ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթական աստիճանների, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ուսումնառության վերջնարդյունքները, և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ).»,
- 10-րդ կետից հանել «,ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորող» բառերը:
- 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10.2 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական և վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.»,
- Ուժը կորցրած ճանաչել 10.7-րդ կետը,
- 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14.2) որակավորման տարակարգ` ուսուցչի մասնագիտական ստանդարտին համապատասխանող որակավորման չափանիշ.»։
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.3-րդ, 14.4-րդ, 14.5-րդ և 14.6-րդ կետերով՝
«14.3) մասնագիտական ստանդարտ՝ ուսուցչի մասնագիտական գիտելիքների, գործունեության, պատասխանատվության և վարքագծի բնութագիր.
14.4) մասնագիտական գիտելիք՝ ուսուցչի գիտելիքներն իր դասավանդած առարկայի բովանդակության, դասավանդման մեթոդների, սովորողների զարգացման և պատկանելության, ներառականության և խտրականությունից զուրկ մանկավարժության վերաբերյալ.
14.5) մասնագիտական գործունեություն՝ սովորողների հետ արդյունավետ հաղորդակցման միջոցով կրթական բարենպաստ միջավայրի ստեղծում դասի արդյունավետ պլանավորման, ուսուցման, սովորողի գիտելիքների և առաջադիմության մակարդակի գնահատման, դասավանդման ռազմավարությունները կիրառելու միջոցով՝ հաշվի առնելով սովորողների առանձնահատկությունները.
14.6) մասնագիտական պատասխանատվություն և վարքագիծ՝ մասնագիտական զարգացման գործընթացում ուսուցչի ներգրավվածություն, վերջինիս գործողությունների համապատասխանություն ուսուցիչների էթիկայի, կրթության ոլորտին վերաբերող իրավական և վարչական նորմերին, ինչպես նաև Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթներին.»,
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ կետով՝
«16) ուսումնադաստիարակչական գործառույթ՝ հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողների կողմից իրականացվող ուսումնական և դաստիարակչական գործընթացների մշակմանը, կազմակերպմանը, իրականացմանը և համակարգմանն ուղղված աշխատանքներ։»։
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`
1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.
2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.
3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.
4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները։»։
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը ներառում է ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական աստիճանների:»։
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն է, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքներն` ըստ կրթական աստիճանների:»,
- 5–րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Հանրակրթական պետական ծրագրի օրինակելի ուսումնական պլանը կազմված է պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) հետևյալ բաղադրիչներից՝
1) պետական բաղադրիչը ներառում է առարկայացանկը և դրան հատկացվող ժամաքանակները.
2) դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաներին, ինչպես նաև կարող է հատկացվել պետական բաղադրիչով սահմանված առարկաներին: Ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը սահմանված կարգով երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։
3) անհատական (ընտրովի) բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի հետազոտական աշխատանքներին, խմբակներին հատկացված նվազագույն ժամաքանակները։»:
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով՝
«5.1. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի հիման վրա մշակում և հաստատում է իր ուսումնական պլանը:»:
- 4. 7-րդ մասի վերջին պարբերությունից հանել «Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:» նախադասությունը։
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. աջակցում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարմանը, վերահսկում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացումը, լսում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվությունը և դրա կատարման արդյունքներով որոշում ընդունում տնօրենին անվստահություն հայտնելու հարցի քննարկման վերաբերյալ»։
- 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ՝ 14-րդ կետով՝
«14. օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում խորհրդի՝ տնօրեն ընտրելու իրավունք ունեցող անդամների ընդհանուր թվի երկու երրորդի համաձայնությամբ որոշում է անվստահություն հայտնել տնօրենին և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հիմնավորված առաջարկությամբ դիմում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին:»։
- 3. 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր՝ 2 կետով՝
«6.2) մանկավարժական կամ ծնողական խորհրդի կողմից առաջադրված անդամներին ներկայացվող պահանջներին այլևս չբավարարելու դեպքում:»։
- 4. 4-րդ մասում «հայտարարված մրցույթի օրվանից» բառերը փոխարինել «մրցույթ հայտարարելու օրվանից» բառերով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել «վերապատրաստված և» բառերը:
- 2-րդ մասում «վերապատրաստվել» բառը փոխարինել «դիմել» բառով:
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մասով՝
«2.1. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար դիմող անձը կարող է իր նախաձեռնությամբ անցնել վերապատրաստում՝ մինչև հավաստագրման քննությունների անցկացումը:»։
- 3-րդ մասի «Վերապատրաստումը և հավաստագրումը» բառերը փոխարինել «Հավաստագրումը» բառով:
- Ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 6-րդ մասերը։
- 8-րդ մասում «Վերապատրաստումից հետո սահմանված» բառերը փոխարինել «Սահմանված» բառով:
- 11-րդ մասում «Վերապատրաստված և ուսումնական» բառերը փոխարինել «Ուսումնական» բառով:
- 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14. Մրցույթում հաղթած և օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում կարող է անընդմեջ պաշտոնավարել (պարտականությունները կատարել) առավելագույնը 10 տարի ժամկետով։»:
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝1-ին, 14.2-րդ, 14.3-րդ և 14.4-րդ մասերով.
«14.1. Պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով։
14.2. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում դադարեցվում է տնօրենի գործունեությունը։
14.3. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության մասին եզրակացության դեպքում տվյալ անձը ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին կարող է մասնակցել միայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով նորից դիմելու և սույն հոդվածի 8-րդ մասի համաձայն հավաստագիր ստանալու դեպքում։
14.4. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության մասին եզրակացություն ստանալու դեպքում անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը երկարացվում է 3 տարի ժամկետով, բայց ոչ ավել, քան նույն ուսումնական հաստատությունում անընդմեջ պաշտոնավարման 10 տարին լրանալը։»։
- 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը, ով տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված որևէ մրցույթում հաղթող չի ճանաչվել կամ որևէ մրցույթի չի դիմել կամ սեփական նախաձեռնությամբ ազատվել է տնօրենի պաշտոնից, կարող է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի նոր հավաստագիր։»։
- 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Ուսումնական հաստատության տնօրենը (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը) պատասխանատու է հանրակրթության պետական կրթական և առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի իրականացման և կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման, իր կողմից ներկայացված և խորհրդի հավանությունն ստացած դպրոցի զարգացման ծրագրի կատարման, ինչպես նաև օրենքով հանրակրթության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների, աշակերտների ու ծնողների էթիկայի նորմերով (վարքականոն) սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:»:
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին մասով՝
«17.1 Պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից սույն օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հիմք է տնօրենի հանդեպ պետական ուսումնական հաստատության խորհրդի (խորհրդի՝ տնօրեն ընտրելու իրավունք ունեցող անդամների ընդհանուր թվի երկու երրորդի) կողմից անվստահության հայտնելու համար, ինչը հիմք է լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնավարությունը դադարեցնելու համար։»
- 18-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4) խորհրդի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գոծրողությունների ժամանակացույցը.»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «հենքային ուսումնական պլանով» բառերը փոխարինել «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքով» բառերով:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3) տվյալ դպրոցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մինչ տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվողների երեխաներին։»։
Հոդված 8. Օրենքի 17.1-ին հոդվածում՝
- 1-ին կետի 1-ին մասում «դպրոցական մակարդակ» բառերը փոխարինել «ուսումնական հաստատության մակարդակ» բառերով։
- Ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:
- 4-րդ մասում՝
- 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) ուսումնական հաստատություններին տրամադրում է խորհրդատվություն.»:
- 5-րդ կետում «անցկացնում են» բառից հետո լրացնել «սեմինարներ, ինչպես նաև իրենց սպասարկման տարածքում գտնվող հանրակրթական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և մասնագետների» բառերը:
- 6-րդ մասում`
- 1-ին կետը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ`
«1) սահմանում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման միասնական մոտեցում և մշակում է մեթոդական ուղեցույցներ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների վերաբերյալ.»։
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով`
«3.1) մշտադիտարկում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների աշխատանքները.»:
- 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6) համակարգում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա «Տվյալների բազա» բաժնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգը, իրականացնում տվյալների վերլուծություն և տալիս առաջարկություններ՝ քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ.»:
Հոդված 9. Օրենքի 17.2-րդ հոդվածի՝
- 1-ին կետում «մանկավարժական խորհրդի» բառերից հետո լրացնել նոր՝ «Խնամակալության և հոգաբարձության մարմնի» բառերով:
- 3-րդ մասում «շփման» բառերը փոխարինել «կենսագործունեության» բառով:
Հոդված 10. Օրենքի 17.3-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայություններ» բառից հետո հանել «իսկ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին կետով սահմանված դեպքում տրվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ՝ համաձայն նույն հոդվածի 3.2-րդ կետի պայմանների» բառերը։
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների, աշակերտների ու ծնողների էթիկայի նորմերով (վարքականոն) սահմանված պահանջները.»:
Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածում`
- 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների, սովորողների ու ծնողների էթիկայի նորմերով (վարքականոն) սահմանված պահանջներին համապատասխան:
- Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները, ինչպես նաև ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների, սովորողների ու ծնողների համար սահմանված էթիկայի նորմերով (վարքականոն) սովորողների համար նախատեսված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն:»:
Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածի`
- 2-րդ մասում «Տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած» բառերը փոխարինել «Զբաղեցրած» բառով։
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Ուսուցչի ատեստավորումը կարող է իրականացվել պարզ կամ բարդ ընթացակարգով։ Ուսուցչի ատեստավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
- 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Ուսուցչի վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։»։
- 6-րդ մասում «ատեստավորման հանձնաժողով» բառերը փոխարինել «կրթության պետական կառավաման լիազորված մարմնին» բառերով:
- 7-րդ մասից հանել «փաստաթղթային» բառը։
- 8-րդ մասից հանել «պարտադիր» բառը:
- 9-րդ և 10-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ուսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
- Ատեստավորման արդյունքը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:»:
- Ուժը կորցրած ճանաչել 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-դր, 19-րդ, 20-րդ, 23-րդ և 29-րդ մասերը։
- 21-րդ մասում «որոշումը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն» բառերը:
- 22-րդ մասում «Տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած» բառերի փոխարեն լրացնել «Զբաղեցրած» բառը:
- 28-րդ մասում «աստիճանակարգության սկզբունքով» բառերը փոխարինել «ուսուցչի մասնագիտական ստանդարտներին համապատասխան» բառերով:
- 31-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«31. Ուսուցչի որակավորման տարակարգերը համապատասխանում են ուսուցչի մասնագիտական ստանդարտներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):»:
- 38-րդ և 39-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Որակավորման տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։
- Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է։»:
Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածի՝
- 1. 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.»:
- 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների, աշակերտների ու ծնողների էթիկայի նորմերով (վարքականոն) սահմանված պահանջները.»:
Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով՝
«9) պահպանել ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների, աշակերտների ու ծնողների էթիկայի նորմերով (վարքականոն) սահմանված պահանջները.»:
Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի՝
- 6-րդ կետում «խորհրդի ձևավորման կարգը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ կրթահամալիրի, որի խորհրդի ձևավորման կարգը սահմանվում է կրթահամալիրի կանոնադրությամբ.» բառերը:
- 1-ին կետում «՝ 5 տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 10 տարի ժամկետով» բառերով:
- 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«26.15) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերը և ուսումնական այլ նյութերը գործածության երաշխավորելու կարգը։»։
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.16-րդ, 26.17-րդ, 26.18-րդ, 26.19-րդ, 26.20-րդ կետերով՝
«26.16. սահմանում է ուսուցչի մասնագիտական ստանդարտները.
26.17. սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման կարգը.
26.18. սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ատեստավորման կարգը.
26.19. սահմանում է ուսումնական հաստատության կողմից դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգը.
26.20. սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը.»։
Հոդված 17. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «5 տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 10 տարի ժամկետով» բառերով։
Հոդված 18. Օրենքի 35-րդ հոդվածում՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3.1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։ Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:
- Ուժը կորցրած ճանաչել 3.2 մասը։
Հոդված 19. Սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ը:
Հոդված 20. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: