Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է ռոյալթիների գործող համակարգը կատարելագործելու և առավել ճկուն դարձնելու միջոցով՝ ընդերքից ստացած եկամուտները բավարար չափով պաշտպանելու և ՀՀ քաղաքացիների և տնտեսավարողների միջև հավասարաչափ բաշխումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ստեղծված բարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որ ռոյալթիների վճարման նոր համակարգի միջոցով ապահովել բյուջեի համար անհրաժեշտ նոր մուտքեր, իսկ տնտեսվարողների համար պահպանել բավականին բարենպաստ աշխատանքային միջավայր:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը  բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։

Մասնավորապես՝ սկսած 2020 թվականի ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնի աճ կամ կայուն բարձր գին (պղնձի գինը միջազգային բորսայում սկսած 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7,500 ԱՄՆ դոլարը, իսկ ներկայումս այն տատանվում է 9000-10000 ԱՄՆ դոլար միջակայքում։ Մոլիբդենը սկսած 2018 թվականի ապրիլից գրանցում է կայուն բարձր գներ՝ ներկյումս տատանվելով 39000-43000 ԱՄՆ դոլարի միջակայքում։

Ըստ մեր ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 5500 ԱՄՆ դոլարի պարագյում հաշվարկված ռոյալթիի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր։

Վերը նշված գնային ցուցանիշները կարող են ստեղծել բարենպաստ նախադրյալներ  պետական սեփականություն հանդիսացող ընդերքի շահագործումից պետական բյուջեի մուտքերի համալրման և ոլորտի հետագա արդիականացման ու միջազգային պահանջներին համապատասխան հանքարդյունաբերական և լեռնամետալուրգիական համալիր ձևավորելու համար։

Աղյուսակում ներկայացված է 2018-2020թթ. Հայաստանում արտադրված գունավոր մետաղների և դրանց խտանյութերի ծավալները։ 

 

                                                                                                           Աղյուսակ 2

Արտադրատեսակ

Արտադրություն /հազ.տ/

2018թ.

2019թ.

2020թ.

Պղնձի խտանյութ

424.8

562.0

511.2

Մոլիբդենի խտանյութ

0.8

2.1

16.4

Ֆեռոմոլիբդեն

7.1

8.9

7.8

 

Հաշվի առնելով, որ  ռոյալթին համարվում է բնօգտագործման վճարի տեսակ, որը մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է, ինչպես նաև նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել և զարգացնել առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ տեխնելոգիաների կիրառմամբ արտադրություններ՝ առաջարկվում է պղնձի, մոլիբդենի և ոսկու միջազգային բարձր գների պարագայում սահմանել նշված մետաղների (խտանյութի) ռոյալթիների վճարման նոր՝ առավել ճկուն համակարգ։

Ակնկալվում է, որ ռոյալթիի դրույքաչափերը կգործեն տարբերակված բանաձևերով՝ կախված նշված մետաղների համաշխարհային շուկայում այդ մետաղների գներից, իսկ դրույքաչափերը հաշվարկվել են հետևյալ տրամաբանությամբ.

Մասնավորապես, պղնձի բորսայական գնի մինչև 5500 ԱՄՆ դոլարի շեմը ռոյալթիի դրույքաչափը սահմանվել է  ռոյալթիի բազայի նկատմամբ 4%-ի չափով, քանի որ այդ գնի պայմաններում հանրապետությունում գործող ընկերությունների շահութաբերության մակարդակը 0% է։ Հարկ է նշել, որ նմանատիպ շեմեր սահմանվել է նաև այլ մետաղների համար։ Այնուհետև սահմանվել է երկրորդ գնային շեմը, որի պայմաններում ընկերությունները կունենան շահութաբերության որոշակի մակարդակ, և այդ մակարդակը միջինացված գնահատվում է 10%: Այս շեմի պարագայում հաշվարկվել է մի դրույքաչափ, որը գրեթե չի տարբերվում գործող բանաձևով հաշվարկված դրույքաչափից։ Այս երկրորդ շեմից հետո մյուս գնային միջակայքերը դիտարկվում է այն տրամաբանությամբ, որ գնի բարձրացմամբ պայմանավորված հասույթը հանդիսանում է լրացուցիչ շահույթ, և դրա 60-65 %-ը պետք է վճարվի պետությանը, քանի որ ընդերքը հանդիսանում է պետական սեփականություն։ Այս պարագայում ընկերությունը ստանում է գնի բարձրացմամբ պայմանավորված լրացուցիչ հասույթի մասը։ Հարկ է նշել, որ նախագծով ներկայացված  դրույքաչափերը նույն գնային սեգմենտների համար գործող բանաձևով հաշվարկվող դրույքաչափերից տարբերվում են 4-15%-ով` կախված մետաղի տեսակից և գնային ցուցանիշից։

Կարծում ենք, որ  ներկայիս պայմաններում (գունավոր մետաղների բարձր գներ) ընդերքի շահագործման ծավալները կարող են ավելանալ, ինչը երկարաժամկետ կտրվածքում կարող է բերել ոլորտի ոչ կայուն զարգացման, իսկ առաջարկվող կարգավորումները կարող են հանդիսանալ որպես կարգավորող մեխանիզմ կամ ընդերքից ստացվող լրացուցիչ եկամուտների հավաքագրման ձև, որը կարող է փոխհատուցել ընդերքի ոչ հավասարաչափ օգտագործման բացերը։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից նույնպես նախատեսվում է իրականացնել (մետաղների միջազգային բարձր գների պարագայում) քայլեր՝ ուղղված պետության եկամուտների ավելացման միջոցով երկրի տնտեսության ոլորտների զարգացմանը, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում նախատեսվում է ս.թ. օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կիրառել, գունավոր և սև մետաղների, ինչպես նաև դրանցից պատրաստված արտադրատեսակների համար արտահանման պետական տուրքեր, որոնց գումարները կուղղվեն պետության կողմից ենթակառուցվածքային ծրագրերի զարգացմանը։ 

 «Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելու կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, իսկ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում:

«Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակում ու իրականացում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հանքարդյունաբերության արդար և երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդնում, ռոյալթիների մեխանիզմի բարեփոխում (ՀՀ կառավարության ծրագրի դրույթ, 18.08.2021թ. N1363-Ա որոշման հավելվածի 2.8 բաժին)

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` համագործակցելով շահագրգիռ պետական մարմինների հետ:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա համաշխարհային շուկայում ձևավորված՝ գունավոր մետաղների բարենպաստ գների պարագայում պետական սեփականություն հանդիսացող ընդերքից ստացած եկամուտները բաշխել հավասարաչափ՝ համալրելով պետական բյուջեն բնական ռեսուրսների օգտագործումից ստացվող մուտքերով և նպաստել հանրապետությունում հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտների միջազգային չափանիշներին համապատասխանող, (նորարարականան տեխնոլոգիաների կիրառմամբ) էկոլոգիապես անվտանգ արտադրությունների ստեղծմանը և զարգացմանը։

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

 

  • Քննարկվել է

    10.09.2021 - 27.09.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6117

Տպել

Առաջարկներ`

Vahe Vardanyan

27.09.2021

Առաջարկն ամբողջությամբ անհեթեթություն է և ենթակա հետ կանչման։ Նախ՝ հիմնավորուման մեջ հակասություններ գոյություն ունեն։ Օրինակ՝ մի տեղ նշվում է․ "Ըստ մեր ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 5500 ԱՄՆ դոլարի պարագյում հաշվարկված ռոյալթիի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր։", այնուհետև շարունակության մեջ նշվում է․ "Մասնավորապես, պղնձի բորսայական գնի մինչև 5500 ԱՄՆ դոլարի շեմը ռոյալթիի դրույքաչափը սահմանվել է ռոյալթիի բազայի նկատմամբ 4%-ի չափով, քանի որ այդ գնի պայմաններում հանրապետությունում գործող ընկերությունների շահութաբերության մակարդակը 0% է։"։ Ակնհայտ է, որ իրականում ոչ մի լուրջ ուսումնասիրություն չի էլ արվել։ Թող ներեն հեղինակները, բայց այսպիսի վրիպումներ առաջին կուրսի ուսանողները կարող են իրենց թույլ տալ իրենց կուրսայիններում, այն էլ՝ ոչ բոլոր։ Երկրորդ՝ ընդունենք պղնձի գինը առաջին եռամսյակում կազմել է 5500 ԱՄՆ դոլար մեկ տոննայի համար, այսինքն ըստ հեղինակների ընկերությունները աշխատել են 0-ական շահութաբերությամբ, իսկ հաջորդ եռամսյակ գինը բարձրացել է մինչև 5600 ԱՄՆ դոլար մեկ տոննա պղնձի համար։ Այսինքն՝ ենթադրաբար ընկերությունը երկրորդ եռամսյակում պետք է արդեն ունենա շահույթ։ Եթե օրինակ մի ընկերություն մեկ եռամսյակում միջինում արտադրում է 1000 տոննա պղինձ, ապա ստացվում է, որ այդ եռամսյակում ընկերության հասույթը կկազմի 5500000 ԱՄՆ դոլար, ռոյալթին կկազմի 220000 ԱՄՆ դոլար (5500000*4%), իսկ ընկերությանը պայմանականորեն կմնա 5280000 ԱՄՆ դոլար (5500000-220000) և այն, ըստ հեղինակների կունենա 0-ական շահույթ։ Հաջորդ եռամսյակում պատկերը կլինի հետևյալը․ հասույթ՝ 5600000 ԱՄՆ դոլար, ռոյալթի 336000 ԱՄՆ դոլար (5600000*6%), իսկ ընկերությանը կմնա 5264000 ԱՄՆ դոլար (5600000-336000), որն ավելի փոքր է, քան 5500 ԱՄՆ դոլար գնի պարագայում։ Սա նշանակում է, որ ավելի բարձր գնի պարագայում ընկերությունը կգրանցի վնաս, քանի որ ընկերությանն ավելի քիչ գումար կմնա, քան 0-ական շահութաբերության մակարդակն է։ Ստացվում է, որ տվյալ փոփոխությամբ ավելի բարձր գնի պարագայում ընկերությունը վնաս կունենա, ինչը հակասում է հենց փոփոխության հիմնավորումներին և կբերի շատ անցանկալի հետևանքների։ Կարելի է շատ այլ հիմնավորումներ ևս բերել, սակայն սրանք արդեն պետք է բավարար լինեն, որ նախաձեռնությունը հետ կանչվի։ Հուսով եմ՝ ողջամտությունը կհաղթի։

Վարդան Մարգարյան

22.09.2021

Ռոյալթիի վճարման արդարացի մոտեցումը պահանջում է հաշվի առնել օգտակար հանածոյի հանքահանման եղանակը (բաց կամ փակ), օգտակար հանածոյի պարունակությունը (գրամ/տ կամ %/տ), մակաբացման գործակիցը (դատարկ ապառ/հանքաքար) և էլի շատ գործոններ: Չի կարելի անտեսել նաև ճյուղի նյութատարությունը, նյութերի և ռեագենտների մատակարարման տևողությունը, անընդհատ պահանջվող կապիտալ ներդրումները՝ գերարագ մաշվողականության միջավայրում և ճյուղի ռիսկայնությունը:

Վարդան Մարգարյան

22.09.2021

Նախագիծը ունի միակ դրական կողմ, որ ռոյալթին հաշվարկվում է փաստացի եռամսյակի իրացման արդյունքով, այլ ոչ թե կանխավճարային եղանակով (նախորդ տարվա արդյունքների հիման վրա): Առաջարկում եմ ռոյալթիի հաշվարկման բազան (մետաղների իրացումը) ընդունել այն նվազեցումներով (վերամշակում, աֆինաժ, տուգանային պարունակությունների գումարներ), որոնք ձեռնարկությունները իրացման պայմանագրով փաստացի վճարում են գնորդին միջազգայնորեն ընդունված պայմաններին համաձայն: Ռոյալթիի հաշվարկման բազան պետք է լինի փաստացի ստացված իրացման գումարը, ոչ թե կառավարության կամայական վերցրած սահմանափակումները:

Տեսնել ավելին