Քննարկվել է 15.10.2019 - 31.10.2019 «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ՝ 1) կավելանա կոնյակի սպիրտների արտադրությամբ և հնացմամբ զբաղվող տնտեսավարողների քանակը, 2) կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի մթերման գների աճին, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը և խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդրի մեղմմանը, ինչպես նաև խաղողի լրացուցիչ քանակների մթերմանն ու մթերման դիմաց վճարման պարտավորությունների ժամկետների կրճատմանը, 3) հնարավորություն կտրվի տնտեսավարողներին զբաղվելու մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որը կնպաստի մեղրի հումքով նոր արտադրատեսակների արտադրության ներդրմանը և մեղրի իրացման խնդրի մեղմմանը, 4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը: 52 0 2 7608
Քննարկվել է 11.10.2019 - 31.10.2019 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի № 1313-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները (այդ թվում սերտիֆիկացման մարմիններ, փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ)) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառելու, ինչպես նաև այն ձևավորելու ու վարելու կարգի մասին» N 100 որոշումը կդրվի գործողության մեջ, որի արդյունքում վերջինիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում: 2 2 0 7288
Քննարկվել է 11.10.2019 - 31.10.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կենսական չափագիտական հսկողության (վերոնշյալ արդիականացված չափման միջոցները ընդգրկված չեն նշանակություն ունեցող ոլորտներում կիրառվող արդիականացված չափման միջոցներն ենթակա են օրենսդրական վերոգրյալ որոշմամբ սահմանված ցանկում): Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել վերոգրյալ որոշմամբ սահմանված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը՝ ցանկում ներառելով արդիականացված չափման միջոցներ և ցանկից հանելով անվանումը փոխված կամ գործածումից հանված չափման միջոցների անվանումներ: 5 0 0 6809
Քննարկվել է 10.10.2019 - 26.10.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կավելանան Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության`լիզինգի պետական աջակցության ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների քանակները։ 5 0 0 5511
Քննարկվել է 10.10.2019 - 25.10.2019 «Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թվականների ռազմավարությունը, որը ուղղված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը` բիզնեսի համար վարչարարական բեռի կրճատման, մասնավորապես գործող օրենսդրության պարզեցման և ավելի որակյալ կարգավորումների մշակման, ընթացակարգերի առավելագույնս թվայնացման, շահագրգիռ բոլոր կողմերի հետ ավելի արդյունավետ հաղորդակցության և հետադարձ կապի կազմակերպման միջոցով: Նախատեսված է գործարար միջավայրի վրա ազդեցույթուն ունեցող պետական կարգավորումների և վարչարարական ընթացակարգերի բարելավումն այնպիսի ծավալով, որն Հայաստանը կդարձնի աշխարհի համար ճանաչելի, հասանելի, արտահանման լայն հնարավորություններ ընձեռող, ներդրումների և գործարարության համար գրավիչ երկիր։ Ռազմավարության հիմնական թիրախն է «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում մատնանշված ոլորտներում գործարարների համար վարչարարական բեռի և ռիսկերի կրճատումը, որը արտացոլված կլինի ինդեքսում Հայաստանի համար ակնկալվող միավորների ավելացմամբ (այսինքն՝ լավագույն արդյունքից հեռացվածության կրճատմամբ) և դիրքի բարելավմամբ, մասնավորապես` նախատեսվող միջոցառումների արդյունքում նախատեսված է լինել գործարար և ներդրումային միջավայրի գրավչությամբ աշխարհի առաջին 15 երկրների շարքում։ 2 2 8 8798
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.10.2019 - 23.10.2019 «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմավարությունը նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով: Ռազմավարության հաջող իրականացումը կհանգեցնի Հայաստանում, հատկապես մարզերում` կայուն և ներառական զարգացմանը նպաստող նորարարական և մրցունակ ՓՄՁ-ների ձևավորմանը և զարգացմանը։ 8 0 2 16939
Քննարկվել է 03.10.2019 - 19.10.2019 «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմավարությամբ նախանշված սկզբունքների իրականացումն ուղղված է հետևյալ հիմնական ցուցանիշների բարելավմանը. գյուղատնտեսության համախառն արտադրանք ավելացմանը, գյուղատնտեսության ավելացված արժեքի տարեկան միջին աճի տեմպի բարելավմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների տարեկան միջին եկամուտների ավելացմանը, գյուղատնտեսական արտադրանքի և դրա վերամշակման արդյունքում ստացված սննդամթերքի արտահանման աճին, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, գյուղերում գործազրկության մակարդակի նվազմանը, անմշակ և ոռոգվող վարելահողերի ու նպատակային օգտագործվող հողերի տեսակարար կշռի բարձրացմանը, պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։ Կիրականացվի գյուղատնտեսական հողերի թվային քարտեզագրումը, կձևավորվեն գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական կենդանիների ռեգիստրներ։ 8 1 7 9655
Քննարկվել է 30.09.2019 - 15.10.2019 «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների աճ, գյուղական աղքատության կրճատում, արտագաղթի տեմպերի նվազում, երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեղական արտադրանքի աճ, արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի և երկրի մակրոտնտեսական իրավիճակի բարելավում: 8 1 3 5873
Քննարկվել է 25.09.2019 - 11.10.2019 «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. ՀՀ 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, Նախադրյալներ կստեղծվեն ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ, Կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները։ 7 1 0 8088