Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 29.11.2024 - 16.12.2024

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծերի փաթեթը նպատակ ունի ապահովել  ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և դրան առնչվող հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելը։ Մասնավորապես, նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով  աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը՝ միասնականացնելով  աշխատանքային ստաժի 1 տարվա համար սահմանվող չափը և միաժամանակ հանելով «նվազագույն կենսաթոշակ» եզրույթը: Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին գրավոր հայտարարություն ներկայացնելու դեպքում կենսաթոշակի չափի ավելացման հնարավորություն՝ Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակցի կիրառում: Հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների շրջանակը և վերանայել զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանները: Զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը հստակեցնելու հետ միաժամանակ կենսաթոշակի արտոնություններ սահմանել դատական ակտերի հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողների, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց, դատախազների, դատական կարգադրիչների համար:  Նշված անձանց համար սահմանվում է կենսաթոշակի նոր տեսակ՝ պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ:  Կենսաթոշակի նոր տեսակի համար սահմանել կենսաթոշակի իրավունք տվող հաշվառվող ժամանակահատվածները, որոնք ներառում են մինչև պետական պաշտոն զբաղեցնելը  զինվորական ծառայության ժամանակահատվածները, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարողի, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, դատախազի, դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները: Սոցիալական նպաստները վերանվանել սոցիալական կենսաթոշակներ։  
Մնաց {days} օր
1 8204

Քննարկվել է 27.11.2024 - 12.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ելնելով այն հանգամանքից, որ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում սահմանվում է, որ խնամքի տրամադրման չափորոշիչները հաստատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվում է պահպանել 2024 թվականի տարեկան ֆինանսական չափաքանակները, սույն նախագիծը նպատակ ունի ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման՝ սննդի, հագուստի, սանիտարահիգիենիկ պարագաների և սպասքի վերաբերող մասերը, և հետագայում, գործող օրենսդրության համաձայն, չափորոշիչների վերաբերյալ նախարարի հրամանի նախագիծը շրջանառել և հաստատել արդեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Դրան զուգահեռ, նախագծում առկա են որոշ բովանդակային և խմբագրական բնույթի փոփոխություններ։ Բովանդակային փոփոխություններից է տրամադրվող խնամքի ձևերի ամրագրումը, քանի որ նոր օրենքում դրանք արդեն ամրագրված չեն, ինչպես նաև աջակցության քարտի հեռացումը, քանի որ դրա լիազորությունը նոր օրենքում չկա՝ ելնելով աջակցության քարտի ոչ նպատակահարմարությունից։
Մնաց {days} օր
0 2299

Քննարկվել է 27.11.2024 - 12.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում է 2025 թվականի համար ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային միավորը, ինչպես նաև հաստատվում է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների:  
Մնաց {days} օր
0 2006

Քննարկվել է 27.11.2024 - 12.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պետա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց:
Մնաց {days} օր
0 2091

Քննարկվել է 26.11.2024 - 12.12.2024

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 49.1-ին հոդվածի 2-րդ մասի կիրակումն ապահովելու անհրաժեշտությամբ։    
Մնաց {days} օր
0 2147

Քննարկվել է 15.11.2024 - 02.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների (այսուհետ՝ շահառու ծնողների) վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը երկրորդ անգամ փոխհատուցելու հնարավորության ապահովումն է:  
Մնաց {days} օր
0 2172

Քննարկվել է 15.11.2024 - 02.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հանրապետական բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշմամբ սահմանված կարգով տրված մասնակցի վկայականը կամ այդ կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (տեղեկանքը):  
Մնաց {days} օր
0 2230

Քննարկվել է 15.11.2024 - 02.12.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Օրենքների նախագծերը ներկայացվում են երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային որոշակի պարտականությունների լիարժեք իրականացման (երեխայի կարծիք արտահայտելու և լսված լինելու, երեխաներին բռնությունից պաշտպանելու, լավագույն շահի առաջնահերթության, ընտանիքում ապրելու, իրավունքներն ամբողջական ամրագրելու և այլն), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության առանձին ձևերի կանոնակարգման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների բացահայտման, ուղղորդման, երեխաների հետ առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հստակեցման, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի, իրավական անորոշությունների, ինչպես նաև տեխնիկական վրիպակների կարգավորման համար:
Մնաց {days} օր
7 3681

Քննարկվել է 12.11.2024 - 29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1950-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է 2026 թվականից ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը կկազմակերպել գործավճարի սկզբունքով։
Մնաց {days} օր
0 2161
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: