Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.09.2019 - 24.09.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կատարվող լրացումները տարածվում են բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների վրա։ Նախագծի ընդունման արդյունքում բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնող անձանց  աշխատավարձը  2020 թվականի հունվարի 1-ից կհատկացվի 30%-հավելում։
0 6927

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.09.2019 - 20.09.2019

«ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աշխատանքի և սոցիալա­կան պաշտպանության ոլորտում վարվող պետական քաղաքա­կանության հիմնական առաջնահերթությունների/ գերակայությունների սահ­մա­նում, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում:
2 8999

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.08.2019 - 16.09.2019

«ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն օրինագիծը կարգավորում է ՉԱԷԿ-ի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներով տուժած քաղաքացիների առողջության պահպանմանը և սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցերը, մասնավորապես՝ սոցիալական երաշխիքներ է սահմանում նաև քաղաքացիական անձանց համար, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչն ավելի խրախուսելի և գնահատանքի արժանի հանգամանք է: Մինչ այժմ այս խմբին պատկանող անձինք դուրս էին մնացել իրավական կարգավորումներից: Օրենքի նախագծով նախատեսվել է նաև ամենամսյա դրամական օգնություն, որի չափը սահմանվել է նվազագույն կենսաթոշակի տրամաբանությամբ:
2 9057

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.08.2019 - 11.09.2019

«Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ Սույն նախագծի նպատակը խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներին, ովքեր ունեն բնակարան, սակայն չունեն օրենքով նախատեսված խնամողներ, խնամքի ծառայությունների մատուցումն է իրենց տանը՝ խնամատար ընտանիքի կողմից: Խնամատար ընտանիքը  պետք է չունենա սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան և պետք է բնակվի միայնակ տարեցի տանը և խնամի նրան: Ծառայությունը շահավետ է երկուսի համար.  տարեցն ստանում է իրեն անհրաժեշտ խնամք, իսկ ընտանիքը՝ առանց բնակարնի համար վարձ վճարելու՝ բնակվելու հնարավորություն՝ տարեց տանտիրոջը խնամելու պայմանով: Այս ծառայության շահառուների ընտրությունը, նրանց  կարիքների գնահատումը իրականացնում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը (դեպք վարողը) և ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով ստեղծվող  գնահատող հանձնաժողովը: Պայմանագրում պետք է մանրամասն նշվեն տարեցի և ընտանիքի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագրի լուծման հնարավոր բոլոր դեպքերը:  Որպես  ծրագրի երաշխավոր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը,  հանձինս` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության:               
1 9860

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.08.2019 - 09.09.2019

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմամբ: ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը բովանդակային առումով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենք ներառելու անհրաժեշտությամբ։          
1 8285

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.08.2019 - 04.09.2019

««ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքնաշաններով պարգևատրված անձանց (թիկունքայիններ) վաստակի գնահատման, նրանց սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունից, քանի որ նաև նրանց անձնուրաց աշխատանքի միջոցով էր, որ կերտվեց Հայրենականի հաղթանակը, իսկ այդ անձինք, ի տարբերություն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, որևէ կերպ չեն խրախուսվում, որևէ արտոնություն (բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելուց)  կամ այլ դրամական աջակցություն չեն ստանում: Նախագծի ընդունման արդյունքում, ըստ նախնական տվյալների, շուրջ 1000 թիկունքային կօգտվի որոշակի իրավունքներից ու սոցիալական երաշխիքներից, և ազգային օրենսդրության մեջ առաջին անգամ կտարանջատվի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձինք հասկացությունները: Մասնավորապես՝ նախագծով ՀՄՊ վետերաններին հավասարեցված անձանց (թիկունքայինների համար) համար նախատեսվում է ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք և այլ սոցիալական արտոնություններ:  
1 8320

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.08.2019 - 03.09.2019

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմամբ: Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ Հայաստանի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ «հինգ տարվա ընթացքում» արտահայտության և «Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:» նախադասության մասով, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող և անվավեր: Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում: Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման պահանջներին: Նախագիծն ընդունվելու դեպքում կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկեու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի գնահատականը տալ հնարավոր չէ: Իրավական ակտի կիրառման արդյունքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմանը:    
3 7494

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.08.2019 - 03.09.2019

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը կարգավորելու է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունների  տրամադրման հետ կապված հարաբերությունները: Մինչ այժմ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք տնային պայմաններում խնամքի ծառայություններ չէին ստանում, քանի որ հոգեկան հիվանդությունները ընդգրկված են խնամքի ծառայությունների համար սահմանված հակացուցումների ցանկում, իսկ մասնագիտացված տնային խնամքի ծառայություն չկար: Նախագծի ընդունման արդյունքում  առնվազն 50 մարդ, ինչը կնպաստի և նրա ընտանիքի սոցիալական ու բարոյա-հոգեբանական վիճակի բարելավմանը, և կկանխարգելի անձանց մուտքը հաստատություններ և կնպաստի անձի սոցիալականացմանն ու համայնքում ապրելու իր իրավունքի իրացմանը: Ծառայությունը կմատուցվի մրցակցային սկզբունքով, մրցույթում հաղթած կազմակերպության կամ կազմակերպությունների կողմից:      
9 9313

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.08.2019 - 02.09.2019

«ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն որդեգրման գործընթացի կանոնակարգման առավել հստակ մեխանիզմներ մասնավորապես որդեգրման ենթակա երեխաների անձնական (սահմանափակ) տվյալները որդեգրել ցանկացող անձանց տրամադրելու հետ կապված հարաբերություններում, որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների տվյալների համադրման և երեխայի խնամքի վերահսկողության իրավակարգավորումներում:
3 10249