Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 02.08.2022 - 17.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 1570-Ն որոշման մեջ՝ մասնավորապես, կանոնակարգել առաջին անգամ ստուգվող տնտեսավարողների մոտ անհատական ռիսկի հաշվարկումը, ինչպես նաև սահմանել գործունեության ռիսկի միավորներ այնպիսի նոր ոլորտների համար, ինչպիսիք են՝ արտադրական կանեփը, քիմիական արտադրանքը, հանքային պարարտանյութերը, տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազը, Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետությունը և փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթը: Միաժամանակ, նախատեսվում է նաև կանոնակարգվել ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության  գնահատումը։ Նախագծով նախատեսվում է նաև վերանայել վերահսկման այլ ոլորտների ոլորտային ռիսկի միավորները /չափորոշիչները/՝ հիմք ընդունելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկվող ոլորտների, տեխնիկական կանոնակարգերի պահանջների, հավանական վնաս առաջացնող գործոնների ազդեցության և վնասի աստիճանի փոփոխությունները, այդ թվում՝  նոր ոլորտների ընդգրկման արդյունքում ռիսկայնության աստիճանակարգությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, Նախագծով առաջարկվում է նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության աղյուսակում որպես առանձին ցուցանիշներ առանձնացնել «արտադրող երկրի» և «անվտանգության և որակի համակարգի» սահմանումները, որպես առանձին ռիսկ առաջացնող գործոններ:
0 3673

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.07.2022 - 08.08.2022

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատություններում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակն է ապահովել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում կատարված լրացման պահանջը, որի 22-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանվել է, որ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նույն հոդվածի 2.3-րդ մասը սահմանել է, որ այդ չափորոշիչները վերաբերելի և կիրառելի են նաև օրենքի 21-րդ հոդվածում նախատեսված՝ նախանույնացման փուլում աջակցության կարիք ունեցող անձանց նկատմամբ, այսինքն՝ հավանական զոհերի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես, ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» 2000 թվականի կոնվենցիայի կից` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2 կամընտիր արձանագրության, ԵԽ 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի պահանջներին և առաջարկվող մեխանիզմներին համապատասխան մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին տրամադրվող աջակցությունն ու օգնությունը պետք է լինեն որոշակի, չափելի և վերահսկելի: Յուրաքանչյուր զոհին պետք է տրամադրվի ամբողջական տեղեկատվություն, և նա իրազեկվի նույնացման դեպքում տրամադրվող աջակցության ծավալի, տևողության, պայմանների, չափանիշների և այլ մանրամասների մասին: Այդ տեղեկատվությունը սույն Նախագծով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, սահմանելու դեպքում, այն ոչ միայն կհանրայնացվի ու հասանելի կդառնա բոլորի համար, այլ նաև որոշակիություն ու կոնկրետություն կձևավորի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի մոտ: Ներկայացվող Նախագծի ընդունման պարագայում հստակ կլինեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները:  
4 3482

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.03.2022 - 21.03.2022

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի համար վերջիններս լիազորված կլինեն համապատասխան օրենքով։      
0 3751

Քննարկվել է 10.03.2021 - 26.03.2021

«Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» գործող օրենքի պահանջը և հաշվի առնելով երեխաների զարգացման որոշ ոլորտներում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների վերաբերյալ միջազգային հետազոտությունների արդյունքները` անհրաժեշտություն է առաջացել վերանայելու Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները՝ որպեսզի դրանք համահունչ լինեն վաղ մանկության զարգացման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող ժամանակակից կարևորագույն գործընթացներին՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ներառմանը, կրթության որակի բարձրացմանը, բազմազանության խթանմանը, սահուն անցմանը դպրոցին և այլն:
9 17956

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.11.2019 - 19.11.2019

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է` հստակեցնել լիազորված մարմնի իրավասությունները, որը հնարավորություն կտա ընդունելու օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի բաշխումը` ըստ տարածքների, դարձնել առավել ճկուն ու հասցեական և աշխատաշուկայի փոփոխություններին արագ արձագանքող, այդպիսով ծրագրերը դարձնելով առավել թիրախավորված և, որպես արդյունք, բարելավելով կատարողականի ցուցանիշները, աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացնել նոր չափանիշներով:
0 7015

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.08.2018 - 29.08.2018

«Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագ Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար չափորոշիչներ, որոնք կկանխարգելեն կամ կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի վնասակար ազդեցությունները:
2 8883

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 18.05.2017 - 02.06.2017

«ՀՀ բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների որոշման չափանիշների մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Սույն որոշմամբ կարգավորվում է` բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների դասակարգումը՝ ըստ տիպերի. բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների որոշման չափորոշիչները. բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների որոշման գործընթացը, կառավարման և մոնիթորինգի առանձնահատկությունները:
0 8582