Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.03.2017 - 26.03.2017

«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ           «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է իրականացնել բժշկասոցիալական փորձաքննության համակարգի արմատական բարեփոխումներ՝ մասնավորապես  ապահովել համակարգի գործունեության թափանցիկությունը, տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները, հնարավորինս նվազեցնել հաշմանդամության գնա­հատման հայեցողական մոտեցումը, մշակել հաշմանդամության սահմանման  հստակ և հիմնավորված չափորոշիչներ՝ սահմանագծելով «հիվանդ լինելը» և «հաշմանդամությունը»։             Միաժամանակ, նախատեսվում է 2017թ. իրականացնել  անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության  ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշման­դամության սահմանման մոդելի փորձնական կիրառում առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմած անձանց համար։  
0 10799

Քննարկվել է 09.03.2017 - 30.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հանրակրթական և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատությունների հետ սուբսիդիայի հատկացման հանձնման-ընդունման ակտերը ստորագրել ֆինանսական տարվա ավարտից հետո` հաշվի առնելով ֆինանսական և ուսումնական ժամանակացույցերի տարբերությամբ պայմանավորված թղթաբանության ծավալները:
0 9785

Քննարկվել է 07.03.2017 - 29.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին
0 9812

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 06.03.2017 - 21.03.2017

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով կարգավորում են ստացել այնպիսի առանցքային նշանակություն ունեցող հարցեր, ինչպիսիք են բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքների՝ որպես հավաքի առանձին ձևի բնորոշումը, հավաքների ազատության իրավունքի՝ որպես սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքի սահմանափակման այնպիսի հիմքերի նախատեսումը, որոնց նպատակը այս հիմնական իրավունքի արդյունավետ գործողության և կենսագործելիության ընթացակարգային անհրաժեշտ նախադրյալի ստեղծումն է:Նախագծում ապահովվել են հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմքերի որոշակիությունը և հստակությունը, տարանջատվել են հավաքների ազատության իրավունքի սահմանափակման նպատակները և հիմքերը, ընդլայնվել են հավաքների ազատության իրականացման և  պաշտպանության սկզբունքները՝ մասնավորապես օրենսդրորեն ամրագրվել են այնպիսի կարևորագույն սկզբունքներ, ինչպիսիք են՝ խտրականության արգելքը, օրինականությունը, հավաքների անցկացման թույլատրելիության կանխավարկածը, պատշաճ վարչարարությունը:
0 12732

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.03.2017 - 24.03.2017

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման և Գործողությունների ծրագրի նախագծերի վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով ամրագրվել է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 29-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ ամրագրվել է, որ մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության իրավաքաղաքական ու բարոյական առաջնահերթություններից է` սահմանադրական զարգացումների և պետական ու հանրային ինստիտուտների գործունեության առանցքը:  Մարդու իրավունքների պաշտպանությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ ՀՀ կառավարությունն ելնում այն բանից, որ հասարակական կյանքի քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներում առկա են հիմնահարցեր, որոնց հանգուցալուծումը պահանջում է գործադիր իշխանության մարմինների համակարգված աշխատանք և օրենսդրական փոփոխություններ: Ուստի, ՀՀ կառավարությունն իր գործունեության կարևորագույն ուղղություն է համարում հետևողական աշխատանքը մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդման, այդ ոլորտում առկա մարտահրավերներին գործնական լուծումներ տալու ուղղությամբ: Համապատասխանաբար, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների այս ծրագրի ընդունումը ամրագրված է 2016 թվականին ընդունված ՀՀ կառավարության գործունեության ծրագրում:  
0 9752

Քննարկվել է 06.03.2017 - 21.03.2017

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծով սահմանվում են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ, վերացվում են գործող օրենքում տեղ գտած թերությունները և անհստակությունները, հստակեցվում են չբացահայտված տեղեկատվության (առևտրային գաղտնիքի) պաշտպանության կանոնները, հստակեցվում են ֆիրմային անվանումների օգտագործման սահմանափակումները՝ հատկապես դրանց և Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ չգրանցված ապրանքային նշանների նույնական կամ շփոթելու աստիճան նման լինելու դեպքեր:
2 11848

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 06.03.2017 - 21.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, թե ազատազրկման վայրերում ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է հացադուլ իրականացնող անձը պահվի, ինչպես նաև հացադուլ իրականացնելու գործընթացին առնչվող այլ առանձնահատկություններ: Հատկանշական է, որ ներկայացված նախագծի հիմքում դրվել են միջազգային այնպիսի չափանիշներ, որոնք նախատեսված են Առողջապահության միջազգային ասոցիացիայի 1991 թվականի «Սննդի ընդունումից հրաժարված անձանց նկատմամբ բժիշկերի վերաբերմունքի վերաբերյալ» Մալթայի և 1975 թվականի «Ձերբակալված կամ կալանավորված անձանց խոշտանգումների, պատժի, կամ այլ անմարդկային արժանապատվությունը նվաստացնող բուժման վերաբերյալ բժիշկների դիրքորոշման մասին» Տոկիոյի հռչակագրերով:
0 10804

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.03.2017 - 30.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ (Լրամշակված տարբերակ) Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման և ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ, որը կապահովի նորմատիվ դաշտում օգտագործվող եզրույթների միասնականությունը և հիմք կհանդիսանա այլ իրավական ակտերի մշակման և կիրարկման համար: 
33 24075

Քննարկվել է 03.03.2017 - 19.03.2017

«Մեքենանների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 2390-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծ Հաստատվում է «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին»  տեխնիկական  կանոնակարգը Հաստատվում է մեքենաների և սարքավորումների անվտանգության հիմնական պահանջները Հաստատվում է անվտանգության լրացուցիչ պահանջներ մեքենաների և սարքավորումների որոշակի կարգերի համար Ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 2390-Ն որոշումը
1 9944