Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2025 թ. № ---------  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
  • 7-րդ և 9.1-ին կետերում «Բակալավրի» բառից հետո լրացնել «՝ ներառյալ տվյալ ուսումնական հաստատության նախապատրաստական» բառերը,
  • 8-րդ կետում «(կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող)» բառերը հանել,
  • հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել 8.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«8.1 Սույն կարգի 8-րդ կետով սահմանված՝ քաղաքացու նվաճումները գնահատվում են նաև դիմորդի կամ առանց դիմորդի կարգավիճակի, սակայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ ամրագրվում է, որ քաղաքացին մինչև հայտարարված զորակոչի ավարտին նախորդող 5-րդ օրը իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ է ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, իսկ ընդունելության ավելի ուշ ժամկետների դեպքում՝ տվյալ բուհից տեղեկանք ընդունվելու ժամկետների մասին, որի պարագայում ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ տեղեկանքը ամառային զորակոչի դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի մինչև սեպտեմբերի 30-ը: Համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը (իսկ ընդունելության ավելի ուշ ժամկետների դեպքում՝ տվյալ բուհից տեղեկանք ընդունվելու ժամկետների մասին) չներկայացնելու դեպքում, քաղաքացին համարվում է տարկետման իրավունք չունեցող, իսկ նրան տրված տարկետումը համարվում է դադարեցված:»,

  • 1-ին կետում «կամ դիմորդ հանդիսանալու» և «` բարձրագույն ուսումնական հաստատության կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների» բառերը հանել,
  • հավելվածը 9.1-ին կետից հետո լրացնել 9.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«9.2 Սույն կարգի 9.1-ին կետով սահմանված՝ քաղաքացու նվաճումները գնահատվում են նաև դիմորդի կարգավիճակի առկայության դեպքում, սակայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ ամրագրվում է, որ քաղաքացին ամառային զորակոչի ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ ձմեռային զորակոչի ժամանակ՝ մինչև զորակոչի ավարտին նախորդող 5-րդ օրը իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ է ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք: Համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը չներկայացնելու դեպքում, քաղաքացին համարվում է տարկետման իրավունք չունեցող, իսկ նրան տրված տարկետումը համարվում է դադարեցված: Այն պարագայում, երբ քաղաքացու փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ նա ուսանողի կարգավիճակ չի ստանալու սույն կետով նշված ժամկետներում, ապա քաղաքացու տարկետում տրամադրելու դիմումը մերժվում է:»,

  • 13-րդ կետը «7-րդ կամ 8-րդ կետերի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում» և «1-ին կետի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում» բառերից հետո լրացնել «կարող է մեկ անգամ» բառերը, և «դիմել» բառերից հետո «է» օժանդակ բայը հանել:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ`                                                                        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Տևողություն

    24.01.2025 09.02.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 370

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: