Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15 Ի ԹԻՎ 1160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 1160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

         «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

         «Հարկադիր կատարողին հրազենով ապահովելու կարգը, հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկը սահմանում է Կառավարությունը:»:

         Ի կատարումն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի վերոնշյալ նորմի՝ ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1160-Ն որոշմամբ հաստատվել է հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկը, որը, սակայն, փոփոխությունների և լրացումների կարիք ունի՝ հետևյալ պատճառաբանությամբ.

         «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքումփոխվել է Ծառայության անվանումը, ինչպես նաև հաստատվել էԾառայության կառուցվածքի փոփոխությունը, ինչի արդյունքում Ծառայության կազմում ներկայումս ընդգրկվում են Ծառայության ղեկավարի, ղեկավարի տեղակալի, գլխավոր քարտուղարի, ղեկավարի օգնականի պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները և տարածքային մարմինները։Ծառայությունը ղեկավարում է գլխավոր հարկադիր կատարողը։ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի № 706-Ա որոշման հիման վրա Ծառայության հաստիքների թիվը 620 է, իսկ Ծառայության ղեկավարն ունի 3 տեղակալ։ Ծառայության հաստիքացուցակի միավորների մի մասը՝ 364 միավոր,նախատեսված ենհարկադիր կատարման ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար, ովքեր «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածների և «Հանրային ծառայողների կողմից հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի թիվ 476-Լ որոշման հիման վրա հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու և պահելու իրավունք ունեն։ Ծառայության կառուցվածքում ներկայումս վարչություններ առկա չեն, ինչպիսի հանգամանքով պայմանավորված՝ հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկում վարչության պետին և վարչության պետի տեղակալին հրազեն և հատուկ միջոցներ հատկացնելու հնարավորության ամրագրման անհրաժեշտություն առկա չէ։ Բացի դրանից՝ Ծառայության հաստիքացուցակում ներկայումս ներառված են նաև գլխավոր խորհրդատուի և առաջատար խորհրդատուի հաստիքները: Այս երկու խումբ պաշտոնները զբաղեցնող անձանցծառայողական պարտականություններից ելնելով վերջիններիս հրազեն և հատուկ միջոցներ կրելու իրավունք ընձեռելն անհրաժեշտություն է։

         Վերոգրյալի հիման վրա առկա է անհրաժեշտություն՝ ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1160-Ն որոշման հավելվածում կատարել փոփոխություններ և հրազեն ու հատուկ միջոցներ կրելու իրավունք ունեցող ծառայողների ցանկը, ըստ պաշտոնների հատկացվող հրազենի ու հատուկ միջոցների տեսակները և քանակը համապատասխանեցնել Ծառայության ներկայիս կառուցվածքին և հարկադիր կատարման պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական պարտականություններից բխող՝ հրազեն և հատուկ միջոցներ կրելու անհրաժեշտությանը։

         Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության ոչ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործառութային առանձնահատկություններն են ենթադրում հարկադիր կատարողին հրազեն կամ այլ հատուկ միջոցներ տրամադրելու անհրաժեշտություն, Նախագծով առաջարկվում է հարկադիր կատարման պաշտոն զբաղեցնող անձանց հրազեն տրամադրել գլխավոր հարկադիր կատարողի անհատական իրավական ակտի՝ հրամանի հիման վրա՝ ելնելով տվյալ կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի գործառույթներից, ինչպես նաև կատարողական կոնկրետ գործողությունների բնույթից։

         Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերջին տարիներին Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների քանակական շարունակական աճին ու կատարողական վարույթների հնարավոր կոնֆլիկտայնությանը զուգահեռ առավել կարևորվում էհարկադիր կատարողի անվտանգության ապահովումը, ուստիև,վերջինիս գործառութային առանձնահատկություններով պայմանավորված, առկա է հարկադիր կատարողինհրազեն և հատուկ միջոցներ տրամադրելու իրավական հիմքերի կատարելագործման անհրաժեշտություն։

         Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, ինչպես նաև համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը, իսկ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողը պարտավոր է հրազեն կամ հատուկ միջոցներ գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ։ Ակնհայտ է, որ հրազեն կամ հատուկ միջոց գործադրելիս հարկադիր կատարողը պետք է ընտրի նաև այն միջոցը կամ միջոցի գործադրման այն եղանակը, որը հնարավորություն կտա հասնել հետապնդվող նպատակին՝ հնարավոր նվազագույն վնաս պատճառելով։

         Վերոգրյալը հաշվի առնելով՝ Նախագծով առաջարկվում է Ծառայության իրավասու անձանց հատկացվող զենքի տեսակների ցանկում քանակական առավելություն տալ գազային զենքին՝ համապատասխանաբար նվազեցնելով կարճ ակոսափող զենքի քանակը։ Նման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կարճ ակոսափող զենքը, ի տարբերություն գազային զենքի, ավելի բարձր գին ունի:Այս հանգամանքը պետական բյուջեի ֆինանսական միջոցների սղության պայմաններում լրացուցիչ ծախսեր է առաջացնում, որոնք կարելի է կրճատել առաջարկվող փոփոխության միջոցով։

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

         Նախագծով առաջարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակի, ձևի, մոդելի և թվի ցանկը համապատասխանեցնել Ծառայության ներկայիս կառուցվածքին և կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների գործառույթներից ելնելով՝ հրազեն կրելու անհրաժեշտությանը։

         Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ Ծառայության՝ զենք պահելու և կրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց հրազեն և/կամ հատուկ միջոցներ հատկացվում են գլխավոր հարկադիր կատարողի անհատական իրավական ակտով։

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

         Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1160-Ն որոշումը համապատասխանեցնել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքին,կատարողական վարույթների քանակական աճով և կատարողական կոնկրետ գործողությունների բնույթով պայմանավորված հասարակական փոփոխված հարաբերություններին։

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

         Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի թիվ 1160-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն նախատեսվում:

  • Քննարկվել է

    29.07.2021 - 13.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3555

Տպել