Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 02.04.2020 - 23.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին: 1 0 0 7795
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.03.2020 - 04.04.2020 «Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության2020/2021ուսումնական տարվա՝ 1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝ ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ. բ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ: 2) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ: 3) առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի: 4 0 2 9117
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.11.2019 - 11.12.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։ ՀՀ կառավարության ծրագրի 4.2-րդ մասի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ: Այս ծրագրային դրույթին համապատասխան, գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ ապահովելու նպատակով պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ով սահմանված սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է: 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ, ի կատարում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի, ի թիվս այլ ցուցանիշների, սահմանված են նաև հիմնական աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը։ ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ, ի կատարում «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, սահմանված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: Պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2020 թվականին կանխատեսվում է 26500 դրամ։ 13 3 0 8408
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.11.2019 - 25.11.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-100-Ն օրենքի ընդունմամբ: Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես` հստակեցվել է, որ. «Պետական նպաստների մասին» օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում (հաշմանդամության նպաստ նշանակելիս), ինչպես նաև 33-րդ հոդվածի 4-րդ մասի 3.1-ին կետում (հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում դիմելիս) նշված եռամսյա ժամկետները հաշվարկվում են «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից. hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողը իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին. նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով: 3 0 0 6685
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.11.2019 - 25.11.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն ավելացնելն է։ Նախագիծն ընդունվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով: 5 2 5 8071
Լրամշակման փուլում է Քննարկվել է 07.11.2019 - 22.11.2019 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։ Հստակեցվում է նաև գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունվելու դեպքում կապահովվի խնամքի նպաստի նշանակումն ու վճարումը գյուղական բնակավայրերում։ 7 1 1 16841
Լրամշակման փուլում է Քննարկվել է 07.11.2019 - 22.11.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնելն է։ Խնամքի նպաստի գործող չափը` 18000 դրամը, սահմանվել է 2009 թվականի հունվարի 1-ից: Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, առաջարկվում է բարձրացնել խնամքի նպաստի չափը։ Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել 25500 դրամ։ Նախագիծն ընդունվելու դեպքում խնամքի նպաստի չափը կավելանա ավելի քան 40 տոկոսով։ 8 2 2 6577
Լրամշակման փուլում է Քննարկվել է 31.01.2019 - 15.02.2019 «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Նoրենքի ընդունմամբ: Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելու համար պետական լիազոր մարմինը և միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը: Նախագծով առաջարկվել է հաստատել միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը: Միաժամանակ նախագծով նախատեսվում է նաև միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները նոր հիմունքներով (բանկերի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրերով) վճարել 2019 թվականի մայիս 1-ից, իսկ անցումային ժամանակահատվածում (որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիս 1-ն ընկած ժամանակահատվածում) վճարումներն իրականացնել գործող պայմանագրերի հիման վրա, կանոնակարգելով բանկերի հետ նախկինում կնքված վճարման ծառայությունների պայմանագրերը մինչև 2019թ. մայիսի 1-ը համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով լուծելու գործընթացը: Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքի կիրարկումը: 1 2 0 7131
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.12.2018 - 27.12.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 04.06.2015թ. N 582-Ն, 26.02.2015թ. N 185-Ն, 10.09.2015թ. N 1061-Ն, 10.09.2015թ. N 1044-Ն, 25.09.2015թ. N 1112-Ն, 30.01.2014թ. N 145-Ն, 02.06.2016թ. N 631-Ն որոշումներում՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Լ որոշման N1 հավելվածի 19.2-րդ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. մարտի 7-ի N 230-Ա որոշման հավելվածի 1-ին և փետրվարի 16-ի N 143-Ա որոշման (01.10.2018թ. N 1291-Ա որոշման խմբագրությամբ) հավելվածի 1-ին կետերի: ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների Ծրագրով նախանշված գերակայությունների և նպատակների, առաջարկվող միջոցառումների համատեքստում, նպատակ հետապնդելով առավելագույս մեծացնել սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի հասցեականությունը (ոչ միայն ընտանեկան նպաստը) և դրանց արդյունավետությունը, Նախագծով առաջարկվում է վերանայել նաև տարբեր սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացակարգերի որոշակի դրույթներ՝ հնարավորինս հստակեցնելով դրանք՝ կրճատելով թե́ շահառուի, թե́ տարածքային կենտրոնների կողմից իրականացվող կրկնվող գործողությունները (դիմում, փաստաթղթերի ներկայացում, տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու որոշումը կայացնելու համար՝ անձնական գործի կազմում և այլն): 5 0 0 8830