Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.02.2021 - 23.02.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 496-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով հնարավորություն կընձեռվի ֆիզիկական և իրավաբանական անձանց կատարել Վճարների գծով իրենց պարտավորությունները նաև Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նշված համակարգի միջոցով կգեներացվի Վճարների գծով պարտավորությունների կատարումն հաստատող անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը, որը իրական ժամանակ հնարավոր կլինի լրացնել Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում և առավել սեղմ ժամկետներում ապահովվել ապրանքների բացթողնման գործընթացը։ 0 0 0 4914
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.02.2021 - 23.02.2021 «Մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերը, բնապահպանական հարկը և ճանապարհային հարկը, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարվող միասնական դրույքաչափերով և միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքը և հարկերը, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսները ու տույժերը, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքները վճարելու ձևերը ու միջոցները, ինչպես նաև դրանք վճարելու պարտավորությունը կատարելու պահը (վճարելու օրը) սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով նախատեսված սահմանել Վճարները վճարելու ձևերը ու միջոցները, մաքսային մարմնի կողմից ապրանքներ բացթողնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև Վճարները վճարելու պարտավորությունը կատարելու վճարման պահ (վճարելու օր): 0 0 0 5304
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.08.2020 - 04.09.2020 ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները կարող են իրականացնել հետախուզական, օպերատիվ-հետախուզական, մաքսանենգության և այլ ապօրինի գործողությունների և օրենսդրության խախտումների բացահայտում և կանխում ու դրանց հետ կապված կոմիտեի կանոնադրական այլ` քննչական, հետաքննչական, օպերատիվ ու դրանցից բխող այլ գործառույթներ: Հաշվի առնելով, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործում են մարտական զենք, իսկ այդ մարմինների շարքում սահմանված չէ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել մշակել ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի շրջանակներում վերջինիս կհատկացվի մարտական զենք: 11 4 0 6594
Քննարկվել է 18.06.2020 - 03.07.2020 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով ներկայացվում են առաջիկա 5 տարիների ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները և այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները (միջոցառումները): Սահմանված միջոցառումներն ուղղված են հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործմանը, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցմանը, հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ կազմակերպմանը, հարկային իրավախախտումների բացահայտմանն ու կանխարգելմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավմանը, հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, մարդկային ռեսուրսների արյունավետ կառավարմանը: 19 0 0 6993
Քննարկվել է 19.03.2020 - 08.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսության բնականոն զարգացմանը խթանող միջոցառումների ձեռնարկմամբ և հասարակության նյութական արժեքների, մարդու կյանքի ու առողջության անվտանգության, շրջակա միջավայրի, բնական և էներգետիկ պաշարների և ազգային անվտանգության պահպանության նպատակներով պետական մոտեցման մշակման անհրաժեշտությամբ: Ըստ էության ցանկացած երկրի համար եզակի ռազմավարական նշանակություն ունեն շինարարության ոլորտը և ռեսուրսները: Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև շուկայում օրենսդրության խախտմամբ հայտված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի, մասնավորապես՝ ցեմենտների, բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներիների, կլինկերի և բիտումի օգտագործումը քաղաքաշիննության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ համակարգի ձևավորման նկատմամբ պահանջների սահմանման անհրաժեշտությամբ: 5 0 1 6594
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 16.01.2020 - 01.02.2020 Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է: 1 6979
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.12.2019 - 15.01.2020 «Ոչ սակագնային կարգավորման ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել ամբողջական և հստակ կիրառելի դարձնել ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական ոչ սակագնային կարգավորումները, արգելքները և սահմանափակումները: Ներկայումս, ԵՏՄ շրջանակներում միասնական ոչ սակագնային կարգավորման ոլորտի իրավահարաբերությունները սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 02.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.08.2012թ. «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» N 134 որոշումներով: Նշյալ որոշումները ՀՀ կառավարության որոշմամբ տեղայնացնելով հնարավոր կլինի ապահովել ՀՀ կառավարության նիստի արձանագրության 28.02.2019թ. N ԱՔ/48-2019(9) քաղվածքի 19-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջը: 3 1 4 8229
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.12.2019 - 31.12.2019 ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի Նախագծերի շրջանակներում նախատեսվում է, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները՝ հարկային իրավախախտումների, ինչպես նաև հարկային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով և մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների, ինչպես նաև մաքսային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով: 1 4 0 7716
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.11.2019 - 05.12.2019 ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ, ՔԱՆԱԿԸ, ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս հարկային և մաքսային ծառայություններում զենքի և ռազմամթերքի տրամադրման և օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, որոնց ընդունումը բխում է հարկային և մաքսային ծառայություններին վերաբերվող օրենքների պահանջներից, որոնց դրույթները զենքի և ռազմամթերքի մասով կամ ուժը կորցված է ճանաչվել, կամ էլ փոփոխվել և լրացվել է: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդիսանում է մեկ մարմին, որում առկա են հարկային և մաքսային ծառայություններ, հետևաբար, դրանով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ հարաբերությունները կարգավորել մեկ միասնական ակտով: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության մի շարք որոշումներ, սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զենք (զինամթերք) կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, մաքսային և հարկային ծառայողների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու կարգը՝ դրանք համապատասխանեցնելով «Զենքի մասին», «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքների պահանջներին: 6 5 2 7757