Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Սարաֆյան 09.01.2019 15:57:23 կարծում եմ, որ որևէ երաշխիք չկա որ անձնական երաշխավորության կամ կազմակերպության երաշխավորություն խափանման միջոցների դեպքում վարույթով անցնող անձինք չեն փորձի հատել սահմանը, առաջարկում եմ որոշման նախագիծը լրացնել նաև վերոնշյալ խափանման միջոցների մասով ևս` անկախ քաղաքացիությունից, հտեսնեք հետագայում կամ կարող են նաև նմանատիպ խնդիրներ առաջանալ երաշխավորված անձանց մասով ևս, կարելի է վստահաբար ասել որ նախագիծը ուշացած է և հաջորդ անգամ կարիք չլինի նաև երաշխավորումների մասով նոր լրացման նախաձեռնություն հանդես բերել, Համաձայն 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Վերոնշյալը փաստում է, որ բարձրագույն իրավաբանական ուժով օժտված իրավական ակտով սահմանվում է անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի՝ ենթաօրենսդրական իրավական ակտով սահմանափակման արգելք: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 143-րդ հոդվածի 6-րդ մասի՝ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Վերոշարադրյալից անուղղակիո-րեն բխում է, որ անձի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառված լինելու հանգամանքը մեղադրյալին պարտավորեցնում է այլ տեղանք մեկնելու պարագայում ստանալ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը: Այսինքն՝ օրենքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով) սահմանփակված է անձի ազատ տեղաշարժի իրավունքը: Մյուս խափանման միջոցների պարագայում անձի ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու օրենսդրական հիմքերն, ի տարբերություն գրավի, բացակայում են և հետևաբար դրանք չեն կարող հիմք հանդիսանալ վերոնշյալ իրավունքի անխոչընդոտ իրացման համար: Այսպիսով, Կառավարության որոշմամբ չի կարող նախատեսվել մյուս խափանման միջոցների կիրառման դեպքում անձի ատազ տեղաշարժի սահմանփակման արգելք առանց օրենսդրական համապատասխան հիմքի: