Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.09.2024 - 01.10.2024 ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տարածական տվյալների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, որով կարգավորվելու են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական, ֆիզիկական անձանց և այլ շահագրգիռ կողմերի միջև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) տարածական տվյալների փոխանակման և հասանելիության, ինչպես նաև օգտագործման և կառավարման հետ կապված հարաբերությունները: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգի մշակումը հիմնավորված է նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ԱՏՏԵ-ի անբաժանելի մաս կազմող ազգային գեոպորտալի և համապատասխան ոլորտային լիազոր մարմինների կողմից վարվող ոլորտային գեոպորտալների ներդրման և կառավարման, դրանց փոխգործելիության ապահովման, հասանելի տարածական տվյալների սահմանափակումների իրավական կարգավորումների անհրաժեշտությամբ: ԱՏՏԵ-ի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման գործընթացները միջազգային և ազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով սույն որոշման մեջ առաջարկվել է հստակ սահմանել տվյալների փոխանակման մեթոդները և հասանելիության տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև, որպես վերը նշված գործընթացների արդյունվետ կառավարման միջոց, առաջարկվել է, ըստ անհրաժեշտության, շահագրգիռ կողմերի միջև կնքել ծառայությունների մատուցման համաձայնագիր, որը ներառում է տվյալների և ծառայությունների մեկ ամբողջական փաթեթի տրամադրումը: Համաձայնագրով որոշվում է տեղեկատվական համակարգերի փոխգործելիության կազմակերպումը: Նախագծով սահմանվելու է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, հստակեցվելու է շահագրգիռ մարմինների միջև տվյալների փոխանակման գործընթացը, ինչպես նաև ապահովվելու է տարածական տվյալների արդյունավետ փոխանակումը, հասանելիության բարձր որակը և օգտագործման անվտանգությունը: 4 2 0 720
Քննարկվել է 07.05.2024 - 22.05.2024 «Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին իրենց կողմից ձևակերպված պատվերների քանակի, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի (վարորդի անունը, ազգանունը, վարորդական վկայականի վավերականության ժամկետը) և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի (տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, թողարկման տարեթիվը) վերաբերյալ տեղեկատվությանը, իսկ հարկային մարմնին իրենց կողմից ձևակերպված պատվերների մասով էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տվյալների և տրանսպորտային միջոցի մակնիշի և հաշվառման համարանիշի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելի դարձնելու հետ կապված կարգավորումները: 1 7 0 1492
Քննարկվել է 27.03.2023 - 11.04.2023 «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից արդյունավետ մաքսային հսկողության իրականացման նպատակով տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին ներկայացման համար։ Համապատասխան տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին փոխանցման արդյունավետության ապահովման նպատակով նախագծով սահմանվում են նաև փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց տեղեկատվական համակարգերին ներկայացվող պահանջներ և տեղեկությունների ցանկ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում՝ նախապես հավաքագրվող տեղեկությունների վերլուծության հանգամանքով պայմանավորված, ինչի արդյունքում կպարզեցվեն ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացները, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը և կապահովվի ապրանքների՝ պարզեցված ընթացակարգերով բացթողումը։ 3 5 0 2318
Քննարկվել է 27.03.2023 - 11.04.2023 «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից արդյունավետ մաքսային հսկողության իրականացման նպատակով տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին ներկայացման համար։ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան տեղեկությունների մաքսային մարմիններին չներկայացումը սահմանել որպես գործունեության լիցենզիայի կասեցման հիմք։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում՝ նախապես հավաքագրվող տեղեկությունների վերլուծության հանգամանքով պայմանավորված, ինչի արդյունքում կպարզեցվեն ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացները, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը և կապահովվի ապրանքների՝ պարզեցված ընթացակարգերով բացթողումը։ 3 7 0 2327
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 11.01.2023 - 26.01.2023 ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով ներկայացվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական հայեցակարգային մոտեցումները, ներդրման ակնկալվող արդյունքները, մասնավորապես՝ առողջապահական ծառայություններ ստանալիս բնակչության ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, առողջապահական ծառայությունների ֆինանսական հասանելիության բարելավումը, որոնց արդյունքում հնարավոր կլինի կրճատել բնակչության կողմից կատարվող ծախսերը, այդ թվում աղետալի առողջապահական ծախսերը, կրճատել հիվանդացության, մահացության դեպքերի թիվը, ավելացնել կյանքի միջին տևողությունը, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն մարդկային կապիտալի զարգացմանը և տնտեսական աճին։ Նախագծում ներկայացվել է նաև Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրման ռազմավարությունը, ըստ ներդրման փուլերի իրականացման ենթակա միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները։ Նախագիծը հնարավորություն է տալիս ամփոփել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հետ կապված հայեցկարգային մոտեցումների վերաբերյալ 2019 թվականին սկսված հանրային քննարկումները, ներառելով այս ժամանակահատվածում հասարակական կազմակերպությունների, միջազգային գործընկերների հետ իրականացրած քննարկումների արդյունքում կատարված որոշակի փոփոխություններ, որոնք վերաբերում են ապահովագրավճարի չափի հաշվարկման և ֆինանսական միջոցների հավաքագրման, դրանց կառավարման հիմնական սկզբունքներին, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ռիսկերի նվազեցմանը։ Ակնկալվում է, որ Նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և կառավարության քննարկմանը ներկայացվելու ընթացքում: 251 31 11 12099