Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»օրենքների նախագծեր

Նախագծերով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ենթադրության դեպքում, կապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի աշխատողի լիազորությունների կասեցման (ժամանակավոր դադարեցման) հնարավորությունը, և համապատասխանաբար նմանատիպ ներգործության իրավական հիմքում կդրվի բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքը, ինչպես նաև կսահմանվի տվյալ դեպքի համար հանրային ծառայողների աշխատավարձի վճարման չափը:

  • Քննարկվել է

    18.05.2020 - 02.06.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5873

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

01.06.2020

Առաջարկում ենք նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները. 1/ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող հարկադրանքի միջոցի կիրառման անհրաժեշտությունը կարող է ծագել նաև գործի դատաքննության ժամանակ, ինչպես նաև դրա կիրառման հիմքերից է /թե ներկայիս օրենքում, թե նախագծով սահմանված/ ոչ միայն մինչդատական վարույթում, այլ նաև դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, առաջարկվում է այն կիրառելու լիազորություն տալ գործն ըստ էության քննող դատարանին: 2/ Հիմք ընդունելով հենց նախաձեռնողների կողմից նախագծի հիմնավորումներում նշված այլ երկրների փորձը՝ առաջարկում ենք նաև վերանայել մինչդատական վարույթի ընթացքում այս հարկադրանքի միջոցի կիրառման կառուցակարգը՝ դրա կիրառման նկատմամբ սահմանելով նախնական դատական ստուգման ընթացակարգ, որի շրջանակում նշված հարկադրանքի միջոցը կիրառելու թույլտվություն ստանալու համար դատախազը պետք է դիմի դատարան: Թեև հասկանալի է, որ նման ընթացակարգ սահմանելու դեպքում քրեական մասնագիտացմամբ դատավորների ծանրաբեռնվածությունը որոշակիորեն կմեծանա, բայց նաև պետք է հաշվի առնել այն, որ հակառակ դեպքում էլ հարկադրանքի միջոցի կիրառման ենթարկված անձինք միևնույնն է ունեն 290-րդ հոդվածով որոշումը բողոքարկելու իրավունք և կանխատեսելի է, որ դեպքերի մեծ մասում օգտվելու են դրանից: Սակայն այս դեպքում տուժելու են մեղադրվող անձի աշխատանքային իրավունքները, քանի որ, նույնիսկ ներկայացված բողոքի բավարարման դեպքում ամիսներ կանցնեն մինչև նա փաստացի կվերականգնի դրանք (այս պնդման համար հիմք է հանդիսանում 290-րդ հոդվածով ներկայացվող բողոքների գործնականում քննարկման ժամկետները (այդ թվում վերաքննիչ և վճռաբեկ ատյանների հաշվառմամբ)), իսկ այդ ընթացքում կորցրած աշխատավարձը /հանրային ծառայող չհանդիսացող անձանց դեպքում/, որպես պատճառված վնաս անձը կկարողանա պահանջել պետությունից էլ ավելի ուշ՝ քաղաքացիական դատավարության շրջանակում: 3/ Առաջարկում ենք նաև նախագծից հանել 152-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կալանավորում խափանման միջոցի կիրառումն ինքնին դեռ չի կարող հիմք հանդիսանալ անձի լիազորությունները կասեցնելու համար: Նշված խափանման միջոցի կիրառման հիմքերը միայն մասնակի են համընկնում քննարկվող հարկադրանքի միջոցի կիրառման հիմքերի հետ /աշխատանքային լիազորությունները իրականացնելով քննությանը խոչընդոտելու ռիսկ և հանցավոր գործունեության իրականացում/: Ինչ վերաբերում է քննությունից խուսափելու վտանգին, ապա, եթե կալանավորումն անձի նկատմամբ կիրառվել է այս հիմքով, այն որևէ աղերս չունի և չի կարող ինքնին հանգեցնել աշխատանքային լիազորությունների կասեցման: Այս մոտեցման օգտին է խոսում նաև նախագծի հիմնավորումներում իսկ մեջբերված ՍԴ որոշման մեջ արտահայտված դիրքորոշումն առ այն, որ պաշտոնավարման իրավունքին որևէ միջամտություն պետք է իրականացվի ոչ խտրական հիմքերով՝ անկախ այն հանգամանքից, թե այդ ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, թե ոչ, և անկախ որևէ այլ հանգամանքից, որը օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով չի հանգեցնում նրա պաշտոնավարման իրավունքին իրավաչափ միջամտության և պետք է հիմքում ունենա հստակ, կանխատեսելի և մատչելի կարգավորումներ օրենքի մակարդակում, բացի դրանից, լինի համաչափ:

Տիգրան Ավետյան

25.05.2020

Միաժամանակ առաջարկում են նապխագծով առաջարկվող 152-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով․ 5․ Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով։

Տիգրան Ավետյան

25.05.2020

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում եմ․ Նոր խմբագրությամբ առաջարկվող 152-րդ հոդվածի 1-ին մասից <<համաձայնությամբ>> բառը հանել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենգիրքը նախաքննության մարմնի (քննիչի) կողմից կայացրած որոշումների նկատմամբ դատախազի <<համաձայնության>> կառուցակարգեր չի սահմանում, ավելին դատախազին վերապահված է նախաքննության մարմնի կայացրած որոշումնները հաստատելու կամ վերացնելու իրավասություն, մյուս կողմից նախագծով անորոշ է թե ինչ կերպ պետք է դատախազը հաստատի իր <<համաձայնությունը>> քննիչի որոշման նկատմամբ։ Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 22-րդ կետի համաձայն․ քննիչը, մասնավորապես, լիազորված է՝ ․․․ որոշում ընդունել ․․․ դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին․․ ։ Օրենսդիրը քննիչի լիազորությունները սահմանելիս դատավարական հարկադրանքի այլ միջոցներ ընտրելու կառուցակարգի շրջանակներում դատախազի համաձայնության գործառույթ չի սահմանել, որպիսի պայմաններում անհրաժեշտ է առաջնորդվել քննիչի որպես նախաքննություն իրականացնող մարմին և դատախազի որպես նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող մարմնի լիազորությունների ընդհանուր կարգավորման մեխանիզմների շրջանակներում

Տեսնել ավելին