիսով կթեթևանա տնօրենի գործը և կմեծանա աշխատանքի արդյունավետությունը։ | Չի ընդունվում Տրված մեկնաբանությունները չեն առնչվում նախագծի տրամաբանությանը, որով հստակեցվում է ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարման գործառույթների տարանջատումը և ղեկավարների մասնագիտացված ծառայություններ մատուցելու սկզբունքը։ Տնօրենի տեղակալը և վարչատնտեսական ղեկավարը տարբեր գործառույթներ ունեն և իրավասություններ ունեն։ Տնօրենի տեղակալը կատարում է տնօրենի կողմից տրված հանձնարարությունները, որով տնօրենը ուսումնական աշխատանքը կատարելուն զուգահեռ զբաղվում է նաև տնտեսական աշխատանքերով։ Ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի ղեկավարումըիրականացվում է ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի ղեկավարի կողմից՝ ինքնուրույն: | |
4 | Նարինե Մ՚ելքոնյան 14.11.2021 12:06:49 | Դպրոցի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար փոփոխություններ մտածելն , անշուշտ, ողջունելի Է։ Այնուամենայնիվ, հոդված 12-ում առաջարկվող փոփոխություններն ամենևին էլ նպատակահարմար չեմ գտնում, այն է՝ ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենը, վարչատնտեսական մասի ղեկավարը և նրանց իրավասությունները։ Բացատրեմ՝ ինչու։ Նախ՝ որքանով հասկացա, ուսումնական գծով տնօրենը պետք է կատարի հիմնականում այն գործառույթները, ինչ որ ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պարտականություններն են , իսկ վերջինիս հաստիքը փաստորեն չի լինելու։ Դպրոցում աշխատող ցանկացած անձ կփաստի, որ երեխաներին վերահսկող որքան շատ պատասխանատու աշխատող լինի, այնքան դպրոցի աշխատանքն ավելի պատասխանատու և արդյունավետ կլինի, հատկապես մեծ դպրոցներում, ինչպես կարելի է ամբողջ պատասխանատվությունը թողնել մ՚եկ անձի՝ ուսումնական գծով տնօրենի վրա, այդ աշխատանքը պիտի լինի համագործակցված, շերտավորված աստիճանական վերահսկողությամբ։ Այս 2 հաստիքը մեկտեղել, նշանակում է ի միջիայլոց վերաբերմունք սովորողների ուսուցման և դաստիարակության վերահսկողության նկատմամբ։ Եկեք չմոռանանք մեր օրերում որքան բարդ է երեխաների հետ աշխատանքը։ Ինչ վերաբերում է ֆինանսատնտեսական մասով տնօրենի գործառույթներն առանձնացնելուն, կարող եմ ասել, որ վերջին տարիների վերահսկողական մեխանիզմների ներդրումը լիարժեքորեն հնարավորություն է տալիս թափանցիկ աշխատելու։ Նոր հաստիք ներդնելը ինչ է թե ընդամենը պիտի ֆինանսատնտեսական գործառույթներ կատարի, համարում եմ ավելորդ, այդ գործառիւյթը դպրոցի գլխավոր հաշվապահի հետ միասին գործադիր տնօրենը կարող է ինքն էլ կատարել, դա բարդ գործընթաց չէ, դրա փոխարեն, ըստ ենթակայության, ֆինանսատնտեսական բաժինը կարող է ավելի սերտ համագործակցել հաշվապահի հետ։ Այսպիսով, առաջարկում եմ՝ հոդված 12-ի այս մասով փոփոխություններ չմտցնել և դպրոցի ընդհանուր կառավարումն անպայմանորեն թողնել մեկ անձի շրջանակներում։ | Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի։ | |
5 | Նաիրա Խաչատրյան 14.11.2021 12:29:16 | Դպրոցը փորձադաշտ չէ։Կարծում եմ` դպրոցում երկու տնօրենի առկայությունը շատ սխալ է։Թող լինի տնտեսական մասով փոխտնօրեն,ով կկատարի Ձեր նշած գործառույթները,իսկ հատուկ մարմինն էլ կսահմանվի խիստ վերահսկողություն։ Կներեք,բայց ստացվում է <<շիլաշփոթ>> և կախվածություն ես ձեռք բերում տնտեսական մասի ղեկավարից ,ու նա է որոշում` գումար տրամադրի այս կամ այն անհրաժեշտ գույքը ձեռք բերել, դպրոցի համար անհրաժեշտ ծախսեր անել և էլի շատ բաներ։Ըստ իս`սխալ է դպրոցում ունենալ երկու ղեկավար,առաջարկվող երկրորդ հաստիքը անիմաստ է։ Իսկ Հոդված 12 պետք չէ փոփոխել։ | Ընդունվել է ի գիտություն։ | |
6 | Mher Mheryan 14.11.2021 22:32:53 | Բարև Ձեզ, խնդրում եմ վերանայել Հոդված 12. - ի 3-րդ կետի պայմանները : Առաջարկում եմ ՝ (որն ունի մանկավարժի որոկավորմամբ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:) վերջին (և) - ը դարձնել (կամ): ՀՀ ում անկախ գործունեության ոլորտից երկու ղեկավար մեկ տանիքի տակ կբերի բազում տարաձայնությունների: Արդյունավետ կլինի , որ տնօրենը ունենա նաման լիազորություններով օժտված տեղակալ: | Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի | |
7 | Արթուր Հարությունյան 14.11.2021 23:02:15 | Առաջարկում եմ վերանայել վարչատնտեսական մասի ղեկավար հաստիքը կամ պաշտոնը, քանի որ վերջինիս գործառույթը հաջողությամբ կատարվում է գործադիր տնօրենի և հաշվապահի կողմից, մյուս կողմից լրիվ անարդյունավետ է մեկ հիմնարկում երկու ղեկավար։ Առաջարկում եմ հաշվապահի հաստիքը վերանայել, և վերջինիս վերապահել տնօրենի տեղակալ` վարչատնտեսական գծով: | Ընդունվել է ի գիտություն: | |
8 | Արթուր Հարությունյան 14.11.2021 23:05:32 | 12 հոդվածի 3-րդ կետում <և>-ը փոխարինել <կամ> կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ: | Ընդունվել է ի գիտություՆ: | |
9 | Արթուր Հարությունյան 15.11.2021 23:13:18 | Ձեր առաջարկը հակասում է ՀՀ կրթության մասին օրենքի հոդված 40-ի 3-րդ և 5-րդ կետերին, առաջարկում եմ փոփոխությունները կատարել այնպես,որ բխեն վերոգրյալ օրենքի համապատասխան դրույթներից: | Ձեր առաջարկը լրացուցիչ կննարկվի: | |
10 | Արմեն Վարդանյան 14.11.2021 23:39:21 | Ինչ խոսք ողջունելի են փոփոխությունները, սակայն հոդված 12-ը փոխելով և դպրոցում փաստացի երկու տնորենի նշանակմամբ կառավարման արդյունավետությունը կլինի 0 տոկոս։ Առաջարկում եմ դպրոցում ունենալ տնօրեն, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ և վարչատնտեսական գծով տեղակալ Ձեր կողմից մատնանշված գործառույթներով։ | Ընդունվել է ի գիտություն: | |
11 | Ալլա Ալեքսանյան 15.11.2021 01:43:28 | Բարև Ձեզ!!! Programme for International Student Assessment, PISA արդյունքներով ֆիննական կրթական համակարգը տարիներ շարունակ լավագույնն է ճանաչվել աշխարհում, դպրոցը ղեկավարում է ՏՆՕՐԵՆԸ, որը ունի տարբեր ստորաբաժանումներ ղեկավարող տեղակալներ... Անհնար է պատկերացնել ցանկացած տեսակի ուսումնական հաստատություն, որն ունենա մեկից ավել ղեկավար։ Ներկայում գործող համակարգը իրեն արդարացնում է, իսկ եթե կա ցանկություն թեթևացնելու տնօրենի վարչարարությունը` վարչատնտեսական մասի պատասխանատու պետք է լինի տնօրենի տեղակալը: | Ընդունվել է ի գիտություն: | |
12 | Նինա Պողոսյան 15.11.2021 14:53:45 | Ըստ շրջանառվող նախագծի ուսումնական մասի տնօրենի գործառույթների մեջ են ներառվում նաև այնպիսիք, որոնք իրականացվում էին փոխտնօրենների միջոցով։ Կարծում եմ, տնօրենը չի կարող միայնակ իրականացնել ուսումնադաստիարակչական աշխատանքների պատշաճ վերահսկողություն ՝ հատկապես մեծ աշակերտաքանակ ունեցող դպրոցներում։ Դպրոցում իրականացվող գործառույթները մեծածավալ են և այդ աշխատանքները միայնակ համակարգել հնարավոր չէ։ Միաժամանակ, ճիշտ չեմ գտնում 2 տնօրենի հաստիքների առկայությունը մեկ դպրոցում; Վարչատնտեսական մասի պատասխանատվությունը կարող է դրվել տնտեսական գծով փոխտնօրենի վրա։ | Ընդունվել է ի գիտություՆ: | |
13 | Անահիտ Մադաթյան 16.11.2021 16:55:08 | Ինչ խոսք ողջունելի են փոփոխությունները, սակայն հոդված 12-ը փոխելով և դպրոցում փաստացի երկու տնորենի նշանակմամբ կառավարման արդյունավետությունը կլինի 0 տոկոս։ Առաջարկում եմ դպրոցում ունենալ տնօրեն, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ և վարչատնտեսական գծով տեղակալ Ձեր կողմից մատնանշված գործառույթներով։ Ընդունվել է ի | Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն: | |
14 | Արթուր Տաշչյան 16.11.2021 19:47:47 | Հարգելի ԿԳՄՍՆ, բավական է փորձեր անել դպրոցների վրա: Մենք դեռ չունենք այդ մակարդակի մշակույթ, նույնիսկ արևմտյան շատ երկրներում չկա նման բան: Մենք դպրոցներում դեռ շատ ավելի արագ լուծումներ տարրական խնդիրներ ունենք լուծելու նման նորամուծությունների փոխարեն՝ բազմաթիվ դպրոցներ կան, որտեղ էլեմենտար պայմաններ չկան, շենքերը քանդված են, եկեք այցերի, ոչ թե ձեր երևանյան գրասենյակներում մտածեք թե էլ ինչ փոխենք դպրոցում: | Չի ընդունվում Տրված մեկնաբանությունները չեն առնչվում նախագծի տրամաբանությանը, որով հստակեցվում է ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարման գործառույթների տարանջատումը և ղեկավարների մասնագիտացված ծառայություններ մատուցելու սկզբունքը։ | |
15 | Լուսինե Հակոբյան 17.11.2021 11:34:57 | Կարծում եմ մի դպրոցում երկու տնօրեն մոդելը արդյունավետ չի լինի, կոլեկտիվում տարաձայնություններ կծագեն: Առավել նպատակահարմար եմ գտնում դպրոցում տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի հաստիք ավելացնելը, ով կկատարի Ձեր կողմից նշված գործառույթները: | Չի ընդունվում Տրված մեկնաբանությունները չեն առնչվում նախագծի տրամաբանությանը, որով հստակեցվում է ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարման գործառույթների տարանջատումը և ղեկավարների մասնագիտացված ծառայություններ մատուցելու սկզբունքը։ Տնօրենի տեղակալը և վարչատնտեսական ղեկավարը տարբեր գործառույթներ ունեն և իրավասություններ ունեն։ Տնօրենի տեղակալը կատարում է տնօրենի կողմից տրված հանձնարարությունները, որով տնօրենը ուսումնական աշխատանքը կատարելուն զուգահեռ զբաղվում է նաև տնտեսական աշխատանքերով։ Ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի ղեկավարումըիրականացվում է ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի ղեկավարի կողմից՝ ինքնուրույն: | |
16 | Լուսինե Դանիելյան 17.11.2021 11:42:33 | Դեմ եմ մեկ դպրոցում երկու տնօրեն դրույթին,կարծում եմ ավելի արդյունավետ կլինի ,եթե տնօրենը ունենա վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ: | Չի ընդունվում Տրված մեկնաբանությունները չեն առնչվում նախագծի տրամաբանությանը: | |
17 | Լիլիա Դավթյան 17.11.2021 12:46:18 | «Հանրակրթության մասին» օրենքի հոդված 12-րդում ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրեն և վարչատնտեսական մասի ղեկավար նշանակելու հետ կապված կարծում եմ հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրման համար բացասական կլինի երկու ղեկավար միևնույն դպրոցում ունենալը, քանի որ դեռևս մեր երկրում ոչ մի ՊՈԱԿ չի անցել նման կառավարման: ՊՈԱԿ-ները ունեն կառավարման խորհուրդներ, որոնք արդեն ճիշտ կառավարում են դպրոցը: Եվ այսօր այս դժվար իրավիճակում չի կարելի նման փորձարկում անել ամբողջ հանրապետության դպրոցներում: Այստեղ նաև մենք ունենում ենք ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի և տնտեսական աշխատանքների գծով տեղակալի հաստիքների կորուստ: Առաջարկում եմ «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 14-րդ կետում նախատեսված «Պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ 10 տարի պաշտոնավարել» նախադասությունը հանել: Գործող օրենքի այդ կետում փոփոխության անհրաժեշտություն չկա: Եթե երեք տարին մեկ անգամ նախատեսվում է տնօրենի ատեստավորում և վերահսկող մարմինները կատարելու են իրենց գործառույթը, ապա ինչու՞ չի կարող փորձառու տնօրենը շարունակել աշխատանքը: | Գործող իրավակարգավորումներով փաստացի անարդյունավետ է կառավարման ներկայիս մոդելը, իսկ փոփոխություններն այս պարագայում դառնում են անխուսոափելի: | |
18 | Լիլիա Դավթյան 17.11.2021 14:10:35 | Դպրոցում առանց փոխտնօրենների հնարավոր չէ միանձնյա կազմակերպել ամբողջ ուսումնադաստիարակչական գործընթացը, նամանավանդ շատ աշակերտներ ունեցող դպրոցներում: Չի կարելի ամբողջ պատասխանատվությունը թողնել մեկ անձի վրա: Մինչ այժմ դպրոցի տնօրենները ֆինանսատնտեսական ղեկավարի բոլոր գործառույթները կատարել են հաշվապահների օգնությամբ՝ կառավարման խորհրդի հետ: Տարիֆիկացիա կազմելիս այսպես թե այնպես նորից հնարավոր չէ դա կատարել ինքնուրույն: Կարիք է լինելու ուսումնական մասի տնօրենի: Ստացվեց, որ ֆինանսատնտեսական ղեկավարի փոխարեն աշխատում է ուսումնական մասի տնօրենը: | Չի ընդունվում Տրված մեկնաբանությունները չեն առնչվում նախագծի տրամաբանությանը, որով հստակեցվում է ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարման գործառույթների տարանջատումը և ղեկավարների մասնագիտացված ծառայություններ մատուցելու սկզբունքը։ Տարանջատման սկզբունքը բացառում է գործառույթների կրկնությունը տարբեր ղեկավարների պարտականություններում։ | |
19 | Հայկանուշ Գրիգորյան 17.11.2021 16:47:13 | ՍԱ ՈՒՂՂԱԿԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՈՐՈՇՈՒՄ.... ՈՐՈՇՈՒՄ, ՈՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ. ԱՅՍԻՆՔՆ ԱՏՆԱՀԱՐՎՈՒՄ Է ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ | Չի ընդունվում Տրված մեկնաբանությունները չեն առնչվում նախագծի տրամաբանությանը, որով հստակեցվում է ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարման գործառույթների տարանջատումը և ղեկավարների մասնագիտացված ծառայություններ մատուցելու սկզբունքը։ | |
20 | Հայկանուշ Գրիգորյան 17.11.2021 17:00:52 | նման առաջարկ անողները նախևառաջ պիտի մոտիկից ծանոթ լինեն դպրոցի կազմին ու գործունեությանը. ասեմ, որ դպրոցի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ լիովին բավարար է կառավարելու իրեն վստահված կազմակերպությունը, և արդեն իսկ գոյություն ունեցող հաստիքները ՝ ուսումնական գծով տնօրենի տեղակալ, դաստիարակչական գծով տնօրենի տեղակալ, տնտեսական գծով տնօրենի տեղակալ՝ բավարար են դպրոցի բոլոր ուղղություններով ճիշտ կառավարման համար. Ցանկության դեպքում կարելի է հաշվապահի հաստիքը դարձնել տնօրենի տեղակալ ֆինանսական գծով, և գործավարի հաստիքը՝ տնօրենի տեղակալ փաստաթղթաշրջանառության գծով և այս բոլոր օգնական պատասխանատուների օգնությամբ կառավարումը կլինի հավուրպատշաճի: Ըստ էության հենց այս մոդելն էլ գործում է, այլ խնդիր է, որ որոշ հաստիքներ այլ անուններ ունեն և դպրոցների ֆինանսավորումը չափից ավելի սուղ է առավել լավ կազմակերպելու համար դպրոցում ծառացած բազմապիսի խնդիրների լուծման պարագայում: | Չի ընդունվում Տրված մեկնաբանությունները չեն առնչվում նախագծի տրամաբանությանը, որով հստակեցվում է ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարման գործառույթների տարանջատումը և ղեկավարների մասնագիտացված ծառայություններ մատուցելու սկզբունքը։ | |
21 | Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ 17.11.2021 17:17:29 | 1. Նախագծի 1-ին հոդվածի նոր լրացվող 14.4) կետում առաջարկում ենք «բովանդակությամբ» բառից հետո լրացնել «, ուսուցման և ուսումնառության համար մանկավարժորեն հարմարեցված,» բառերը: 2. Նախագծի 13-րդ հոդվածում առաջարկում ենք լրացնել՝ «26.13) կետի «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «հանրակրթական ծրագրեր իրականացնող» բառերը»: 3. Նախագծի 13-րդ հոդվածում առաջարկում ենք լրացնել նոր՝ 26.22-րդ կետով հետևյալ բովանդակությամբ. «26.22 հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գրադարանների գործունեության կարգը:»: | Ձեր երեք դիտարկումներն ընդունվել են ի գիտություն, լրացուցիչ քննարկման արդյունքում նախագծում կկատարվի փոփոխություն: | |
22 | Աննա Բալյապ 17.11.2021 23:23:30 | Բարև Ձեզ,աշխարհում կան կառավարման շատ մոդելներ,սակայն բոլոր մոդելներն էլ տեղայնացված են,այս մոդելի հիմքում տնօրենի գերակայության փոքրացումն է,սակայն սա չի կարող տեղայնացվել մեր դպրոցներում,քանի որ հայ մարդը իր մենթալիտետով չի կարող աշխատել երկու ղեկավարի ենթակայության տակ:Ես գտնում եմ,այո, տնօրենը ունի վարչական աշխատանքների գծով փոխտնօրենի հաստիքի անհրաժեշտություն:Վերանայեք խնդրում եմ,իսկ վատագույն դեպքում փոփոխությունը կատարելուց առաջ փորձարկեք դպրոցներում: | Եթե յուրաքանչյուրը գիտակցաբար և պատասխանատվությամբ մոտենա իր գործառույթներին, երկու՝ տարբեր իրավասություն ունեցող ղեկավավարների ենթակայությամբ աշխատելը որևէ բարդ ու անհնարին իրավիճակ չի կարող առաջացնել, և այս փոփոխությունները ենթադրում են մոտեցումների և մտածելակերպի փոփոխություն՝ ի նպաստ դրական վերջնարդյունքի: | |
23 | Ռուզաննա Ասմարյան 17.11.2021 23:37:09 | Այլ երկրների փորձը մեր կրթական ոլորտ բերելուց առաջ խնդրում եմ նախ հաշվի առնել մեր երկրում առկա ռեսուրսները և իրավիճակը: Առաջարկում եմ երկրորդ ղեկավարին առաջ բերելու փոխարեն տնօրենին ազատեք ուսումնական մասի այն պարտականություններից, որոնք արդեն կատարում է ուսումնական մասով տնօրենի տեղակալը: Փոխարենը վերապատրաստման դասընթացներում ներգրավեք տնտեսական և ֆինանսական գործունեության գործառույթներ,որոնց համար պատասխանատու է տնօրենը: Տնօրենը կարող է լինել և վարչատնտեսական մասի ղեկավար և ուսումնադաստիարակչական մասի հսկողության պատասխանատու: Ուսումնական հաստատություններում կառավարումը ուուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմնի և վարչատնտեսական մասի ղեկավարի միջև տարանջատելու արդյունքում ակնկալվում է տնօրենի տեղակալների աշխատատեղերի կրճատում և տնօրենի / ուսումնադաստիարակչական մասի տնօրենի աշխատանքի / էլ ավելի ծանրաբեռնում: | Չի ընդունվում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով չի սահմանվում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալների պաշտոնները: Դրանք սահմանվում են ՀՀ կառավարության 14.10.2010թ. 1391-Ն և 06.07. 2017թ. 881-Ն որոշումներով։ | |
24 | Թամարա Հակոբյան 18.11.2021 11:56:27 | Բարև ձեզ , ըստ նախագծի տնօրենի գործառույթների մեջ է մտնում ուսումնական գծով ,ՄԿԱ տնօրենի տեղակալների աշխատանքը, սակայն ինչպե՞ս եք պատկերացնում այդ հսկայածավալ սշխատանքը ավելացնել առանց այդ էլ ծանրաբեռնված ` 1000֊ից ավել աշակերտ ունեցող դպրոցի տնօրենի գործառույթին ։ Եթե ուզում ենք ունենալ բարելավումներ կրթության ոլորտում,պետք է այն լինի ի նպաստ դպրոցի։Ինչպես կարող է 1300 աշկերտ ունեցող դպրոցի տնօրենը կազմել դասացուցակ, հետևել ուսումնական, դաստիարակչական գործընթացին,հետևել համավարակի պահպանման կանոներին և շատ նմանատիպ աշխատանքների։ Առաջարկում եմ տնօրենի տեղակալների հաստիքներին ավելացնել վարչատնտեսական գծով տնօրենի տեղակալի հաստիք։Անիմաստ է մեկ հաստատությունում ունենալ երկու տնօրեն ,փոխարենը դպրոցում յուրաքանչյուրը պետք է բարեխղճորեն կատարի իր աշխատանքը ,որպեսզի ունենանք բարելավման բարձր ցուցանիշ։ | Չի ընդունվում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով չի սահմանվում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալների պաշտոնները: Դրանք սահմանվում են ՀՀ կառավարության 14.10.2010թ. 1391-Ն և 06.07. 2017թ. 881-Ն որոշումներով։ Այս նախագծով հստակեցվում է ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարման գործառույթների տարանջատումը և ղեկավարների մասնագիտացված ծառայություններ մատուցելու սկզբունքը։ | |
25 | «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն 20.11.2021 01:40:36 | Առաջարկում եմ ընդգրկել «Հայկական ժեստերի լեզու» ընտրովի առարկա հանրակրթական դպրոցներում։ | Ձեր առաջարկը օրենքի կարգավորման առարկա չէ: |