Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ
-
61 - Կողմ
-
665 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | KAREN MURADYAN 24.01.2019 22:44:11 | Տարեկան մինչև 24 մլն շրջանառություն ունեցող բիզնեսին հարկերից ազատելու վերաբերյալ․ Շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել թե ի՞նչ բիզնես է, ի՞նչքան է այդ բիզնեսի վերադիրը, օրինակ եթե նվերների, խաղալիքների, կամ հագուստի վաճառքով զաղվող բիզնես է, ապա հիմնականում վերադիրը 2-3 անգամ ավելի բարձր է, քան օրինակ մթերքի վաճառքներով զբաաղվող բիզնեսինը, բիզնեսներ կան, որ 50- 100 % վերադիր ունեն, հետևաբար օրինակ տարեկան մինչև 24 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող հագուստի վաճառքներով զբաաղվող բիզնեսն ավելի շատ եկամուտ ունի, քան օրինակ տարեկան 25-30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող մթերային խանութը, բայց ստացվում է, որ ավելի շատ փող ունեցողը հարկ չի վճարի, իսկ ավելի քիչ փող ունեցողը կվճարի, այս դեպքում շատ փող ունեցողը կարող է աճել, իսկ քիչ փող ունեցողը այդպես էլ չի կարող խնայել, որպեսզի կարողանա աճել, այս առումով կարևոր է տարանջատել բիզնեսների տեսակները։ Հաջորդը, տարեկան 24 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը հարկ չի վճարի, իսկ տարեկան մինչև 25 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը հարկ կվճարի ամբողջ 25 մլն ՀՀ դրամ շրջանառության համար, բայց տարեկան 24 և 25 մլն ՀՀ դրամ շրջանառությունը դա գրեթե նույն բանն է, այս դեպքում ստացվում է, որ ավելի շատ շրջանառություն ունեցողը ավելի քիչ գումար կարող է վաստակել, քան ավելի քիչ շրջանառություն ունեցողը։ Հաշվի առնելով դիտարկումներս առաջարկում եմ լայն վերլուծություն անել և առհասարակ հարերի ձևավորման մասով այնպիսի մեխանիզմ մշակել, որ ինչքան շատ փող ես աշխատում, համամասնորեն այնքան ավելի բարձր (ողջամիտ բարձր) տոկոսային կետով հարկ ես վճարում։ Ի վերջո հարկային բարեփոխումների նպատակները այն է, որ միկրոբիզնեսը, քիչ փող վաստակողները տեղում չդոմփեն, իսկ նշածս մեխանիզմի կիրառման դեպքում միկրոբիզնեսը, քիչ փող աշխատողները հնարավորություն կունենա աճելու, իսկ մեծերը չեն տուժի, ընդամենը գերշահույթ միգուցե և չստանան։ | Չի ընդունվել: | Ինչ խոսք, ընդունելի է այն դիտարկումը, որը գործունեության տարբեր տեսակներ ունեն շահութաբերության տարբեր աստիճան: Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ շահույթների հարկման դասական համակարգը շահութահարկի համակարգն է, որի շրջանակներում յուրաքանչյուր կազմակերպություն շահութահարկը հաշվարկում և վճարում է ըստ ձևավորված շահույթի մեծության: Ընդ որում, ցանկացած կազմակերպություն կարող է ընտրել շահութահարկի համակարգը և գործել այս միջավայրում: Ինչ վերաբերում է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգին, ապա պետք է նկատել, որ այն հարկման այլընտրանքային, և տվյալ դեպքում՝ արտոնյալ համակարգ է, որտեղ հնարավոր չէ հաշվի առնել գործունեության առանձին տեսակների այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են շահութաբերությունը, կապիտալի շրջապտույտի տևողությունը կամ արագությունը և այլն: Ինչ վերաբերում է երկրորդ նկատառմանը, ապա հայտնում ենք, որ բարձրացված խնդիրը հատուկ է տարբեր տեսակ շեմերի կիրառությանը, որոնք, այո, երբեմն կարող են հանգեցնել անարդար իրավիճակների: Մյուս կողմից, սակայն, պետք է նկատել, որ եթե բոլոր կազմակերպությունները ազատվեն մինչև 24 մլն. դրամ իրացման շրջանառությունից հարկեր վճարելուց, ապա սա նույնպես անարդար կլինի, քանի որ, օրինակ, տարեկան կտրվածքով 5 մլրդ. շրջանառություն ունեցող կազմակերպությունն էլ կօգտվի այս հնարավորությունից, որը որևէ տրամաբանություն չունի: |
2 | Meri Avagyan 24.01.2019 22:48:19 | Դեմ եմ 33-րդ հոդվածին: Դրա ընդունումից հետո, վստահաբար, մեր պետությունն ու հասարակությունը միայն վնասներ կկրեն: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
3 | Շահեն Շահինյան 24.01.2019 22:49:58 | Առաջարկում եմ այս օրենքի գործունեության ոլորտները ընդլայնել, այն վերաբերվի ոչ միայն կոշկակարներին, դերձակներին և այլ ինքնազբաղ մարդկանց, այլ նաև թույլատրել որ այս արտոնություններից օգտվեն այն բոլոր կազմակերպությունները որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը և ունեն ասենք 3-5 աշխատակից: Թույլատրել որ սրա շրջանակում արտոնություններից օգտվեն գիտական, գիտատեպնիկական, հետազոտական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերոպությունները, վերջինս կխթանի որ համալսարանները ավարտած ուսանողները, երիտասարդ մասնագետները ոչ թե աշխատանք փնտրեն այլ ստանան համապատասխան լիցենզիաներ (եթե դա անհրաժեշտ է), ստեղծեն իրենց ընկերությունը և զբաղվեն փոքր ձեռնարկատիրությամբ: Համ կստեղծեն տնտեսական արդյունք, համ էլ կնվազի գործազուրկ երիտասարդների թիվը: | Ընդունվել է ի գիտություն: | Միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի կիրառության շրջանակներն ավելի ընդգրկուն են, քան ներկայումս կիրառվող՝ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգը և ինքնազբաղված անձանց հարկման համակարգը միասին վերցված: Այլ կերպ ասած՝ բացառությամբ մասնագիտացված ծառայություններ մատուցողների, առաջարկությամբ նշված մնացած դեպքերի համար միկրոձեռնարկատիրության համակարգը կարող է կիրառվել: |
4 | Azniv Rushanyan 24.01.2019 22:52:05 | Դեմ են 33-րդ հոդվածում առկա հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների մասով փոփոխությունը ոչ թե անուղղակի, այլ հենց ուղղակի ձևով հարված է ՀՀ-ում փոքր բիզնեսի զարգացմանը:Բարելավելու փոխարեն ինչպես միշտ չարելավում են։ | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
5 | Վահագն Ամիրխանյան 24.01.2019 23:20:06 | Խնդրահարույց է Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետը: Մասնավորապես անհասկանալի է` եթե ուժի մեջ մտնի Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի հետևյալ մասը` 1) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ը.» ենթակետը, 57-րդ գլուխը, ապա այդ թվում ուժը կորցրած կճանաչվեն 57-րդ գլխում ներառված 273-284 հոդվածները. ինչ նպատակ է այս դեպքում հետապնդում Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետը: | Ընդունվել է ի գիտություն: | Խնդիրը կայանում է նրանում, որ նախագծի նախնական տարբերակում նախատեսվում էր ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից դուրս բերել 2019 թվականի հուլիսի 1-ից, ինչով պայմանավորված՝ դրան առնչվող կարգավորումները գրվել էին առանձին հոդվածներում, որպեսզի ունենայի ուժի մեջ մտնելու համապատասխան ժամկետ: Նախագծի լրամշակված տարբերակում, սակայն, վերոնշյալ կարգավորումները վերանայվել են, քանի որ որոշում է կայացվել ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից դուրս բերել 2020 թվականի հունվարի 1-ից: |
6 | Վահագն Ամիրխանյան 24.01.2019 23:20:06 | Անհրաժեշտ է Նախագծի 33-րդ հոդվածն ավելացնել 58,35 միլիոնը 115 միլիոնով փոխարինող բովանդակությամբ: | Չի ընդունվել: | Առաջարկվող փոփոխությունը նախատեսվում է իրականացնել նախագծի 15-րդ հոդվածով: |
7 | Վահագն Ամիրխանյան 24.01.2019 23:20:06 | Անհրաժեշտ է չեղարկել Նախագծի 267 հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի` գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ մասը, Նախագծի 267 հոդվածի 5-րդ կետի 9-րդ ենթակետը: Որպես հիմնավորում կարող եմ բերել այն հանգամանքները, որ սրանք ստվերի ուղղորդման հստակ ռիսկեր են պարունակում, ինչպես նաև հակասում են Նոր կառավարության որդեգրվելիք "տեխնոլոգիական տնտեսության" սկզբունքը: | Չի ընդունվել: | Միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի ներդրման հիմնական նպատակը գործունեության պարզունակ տեսակներով զբաղվող և իրացման շրջանառության փոքր ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնություններ տրամադրելու ճանապարհով գործունեության նպաստավոր միջավայրի ձևավորումն է: Այս առումով, գտնում ենք, որ առաջարկությամբ նշված գործունեության տեսակները չեն բնութագրվում վերոնշյալ հատկանիշներով, և հետևաբար, դրանք միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում ներառելը չի բխում վերոնշյալ տրամաբանությունից: Հիմնականում նույն նկատառումները վերաբերում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին ապրանքներ մատակարարող՝ առք ու վաճառքի գործունեությամբ զբաղվողներին: Այստեղ հարկ է նկատել, որ եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին թույլատրվի ապրանքներ մատակարարել հարկման այլ համակարգերում գործող տնտեսավարող սուբյեկտներին, դա կհանգեցնի հարկումից խուսափելու լուրջ և անկառավարելի ռիսկերի առաջացման, քանի որ դրա արդյունքում կարող են արհեստականորեն նվազեցվել հարկման այլ համակարգերում գործող տնտեսավարող սուբյեկտների հարկման բազաները: |
8 | Վահագն Ամիրխանյան 24.01.2019 23:20:06 | Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող ուղղակի հարկերի համահարթեցման և ստվերի նվազեցման համատեքստում խնդրահարույց է Հարկային համակարգի բարելավման այս փուլում շահաբաժինների մասով եկամտային հարկի կիրարկումը: Այս իմաստով էֆեկտիվ չի լինի նաև շահութահարկի դրույքը 18 սահմանելը: Մասնավորապես 18 տոկոս շահութահարկը կիրառվում է հարկման ենթակա շահույթի նկատմամբ (ինչը ստացվել է ԱՎՈՒՄ մաս կազմող 23 տոկոս եկամտային հարկի նվազեցումից), իսկ 5 տոկոս շահաբաժնից եկամտային հարկը առաջանում է Հարկվող շահույթի և 18 տոկոս շահութահարկի գումարների տարբերությունից` այսպիսով ակնհայտ է "համահարթեցման" թյուր կիրառությունը: Այսպիով կորում է շահագրգռվածությունը ֆիզիկական անձանց եկամուտները ստվերից դուրս բերելու գործընթացի նկատմամբ, և առաջանում է ուղորդում շահաբաժինների թերհայտարարագրման և թերվճարման: Իսկ Շրջանառու հարկ վճարողները շահաբաժնից եկամտային հարկ վճարելու պայմաններում ընդհանրապես որևէ շարժառիթ չեն ստանում ստվերի քայքայման գործընթացի, այլ ընդհակառակը, Շահութահարկ վճարողների ուղղակի հարկային բեռի նվազման պայմաններում, հակառակ էֆեկտն են ստանում: Այսպիսով իմ կարծիքով իրական համահարթեցում կլիներ Շահութահարկի ու եկամտային հարկի 20 դրույքաչափերի սահմանումը և բարեփոխումների այս փուլում Շահաբաժնից եկամտային հարկի կիրառման չեղարկում: Այս պարագայում իմ կարծիքով հարկային մուտքերի հավասարակշռումը փայլուն կերպով կկատարվի ստվերի իրական հատվածի գրեթե երաշխավորված զրոյականացման շնորհիվ: Ինչպես նաև ռեալ խթան կհանդիսանա խոշոր ներդրումների ներհոսքի, ինչի խոչընդոտ է շահաբաժնից եկամտային հարկը: | Չի ընդունվել: | Շահութահարկի, եկամտային հարկի և շահաբաժնի հարկի դրույքաչափերի վերանայումը պայմանավորված չէ միայն շահութահարկի ու շահաբաժնի հարկերի հանրագումարը եկամտային հարկի դրույքաչափերին հավասարեցնելու նպատակադրմամբ: Ինչ խոսք, ընդունելի է դիտարկումն առ այն, որ այս մոտեցումը ամբողջությամբ չի վերացնում թերհայտարարագրման շարժառիթները: Այս առումով, հարկման դրույքաչափերի վերանայումը նպատակ ունի նաև նվազեցնել ուղղակի հարկերի գծով հարկային բեռը՝ դրանով իսկ բարելավելով տնտեսական ակտիվության ու ներդրումային գրավչության մակարդակը մեր երկրում, նպաստելով ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը, արտահանմանը կողմնորոշված ձեռնարկատիրական գործունեության ընդլայնմանը: Ինչ վերաբերում է դրույքաչափերը վերանայելու ներկայացված առաջարկությանը, ապա հայտնում ենք, որ եկամտային հարկի դրույքաչափերը շարունակաբար նվազեցվելու են մինչև 20 տոկոս, պարզապես այս փոփոխությունն իրականացվում է աստիճանաբար՝ պետական բյուջեի հարկային եկամուտների կորստի ռիսկերը կառավարելու նկատառումներով: |
9 | Վահագն Ամիրխանյան 24.01.2019 23:20:06 | Ողղակիորեն բացակայում է ստվերի վերացման ուղղված հայեցակետը: | Ընդունվել է ի գիտություն: | Գտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումները, ի թիվս այլ խնդիրների լուծման, կնպաստեն նաև աշխատավարձերի թերհայտարարագրվող մեծությունների կրճատմանը: Այլ մեկնաբանություններ չեն կատարվում, քանի որ ներկայացված դիտարկմամբ չի բացահայտվել, թե կոնկրետ ինչ ի նկատի ունի հեղինակը: |
10 | Արամ Գրիգորյան 24.01.2019 23:52:46 | Հաշվապահական ծառայությունների թանկացման արդյունքում տնտեսվարողները կսկսեն օգտվել ավելի էժան և անորակ ծառայություններից, որի արդյունքում փոքր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցները ուղղակի գիշեր-ցերեկ աշխատելու դեպքում չեն հասցնի սխալ ուղարկված հաշվետվությունների մասին ծանուցումները ուղարկել: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
11 | Արմեն Սարգսյան 24.01.2019 23:53:27 | ԱԱՀ֊ի շեմը սարքեք 10 միլիոն հիմարներ թող բոլորը դառնան ԱԱՀ վճարող տենց բյուջե չեն լցնում , 2 տարուց մարդ չի մնա Հայաստանում, ամեն խելացի իրավաբան ու հաշվապահ էլ կարա անգլերենով հանգիստ գնա արտասահման | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
12 | Կարեն Խալաթյան 25.01.2019 00:41:40 | Դեմ եմ հոդված 33-ի 3-րդ կետում փոփոխություններ կատարելուն: Նշեմ նաև, որ նախագծում խելամիտ հիմնավորում չկա թե ինչու իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները չպետք է հարկվեն շրջանառության հարկով այլ պետք է հարկվեն ԱԱՀ-ով: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
13 | Սարգիս Հովսեփյան 25.01.2019 01:19:22 | Հայաստանում տնտեսվարողների մի հատվածին ձեռնտու չի աշխատել մյուս հատվածի հետ: Հարկային նոր փոփոխություններով նույնպես այս հարցը չի լուծվում, քանի որ չնայած հարկերը հանվում են միկրոբիզնեսի վրայից, այնուամենայնիվ, միկրոբիզնեսի, շրջհարկ վճարողների ու ԱԱՀ վճարողների միջև հանգիստ աշխատելու խոչընդոտները չեն վերանում մի պարզ պատճառով, որ ԱԱՀ վճարողներին ձեռնտու չի աշխատել հարկային այլ դաշտում աշխատողների հետ: Հիմա, մեր կառավարությունը հայտարարել է, որ հարկային օրենսգիրք է բարեփոխելու և որդեգրել է միկրո, մանր, միջին բիզնեսին աջակցելու քաղաքականություն, և վարչապետն ամեն անգամ շեշտում է, որ միկրոն պիտի դառնա մանր, մանրը՝ միջին, միջինը՝ մեծ ու այդպես շարունակ: Գաղափարն իհարկե ողջունելի է, բայց ինչպե՞ս կարող է միկրո ու մանր արտադրողը կամ ծառայություններ մատուցողը, որը արդարացիորեն ԱԱՀ վճարող չի, մեծանալ, եթե չի կարողանում մեծ հաճախորդներ ու գործընկերներ գտնել, եթե վերջիններիս ձեռնտու չի նրանց հետ աշխատել, նրանց ապրանքները վաճառել և այլն: Պարզ է, չէ՞, որ մեծ ցանցերը, մեծ հաճախորդները հիմնականում ԱԱՀ վճարող են: Փոքր բիզնեսները, որոնք հիմնականում շրջհարկ վճարողներ են ու շարունակելու են այդպես մնալ, նրանց գումարած շուտով նաև միկրոները, տարվա սկզբում դիմում են գրում, որ իրենց հասանելիք հարկային արտոնություններից օգտվեն, բայց հենց իրենց արտադրանքն ու ծառայությունը փորձում են իրացնել խոշոր գործընկերների միջոցով, անմիջապես խնդրի առաջ են կանգնում, քանի որ ԱԱՀ վճարող մեծ խանութները, ցանցերը, պատվիրատուները, պահանջում են ԱԱՀ-ն վերցնել իրենց վրա, իսկ դա նշանակում է, որ փաստորեն փոքրը վճարում է մեծի փոխարեն: Եթե ապրանքի գնի մեջ ներառի ԱԱՀ վճարողի 20 տոկոսը, փաստորեն իր ապրանքը կամ ծառայությունը 20 տոկոսով կթանկանա և այն կրկին ձեռնտու չի լինի ԱԱՀ վճարողներին, իսկ եթե նույնիսկ վաճառողներն ապրանքները վերցնեն վաճառքի էլ, ապա մրցունակ չի լինի, քանի որ շուկան հիմնականում ձևավորում է ապրանքների ու ծառայությունների նույնանման գներ, իսկ 20 տոկոսը հսկայական թիվ է և ոչ մի կերպ չի կարող շուկայի տատանումներով արդարացված լինել: Ինչպե՞ս են հիմնականում աշխատում այս պահին: ԱԱՀ վճարողն ու շրջհարկ վճարողը իրար հետ օրենքը շրջանցող տարբերակներ մտածում, որպեսզի կարողանան աշխատել, իսկ սա նշանակում է, որ ստվերը երբեք չի վերանա, կոռուպցիան երբեք չի վերանա և տնտեսվարողները միշտ կմնան վախի մթնոլորտում: Հաջորդ խորքային խնդիրն այն է, որ սա բերում է կաստայականության և ուղիղ հակադրության մեջ է մտնում վարչապետի հայտարարած այն մոտեցման ու տեսլականի հետ, որ միկրոն պիտի դառնա մանր, մանրը՝ միջին, միջինը՝ խոշոր ու այդպես շարունակ: Այս գաղափարը երբեք չի իրականանա, որովհետև նույն հարկային դաշտում աշխատողները ստիպված պիտի աշխատեն միայն միմյանց հետ, շրջհարկ վճարողը շրջհարկ վճարողի, ԱԱՀ վճարողը ԱԱՀ վճարողի: Հիմա էլ է այդպես հիմնականում, չհաշված էն դեպքերը, եթե իրար հետ ինչ-որ կերպ շրջանցել են օրենքը, իսկ սա լուծում չի, որովհետև եթե մենք բոլորս ուզում ենք ստվերը վերացնել, ապա հենց խստացնեն հարկային հսկողությունը, կաստայականությունը դառնալու է համատարած, որովհետև ԱԱՀ վճարողներն ուղղակի ոչ պայմանավորվելու են, ոչ էլ ոչ էլ աշխատելու են փոքրերի հետ: Կարծում եմ, առողջ տրամաբանությունն ու երբևէ որևէ բիզնես ստեղծած մարդ կհասկանա, որ որևէ փոքր կարող է մեծանալ միայն այն դեպքում, եթե կարողանա խոշոր գործընկերներ, հաճախորդներ ու պատվիրատուներ ձեռք բերել: Կարծում եմ, պիտի ԱԱՀ վճարողներին ինչ-որ կերպ շահագրգռել, տեղական փոքր արտադրողների ու ծառայություն մատուցողների հետ աշխատել, որպեսզի բոլորին ձեռնտու լինի ստվերից դուրս գալ և միմյանց հետ աշխատել: Հակառակ դեպքում, աբսուրդ է, երբ նույն երկրի տնտեսվարողների մի մասին մյուս մասի հետ աշխատելը ձեռնտու չի այսպիսի տեխնիկական խոչընդոտների պատճառով: Իմ ամուր համոզմունքն է, որ օրենքով ապրելն ու աշխատելը պիտի ձեռնտու լինի քաղաքացուն: | Ընդունվել է ի գիտություն: | Ընդհանուր առմամբ, նկարագրված խնդիրը հետևանք է հարկման տարբեր համակարգերի կիրառության, որոնց պարագայում ընդհատվում է ԱԱՀ-ով հարկման շղթայի հաջորդականությունը, և յուրաքանչյուր անգամ շղթայի որևէ օղակում չվճարված ԱԱՀ-ի գումարը վճարվում է հաջորդ օղակում: Ընդ որում, սա մի խնդիր է, որը բնութագրական է ոչ միայն մեր երկին, այլ հարկման այլընտրանքային համակարգեր կիրառող այլ երկրներին նույնպես: Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ այս խնդիրը ընդգծված է նաև գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողների մոտ, որոնք չլինելով ԱԱՀ վճարողներ, չեն կարողանում իրենցից ապրանքներ գնողներին ԱԱՀ-ի գծով հաշվանցումների կատարման հնարավորություն ընձեռել: Այս վերջին խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է և առաջիկայում հանդես ենք գալու խնդրի լուծման համապարփակ առաջարկությամբ: |
14 | Hakob Hakobyan 25.01.2019 01:45:43 | Դեմ եմ գրեթե բոլոր փոփոխություններին։ Ավելի շուտ իմ համար փոփոխոթյուն չկար։ Հեղինակները այդպես են պատկերացնում բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծելու, միկրոձեռնարկատիրության զարգացումը? Ավելի լավ եր ոչին չփոխվեր։ Կամ էլ այլ տարբերակ, որ մեր իշխանությունները ի վիճակի չեն ավելի լավ փոփոխություն ներկայացնել։ Ուզում եմ հիշեցնել որ հարկերը միայն բյուջեն լցնելու համար չէ, այն գործիք է տնտեսությունը կարգավորելու։ Իսկ ես բացարձակ կարգավորող փոփոխություն չտեսա։ | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
15 | ԼԻԱ ՊԱՊԻԿՅԱՆ 25.01.2019 10:00:25 | Դեմ եմ նախագծի ընդունմանը, քանի որ այն նպաստելու է ստվերի մեծացմանը: | Ընդունվել է ի գիտություն: | Ըստ էության, նախագծի կարգավորման առարկայի վերաբերյալ որևէ կոնկրետ առաջարկություն կամ մեկնաբանություն չի կատարվել: Միևնույն ժամանակ, եթե դիտարկումը պայմանավորված է մասնագիտացված ծառայությունների հարկման համակարգի փոփոխության առաջարկությամբ, ապա հայտնում ենք, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
16 | Դավիթ Մուրադյան 25.01.2019 10:03:32 | ԴԵՄ ԵՄ 33-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվող փոփոխություններին... | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
17 | Վարդան Գևորգյան 25.01.2019 10:23:26 | Այս նախագիծը կունենա մի քանի բացասական հետևանքներ. 1) Ստվերային դաշտի գերակտիվացում 2)Փոքր և միջին բիզնեսներիի սնակացում և լուծարում 3)Տվյալ գործունեուրյան մոնոպոլացում մի քանի... 4)Աշխատատեղերի կրճատում 5)Արտագաղթի ավելացում Առաջարկում եմ այդ նախագիծը չեղարկել որքան հնարավոր է արագ, քանի որ այն ահռելի կերպով ազդում է նոր իշխանության ռեյտինգի վրա... | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նաև իրացման շրջանառությունների իրական ծավալները հայտարարագրելու խթանների ստեղծմանը: |
18 | Լիլիթ Դավիթավյան 25.01.2019 10:26:05 | Դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի փոփոխություններին | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
19 | Սյունե Սարոյան 25.01.2019 10:37:07 | Դեմ եմ այս նախագծի 33-րդ հոդվածի 3-կետի բ ենթակետին: Փոփոխությունը կտանի ստվերի մեծացմանը: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
20 | Արմենակ Աթումյան 25.01.2019 11:27:38 | Հաշվապահական ծառայություն մատուցող իրավաբանական անձանց ԱԱՀ-ի դաշտ բերելը ավելի շատ բացասական հետևանքներ է ունենալու, քան դրական: Պետք է հստակ պատկերացնել այդ շղթայական ռեակցիան և բացառել նախագծի նշված փոփոխության ընդունումը: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
21 | Հովհաննես Հովսեփյան 25.01.2019 11:58:15 | Դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ) ենթակետի փոփոխությանը, քանի որ այն նվազագույնը 20%-ի չափով կթանկացնի համապատասխան ծառայությունների արժեքը, որոնց հիմնական շահառուները փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն են: Բացի այդ, դա էական բացասական ազդեցություն կունենա արդեն իսկ այդ հարկման դաշտում աշխատող տնտեսվարողների (հատկապես` անհատ ձեռնարկատերերի) վրա (եկամուտների և կենսամակարդակի նվազում, սոցիալական խնդիրների ստեղծում, առկա վարկային պարտավորությունների մարման ռիսկեր, գործունեության դադարեցում, սնանկություն, գործազրկություն և այլն): Եթե նախագծի հեղինակները ռիսկ են տեսնում այդ ծառայությունների միջոցով խոշոր բիզնեսի հարկերի արհեստական նվազեցման տեսանկյունից, ապա դրա համար ՊԵԿ-ը ունի բավարար օրենսդրական և վարչարարական միջոցներ` բացահայտելու և կանխելու կեղծ գործարարությունը: Առաջարկում եմ ոչ թե արգելել հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին (առավել ևս` անհատ ձեռնարկատերերին) գործել շրջանառության հարկի համակարգում, այլ գործունեության նշված տեսակների համար իրացման շրջանառության առավելագույն շեմը115մլն դրամի փոխարեն թողնել նախկին` 58.35մլն դրամի չափով: Հարգանքով` Հովհաննես Հովսեփյան | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
22 | Tigran Tshagharyan 25.01.2019 12:01:37 | Շատ լավ և ճիշտ նախագիծ է!!! | Ընդունվել է ի գիտություն: | |
23 | Վարդան Պետրոսյան 25.01.2019 14:22:39 | ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: ՀՀ Սահմանադրության իմաստով ևս հարկեր, տուրքեր, տուգանքներ, պարտադիր այլ վճարումներ գանձելը հանդիսանում է միջամտություն անձի Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին։ Հարկային օրենսգրքի նախատեսվող փոփոխությունները քննարկելու գործընթացում, գտնում եմ, որ անհրաժեշտ է առաջ քաշված հարցերին նայել անձի սեփականության իրավունքի անձեռնամխելիության տեսանկյունից, հատկապես այն դեպքում, երբ քննարկվում է հարկման ռեժիմը, հարկի դրույքաչափը, հարկման բազան, հարմնան օբյեկտը փոփոխելու հարց, և այդ փոփոխությամբ, ըստ էության, վատթարացվում է մի խումբ անձանց վիճակը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 33-րդ հոդվածին և 36-րդ հոդվածով սահմանված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու սահմանափակումներին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրութան 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք վճիռներով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատելիս հիմնվել է, ի թիվս այլնի, նաև հետևյալ հիմնական սկզբունքների ու չափորոշիչների վրա` ա. սեփականության իրավունքի սահմանափակման միջոցները պետք է բավարարեն «օրինականության պահանջը» և չլինեն «կամայական», բ. սեփականության իրավունքի սահմանափակմանն ուղղված վիճարկվող միջոցները պետք է նախատեսված լինեն օրենքով կամ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով, գ. սեփականության իրավունքի սահմանափակմանն ուղղված միջոցները նախատեսող օրենքը պետք է բավարարի մի շարք պահանջների, որոնք ներկայացվում են ինչպես օրենքի որակին ու բովանդակությանը, այնպես էլ այն ընդունած մարմիններին ու նրանց լիազորության իրականացման օրինականությանը, դ. սեփականության իրավունքի սահմանափակման դեպքում պետությունը պարտավոր է պահպանել համամասնության ողջամիտ հարաբերակցությունը սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության և ընդհանուր շահի պաշտպանության պահանջների միջև, այսինքն` սահմանափակման միջոցը պետք է լինի «ողջամիտ և պատշաճ` իր նպատակին հասնելու համար, և համարժեք` այդ նպատակին»։ Ելնելով վերոգրյալից գտնում եմ, որ անհարժեշտ է մանրամասն վերլուծել, պատշաճ կերպով գնահատել և հիմնավորել ի թիվս այլոց թե, արդյո՞ք պահպանված է համամասնության ողջամիտ հարաբերակցությունը սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության և ընդհանուր շահի պաշտպանության պահանջների միջև։ | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
24 | Վարդան Պետրոսյան 27.01.2019 03:24:09 | Հարկերի վճարումն ապահովելու նպատակով սեփականության իրավունքին միջամտության մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք գործերով դատարանը կարևորել է ստորև բերված հարցերը, որոնք հարկային օրենսգրքի նախագիծում, ի թիվս այլոց՝ 33֊րդ հոդվածի մասով. 1.Չկա որևէ հիմնավորում, որ ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների վճարումն ապահովելու նպատակով օրենք ընդունելու և կիրառելու անհրաժեշտության կա(տե՛ս Gasus Dosier-und Fördertechnik GmbH v. The Netherlands, 15375/89, 23.02.1995, § 601) 2. Չկա որևէ հիմնավորում, որ հանրային գանձումներ կատարելու նպատակով անձի սեփականության իրավունքին միջամտությունը սահմանելու է «արդար հավասարակշռություն» համայնքի ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև, 3. Որևէ հիմնավորում չկա, որ առկա է ողջամիտ հարաբերակցություն կիրառվող միջոցի և հետապնդող նպատակի միջև (տե՛ս National & Provincial Building Society, Leeds Permanent Building Society et Yorkshire Building Society, 117/1996/736/933-935, 23.10.1997, §802), 4. Հարկման ոլորտում մշակվում է և նախատեսվում է կիրառել քաղաքականություն առանց լայն հայեցողական շրջանակի, իսկ եթե այդ շրջանակը առկա է, ապա անհայտ է (տե՛ս Gasus Dosier-und Fördertechnik GmbH v. The Netherlands, 15375/89, 23.02.1995, § 60): Հ. Գ. Վերը նշված հիմնավորումների բացակայության կամ մի գուցե անորոշության պայմաններում օրենք ընդունելը հարիր չէ իրավական պետությունում։ | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
25 | Armen Akopyan 25.01.2019 15:20:39 | Դեմ եմ 33-րդ հոդվածում առկա փոփոխություւններին ,որը խոչընդոտ կհանդիսանա ՀՀ-ում փոքր և միջին բիզնեսի առաջընթացին. | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |