ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2018 թվականի________-ի N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 27-Ի N944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Ավիացիայի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և <<Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին>> Չիկագոյի կոնվենցիայի N17 <<Անվտանգություն>> հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի <<Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին>> N944-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<5. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հuկողության են ենթարկվում բոլոր միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորները, նրանց ձեռքի իրերը և ուղեբեռները, օդանավի անձնակազմի անդամները, օդանավով փոխադրվող բեռները, փոստը, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող աշխատողները, այցելուները և տրանսպորտային միջոցները։>>.
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<9. Հաշվառում անցած ուղևորի ուղեբեռի կրկնակի զննումն իրականացվում է ուղևորի ներկայությամբ, իսկ կրկնակի զննման արդյունքները գրանցվում են համապատասխան մատյանում:>>.
3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<10. Ուղևորի բացակայությամբ ուղեբեռը, ինչպես նաև օդանավով փոխադրվող բեռը, փոստը և օդանավային պիտույքները դրանց առաքողի բացակայությամբ բացելու միջոցով կատարվող զննումն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարի որոշմամբ՝ երկու ընթերակաների ներկայությամբ, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն (NN 4 և 5 ձևեր)։>>.
4) 12-րդ կետում <<Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի>> բառերից հետո լրացնել <<,օդանավի անձնակազմի անդամների, օդանավով փոխադրվող բեռների, փոստի, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների>> բառերը.
5) 16.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
<<16.1. Ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և օդանավակայանային ծառայությունների կողմից նշանակված աշխատողների կողմից օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի տարվող աշխատանքային գործիքները հատուկ վերահսկելի գոտու զննման կետերում ենթարկվում են զննման, իսկ հատուկ վերահսկելի գոտի մուտք գործող աշխատողների տվյալները և նրանց կողմից տարվող գործիքներն ու առարկաները գրանցվում են համապատասխան մատյանում:>>.
6) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<30. Զննումը՝ տեխնիկական կամ այլ միջոցների կիրառմամբ ընթացակարգ, որը նախատեսում է նույնականացնել և/կամ բացահայտել դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ զենքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության ակտերի իրականացման նպատակով:>>.
7) 32.1-րդ կետում <<100 մետր հեռավորության վրա գտնվող առանձնացված տարածք>> բառերը փոխարինել <<400-500 մետր հեռավորության վրա գտնվող առանձնացված օդանավի կայանատեղ>> բառերով.
8) 37.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<37.1․ Հուսալի աղբյուր՝ կազմակերպություն (սույն կարգի 111.1 կետի իմաստով), որը կենսա-բժշկական նմուշների փոստային առաքումներ է իրականացնում առաղջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր թույլտվության հիման վրա:>>.
9) 37.2-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
10) 38-րդ կետի <<է)>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<է) օդանավակայանային համալիրի ստերիլ գոտում, մեկնման և ժամանման սրահներում ուղևորների շարժի, նրանց վարքի և շփման հսկում՝ այնպիսի առարկաների և իրերի որոնման նպատակով, որոնք ուղևորները կանխամտածված կամ ոչ կանխամտածված կարող են թողել օդանավ նստեցումից առաջ, ինչպես նաև օդանավակայանային համալիրի հասարական օգտագործման վայրերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հսկողության իրականացում` զենքի, պայթուցիկ սարքերի, վտանգավոր առարկաների և իրերի բացահայտման նպատակով, որոնք ուղևորները կանխամտածված կարող են թողել ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերն անցնելուց առաջ,>>.
11) 38-րդ կետի <<ը)>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ը) օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների և օդանավակայանների տարածքներում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների միջև համագործակցության պլանների համատեղ մշակումը։>>.
12) 40-րդ կետի <<ա)>> և <<բ)>> ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ա) ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննման համար նախատեսված ավիացիոն անվտանգության հսկողության հարկաբաժին, որը կահավորված է ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով և որտեղ առկա է ուղևորների անձնական զննման սենյակ,
բ) ուղեբեռի զննման համար նախատեսված ավիացիոն անվտանգության հսկողության հարկաբաժին, բեռների և փոստի ավիացիոն անվտանգության հսկողության տեղամաս, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետեր, որոնք կահավորված են ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով՝ ուղեբեռի, բեռների, փոստի, հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման համար։>>.
13) 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<45. Զննման կետը պետք է ապահովվի օդանավակայանի փոխգործակցող ծառայությունների` ուղևորների հաշվառման և գրանցման, փոխադրումների ծառայությունների, սահմանային և մաքսային ծառայությունների և ոստիկանության գծային բաժնի հետ հեռախոսային ու շարժական կապի միջոցներով, տեսահսկման սարքավորումներով։ Զննման կետերում պետք է տեղադրվեն ազդարարման թաքնված ազդասարքով, որպեսզի անհրաժեշտության դեպքում աշխատողն առանց իր վրա ուշադրություն հրավիրելու գործողության մեջ դնի ազդասարքը։ Ազդասարքը պետք է միացված լինի անվտանգության կառավարման կենտրոնին, որը ազդասարքից ազդանշանն ստանալուն պես պետք է իրականացնի արագ արձագանքման աշխատանքերի կոորդինացում։>>.
14) 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<49. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում հասարակական անվտանգության ապահովման, հնարավոր իրավախախտումների կանխման ու խափանման նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեսադիտման սարքավորումների միջոցով իրականացնում է ուղևորների, այլ անձանց և տրանսպորտային միջոցների շարժի դիտարկումներ և տեսահսկողություն։>>.
15) 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<52. Օդանավակայաններում հաշվառում և գրանցում անցած ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների, բեռի, փոստի, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց ու տրանսպորտային միջոցների զննման նպատակով յուրաքանչյուր զննման կետերում հերթափոխի պետը /տեղակալը/ նշանակում է ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների հերթափոխի խմբեր` կազմված զննման գործընթաց իրականացնող աշխատողներից:>>.
16) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 52.1-րդ կետով․
<<52.1. Ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման հերթափոխները ղեկավարում են հերթափոխերի պետերը, որոնք կազմակերպում են հերթափոխի աշխատանքը, հերթափոխի աշխատողներից նշանակում են զննման կետերի խմբերի ավագներին և աշխատողներին, վերահսկողություն են իրականացնում զննման կետերի խմբերի աշխատանքների նկատմամբ։
Ուղևորների, նրանց ձեռքի իրերի զննման գործընթացի իրականացման համար ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման հերթափոխի պետի կողմից նշանակվում են զննման օպերատորներից բաղկացած խումբ, որոնց միջև տեխնոլոգիական պարտականությունները բաշխվում են հետևյալ կերպ.
1) խմբի ավագը, ավիացիոն անվտանգության հuկողության տեխնիկական uարքավորումներն uպաuարկող մաuնագետի հետ մասին uտուգում է uարքավորումների տեխնիկական վիճակը, ղեկավարում է խմբի աշխատանքը, համագործակցում է ուղևորների uպաuարկում իրականացնող այլ ծառայությունների հետ, կազմում է հայտնաբերված արգելված առարկաների մաuին արձանագրությունները, մաuնակցում է ուղևորների uպաuարկման տեխնոլոգիական գործընթացին, անհրաժեշտության դեպքում մաuնակցում է ուղևորների անհատական զննմանը, կանխում զննում չանցած ուղևորների մուտքը uտերիլ գոտի,
2) ավիացիոն անվտանգության հuկողության գոտու մուտքի նկատմամբ հսկողություն իրականացնող տեսուչը կատարում է զննման գոտի մուտք գործող հաշվառված ուղևորների նստեցման կտրոնների և անձնագրերի uտուգում, աշխատողների անցագրերի ստուգում և օդանավ շահագործողների օդանավի անձնակազմի անդամների տվյալ չվերթի գլխավոր հայտարարագրի և նրանց թռիչքային անցագրերի վերահuկողություն,
3) N1 տեuուչը մշտապես գտնվում է զննման կետի սկզբնամասում՝ զննման սարքավորման առջևում, նա կարգավորում է ոևղորահոսքը, ուղևորներին իրազեկում է ավիացիոն անվտանգության հuկողության ընթացակարգի անհրաժեշտության ու այն անցնելու կարգի մաuին, հարցում է կատարում ուղևորներին նրանց մոտ մետաղական իրերի ու առարկաների, էլեկտրական սարքավոչումների, բջջային հեռախոսների, ինպես նաև օդանավով փոխադրման համար արգելված առարկաների ու նյութերի մասին և եթե այդպիuի առարկաներ կամ իրեր կան տվյալ ուղևորի մոտ, ապա առաջարկում է դրանք դնել զննման համար նախատեսված տարայի մեջ և ներկայացնել զննման, որից հետո ուղևորին հրավիրում է անցնելու զննման ընթացակարգ անշարժ մետաղափնտրիչ կամրջակի միջով,
4) N2 տեuուչը՝ զննող օպերատորը, զննում է ձեռքի իրերի պարունակությունը ռենտգենահեռուuտատեuային uարքավորման միջոցով, հետևելով ռենտգենահեռուuտատեuային uարքավորման մոնիտորին պատկերված առարկաների և իրերի պատկերներին՝ կատարում է այդ պատկերների վերլուծություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կայացնում է որոշում ձեռքի իրերը բացելու և դրանք դիտողական զննման կամ պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող տեխնիկական սարքավորումների միջոցով զննման ենթարկելու մասին,
5) N3 տեuուչի պարտականություններ կատարում են երկու աշխատողներ՝ կին և տղամարդ, համապատասխան սեռի անձանց զննում իրականացնելու համար։ N3 տեuուչն իրականացնում է ուղևորի զննում ձեռքով կամ ձեռքի մետաղափնտրիչով, անհրաժեշտության դեպքում կրկին անգամ ուղևորին հրավիրում է անշարժ մետաղափնտրիչով զննման, կատարում է ուղևորի անհատական զննում,
6) N4 տեսուչը՝ ուղևորի ձեռքի իրերի զննման արդյունքում N2 տեuուչի կայացրած որոշման հիման վրա՝ ուղևորի ներկայությամբ զննում է նրա ձեռքի իրերի պարունակությունը, անհրաժեշտության դեպքում իրականացնում զննում է պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող uարքավորումով, մաuնակցում է արգելված առարկաներն ու նյութերը վերցնելու մաuին արձանագրության կազմմանը:>>.
17) 54-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
<<Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողներն ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավերի անձնակազմերի անդամների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման ընթացակարգերի կիառման ժամանակ իրավունք ունեն`>>.
18) 54-րդ կետի <<է)>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<է) օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտում սահմանված վարքագծի կանոնների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ապահովման կանոնների խախտումներ թույլ տված անձանց հանձնելու ոստիկանությանը։>>.
19) 55-րդ կետի <<գ)>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<գ) զննումից հրաժարվող ուղևորներին չթույլատրել թռիչքի և հանձնել ոստիկանություն, կազմելով սահմանված ձևի արձանագրություն Ձև N11։>>.
20) VI-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<VI. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ>>․
21) 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<62. Զննումը տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց օգտագործման ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգ է, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների զննման կետերում և նպատակ է հետապնդում նույնականացնել և/կամ բացահայտել դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ զենքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության ակտերի իրականացման նպատակով:>>.
22) 62.1-րդ և 62.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<62.1. Զննման ընթացակարգը ներառում է`
1) ուղևորների զննում մետաղափնտրիչ կամրջակով,
2) ուղևորների զննում ձեռքով,
3) ուղևորի զննում ձեռքի մետաղափնտրիչով, ընդ որում ձեռքի մետաղափնտրիչով զննումը կարող է կիրառվել որպես զննման օժանդակ միջոց և չի կարող փոխարինել ձեռքով զննմանը,
4) ուղևորների անհատական զննում:
5) ուղևորների զննում անվտանգության սկաներներով՝ պայմանով, որ պահպանվեն անձնաց իրավունքները:
62.2. Ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ընթացակարգը ներառում է․
1) ուղևորի ձեռքի իրերի և ուղեբեռի զննում ռենտգենյան սարքավորումների միջոցով.
2) ուղևորի ձեռքի իրերի և ուղեբեռի զննում ձեռքով՝ դրանց բացման, ձեռքի իրերի և ուղեբեռի մեջ գտնվող առարկաներն ու իրերը ձեռքով հանելու և դիտողական զննման իրականացման միջոցով,
3) զննում պայթուցիկ նյութեր հայտնաբերող և պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումների միջոցով,
4) զննում պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով:
Պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումները, ինչպես նաև պայթուցիկ նյութեր հայտնաբերող շները կարող են օգտագործվել որպես զննման օժանդակ միջոցներ:>>.
23) 62.4-րդ կետում <<կենսաչափական տվյալների նույնականացումը>> բառերը հանել։
24) 62.6-րդ և 62.7-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
25) 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<63. Ուղևորների զննման գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`
1) զննման գոտու մուտքի մոտ իրականացվում է ուղևորային փաստաթղթերի հսկողություն, որից հետո ուղևորն անցնում է սահմանային վերահսկողության ընթացակարգ և զննման կետում ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգ.
2) զննման կետում ուղևորին առաջարկվում է իր մոտ գտնվող մետաղական և այլ իրերը՝ բանալիներ, կտրիչներ, կոսմետիկական առարկաներ, ծխախոտատուփեր, վերնահագուստ՝ վերարկու, անձրևանոց, բաճկոն, պիջակ, գոտի, անհրաժեշտության դեպքում նաև կոշիկները և այլն դնել մետաղափնտրիչի մոտ գտնվող տարայի մեջ, որից հետո դրանք անցնում են զննման ընթացակարգ` ռենտգենյան զննման սարքավորման միջոցով, իսկ ուղևորին առաջարկվում է անցնել զննման մետաղափնտրիչ կամրջակի միջով.
3) եթե ուղևորն իր մոտ մետաղյա առարկաներ կամ ձեռքի իրեր չունի, ապա նա միանգամից հրավիրվում է զննման` մետաղափնտրիչ կամրջակի միջոցով.
4) եթե մետաղափնտրիչ կամրջակով ուղևորի անցնելու դեպքում մետաղափնտրիչն ահազանգում է, ապա այդ դեպքում կիրառվում են զննման հետևյալ մեթոդները.
ա) իրականացվում է ուղևորի զննում ձեռքով, կամ
բ) ուղևորի կրկնակի զննում մետաղափնտրիչ կամրջակի միջոցով, ինչպես նաև իրականացվում է ուղևորի կոշիկների զննում, այն դեպքերում, եթե մետաղափնտրիչ կամրջակի ահազանգը ստացվել է սարքավորման ներքին գոտուց։
գ) ուղևորի զննում ձեռքի մետաղափնտրիչի միջոցով:
Այն դեպքերում, երբ մետաղափնտրիչ կամրջակի միջոցով ուղևորի կրկնակի զննման դեպքում մետաղափնտրիչն ահազանգում է, ապա իրականացվում է ուղևորի զննում ձեռքի մետաղափնտրիչի միջոցով և եթե ձեռքի մետաղափնտրիչի միջոցով զննման դեպքում նորից լսվում է ահազանգ, ապա իրականացվում է տվյալ ուղևորի անհատական զննում կամ զննում անվտանգության սկաների միջոցով.
Այն դեպքերում երբ տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում ուղևորի ձեռքի իրերում գտնվող առարկաների կամ նյութերի նշանակությունը կամ պարունակությունն անհասկանալի է, ապա զննող օպերատորի կողմից իրականացվում է ձեռքի իրերի զննում ուղևորի ներկայությամբ` դրանց բացման միջոցով, որի դեպքում ուղևորին առաջարկվում է բացել իր ձեռքի իրերը և հեռու կանգնել դրանցից, որից հետո զննող օպերատորն իրականացնում է բացված ձեռքի իրերի դիտողական զննում:
Ուղևոներրի ձեռքով զննման դեպքում իրականացվում են հետևյալ գործողությունները.
1) ձեռքով զննվում է ուղևորի մարմինը և հագուստը, շոշափելով ձեռքերով առջևից և հետևից,
2) գլխարկի ձեռքով զննում և մազերի տեսողական կամ ձեռքով զննում.
3) զգեստի արտաքին մասի ձեռքով զննում հետևյալ հերթականությամբ (մեջք, օձիք, դարձածալեր, ուսեր, վերանազգեստի և վերնաշապիկի արտաքին և ներքին գրպանները, փոխկապը կամ վզկապը, թևքեր․
3)բաճկոնակի, բրդե հյուսված բաճկոնակների ձեռքով զննում` ներառելով գրպանները՝ առաջարկելով ուղևորին դրանք դեպի դուրս շրջել.
4) վարտիքների և շրջազգեստների գոտիների եզրերի ձեռքով զննում, իսկ ուղևորի վարտիքների և շրջազգեստների գրպանների պարունակությունը զննվում է ուղևորին առաջարկելով դրանք դեպի դուրս շրջել.
5)ուղևորների կոշիկները զննվում են տեխնիկական սարքավորումների միջոցով, ձմեռային կոշիկները կարող են զննվել նաև ձեռքով` հատուկ ուշադրություն դարձնելով բարձրակրունկ և հաստ ներբաններով կոշիկներին.
6) մարմնի կասկածելի կամ անսովոր կառուցվածք ունեցող ուղևորների դեպքում (օրինակ կասկածելի գերությունը կամ արտահայտվածությունը) իրականացվում է լրացուցիչ դիտողական զննում, իսկ անհրաժեշտության դեքում նաև անհատական զննում կամ զննում անվտանգության սկաների միջոցով:
Ձեռքով զննումից բացի, լրացուցիչ բոլոր ուղևորների առնվազն 10%-ը պետք է զննվեն անվտանգության սկաններով, իսկ պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորումով կամ պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով զննվեն ուղևորների առնվազն 5%-ը:
Եթե որպես զննման մեթոդ կիրառվում է ուղևորների կրկնակի զննում մետաղափնտրիչ կամրջակի միջոցով, ապա այն ուղևորների 10-20%-ը, որոնց դեպքում ահազանգել է մետաղափնտրիչ կամրջակը, ենթակա են զննման ձեռքով կամ ուղևորների զննման անվտանգության սկաններով: Նման ուղևորները պետք է ընտրվեն շարունակական պատահականության սկզբունքով
Եթե ուղևորներն անցել են մետաղափնտրիչ կամրջակով և ահազանգ չի եղել, ապա նման ուղևորների 10-20%-ը ենթակա է զննման.
ա) անվտանգության սկաններով, կամ
բ) պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորումով, կամ
գ) ձեռքով զննման, կամ
դ) պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով:
Ուղևորների զննման տոկոսների չափը հաշվարկվում է անշարժ մետաղափնտրիչ կամրջակի միջով անցնող յուրաքանչյուր 100 ուղևորների համար: Եթե մեկ ժամվա ընթացքում ակնկալվում ուղևորահոսքը 100 ուղևորից պակաս է, այդ դեպքում պետք է կիրառվի զննված ուղևորների 10 կամ 20 տոկոսի շարունակական պատահական սկզբունքով ընտրական զննման այլ միջոց:>>.
26) 65.2-րդ և 65.3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<65.2. Էլեկտրական սարքավորումները (օրինակ, սափրիչները, ռադիոհաղորդիչները, ժամացույցները, ֆոտոխցիկները, շարժական ստերեոհամակարգերը և դրանց կրիչները, նոութբուքերը, պլանշետները, տեսախցիկները և այլն), որոնց մեջ կարելի է թաքցնել զենք կամ պայթուցիկ սարքավորում, թույլատրվում են փոխադրման դրանց էլեկտրական մարտկոցները այդ սարքավորումներից հանելու և այդ սարքավորումները տեխնիկական սարքավորումների միջոցով զննելուց հետո՝ համոզվելու համար, որ այդ առարկաները չեն ենթարկվել փոփոխման, չեն պարունակում լրացուցիչ սնուցման մարտկոցներ, միացություններ կամ օրգանական նյութեր:
Էլեկտրոնային ծխախոտներ թույլատրվում է փոխադրել միայն ուղևորի ձեռքի իրերում:
65.3. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի 65-րդ կետով սահմանված իրերը կարող են ստուգվել` դրանք պատյաններից հանելու և միացնելու միջոցով` համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են գործարանային համալրմանը:>>.
27) 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<66. Կենդանիները և թռչունները կարող են ընդունվել փոխադրման որպես ուղեբեռ։ Օդանավերի ուղևորասրահներում կենդանիները և թռչունները կարող են փոխադրվել միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ, պահպանելով օդանավերի ուղևորասրահներում փոխադրման ընդունված կենդանիների քաշի վերաբերյալ ավիաընկերության կողմից սահմանված չափանիշները: Որպես ուղեբեռ, ինչպես նաև օդանավ շահագործողի համաձայնությամբ նաև օդանավների ուղևորասրահներում փոխադրման ընդունված կենդանիները, թռչունները և դրանց փոխադրման համար նախատեսված վանդակները ենթակա են զննման տեխնիկական սարքավորումների միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում պետք է իրականացվի կենդանիների, թռչունների և դրանց վանդակների կամ տարանների զննում՝ դրանք բացելու և դիտողական զննում իրականացնելու միջոցով։
Օդանավերի ուղևորասրահներում կարող են թույլատրվել փոխադրման կույր ուղևորներին ուղեկցող շները՝ պայմանով, որ այդ շներն ունենան վզնոց և դնչկալ:>>.
28) լրացնել հետևյալ բավանդակությամբ նոր՝ 70.5-րդ կետով.
<<70.5 Զննման ընթացակարգերի անցումից հրաժարվող ուղևորը չի թուլատրվում թռիչքի, նման ուղևորները, ինչպես նաև այն ուղևորները, որոնց մոտ կամ նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում զննման ընթացքում հայտնաբերվում են օդանավով փոխադրման համար արգելված այնպիսի առարկաներ, իրեր և նյութեր, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է քրեական պատասխանատվություն՝ հանձնվում են ոստիկանությանը։>>.
29) 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<75. Ստերիլ գոտուց մինչև օդանավ նստեցումն զննված մեկնող ուղևորի նկատմամբ հսկողությունն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության և փոխադրումների ծառայության աշխատողների կողմից:>>.
30) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 75.1-ին, 75.2-րդ և 75.3-րդ կետերով.
<<75.1 Զննված մեկնող ուղևորները չպետք է խառնվեն ժամանող ուղևորների հետ և պետք է բացառվի զննում անցած ուղևորի շփումը նման զննում չանցած ուղևորների, այլ անձանց և տվյալ չվերթի սպասարկման գործընթացին առնչություն չունեցող աշխատողների հետ: Եթե տեղի է ունեցել զննված մեկնող ուղևորների և չզննված անձանց շփում, ապա դրա հայտնաբերման կամ կասկածի դեպքում պետք է ձեռնարկել հետևյալ գործողությունները.
1) օդանավակայանների այն տեղամասերում մասերում, որտեղ շփման փաստը տեղի է ունեցել կամ կասկածելի է, պետք է ազատվի մարդկանցից, որից հետո պետք է անցկացվի այդ տեղամասերի զննում, որպեսզի ապահովի, որ դեպի այդ մասերը չի ներկրվել որևէ արգելված առարկա կամ իր,
2) պետք է իրականացվի օդանավակայանների այդ տեղամասերում գտնվող մեկնող ուղևորների և նրանց ձեռքի ուղեբեռի պետք է կրկին զննում:
75.2 Սույն Կարգի 75.1-րդ կետով սահմանված միջոցառումները չեն կիրառվում այն զննված և մեկնող ուղևորների նկատմամբ, որոնք շփվել են.
1) նույն օդանավով մեկնող անձնակազմի անդամների հետ,
2) նույն օդանավով մեկնող տարանցիկ ուղևորների հետ,
3) լիազոր մարմնի կողմից պաշտոնապես զննումից ազատված այլ անձանց հետ:
75.3 Ուղևոր չհանդիսացող, սակայն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների, օդանավակայանային ծառայությունների, օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատողները և այցելուները, ինչպես նաև նրանց կողմից օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի տարվող աշխատանքային գործիքները, առարկաները, իրերը և նյութերը ենթակա են զննման ընդհանուր հիմունքներով:>>.
31) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 76.1-ին, 76.2-րդ, 76.3-րդ, 76.4-րդ և 76.5-րդ կետերով.
<<76.1 Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով հատուկ վերահսկելի գոտու հսկիչ-անցագրային կետում պետք է իրականացվեն տրանսպորտային միջոցների զննումներ: Զննում իրականացնելու ընթացքում տրասպորտային միջոցում չպետք է գտնվեն ոչ վարորդը, ոչ էլ որևէ այլ անձ։ Տրասպորտային միջոցի վարորդի կամ դրանում գտնվող այլ անձանց անձնական իրերը վարորդի և այլ անձանց հետ միասին պետ է ենթարկվեն զննման ընդհանուր հիմունքներով։ Տրասպորտային միջոցի զննման դեպքում, զննումն իրականացվում է զննող տեսուչի կողմից զննվող տեղամասերի կամային ընտրությամբ կամ անկանխատեսելիության սկզբունքով։ Զննման ենթակա են տրասպորտային միջոցի հետևյալ հատվածները․
1) դռների գրպանիկները, սրահի պահախցիկը, արևիկների հետնամասերը,
2) նստատեղերի հետևի գրպանները, նստատեղերի տակերը և ոտնափոսերը,
3) բեռնախցիկը, թափքը,
4) անվադողերի հարակից վայրերը,
5) շարժիչի հատվածը
6) տրասպորտային միջոցի ներքին հատվածն ամբողջությամբ,
7) տրասպորտային միջոցի ցանկացած այլ լրացուցիչ հատված:
76.2 Տրանսպորտային միջոցների զննումն իրականացվում է դրանց զննման ենթակա հատվածների դիտողական զննման միջոցով և պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով։
Ձեռքով զննում իրականացնելու ժամանակ մանրամասն ուսումնասիրվում է զննման համար ընտրված տրասպորտային միջոցի համապատասխան տեղամասը և դրա պարունակությունը, համոզվելու համար, որ այդ տեղամասերում չի պահվում արգելված առարկաներ կամ իրեր։ Դիտողական զննման ժամանակ իրականացվում է տրանսպորտային միջոցների այն հատվածների զննում, որոնք բաց և տեսանելի են, կամ կարելի է բացել և դիտողական զննում իրականացնել։ Տրասպորտային միջոցի ներքին հատվածի զննում պետք է իրականացվի հայելիների և լուսավորող սարքերի միջոցով։
76.3 Եթե տրանսպորտային միջոցների որոշակի հատվածներ կապարակնքված են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից ավիացիոն անվտանգության ծառայության կապարկնիքով կամ օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտում գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից և այդ կապարաքնիքները գրանցված են ավիացիոն անվտանգության ծառայության համապատասխան փաստաթղթերում՝ դրանք կարող են չբացվել, եթե չունեն վնասվածքներ կամ բացելու փորձի հետքեր, իսկ եթե կապարկնիքներն ունեն վնասվածքներ կամ կապարակնիքի համարանիշը չի համապատասխանում համապատասխան փաստաթղթերում նշված կապարակնիքի համարանիշին, ապա նման տրանսպորտային միջոցների մուտքը հատուկ վերահսկելի գոտի արգելվում է։
76.4 Տրանսպորտային միջոցների զննումից հետո դրանց զննման արդյունքների մասին գրառում է կատարվում հսկիչ-անցագրային կետի համապատասխան մատյանում:
76.5 Առանձին դեպքերում քաղաքացիական ավիացիայի լիաազոր մարմնի ղեկավարը կարող է ազատել տրանսպորտային միջոցները զննման ընթացակարգերից: Զննումից կարող են ազատվել նաև այն տրանսպորտային միջոցները, որոնց նկատմամբ զննման ընթացակարգերի կիառումը բացասական ազդեցություն կարող է ունենալ օդանավակայանի անվտանգ շահագործման վրա, օրինակ՝ վթարա-փրկարարկան ծառայության տրանսպորտային միջոցները, որոնք մեկնում են վթարի վայր:>>.
32) VII-գլուխի վերնագրում <<ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ>> բառերից հետո ավելացնել <<ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ>> բառերը,
32) 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<77. ՈՒղևորներին, օդանավերի անձնակազմի անդամներին, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատողներին արգելվում է օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավերի ուղևորային սրահներ մուտք գործելիս իրենց մոտ կամ ձեռքի իրերում ունենալ և տանել փոխադրման համար արգելված առարկաներ, նյութեր և միացություններ կամ դրանցով հանդերձված առարկաներ:>>.
34) 82-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<82.Ուղևորներին, օդանավերի անձնակազմի անդամներին, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատողներին արգելվում է իրենց ձեռքի իրերում օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավերի ուղևորային սրահներ տանել հետևյալ առարկաները, իրերը, նյութերը, միացություններն ու սարքավորումները՝>>․
35) 82-րդ կետի ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ա) հրազեն և մարտական սարքավորումներ` ակոսավոր զենք` ինքնաձիգ հրացաններ, հարպուններ, տեգ նետող հրացաններ, օդամղիչ հրացաններ, կոտորակային հրացաններ, կարաբիններ, բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների ատրճանակներ, ռևոլվերներ, դրանց պահեստամասերը, ազդանշանային հրթիռանետեր, շինարարական ատրճանակներ, ստորջրյա որսի համար նախատեսված հրացաններ, օդաճնշիչ և գազային զենքեր, որսորդական հրացաններ, դրանց փամփուշտները, նյարդակաթվածահարային, արցունքաբեր, թունավոր և ուժեղ ներգործող գազերով փամփուշտներ և գլանանոթներ, շշմեցնող և շոկ առաջացնող սարքեր, հարվածակոտորակային զենք, մարտական փամփուշտներ, կենդանիներին հանգստացնելու համար նախատեսված փամփուշտներ, որսորդական փամփուշտների պատիճներ, բոլոր տեսակների հրազենների նմանակները, այդ թվում նաև խաղալիքները,>>.
36) 82-րդ կետի բ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<բ) սառը զենք, ծակող (կտրող) և սրածայր առարկաներ` երկարաշեղբ սառը զենք, դաշույններ, սվինադաշույններ, սուսերիկներ, սրեր, թրեր, նետողական զենքեր (արբալետներ), 6սմ–ից ավելի երկրություն ունեցող սայրով հետևյալ դանակների տեսակները` ներս քաշվող շեղբով գրասենյակային դանակներ, ազգային հուշանվեր դանակներ, հերձադանակներ, զորային դանակներ, դեսանտային դանակներ, ֆիննական դանակներ, ազգային դանակներ, նետող շեղբով դանակներ, մարզական սևեռիչ-կողպեքներով դանակներ, բոլոր տեսակների ինքնաշեն ու գործարանային արտադրության դանակներ, ինչպես նաև ածելիներ, կացիններ, մաչետներ, լախտ
-
Քննարկվել է
06.09.2018 - 22.09.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 8306
Տպել