Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Կադաստրի կոմիտե

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

12.05.2026 02.06.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պատշաճ և ամբողջական իրացումը։    Մասնավորապես՝ կսահմանվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու ընթացակարգը։    Նախագծի ընդունումը կնպաստի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնայնացմանը, թղթային ընթացակարգերի կրճատմանը, իրավասու մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացների արագացմանն ու թափանցիկության ապահովմանը։    Միաժամանակ, Նախագծի ընդունմամբ կապահովվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացում ներգրավված մարմինների կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման միասնական և կանխատեսելի ընթացակարգ՝ նվազեցնելով վարչարարական բեռը և բացառելով փաստաթղթերի ներկայացման ոչ միասնական պրակտիկան։
Մնաց {days} օր
0 447

05.05.2026 25.05.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1583-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել թեմատիկ տարածական տվյալների շերտերի ցանկի հստակեցում՝ ձևավորելով միասնական և տրամաբանական դասակարգման համակարգ։ Արդյունքում կկարգավորվեն դրանց ստեղծման և վարման գործընթացները։  Միաժամանակ կբարելավվի ազգային գեոպորտալում տվյալների ինտեգրման և ներկայացման արդյունավետությունը, կնվազեն կրկնությունները և կբարձրանա տվյալների որակը։    Ընդհանուր առմամբ, նախագծի ընդունումը կնպաստի  թեմատիկ տարածական տվյալների ստեղծման, ստանդարտացման,  ազգային գեոպորտալին ինտեգրման համակարգված գործընթացին:
Մնաց {days} օր
0 499

05.05.2026 25.05.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևը, ինչը հնարավորություն կտա համապատասխան պայմանագրերը կնքել առանց նոտարական վավերացման՝ Կառավարության հաստատած օրինակելի ձևին համապատասխան և Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով։    Նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործընթացի պարզեցմանը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանն առնչվող ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքացիների և ֆինանսական կազմակերպությունների համար գործընթացների առավել կանխատեսելի և միասնական իրականացմանը։
Մնաց {days} օր
0 512

Քննարկվել է 20.04.2026 - 13.05.2026

«Ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Նախագծով հստակ սահմանվում են որակավորման քննության հայտերի հրապարակման կարգը, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, քննությանը դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դրանց ներկայացման կարգն ու ձևը։ Միաժամանակ նախագծով մանրամասն կարգավորվում են որակավորման քննության անցկացման ընթացակարգը, քննության ընթացքում անհրաժեշտ համակարգչային ծրագրերից օգտվելու կարգը, քննության արդյունքների բողոքարկման կարգն ու պայմանները, համապատասխան ժամկետները, ինչպես նաև որակավորման վկայականի տրամադրման ընթացակարգը։     Նախագծով հստակ սահմանվում են որակավորման հանձնաժողովի ստեղծման ընթացակարգը, հանձնաժողովի անդամների քանակը, հանձնաժողովի անդամների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անդամության հայտի ներկայացման կարգը, ժամկետները և եղանակները։ Բացի այդ, Նախագծով սահմանվում են նաև որակավորման հանձնաժողովի անդամության համար սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանող հայտատուների ընտրության կարգը և պայմանները։
Մնաց {days} օր
0 624

Քննարկվել է 09.04.2026 - 29.04.2026

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր    Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել է «Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 2026 թվականի մարտի 12-ի N 256–Ա որոշմամբ։ Միաժամանակ, Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2026 թվականի մարտի 9-ի N ԿԱ/67-2026 արձանագրության 2.1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված նախագծից բխող այլ օրենսդրական ակտերում նախատեսել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։    Հավելենք նաև, որ ընդերքօգտագործման, քաղաքաշինության և ջրօգտագործման ոլորտներում տրամադրվող իրավունքներն ու թույլտվությունները, իրենց բնույթով, առնչվում են որոշակի տարածքի, տեղամասի կամ կոորդինատային կապակցում ունեցող օբյեկտի հետ։ Միաժամանակ, գործող կարգավորումներով լիարժեք չեն կանոնակարգվում այդ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերի և մետատվյալների ստեղծման, թարմացման և ազգային գեոպորտալում արտացոլման հետ կապված հարաբերությունները։ Թեև առանձին ոլորտներում նախատեսված են համապատասխան հաշվառման կամ գրանցման մեխանիզմներ, դրանք չեն ապահովում նշված տվյալների միասնական և ստանդարտացված ինտեգրումը ազգային գեոպորտալում։
Մնաց {days} օր
0 933

Քննարկվել է 07.04.2026 - 27.04.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների ու փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման ընթացակարգերը, ապահովել իրավաբանական անձանց, ինչպես նաև բանկերի և հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների մասնակցությամբ ծագող հարաբերությունների շրջանակում կարգավորումների միատեսակ կիրառությունը, բարձրացնել ներկայացվող փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների ստուգման արդյունավետությունը, ինչպես նաև նվազեցնել գործնական կիրառման ընթացքում առաջացող իրավական և տեխնիկական բնույթի խնդիրները։ Արդյունքում կբարձրանա պետական գրանցման էլեկտրոնային ծառայությունների մատուցման արդյունավետությունը, կապահովվի գործընթացի առավել հստակ, կանխատեսելի և պատշաճ կազմակերպված իրականացումը։
Մնաց {days} օր
1 1059

Քննարկվել է 31.03.2026 - 18.04.2026

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼԻՍ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ԿԱԶՄՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 108-Ն ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ             Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում իմպերատիվ պահանջ կսահմանվի օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրությամբ նկարագրել օբյեկտի ամբողջական և ճշգրիտ տվյալները՝ արձանագրության մեջ ներառելով օբյեկտի կառուցման կամ շահագործման տարեթիվը, նախագծային փաստաթղթերի առկայությունը, տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունների առկայությունը, օբյեկտի շահագործման ընթացքում հիմնանորոգման կամ վերակառուցման մասին տեղեկությունները, օբյեկտի կառուցվածքային համակարգի (կրող շրջանակ/պատ և այլն) և նրա հիմնական կառուցվածքային տարրերի համառոտ նկարագրությունը (պատի/կրող շրջանակի նյութը/տանիքի տեսակը և այլն), օբյեկտի տեխնիկական վիճակի համառոտ նկարագրությունը (ըստ նախնական ակնադիտական ստուգման արդյունքների)։       
Մնաց {days} օր
0 822

Քննարկվել է 25.03.2026 - 14.04.2026

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱԺՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է հաստատել Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համաձայնագրի օրինակելի ձևը։    Նշված կարգավորման կիրառման արդյունքում ակնկալվում է ապահովել անշարժ գույքի պետական գրանցման գործընթացների հետագա թվայնացումը, բարձրացնել մատուցվող էլեկտրոնային ծառայությունների արդյունավետությունը և ապահովել պայմանագրային հարաբերությունների լուծման առավել մատչելի, պարզ և արագ ընթացակարգ՝ միաժամանակ պահպանելով իրավական հստակությունն ու իրավական անվտանգության պահանջները։
Մնաց {days} օր
0 804

Քննարկվել է 20.02.2026 - 12.03.2026

««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1480-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Իրավական ակտերի ընդունման արդյունքում կիրականացվի գործող օրենսդրության դրույթների համապարփակ համակցում, ինչը կնպաստի իրավական համակարգի կայունության ամրապնդմանը։ Կհստակեցվեն ոլորտի կառավարման մեխանիզմները, լիազոր ու ոլորտային մարմինների իրավասությունների շրջանակը, որոնք կնպաստեն պետական կառավարման առավել արդյունավետ, համակարգված աշխատանքների իրականացմանը և որոշումների կայացմանը։
Մնաց {days} օր
0 906
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: