ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման գործընթացների կատարելագործմամբ, իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ և սահմանված նվաճումների հստակեցման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ (այսուհետ՝ կարգ) հաստատված հավելվածի 8-րդ կետով սահմանված է, որ «Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում…» կարգավորումը, որը ենթադրում է, որ մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորելու համար դիմող քաղաքացիները պետք է ունենան դիմորդի կարգավիճակ, սակայն պայմանավորված հայկական բուհերի ընդունելության ժամկետներով կարգով սահմանված ժամկետներում դիմելու ընթացքում քաղաքացիները դեռ չեն ունենում դիմորդի կարգավիճակ, որը և արհեստականորեն խոչընդոտում է իրենց ունեցած նվաճումների հիման վրա տարկետում ստանալուն:
Կարգի 9.1-ին կետով որպես նվաճում է սահմանվում աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը, այլ նաև բարձրագույն ուսումնական հաստատության կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը: Նվաճում եզրույթի մեկնաբանման տեսանկյունից դիմորդի կարգավիճակը դիտարկելը տրամաբանված չէ, իսկ առկա կարգավորումը նպատակ է ունեցել կարգավորելու բուհեր ընդունվելու և տարկետման համար դիմելու ժամկետների անհամապատասխանությունը:
Միևնույն ժամանակ նկատի ունենալով այն հանգամանքը, որ տարբեր երկրներում տարբեր բուհերի կողմից կրթաթոշակների տրամադրման ընթացակարգերը և պահանջները տարբեր են, որոնք ոչ միշտ են փոխկապակցված նվաճումների հետ, իսկ իրավաբանական անձնաց կողմից տրամադրվող կրթաթոշակները որպես տարկետում տրամադրելու համար պայման դիտարկելը վիճահարույց է ընդհանուր կարգի կարգավորման տրամաբանությունից, հետևաբար կրթաթոշակի առկայությունը պայման դիտարկելը չի համապատասխանում կարգով սահմանաված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար սահմանված նվաճումների տրամաբանությանը:
Կարգի 13-րդ կետով սահմանվում է, որ «գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կամ 8-րդ կետերի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում դիմել է սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստանալու համար, ինչպես նաև սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում դիմել է սույն կարգի 9.1-ին կետին համապատասխան ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով տարկետում ստանալու համար»: Նշված կարգավորումը չունի սահմանափակում թե քանի անգամ քաղաքացին կարող է օգտվել այս դրույթով սահմանված կարգավորումից:
Կարգավորման նպատակը.
Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կատարելագործել կարգը, մասնավորապես հստակեցնել 8-րդ և 9-ին կետերով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար դիմորդ քաղաքացիների նվաճումները, մասնավորապես կարգը լրացվել է նոր 8.1-ին և 9.2-րդ ենթակետերով, որոնցով հստակեցվել են, որ տարկետում տրամադրելու համար որպես նվաճում է համարվում սովորելու հանգամանքը, քանի որ դիմորդի կարգավիճակը ինքնին նվաճում դիտարկելը տրամաբանական չէ, միարժամանակ պայմանավորված բուհերի ընդունելության ժամկետների և տարկետման համար կարգով սահմանված ժամկետներում դիմելու անհամապատասխանության հանգամանքով, սահմանվում է, որ քաղաքացիների նվաճումները գնահատվում են՝ 8-րդ կետի դեպքում նաև դիմորդի կամ ոչ դիմորդի, իսկ 9.1-ին դեպքում՝ դիմորդի կարգավիճակով, պայմանով, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ ամրագրվում է, որ տրված տարկետումը համարվում է դադարեցված քաղաքացիների իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ուսանողի կարգավիճակը փաստող հիմքը չներկայացնելու դեպքում:
9.1-ին կետով կրթաթոշակի առկայությունը չսահմանել որպես պայման, իսկ 13-րդ կետի կարգավորումը հստակեցնել՝ սահմանելով թե քանի անգամ քաղաքացին կարող է օգտվել նշված դրույթից:
Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվի սահմանված նվաճումները ինչի արդյունքում կկատարելագործվի տարկետման գործընթացները:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից: Սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործընթացի կատարելագործմամբ:
6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
-
Տևողություն
24.01.2025 09.02.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 368
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: