Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.02.2024 - 29.02.2024

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՐԳԸ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1372-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1372-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ    «Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀՀ օդանավակայաններում և օդանավ շահագործողների կողմից  վտանգավոր բեռների սպասարկման ու օդանավով վտանգավոր բեռրների փոխադրման աշխատանքները համապատասխանեցնել «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Օդավ վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N18 հավելվածով (այսուհետ՝ N18 հավելված) սահմանված չափորոշիչներին։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի ահամակարգում վտանգավոր բեռների սպասարկման և օդանավով դրանց փոխադրման աշխատանքները կանոնակարգվում են  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի  «Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1372-Ն որոշմամբ։ Սակայն N18 հավելվածում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից կատարվել են ծավալուն լրացումներ և փոփոխություններ՝ կապված դեպի վտանագավոր բեռների փոխադրման ընթացքում օդանավ շահագործողների, օդանավակայաններում վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկումներ իրականացնող և օդանավ շահագործողների բեռնային գործակալների իրավունքների, նրանց աձնակազմերի անդամների ուսուցման, վերապատրաստման,  վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման ընթացակարգերի կանոնակրգման, վտանգավոր բեռների դասակարգման, դրանց մականշման, փաթեթավորման տեսակների, ՄԱԿ լրացուցիչ քառանիշ կոդերի, վտանգավոր բեռների մականշման և փոխադրման ընթացքում առաջացած արտակարգ իրավիճակների դեպքերում գործողությունների իրականացման հետ։ Նախագծի ընդունումը կնպաստի քաղաքացիական ավիացիայի համակարգում վտանագավոր բեռների փոխադրման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և կհամապատասխանեցվի N18 հավելվածով սահմանված չափորոշիչներին։
0 1469

Քննարկվել է 20.12.2023 - 04.01.2024

«Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի՝ օդային տրանսպորտով տեղափոխման դեպքում առաջացած ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Միջոցառման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի (այսուհետ՝ բեռ)՝ օդային տրանսպորտով տեղափոխումը մատչելի դարձնելը՝ ծախսերի մասնակի փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) եղանակով։ Միջոցառման իմաստով բեռ է համարվում Հայաստանի Հանրապետության ծագման՝ թարմ միրգը, թարմ բանջարեղենը, թարմ հատապտուղը և թարմ ծաղիկները. թարմ պաղեցված տավարի, խոզի և թռչնի միսը. թարմ պաղեցված ձուկը։  Միջոցառման շրջանակում օդային տրանսպորտի միջոցով բեռի տեղափոխման ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) Շահառուներին մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքից օդային բեռնափոխադրման գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպություն։ Շահառուներին ծառայության մատուցման արժեքը մասնակի փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։  Ծառայության մատուցման արժեքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մասնակի փոխհատուցվում է տվյալ տարվա համար Շահառուներին մատուցված ծառայությունների մասով, բայց ոչ ավելի, քան տվյալ տարվա համար պետական բյուջեի մասին օրենքով սահմանված սահմանաչափից (գումարից) ավելի՝ առաջնայնությունը տալով ներկայացված հայտերին՝ ըստ ներկայացման ժամանակագրության։
0 1948

Քննարկվել է 15.11.2023 - 01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ««ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ««Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքինախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքով (այսուհետ՝Օրենք) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) վերապահված՝ օդային տրանսպորտիբնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայիգործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքայինանվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների ևմատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոնծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքներիվերահսկողության իրականացման լիազորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով(այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ և լիարժեքիրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Կոմիտեի առաջնային և հիմնական խնդրներից է մասնագետների ոչ բավարար քանակությունը,առկա սակավ մասնագետների որոշակի շրջանակի համապատասխան որակավորման բացակայությունը,ինչպես նաև ՀՀ գրացման ավիաընկերությունների քանակի ավելացմանը զուգահեռ համապատասխանորակավորում ունեցող մասնագետների տեղափոխությունն այդ ավիաընկերություններ: Այս հիմնախնդրի հիմնական պատճառներից է ներկայիս ֆինանսավորման ձևաչափը ևաշխատավարձերի բաշխման համակարգը, ինչպես նաև մասնագետների ներգրավման խոչընդոտները:Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող իրավակարգավորման անհրաժեշտությունըպայմանավորված է ՀՀ-ում ավիացիոն գործունեություն իրականացնող սուբյեկտների համար հրապարակելքաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունված քաղաքականության և սահմանված պահանջներինհամապատասխանության ապահովման վերաբերյալ ուղեցույցներ, որոնք միտված են օգնելու և աջակցելուվերջիններիս կողմից ավիացիոն գործունեությունն անվտանգ և ապահով իրականացմանը: Օրենքով կարգավորման դաշտից դուրս է մնացել ընդհանուր ավիացիայի մեջ մտնող ներառվողմի շարք հարաբերություններ մասնավորապես՝ թեթև, գերթեթև օդանավերի, անօդաչու թռչող համակարգերիհաշվառման, թռիչքային պիտանիության պահպանման, նշված օդանավերի օդաչուներին և դրանցտեխնիկական սպասարկման մասնագետներին համապատասխան վկայականների տրամադրման,վերապատրաստման, լիազորությունների հետ կապված առկա է օրենսդրական բաց և գործողօրենսդրությամբ նշված դասակարգման մեջ մտնող որոշ օդանավերի համար սահմանված չէ որևէ մարմինկամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու նշված լիազորությունները: Գործնականումնշված լիազորությունները փաստացի չեն իրականացվում, ինչը նպաստում է ավիացիոն անվտանգությանռիսկերի բարձրացմանը և գերթեև օդանավերի, անօդաչու թռչող համակարգերի անվերահսկելիշահագործմանը:Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման նպատակը ավիացիայի առջևկանգնած այս լրջագույն խնդրի լուծումն է՝ սերնդափոխության ապահովման միջոցով, որի գործընթացը,հաշվի առնելով ավիացիոն մասնագետների սակավության հիմնախնդիրը պետք է սկսել որքան հնարավոր էշուտ: Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է Չիկագոյիկոնվենցիայի 83 բիս հոդվածի պահանջներից, ինչպես նաև ԻԿԱՕ դոկ 10059 փաստաթղթի 4․7․3 կետիապահովումից։Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան լրացում: Հաշվիառնելով կարգավորման վերջնական նպատակը համապատասխան լիազորությունները իրականացնելուարդյունքում ընդհանուր ավիացիայի ոլորտի համակարգված զարգացմանը նպաստելը և ավիացիոնանվտանգության բարձրացումն է:
0 1917

Քննարկվել է 02.11.2023 - 17.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 13-րդ հավելվածի «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն» հավելվածի պայմանների ներդրմանը և համապատասխանեցմանը։ Բացի այդ, առաջարկվող Նախագծի ընդունումը բխում է «Ավիացիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ հոդվածի 133-րդ կետի պահանջներից։ Նախագծը ընդունմամբ կարգավորվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից։ Ներկայացվող Նախագծով  առաջարկվում է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշումը «Ավիացիայի մասին» օրենքի պահանջներին։
0 1788

Քննարկվել է 02.08.2023 - 17.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ           «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  «Ավիացիայի մասին» օրենքի 44-րդ, 48-րդ և 49-րդ հոդվածների համաձայն՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը, օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում, կոմիտեի տված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից մեկանգամյա և երկու և ավելի ոչ առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու թույլտվությունները տրամադրվում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «ՀՀ Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով վերը նշված՝ հավաստագրի և թույլտվությունների տրամադրման լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:  «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշմամբ նախատեսվում է կատարել փոփոխություններ ստորև նշված որոշումներում, որոնցով կարգավորված են վերը նշված հավաստագրի և թույլտվությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 965-Ն որոշում, 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 966-Ն որոշում, 3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1003-Ն որոշում, 4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշում, 5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1006-Ն որոշում, 6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման կարգը հաստատելու մասին» թիվ 1010-Ն որոշում: Նախագծով նախատեսվում է փոփոխել վերը թվարկված որոշումներում հավաստագրի և թույլտվությունների տրամադրման լիազորված մարմինը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն փոխարինվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությամբ:
0 2194