Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
-
8 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Grigor Minasyan 08.11.2019 10:27:20 | 134-րդ հոդվածի 3-րդ մասում բացի կալանավորումից և գրավից խոսվում է նաև 2 այլ խափանման միջոցի կիրառման առանջնահատկությունների մասին, որոնք, ըստ իս, ևս կարևոր են։ Կարծում եմ, սա բացթողում է, և այդ մասը ևս պետք է մնա, այլապես չափահասների նկատմամբ կսկկսվեն կիրառվել հսկողության հանձնելը խափանման միջոցը։ Ինչ վերաբերվում է գրավին, ապա հստակ չէ, թե նախաքննության ընթացքում այն ինչպես պետք է կիրառվի, ում կողմից, մասնավորապես՝ եթե կիրառվում է քննիչի կողմից, ինչպես պետք է ապահովվի դատախազության դեպոզիտ գումար մուծելու կարգը։ Բացի այդ, նոր կարգավորումներով ստացվում է, որ դատարանի կողմից գրավ կիրառելու հիմքը կրկին մնում է մինչ այդ կալանավորումը կիրառված լինելոը, այսինքն՝ դատարանի կողմից կիրառելու մասով ոչինչ չի փոխվել, պարզապես ձևակերպումներն առավել անհստակ են դարձել։ Կարծում եմ անհրաժեշտ է առավել հստակեցնել գրավի կիրառման հիմքերը և կարգը՝ տարըմբռնումներից զերծ մնալու համար։ | Չի ընդունվել: | Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի միայն առաջին նախադասությունում: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունները մնում են անփոփոխ: Մինչդատական վարույթում գրավը որպես ինքնուրույն խափանման միջոց կարող է կիրառվել դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից: Հարկ է նշել, որ դատախազության դեպոզիտ գումար մուծելու կարգը դուրս է սույն օրենքի կարգավորման առարկայից: Ինչ վերաբերում է դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելուն, հարկ է նշել հետևյալը. Դատարանը անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժում է, եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների (այդ թվում նաև՝ գրավի) կիրառմամբ՝ այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը: Եթե դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր չէ հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ և անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրում կալանավորում կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է, պաշտպանության կողմը հետագայում իրավասու է դիմել դատարան այլ խափանման միջոցների (այդ թվում նաև՝ գրավի) կիրառումը թույլատրելի ճանաչելու միջնորդությամբ: |
2 | Կարապետ Համբարձումյան 08.11.2019 12:27:30 | Թերի փոփոխություններ են: Պատրանք է ստեղծվել ՍԴ որոշման պահանջները կատարելու, մինչդեռ իրականում ոչինչ չի փոխվել: Գրավը դեռևս շարունակում է գործել կալանքի հետ զուգակցված, իսկ դրա առանձին կիրառումն այդպես էլ իրավակարգավորում չի ստացել: | Չի ընդունվել: | Նախագծի կարգավորումները համապատասխանում են ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին: Նախագծով առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև՝ որպես ինքնուրույն խափանման միջոց՝ կալանավորումից անկախ: Հարկ է նշել նաև, որ Նախագծի կարգավորումների պայմաններում գրավը որպես ինքնուրույն խափանման միջոց ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների պես, կարող է կիրառվել դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից: Նախագծով միաժամանակ առաջարկվում է գրավը որպես ինքնուրույն խափանման միջոց թույլատրել կիրառել ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ: |