Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 09.04.2021 - 25.04.2021

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունմամբ հստակեցվում են աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն և տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրակացնող մարմիններն ու դրանց գործունեության շրջանակները և հնարավորություն է տրվում «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրելու արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու ցանկություն ունեցող մարմիններին։
0 6291

Քննարկվել է 13.03.2021 - 29.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի  Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում «ՀՀ ԳԱԱ» բառերը փոխարինել «ՀԱՊՀ»  բառերով:  
0 5572

Քննարկվել է 02.02.2021 - 18.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   __________ի  2021 թվականի N ______-Ա    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1531-Ա որոշման հավելվածում՝ «Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Վ. Դումանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով: «Վ. Բուդումյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով: «Է.Աղաջանյան բառերը փոխարինել «Ա. Թորոսյան» բառերով: «Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ» բառերով: «Տ. Զարգարյան» բառերը փոխարինել «Ա. Չուլյան» բառերով:
0 5487

Քննարկվել է 14.01.2021 - 29.01.2021

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է 2021 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը և ֆոնդային բյուջեի պարտքերը բյուջեում արտացոլելու համար, որից հետո հնարավոր կլինի կազմակերպել բյուջետային գործընթացի շարունակական աշխատանքները։
0 5648

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 15.12.2020 - 31.12.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման վճարման կարգը սահմանելու մասին» N 22-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգը սահմանելու մասին» N22-Ն որոշման N2 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.           «13. Տվյալ տարում մշտադիտարկումների իրականացումը ֆինանսավորվում է սույն կարգի 11-րդ կետում նշված դեպոզիտային հաշիվ մուտքագրված գումարների հաշվին:»:
0 8389

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.09.2020 - 15.10.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ  համապատասխան փոփոխությունների կատարումը պայմանավորված է Արցախի Հանրապետության և Երևանի  Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից ներկայացված պահանջով:
0 6460

Քննարկվել է 18.09.2020 - 04.10.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին          Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրին մասնակցելու մեխանիզմների հստակեցում, որի արդյունքում շահառուների համար այն կդառնա ավելի հասանելի:  
0 8750

Քննարկվել է 14.09.2020 - 29.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով հստակեցնել առկա կարգավորումները, սահմանել նոր կարգավորումներ, որոնք միտված են մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավմանը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կարգավորել ծառայությունների մատուցումը՝ բաժանորդի նոր միացումը այլ բաժնորդի ներքին ցանցից իրականացնելու դեպքում: Միաժամանակ, գործնական վերլուծություններից ելնելով՝ առաջարկվում է ճշգրտել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի դեպքում կանոնների 46-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված  վերահաշվարկի բանաձևը:
0 2612

Քննարկվել է 27.07.2020 - 11.08.2020

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ 2016 թվականի մայիսի 17-ին ընդունվեց «Պրոբացիայի մասին» օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց պրոբացիայի ինստիտուտը, և ստեղծվեց Քրեակատարողական ծառայությունից անկախ Պրոբացիայի ծառայություն: Պրոբացիայի ինստիտուտի ներդնումը և Պրոբացիայի ծառայության ստեղծումը պայմանավորված էր քրեական արդարադատության ոլորտում պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելու անհրաժեշտությամբ, որում իրավախախտում կատարած անձանց վերականգնումն ու վերաինտեգրումը հասարակության մեջ դիտարկվում է որպես պարտադիր բաղադրիչ: Հարկ է նշել, որ Պրոբացիայի ծառայության գործունեության կարճատև տարիների ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան առաջիկայում: Մասնավորապես՝ այդ խնդիրների լուծման նպատակով, ի թիվս այլնի, նախատեսվում է գնահատել Պրոբացիայի ծառայությանը վերապահված գործառույթների գործնական կիրառելիությունը և դրանց կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմի առկայությունը՝ գնահատման արդյունքների հիման վրա մշակելով  «Պրոբացիայի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթ (այսուհետ՝ Փաթեթ): Փաթեթը 2020 թվականի մարտի 30-ին ներկայացվել  է Վարչապետի աշխատակազմ: Այնուհետև, Փաթեթը լրամշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում տրամադրվող փորձագիտական աջակցության շնորհիվ: Ծրագրի շրջանակներում նպատակ ունենալով բարձրացնել Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետությունը՝ ձևավորվել է պետական մարմիններից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած բազմաշահառու աշխատանքային խումբ, որի շրջանակներում իրականացվել են քննարկումներ: Զուգահեռաբար Եվրոպայի խորհրդի կողմից ներգրավվել են ներպետական անկախ փորձագետներ, ովքեր խորը գնահատման են ենթարկել Պրոբացիայի ծառայության գործունեությունը և վերլուծությունների հիման վրա ներկայացրել օրենսդրական ուղենիշային առաջարկներ: Բազմաշահառու աշխատանքային խմբի անդամների կարծիքների և ներպետական անկախ փորձագետների կողմից ներկայացված վերլուծության արդյունքներով Ծրագրի շրջանակներում ներգրավվել են ներպետական ևս երեք փորձագետներ, ովքեր դիտարկել են Փաթեթը և Արդարադատության նախարարության հետ համատեղ կատարված հսկայածավալ աշխատանքի արդյունքում մշակել Փաթեթի ամբողջությամբ նոր տարբերակը: Նշվածից զատ, մշակվել են համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև մի շարք ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծեր: Փաթեթի ընդունմամբ միատեսակ մոտեցում կդրսևորվի պրոբացիայի ծառայողների նկատմամբ։ Պրոբացիայի ծառայությունը կհամարվի հանրային ծառայության ինքնուրույն տեսակ՝ իր առանձնահատկություններով, այսպես՝ ծառայության անցնելու պայմանները, պահանջները, շնորհվող կոչումները և ժամկետները, խրախուսանքի միջոցները և կարգապահական տույժեըը, ծառայությունից հեռացման հիմքերը, հատուկ միջոցներ կիրառելու պայմանները և այլն։ Օրենքով առանձին աղյուսակով կսահմանվեն պրոբացիայի ծառայողների աշխատավարձերի դրույքաչափերը։ Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է պրոբացիայի գործառույթների հստակեցում, քրեական դատավարության ընթացքում պրոբացիայի պետական ծառայության գործառույթների հստակեցում, պրոբացիայի շահառու՝ անչափահասների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքների բարելավում, Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման պայմանների հստակեցում, պրոբացիայի ծառայողին օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործածելու իրավունքի վերապահում և այլն:  
5 8886