Քննարկվել է 03.03.2020 - 22.03.2020 «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը: Նախագիծի մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը կայանում է հետևյալում. ա) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ ծանոթանալու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի անձնական գործին: բ) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ ստուգել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մարմինների, դրանց կազմում գործող ստորաբաժանումների, ինչպես նաև պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի գործողությունների կամ անգործության համապատասխանությունը գործող օրենսդրությանը: Իհարկե ստուգելու այս իրավունքը չի կարող հայեցողական լինել, ուստի նախատեսվում է, որ այն նույնպես պետք է իրականացվի այն շրջանակով միայն, որով գործող կարգավորմամբ իրականացվում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը, այն է՝ դրանք պետք է վերաբերեն միայն պատիժների կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին, պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման՝ օրենքով սահմանված կարգին, հիմքերին և պայմաններին: գ) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ hամապատասխան ոլորտի մասնագետ տրամադրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց: դ) Իրավունք տալ գլխավոր դատախազին կամ հսկողություն իրականացնող դատախազին պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս խախտումներ հայտնաբերելու դեպքում խախտում թույլ տված անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ դիմել վերջինիս վերադասին: ե) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ հսկողություն իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ: Անշուշտ, այս իրավունքը նույն կերպ ենթակա է լինելու սահմանափակման, ինչ գործող կարգավորմամբ նախատեսված է նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս, այն է՝ դատախազը հսկողությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում և դատախազի կողմից հսկողության ենթակա չեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման և իրականացման եղանակները: զ) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով միջնորդագիր ներկայացնել դրանք վերացնելու իրավասություն ունեցող մարմնին կամ պաշտոնատար անձին: 4 2 0 6817
Քննարկվել է 02.03.2020 - 17.03.2020 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է խստացնել սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատիժը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պատիժները կխստացվեն, որը կնպաստի սուտ մատնության դեպքերի նվազմանը և հետևաբար՝ վարույթն իրականացնող մարմնի ժամանակի և միջոցների արդյունավետ օգտագործմանը: 8 1 0 7374
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.11.2019 - 01.12.2019 ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված և 2005 թվականի փետրվարի 10-ից կիրառության մեջ դրված ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը անմիջական գործողության իրավական ակտ է, որը միասնական, համակարգված և համապարփակ կարգավորում է քրեակատարողական ոլորտի հասարակական հարաբերությունները: Բարձր գնահատելով ՀՀ քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում՝ միաժամանակ պետք է նշել, որ ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները: Այս առումով, Օրենսգրքի կիրառության շուրջ տասնհինգ տարիների ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք անխուսափելի փոփոխություններ էին ենթադրում քրեական պատիժների կատարման և կրման հետ կապված հիմնական իրավական ակտում: Ըստ այդմ՝ մշակվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ամբողջությամբ նոր խմբագրությամբ նախագիծը: Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը կդառնա քրեական արդարադատության ոլորտում կիրառվող հարկադրանքի միջոցների պատշաճ կիրառություն ապահովող, միջազգային ժամանակակից իրավաբանության ու փորձի վրա հիմնված, ժամանակակից իրավամտածողությունն արտահայտող իրավական նոր սերնդի միասնական այն փաստաթուղթը, որը կամբողջացնի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները: 12 0 23 9956