Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.08.2022 - 28.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սյունիքի և Արմավիրի մարզերում կառուցվող անշարժ հենակետերում իրականացվելիք վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացման համար նախատեսվում է ապահովել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց՝ 24-ժամյա ռեժիմով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործնականում իրավախախտումները  մեծամասամբ կատարվում են ոչ աշխատանքային, մասնավորապես՝ երեկոյան և գիշերային ժամերին: Այսպիսով, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատողների կողմից 24-ժամյա ռեժիմով գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ՝ առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում ներառելով՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝  տրանսպորտի բնագավառում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովմանն ուղղված գործառույթներ իրականացնող աշխատողների աշխատանքները:  
0 3260

Քննարկվել է 10.08.2022 - 26.08.2022

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»       Հարկ է նշել, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով տուգանքներ նախատեսված են աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող "տեխնիկական կանոնակարգերը" խախտելու համար, այլ ոչ "տեխնիկական անվտանգության կանոնները": Հետևաբար վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում համապատասխանեցնել վերոնշյալ ձևակերպումները: Նշված փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջներ են սահմանվում վերոգրյալ տեխնիկական անվտանգության կանոնները հաստատելու մասին կառավարության որոշումներով: Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2019 թվականի թիվ 1071-Ա որոշմամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի նկատմամբ ՇՎՏՄ վերահսկողական գործառույթներ կարող է իրականացնել միայն եթե այդ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով:       Վերոգրյալ իրավական կարգավորումների համաձայն Կանոնները չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգ, հետևաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ ԱԱՏՄ և ՇՎՏՄ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու լիազորությամբ օժտված չէ:     Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքում կատարել համապատասխան լրացում, որի միջոցով կապահովեն ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության համար անհրաժեշտ իրավական հիմքերը:Նախագծով նախատեսվում է հստակեցնել ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով: Միաժամանակ, ՇՎՏՄ կողմից օրենսդրությամբ սահմանված վերահսկողության արդյունավետությունը և գործառույթների որոշակիությունը  ապահովելու նպատակով, Նախագծով նախատեսվում է շտկել ՇՎՏՄ վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը այն ոլորտներում, որոնք ըստ էության ՇՎՏՄ  վերահսկողության ոլորտներից դուրս են կամ համապատասխան գործիքակազմի և բավարար ռեսուրսների բացակայության, ինչպես նաև առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակահարմարության պատճառով ՇՎՏՄ կողմից դրանց նկատմամբ հնարավոր չէ իրականացնել պատշաճ վերահսկողություն: 
0 3708

Քննարկվել է 10.08.2022 - 26.08.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ստուգումների հիմք հանդիսացող ստուգարերթերը պետք է պարունակեն արդիական իրավական ակտերով սահմանաված բոլոր այն պահանջները, որոնց համապատասխանությունը կարող է զգալի նվազեցնել ստուգվող ոլորտում առկա ռիսկերը, ինչպես նաև նվազեցնել ոլորտում կատարվող խաղտումների թիվը, մինչդեռ գործող ստուգաթերթում ամրագրված է իրավական ակտ և իրավական ակտի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել, ինչն էլ նվազեցնում է ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողութուն իրականացնելու հնարավորությունը: Ավելին, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1131-Ն որոշմամբ հաստատվել են ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության նոր կանոնները, որոնք արդեն կիրառելի են, սակայն վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ, քանի որ ստուգաթերթով նախատեսված չեն այդ նոր կանոններին վերաբերող հարցեր, որոնք իրենց հերթին սահմանափակում են ստուգումների նպատակին հասնելու հնարավորությունը, այն է՝ Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը։ Հաշվի առնելով վերոգրյալը, և այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագրում արդեն իսկ ներառված են ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներ, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում սահմանել համապատասխան հարցեր՝ ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար: Նախագծի ընդունման նպատակն է նոր խմբագրությամբ հաստատել ավտոգազալցակայանների շահագործման ոլորտի նոր տեխնիկական անվտանգության կանոնները բովանդակող ստուգաթերթը, որն ընդգրկում է թվով 6 հարց և որոնց միջոցով հնարավոր կլինի իրականացնել այդ ոլորտում օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված պատշաճ վերահսկողություն:      
0 3286

Քննարկվել է 04.08.2022 - 22.08.2022

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է  սահմանել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում  ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման կարգը, որը բխում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում  ազգային ռեֆերենս լաբորատորիաների համակարգ, որի արդյունքում հնարավորություն կընձեռնվի  լուծել  պետական վերահսկողության ընթացքում ծագած վիճահարույց հարցերը և ստեղծել իրավական հիմք՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում  ոլորտում ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման համար, ինչը խիստ կարևոր է վստահելի և կայացած որակի ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից:
0 3540

Քննարկվել է 02.08.2022 - 17.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված  է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի կրման արդյունքում առաջացած տեխնիկական թերությունները վերացնելու և համազգեստը կիրառելի դարձնելու հանգամանքով: Ըստ այդմ նախատեսվում է պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրել՝ աշնանային կիսավերարկու, իսկ կանանց կիսաշրջազգեստի փոխարեն կտրամադրվի նաև տաբատ՝ ըստ ցանկության։ 
0 3409

Քննարկվել է 26.07.2022 - 11.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ՝ «0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության» ստուգաթերթերը, որն ընդգրկում է 64 հարց:
0 3302

Քննարկվել է 25.07.2022 - 10.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նախագծով նախատեսվում  է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N 662-Ն որոշումը և միաժամանակ հաստատել Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների հետևյալ ստուգաթերթերը՝ -       արտադրական կազմակերպություններ համար, -       իրացման կազմակերպությունների  համար, -       հանրային սննդի կազմակերպությունների համար, -       կաթնամթերքի արտադրության կազմակերպությունների համար, -       մսամթերքի արտադրության կազմակերպությունների համար, -       ճարպայուղային արտադրանքի արտադրության կազմակերպությունների համար, -       ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների համար,   -       ձկնաբուծական տնտեսությունների համար, -       փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի արտադրական կազմակերպությունների համար, -        անասնապահական ֆերմաների և կենդանիների կարանտինացման շենքերի (սենքերի) համար, -       հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի արտադրության կազմակերպությունների համար, -       սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների արտադրության կազմակերպությունների համար, -       մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության կազմակերպությունների համար, -       կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստուգումների համար, -       սպանդանոցների համար, -       պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման կազմակերպությունների համար, -       Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի աուդիտի, -       ալկոհոլային արտադրանքի արտադրական կազմակերպությունների համար, -       հացահատիկի արտադրության և պաշարման կազմակերպությունների համար, -       սննդամթերքի հետ շփվող փաթեթվածքի անվտանգության ստուգման համար:   Հաստատվող թվով 20 ստուգաթերթերը ընդգրկում են թվով 995 հարց, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ պահանջների պահպանման նկատմամբ:  Նախագծով ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը, և Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների նոր ստուգաթերթեր, որոնք իրենց հերթին կընդգրկեն Հայաստանի Հանրապետության օրենքներով և սննդամթերքի անվտանգության, սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Մաքսային միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ և հիմնական պահանջներ՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում պատշաճ վերահսկողություն:    
0 3556

Քննարկվել է 23.06.2022 - 08.07.2022

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար սահմանել տուգանք, այն է՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Բացի այդ, տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակման ձևով։ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու և տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու և վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:
0 3636

Քննարկվել է 14.06.2022 - 29.06.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Նախագծի ընդունման նպատակն է հաստատել հետևյալ բնագավառի ստուգաթերթը. Բժշկական օգնության և սպասարկման բնագավառում՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման բնագավառի վերահսկողություն», որն ընդգրկում է 17 հարց:
1 3595