ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ (ՀԵՀ (EA)) «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ (ՀԵՀ (EA)) «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքով և Հավատարմագրման եվրոպական համագործակցության (ՀԵՀ (EA)) հետ ասոցացման համաձայնագրով սահմանված դրույթներով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման ծառայություններ է մատուցում «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել է ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 19-ի
N 890-Ն որոշմամբ և հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման ծառայություններ մատուցող միակ մարմինը` հավատարմագրումն իրականացնում է «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2012թ. սեպտեմբերի 6-ի N 1201-Ն որոշման 1-ին կետով հաստատված համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգի համաձայն:
Ներկայումս խնդիր են հանդիսանում`
- հավատարմագրման աշխատանքների արդյունքների` հավատարմագրման վկայագրերի և հաշվետվությունների, համապատասխանության սերտիֆիկատների փորձարկման արձանագրությունների փոխճանաչումը,
- արտաքին և ներքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը և միջազգային առևտրին մասնակցելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախատեսվում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունն իրականացնել Եվրախորհրդի N 765/2008/EC տեխնիկական կանոնակարգի ու ԻՍՕ/ԻԷԿ 17011 «Համապատասխանության գնահատում. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում իրականացնող հավատարմագրման մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան: Համագործակցել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ, հասնել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ներքո` EA, ILAC, IAF հավատարմագրման վկայագրերի ու համապատասխանության գնահատման մարմինների կողմից իրականացվող համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների ճանաչման` երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի ստորագրման միջոցով: Այս համաձայնագրերը կնպաստեն արտաքին առևտրի պայմանների դյուրացմանը, արտահանման ծավալների մեծացմանը, բիզնեսի զարգացմանը, համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսների կրճատմանը, ստեղծելով բարենպաստ պայմաններ տեղական արտադրողի համար, ապահովելով ապրանքների ազատ տեղաշարժը, բացառելով նույն արտադրանքի կրկնակի փորձարկման և սերտիֆիկացման անհրաժեշտությունը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
2016 թվականի նոյեմբերից «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը հանդիսանում է Հավատարմագրման Եվրոպական Համագործակցության (EA) ասոցացված անդամ:
EA-ին ասոցացված անդամակցությունը առաջին քայլն է հավատարմագրման արդյունքների երկկողմ և բազմակողմ ճանաչման համաձայնագրերի (ԵՃՀ, ԲՃՀ) կնքման գործընթացում, որոնց արդյունքում՝
- հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների տրամադրած փորձարկման արձանագրությունները, համապատասխանության սերտիֆիկատները և հաշվետվությունները կճանաչվեն ու կընդունվեն բազմակողմ համաձայնագրեր ստորագրած ազգային հավատարմագրման մարմինների կողմից: Բազմակողմ համաձայնագրեր կնքելու նպատակն է հասնել հավատարմագրված մարմինների իրազեկության համընդհանուր մակարդակի և կրճատել կամ վերացնել բազմակի գնահատումների անհրաժեշտությունը:
Անդամակցությունը կապահովի.
- հավատարմագրման պահանջների միասնական մոտեցում,
- հավատարմագրման աշխատանքների արդյունքների (հավատարմագրման վկայագրերի և հաշվետվությունների, համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների և այլն) համընդհանուր ճանաչման գործընթացի սկիզբ,
- փոխվստահություն ազգային հավատարմագրման համակարգերի միջև,
- գիտելիքների և փորձի փոխանակում բազմակողմանի համաձայնագրեր ստորագրած կողմերի միջև:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
- Ակնկալվող արդյունքը
Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովում և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման համակարգի զարգացում և միջազգային ճանաչում:
- Այլ տեղեկություններ չկան:
-
Քննարկվել է
13.02.2020 - 05.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6951
Տպել