Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Karine Badalyan 21.07.2021 23:35:40 1. 134.1 հոդվածի 1-ին կետում <<կարող է սահմանվել փաստացի խնամակալություն և հոգաբարձություն>> բառերից հետո առաջարկում եմ ավելացնել՝ <<համաձայն սույն հոդվածի 2-րդ կետի>> բառերը։ 2-րդ կետից եզրակացնում ենք, որ մինչև փաստաթղթավորումը երեխան կարող է գտնվել միմիայն պետության խնամքի ներքո՝ այսինքն՝ աջակցության կամ խնամքի կենտրոնում կամ կարող է հանձնվել ճգնաժամային խնամատարության։ 2. Առաջարկում եմ 134․1 հոդվածի 2-րդ կետում <<փաստացի առանց ծնողական խնամքի>> բառերից հետո ավելացնել <<մնացած՝ այդ թվում ընկեցիկ >> բառերը։ Առաջին առաջարկը չի ընդունվել, քանի որ առաջարկության հիմնավորումն առկա չէ և նման փոփոխությունը խնդրահարույց կլինի այն պարագաներում, երբ օրինակ երեխան փաստացի մնացել է առանց ծնողական խնամքի, սակայն գտնվում է իր կենսաբանական ընտանիքում՝ տատի և/կամ պապի խնամքի ներքո։ Սույն առաջարկության ընդունման պարագայում՝ ստացվում է, որ ցանկացած դեպքում մինչև փաստաթղթավորումը երեխաներին պետք է տանել աջակցության կամ խնամքի շուրջօրյա կենտրոններ կամ խնամատար ընտանիք, ինչը բնականաբար ընդունելի չէ ինչպես օրինակ վերը նշված դեպքում և չի բխում երեխայի շահից, այլ ուղղակիորեն հակասում է դրան։ Նախագծի ընդունման պարագայում՝ ոլորտային ենթաօրենսդրական համապատասխան իրավական ակտերում մանրամասնորեն անդրադարձ է կատարվելու երեխայի խնամքի կազմակերպման բոլոր ձևերին՝ բոլոր պարագաներում։ Երկրորդ առաջարկն ևս չի ընդունվել, քանի որ «փաստացի առանց ծնողական խնամքի մնացած» եզրույթն արդեն իսկ ներառում է նաև ընկեցիկ երեխաներին։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.07.2021 03:51:39 Նախագծի 4-րդ հոդվածի՝ ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ կարգավորումը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 5-րդ և 23-րդ հոդվածներին։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «ոչ մի դեպքում երեխան չպետք է բաժանվի ծնողներից երեխայի կամ ծնողներից մեկի կամ երկուսի հաշմանդամության պատճառով»։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն՝ հավասարության և անխտրականության մասին ընդհանուր մեկնաբանություն 6-ում (CRPD/C/GC/6) նշում է. «Հաշմանդամություն ունեցող ծնողները հաճախ դիտվում են որպես անկարող իրենց երեխաների մասին հոգ տանելու տեսանկյունից: Երեխային ծնողներից բաժանելը երեխայի կամ ծնողների կամ երկուսի հաշմանդամության հիմքով խտրականություն է և խախտում է 23-րդ հոդվածը»։ Կոմիտեն Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում (CRPD/C/ARM/CO/1) իր մտահոգությունն է հայտնել Ընտանեկան օրենսգրքի դրույթների վերաբերյալ, «որով տարբեր խանգարումներ ունեցող մարդիկ չեն կարող որդեգրել երեխաներ, ստանձնել ծնողական իրավունքներ, ինչպես նաև, որ այն խոչընդոտում է անգործունակ ճանաչված մարդկանց ամուսանանալ»։ Կոմիտեին մտահոգել է նաև այն, որ բացակայում են հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին տրամադրվող ծառայությունները։ Կոմիտեն Հայաստանին առաջարկել է «ձեռնարկել միջոցներ (ներառյալ օրենսդրության ուժը կորցրած ճանաչելը), որոնք անհրաժեշտ են վերացնելու համար ամուսնության, ընտանիքի և ծնողական իրավունքների մասով խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ»: Հաշվի առնելով փոփոխությունների այս հնարավորությունը՝ առաջարկում ենք նախագծից ոչ միայն հանել 4-րդ հոդվածի՝ խանգարման հիմքով սահմանափակում նախատեսող դրույթը, այլ նաև Ընտանեկան օրենսգիրքը կոնվենցիային համապատասխանեցնելու նպատակով վերանայել նախագիծը կամ լրացնել հաշմանդամություն ունեցող ծնողների նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների վերաբերյալ դրույթներով։ Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ առաջարկի նախագծի հեղինակի կողմից կատարվել է վերացական մեկնաբանություն, քանի որ նախագծով հաշմանդամությունը չի ընկալվում անկարողություն և 4-րդ հոդվածով սահմանվում է, որ ծնողական իրավունքների սահմանափակում կարող է կիրառվել այն դեպքում, երբ ծնողն անկարող է կատարել իր ծնողական պարտականությունները կամ վտանգում է երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը և մտավոր զարգացումը հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու պատճառով։ Այսինքն՝ 1 - դա թողնված է դատարանի հայեցողության 2 - սահմանափակումը չի կրում պարտադիր բնույթ, այլ հայեցողական է՝ ելնելով կոնկրետ դեպքից և գնահատելով երեխայի լավագույն շահը 3 - ծնողը չի զրկվում ծնողական իրավունքից, ինչպես ներկայիս գործող տարբերակն է նախատեսում, այլ սահմանափակվում են նրա ծնողական իրավունքները, քանի որ այդ անձը վտանգում էերեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը և մտավոր զարգացումը, 4 - այս հոդվածում չի նշվում հաշմանդամություն բառը և նույնացնել հաշմանդամությունը հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու հետ անթույլատրելի է: Օրինակ, պաթոլոգիկ ալկոհոլամոլությունը, մանիակալ-դեպրեսիվ պսիխոզը և այլն
3 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 26.07.2021 19:24:47 Նախագծի 4-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները թեև մեկ քայլ առաջ են գործող իրավակարգավորման համեմատ, սակայն խտրական են այնքանով, որ ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողական պարտականությունները կատարելու անկարողության կամ երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը և մտավոր զարգացումը վտանգելու հիմքով կապում են անձի՝ ալկոհոլից կամ թմրանյութերից մշտական կախվածության և հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու հետ։ Այսպիսով, անձի հոգեկան և ֆիզիկական առողջությունը ներկայացվում է որպես ծնողական իրավունքների սահմանափակման հիմք, ինչը հակասում է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվեցիայով ստանձնած ՀՀ պարտավորություններին (տես՝ https://www.ohchr.org/Documents/Issues/Disability/SDG-CRPD-Resource/IndicatorsPDF/article-23-indicators-en.pdf) և ՄԻԵԴ նախադեպային իրավունքից (տես՝ մասնավորապես CÎNȚA v. ROMANIA գործով ՄԻԵԴ որոշումը)։ Հաշվի առնելով նաև ՀՀ առկա համակարգային խնդիրները երեխայի լավագույն շահը որոշելու, խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքի և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության առումով, առաջարկում ենք․ Նախագծի 4-րդ հոդվածից հանել "1) ալկոհոլից կամ թմրանյութերից մշտական կախվածության պատճառով, 2) հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու պատճառով։" նախադասությունը։ Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ առաջարկի նախագծի հեղինակի կողմից կատարվել է վերացական մեկնաբանություն, քանի որ նախագծով հաշմանդամությունը չի ընկալվում անկարողություն և 4-րդ հոդվածով սահմանվում է, որ ծնողական իրավունքների սահմանափակում կարող է կիրառվել այն դեպքում, երբ ծնողն անկարող է կատարել իր ծնողական պարտականությունները կամ վտանգում է երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը և մտավոր զարգացումը հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու պատճառով։ Այսինքն՝ 1 - դա թողնված է դատարանի հայեցողության 2 - սահմանափակումը չի կրում պարտադիր բնույթ, այլ հայեցողական է՝ ելնելով կոնկրետ դեպքից և գնահատելով երեխայի լավագույն շահը 3 - ծնողը չի զրկվում ծնողական իրավունքից, ինչպես ներկայիս գործող տարբերակն է նախատեսում, այլ սահմանափակվում են նրա ծնողական իրավունքները, քանի որ այդ անձը վտանգում էերեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը և մտավոր զարգացումը, 4 - այս հոդվածում չի նշվում հաշմանդամություն բառը և նույնացնել հաշմանդամությունը հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու հետ անթույլատրելի է: Օրինակ, պաթոլոգիկ ալկոհոլամոլությունը, մանիակալ-դեպրեսիվ պսիխոզը և այլն