Քննարկվել է 13.04.2020 - 04.05.2020 ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ կարգավորման դաշտից դուրս են մնում ԵԱՏՄ 035/2014 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան ՀՀ-ում արտադրվող և ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ՀՀ ներմուծվող ծխախոտային արտադրանքը: Սույն նախագծի մշակման նպատակն է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ առևտրում և ներմուծման ընթացքում հնարավոր տեխնիկական խոչընդոտների վերացումը: Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կիրառման համար հիմք է հանդիսանում Կառավարության կողմից գործողության մեջ դնելու որոշման ընդունումը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: 3 1 0 10907
Քննարկվել է 08.04.2020 - 29.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, ․․․»։ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում)։ Բացի նշվածից՝ ներկայացված բոլոր իրավական ակտերի նախաբանում հղում է կատարված «Ստանդարտացման մասին» 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքին, որը ուժը կորցրած է ճանաչվել 2012 թվականի փետրվարի 8-ին ընդունված և նույն թվականի մարտի 3-ին ուժի մեջ մտած «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով: Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշմանը (ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 13-ի թիվ 02/16.6/9206-2020 հանձնարարական)՝ հիշյալ օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը, ըստ էության, այլևս չեն բխում գործող օրենքից, ուստի` անհրաժեշտ է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել Սահմանադրության պահանջին, որի 6-րդ հոդվածի համաձայն` ենթաօրենսդրական ակտերը պետք է համապատասխանեն օրենքին: 1 2 2 7988
Քննարկվել է 19.03.2020 - 08.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, համաձայն որոնց փոփոխություն է իրականացվել պետական կառավարման մարմինների ինչպես անվանումներում, այնպես էլ կանոնադրական գործառույթներում: 4 1 0 6115
Քննարկվել է 19.03.2020 - 08.04.2020 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն որոշման տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանման գործընթացի հստակեցմամբ, ցեմենտ արտադրանքի հիմք հանդիսացող կլինկեր արտադրանքը դիտարկելու որպես տեխնիկական կանոնակարգման օբյեկտ և վերջինիս նկատմամբ պահանջների սահմանման անհրաժեշտությամբ: 4 1 0 6796
Լրամշակման փուլում է Քննարկվել է 24.12.2019 - 08.01.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է վերանայել ՀԴՄ-ին ներկայացվող՝ SIM քարտով՝ 4G (+), 3G, 2G և GPRS կապուղիներով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորության պարտադիր պահանջը՝ սահմանելով SIM քարտով՝ նվազագույնը 3G կապուղիով միանալու հնարավորություն: Հարկ է նշել, որ ՀԴՄ-ների համար 4G տեսակի կապուղու պահանջի սահմանման դեպքում որևէ առավելություն չի ստեղծվում, հետևաբար՝ 4G-ի պարտադիր պահանջի հանումը որևէ խնդիր չի ստեղծի, ավելին՝ կնպաստի շուկայում առաջարկվող սարքերի ներդրման գործընթացի գործարկմանը: Միաժամանակ, խմբագրվել են կապուղու վերաբերյալ պահանջները՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով: Նախագծով առաջարկվում է նաև սահմանել հստակ ժամկետներ՝ ՀԴՄ-ի անսարքության վերաբերյալ սպասարկման կենտրոնին տեղեկացնելու, վերջինիս կողմից անսարք ՀԴՄ-ն ստուգելու, անհրաժեշտության դեպքում սպասարկման կենտրոնի կողմից ժամանակավոր օգտագործման ՀԴՄ տրամադրելու գործընթացների իրականացման համար: Քանի որ ներկայումս ՀԴՄ-ի միջոցով զեղչի հաշվարկները իրականացվում են ոչ միայն տոկոսային, այլ նաև դրամային հաշվարկների միջոցով, ուստի նախագծով առաջարկվում է ավելացնել դրամային զեղչի տեսակը, որը հնարավորություն կընձեռի հարկ վճարողների կողմից կիրառել զեղչի առավել ճկուն տեսակներ: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ֆիսկալային հիշողության մեջ գրանցվող տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալները), ինչը նպատակաուղղված է ֆիսկալային հիշողությունում պահվող տեղեկատվության քանակի մեծացմանը, որն իր հերթին կապահովի ՀԴՄ սարքի խափանման դեպքում անհրաժեշտ տեղեկատվության լիարժեք պահպանումն ու անվտանգությունը: Ստուգող պաշտոնատար անձի կողմից ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագրի համարով ֆիսկալ հաշվետվություն տպելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկություն ուղարկելու գործառույթը գործնականում չի կիրառվում, ինչպես նաև ՀԴՄ-ի միջոցով ստուգման գործառույթի իրականացման համար, ոչ միայն ֆիսկալ հաշվետվության տպման, այլ նաև ստուգման հանձնարարագրի տպման համար նախատեսվում է մշակել առանձին իրավական ակտ և այդ իրավական ակտով սահմանել ՀԴՄ-ի միջոցով իրականացվող ստուգման գործընթացին առնչվող գործառույթների ընթացակարգը, ուստի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ դրույթը: 3 0 0 7398
Քննարկվել է 20.11.2019 - 10.12.2019 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 9 հավելված) 5-րդ կետի դրույթների իրագործման նպատակով, օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) մշակման ու կիրառման ժամանակ և սահմանում է արտադրանքի կամ արտադրանքի ու արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման (ներառյալ հետազննության), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացների՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման տիպային ընթացակարգերը։ 1 2 1 7236
Քննարկվել է 20.11.2019 - 06.12.2019 «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Նախագծի ընդունման արդյունքում կալանավորված անձանց, դատապարտյալների և վերջիններիս մոտ հանձնուքներ, ծանրոցներ և անձնական իրեր բերող անձանց համար կստեղծվեն իրենց իրավունքի իրացման համար ավելի բարենպաստ պայմաններ, քրեակատարողական հիմնարկներում կբացառվեն արհեստական հերթեր առաջանալու ռիսկերը, իսկ քրեակատարողական ծառայողները կազատվեն ձևական բնույթի գործողություններ կատարելու ավելորդ ծանրաբեռնվածությունից: 5 0 0 6395
Քննարկվել է 24.10.2019 - 15.11.2019 ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարմամբ: 10 0 0 7349
Քննարկվել է 23.10.2019 - 12.11.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածի պահանջի դրույթով, որի համաձայն ԵԱՏՄ անդամ պետություններին չի թույլատրվում իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում): 7 1 0 7326