Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) տնտեսավարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցառումը և բնակավայրերի ցանկը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2025 թվական N __ -Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ 300 ԴՊՐՈՑՆԵՐ»-Ի ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ԵՐԵՎԱՆ, ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ) ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) տնտեսավարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                   ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

-----ի N ---Լ որոշման

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ 300 ԴՊՐՈՑՆԵՐ»-Ի ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ԵՐԵՎԱՆ, ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ)  ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) տնտեսավարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) իրականացումը պայմանավորված է հանրապետության մարզերում կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցների բնակավայրերում մշտապես բնակվող կամ գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի (այսուհետ՝ ծրագրեր)  շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու անհրաժեշտությամբ։
  2. Միջոցառման նպատակն է` N 2 հավելվածի ցանկում ընդգրկված բնակավայրերում (այսուհետ՝ բնակավայր) հաշվառված և մշտապես բնակվող կամ գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար միջոցառման 1-ին կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցով բնակավայրերում ստեղծել նպաստավոր պայմաններ ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնելու համար, կրճատել բնակչության արտահոսքը, նպաստել տնտեսական ակտիվությանը, ներդրումների և արտադրության ծավալների ավելացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության զարգացմանն ու արտադրողականության բարձրացմանը:
  3. Միջոցառման շրջանակում բնակավայրերի տնտեսավարողներին ծրագրերով սահմանված վարկը կամ լիզինգը կտրամադրվեն աղյուսակով սահմանված պայմաններով՝ միջոցառմամբ սահմանված պահանջներին համապատասխան։
  4. Միջոցառմամբ նախատեսվող վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ընթացակարգերը պետք է համապատասխանեն ծրագրերի պայմաններին և ընթացակարգերին:
  5. Միջոցառումն իրականացվելու է 2025-2026 թվականներին։
  6. Միջոցառման մասնակիցներն են՝
  • բնակավայրերի տնտեսավարողները՝ ֆիզիկական անձը, ով առնվազն 5 տարի հաշվառված է և մշտապես բնակվում է այդ բնակավայրում և բավարարում է սույն կետի առաջին ենթակետի «ա» պարբերության պահանջներին, ինչպես նաև իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը առնվազն մեկ տարի գործունեություն է իրականացնում այդ բնակավայրում և որը՝

ա․ ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 90 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունի ձևավորված վարկային պատմություն,

բ․ ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ դիմումի ներկայացմանը նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի չվճարված հարկային պարտավորություններ (այսուհետ՝ շահառու)․

  • ծրագրերին մասնակից առևտրային բանկերը կամ վարկային կազմակերպությունները (այսուհետ՝ ֆինանսական կառույցներ)․
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն)․
  • Նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի Գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ` ԳՖԿ)։
  1. Միջոցառումը իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
  • Շահառուները միջոցառման շրջանակում ծրագրերից որևէ մեկին մասնակցելու և միջոցառմամբ նախատեսված աջակցությունից օգտվելու համար, բացի համապատասխան ծրագրով նախատեսված փաստաթղթերից ֆինանսական կառույցին են ներկայացնում՝

ա․ անձը հաստատող փաստաթղթի պատճեն, որում հստակ նշված կլինի անձի հաշվառման (ֆիզիկական անձանց դեպքում) կամ գործունեության իրականացման հասցեն (իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում),

բ․ ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկատվությունը՝ վարկային դրական պատմության վերաբերյալ,

գ․պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում)՝ բարվոք հարկային պատմության վերաբերյալ,

դ․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանման (անձնագրային բաժնի) կողմից տրված տեղեկանք՝ շահառուի բոլոր հաշվառումների մասին (ֆիզիկական անձանց դեպքում),

ե․ համայնքի կամ բնակավայրի ղեկավարի  կողմից տրված տեղեկանք, որ շահառուն բնակավայրի մշտական բնակիչ է և առնվազն 5 տարի փաստացի բնակվում է տվյալ բնակավայրում (ֆիզիկական անձանց դեպքում),

զ․ համայնքի կամ բնակավայրի ղեկավարի  կողմից տրված տեղեկանք, որ շահառուն առնվազն 1 տարի փաստացի գործունեություն է իրականացնում բնակավայրում (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում)․

  • սույն կետի 1-ին ենթակետում նշված վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույցը և բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանքը պետք է տրամադրված լինեն դիմումը ֆինանսական կառույց մուտքագրելու օրվանից հաշված ոչ ուշ, քան 10 օր առաջ․
  • միջոցառման շրջանակում ծրագրերը կիրականացվեն աղյուսակում նշված պայմաններին համապատասխան, վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման մասով՝ ծրագրերի ընթացակարգերին համապատասխան։
  1. Լիզինգի աջակցության ծրագրերի դեպքում կանխավճարի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները։ Լիզինգի կանխավճարի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին տվյալ ֆինանսական կառույցի կանխավճարի սուբսիդավորման հայտի հիման վրա: Շահառուն ֆինանսական կառույցին է վճարում  ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 70 տոկոսը։ Ֆինանսական կառույցը կանխավճարի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման առաջին հայտի հետ միասին։ Հայտի հետ միասին (տվյալ լիզիգառուի համար առաջին անգամ ներկայացվող) ֆինանսական կառույցը ԳՖԿ-ին է ներկայացնում նաև ծրագրի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը,  ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքված լիզինգի տրամադրման պայմանագրի պատճենը և շահառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 70 տոկոս չսուբսիդավորվող արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթ։ Կանխավճարի սուբսիդավորման հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով:
  2. ԳՖԿ-ն կանխավճարի սուբսիդավորման հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է միջոցառման  պահանջներին համապատասխանությունը և լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտի հետ միասին դրական եզրակացությամբ ներկայացնում Նախարարություն։ Նախարարությունը ԳՖԿ-ի կողմից տրված դրական եզրակացության և ԳՖԿ-ի ու Նախարարության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա ծրագրով սահմանված ժամկետներում (ֆինանսական միջոցների առկայության դեպքում) լիզինգի կանխավճարի  և տոկոսադրույքի սուբսիդավորման գումարները փոխանցում է ԳՖԿ–ին (ֆինանսական միջոցների բացակայության դեպքում ֆինանսավորումը կատարվում է համապատասխան միջոցների ներգրավումից հետո), որն էլ փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին։ Կանխավճարի սուբսիդավորման հայտը՝ ծրագրի  և միջոցառման պահանջներին չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով հայտի չբավարարման հիմքերը։
  3. Միջոցառման 9-րդ կետում նշված, ԳՖԿ-ի կողմից կանխավճարի սուբսիդավորման հայտի չբավարարման դեպքում, ֆինանսական կառուցը այդ մասին տեղեկացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ԳՖԿ-ին կարող է ներկայացնել ծրագրի  և միջոցառման պահանջներին համապատասխան նոր հայտ։
  4. ԳՖԿ-ի կողմից ամսական պարբերականությամբ Նախարարությանը ներկայացվող ծրագրերի հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկատվություն միջոցառման ընթացքի, այդ թվում՝ լիզինգի ծրագրերի կանխավճարի սուբսիդավորման մասին՝ ԳՖԿ-ի ու Նախարարության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրով սահմանվող ձևաչափով։
  5. Միջոցառման հնարավոր ռիսկեր են համարվում`
    • վարկային ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը,
    • բնական աղետների, արտակարգ իրավիճակների հետևանքով վարկի (լիզինգի) մայր գումարի վերադարձման անհնարինությունը։
  6. Միջոցառման իրականացման արդյունքում` բնակավայրերում կստեղծվեն ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնելու համար նպաստավոր պայմաններ, կկրճատվի բնակչության արտահոսքը, կնպաստի տնտեսական ակտիվությանը, բնակավայրերում կավելանան ներդրումների և արտադրության ծավալները, կներդրվեն արդիական տեխնոլոգիաներ, կզարգանա գյուղատնտեսությունն ու կբարձրանա արտադրողականությունը:        

                                                                                               

                                                                                          Աղյուսակ

 

Միջոցառման պայմանները

N

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրեր

Միջոցառման շրջանակում վարկի/լիզինգի սուբսիդավորման տոկոսադրույք

Միջոցառման շրջանակում կանխավճարի սուբսիդավորում

1

 Կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշում՝ Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025թթ. ծրագիր

վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետով

2

Կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշում՝ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր

Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի

այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%

լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 30 տոկոսը 

3

Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշում՝ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր

Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի

12 (արտարժույթի դեպքում՝ 7) տոկոսային կետով

լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 30 տոկոսը, (բացառությամբ ծրագրի 40-րդ կետի 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ, 3.6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի)

4

Կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշում՝ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր

վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 12 տոկոսային կետով

5

Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 12 տոկոսային կետով

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

-----ի N --- Լ որոշման

 

 

ՑԱՆԿ

Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների)

 

 
   

N

Մարզի անվանում

Համայնքի անվանում

Բնակավայրի անվանում

   

1

Արագածոտն

Ալագյազ

Ալագյազ

   

2

Ռյա Թազա

   

3

Ճարճակիս

   

4

Աշտարակ

Աշտարակ

   

5

Օշական

   

6

Օհանավան

   

7

Սասունիկ

   

8

Կարին

   

9

Նոր Ամանոս

   

10

Նոր Եդեսիա

   

11

Ապարան

Ապարան

   

12

Լուսագյուղ

   

13

Շենավան

   

14

Վարդենուտ

   

15

Թալին

Թալին

   

16

Արագածավան

   

17

Զարինջա

   

18

Լուսակն

   

19

Գառնահովիտ

   

20

Ագարակավան

   

21

Հացաշեն

   

22

Ներքին Սասնաշեն

   

23

Ծաղկահովիտ

Հնաբերդ

   

24

Արարատ

Արարատ

Պարույր Սևակ

   

25

Արարատ գյուղ

   

26

Արտաշատ

Արտաշատ

   

27

Դեղձուտ

   

28

Բարձրաշեն

   

29

Ջրաշեն 

   

30

Գետազատ 

   

31

Այգեստան 

   

32

Հնաբերդ

   

33

Վարդաշեն

   

34

Մասիս

Հայանիստ

   

35

Հովտաշատ

   

36

Նիզամի

   

37

Նոր կյուրին

   

38

Ջրահովիտ 

   

39

Գեղանիստ 

   

40

Արևաբույր

   

41

Մասիս

   

42

Վեդի

Վանաշեն

   

43

Փոքր Վեդի

   

44

Սիսավան

   

45

Լուսաշող

   

46

Ոսկետափ 

   

47

Վեդի

   

48

Վերին Դվին

Վերին Դվին

   

49

Արմավիր

Արմավիր

Արաքս

   

50

Մեծամոր

Մրգաշատ

   

51

Երասխահուն

   

52

Վարդանաշեն

   

53

Հայկավան

   

54

Նոր Արտագերս

   

55

Նոր Կեսարիա

   

56

Վաղարշապատ

Էջմիածին

   

57

Ոսկեհատ

   

58

Արաքս

Ջրարբի

   

59

Հայկաշեն

   

60

Ջրառատ

   

61

Խոյ

Գեղակերտ

   

62

Ամբերդ

   

63

Բաղրամյան

Արգինա

   

64

Վանանդ

   

65

Փարաքար

Փարաքար

   

66

Պտղունք

   

67

Այգեկ

   

68

Գեղարքունիք

Սևան

Սևան

   

69

Գավառ

Գավառ

   

70

Ճամբարակ

Ճամբարակ

   

71

Դպրաբակ

   

72

Ջիլ

   

73

Թթուջուր

   

74

Մարտունի

Մարտունի

   

75

Երանոս

   

76

Վաղաշեն

   

77

Լիճք

   

78

Ծովինար

   

79

Մադինա

   

80

Ներքին Գետաշեն

   

81

Զոլաքար

   

82

Գեղհովիտ

   

83

Լեռնահովիտ

   

84

Վարդենիս

Շատջրեք

   

85

Արփունք

   

86

Շատվան

   

87

Կախակն

   

88

Արեգունի

   

89

Փոքր Մասրիկ

   

90

Մաքենիս

   

91

 Վարդենիս

   

92

Լոռի

Ալավերդի

Օձուն

   

93

Աքորի

   

94

Ճոճկան

   

95

Հագվի

   

96

Արևածագ

   

97

Ախթալա

   

98

Ալավերդի

   

99

Գյուլագարակ

Գարգառ

   

100

Վարդաբլուր

   

101

Թումանյան

Դսեղ

   

102

Լորուտ

   

103

 Թումանյան

   

104

Լոռի Բերդ

Ագարակ

   

105

Սպիտակ

Սպիտակ

   

106

Արևաշող

   

107

Հարթագյուղ

   

108

Արջհովիտ

   

109

Շիրակամուտ

   

110

Ստեփանավան

Կաթնաղբյուր

   

111

Ստեփանավան

   

112

Տաշիր

Նորաշեն

   

113

Միխայլովկա

   

114

Մեծավան

   

115

Մեդովկա

   

116

Կաթնառատ

   

117

Տաշիր

   

118

Փամբակ

Վահագնի

   

119

Բազում

   

120

Դեբեդ

   

121

Կոտայք

Աբովյան

Աբովյան

   

122

Կամարիս

   

123

 Կաթնաղբյուր

   

124

Արամուս

   

125

Մայակովսկի

   

126

Ակունք

Կոտայք

   

127

Կապուտան

   

128

Նոր գյուղ

   

129

Զառ

   

130

Բյուրեղավան

Նուռնուս

   

131

Գառնի

Գողթ

   

132

Գեղադիր

   

133

Ծաղկաձոր

Արտավազ

   

134

Հրազդան

Ջրառատ

   

135

Հրազդան

   

136

Լեռնանիստ

   

137

Նաիրի

Զովունի

   

138

Արագյուղ

   

139

Պռոշյան

   

140

Նոր Հաճըն

Արգել

   

141

Շիրակ

Ախուրյան

Ախուրյան

   

142

Ազատան

   

143

Կապս

   

144

Կառնուտ

   

145

Երազգավորս

   

146

Քեթի

   

147

Ջաջուռ

   

148

Մայիսյան

   

149

Ամասիա

Բերդաշեն

   

150

Արեգնադեմ

   

151

Բյուրակն

   

152

Ամասիա

   

153

Անի

Բագրավան

   

154

Ջրափ

   

155

Շիրակավան

   

156

Սառնաղբյուր

   

157

Աշոցք

Թորոսգյուղ

   

158

Մեծ Սեպասար

   

159

Աշոցք

   

160

Մուսայելյան

   

161

Ցողամարգ

   

162

Բավրա

   

163

Արթիկ

Արթիկ

   

164

Սարալանջ

   

165

Հայրենյաց

   

166

Փոքր Մանթաշ

   

167

Սարատակ

   

168

Գետափ

   

169

Փանիկ

   

170

Սյունիք

Գորիս

Հարթաշեն

   

171

Ակներ

   

172

Քարահունջ

   

173

 Խնձորեսկ

   

174

 Վերիշեն

   

175

Գորիս

   

176

Կապան

Սյունիք

   

177

Արծվանիկ

   

178

Վերին Խոտանան

   

179

Եղվարդ

   

180

Ծավ

   

181

Աճանան

   

182

 Կապան

   

183

Մեղրի

Շվանիձոր

   

184

Լեհվազ

   

185

Ագարակ

   

186

Սիսիան

Վաղատին

   

187

Դարբաս

   

188

Իշխանասար

   

189

Գորայք

   

190

Սառնակունք

   

191

Աշոտավան

   

192

Նորավան

   

193

Ախլաթյան

   

194

Ույծ

   

195

Շաքի

   

196

Շաղաթ

   

197

Անգեղակոթ

   

198

Բռնակոթ

   

199

 Սիսիան

   

200

Տաթև

Հարժիս

   

201

Տաթև

   

202

Հալիձոր

   

203

Խոտ

   

204

Շինուհայր

   

205

Տեղ

Քարաշեն

   

206

Տեղ

   

207

Խնածախ

   

208

 Կոռնիձոր

   

209

Քաջարան

Կավճուտ

   

210

Բաբիկավան

   

211

Ձագիկավան

   

212

Վայոց ձոր

Եղեգնաձոր

Եղեգնաձոր

 

 

213

Արենի

Արենի

   

214

Չիվա

   

215

Արփի

   

216

Եղեգիս

Քարագլուխ

   

217

Արտաբույնք

   

218

Եղեգիս

   

219

 

Վայք

   

220

Վայք

Գոմք

   

221

 

Գետափ

   

222

 

Մարտիրոս

   

223

Տավուշ

Բերդ

Նավուր

   

224

Բերդ

   

225

Արծվաբերդ

   

226

Այգեձոր

   

227

Նորաշեն

   

228

Դիլիջան

Գոշ

   

229

Աղավնավանք

   

230

Իջևան

Կիրանց

   

231

Լուսաձոր

   

232

Գանձաքար

   

233

Կայան

   

234

Սևքար

   

235

Նոյեմբերյան

Դովեղ

   

236

Բագրատաշեն

   

237

Այրում

   

238

Ջուջևան

   

239

Պտղավան

   

240

Կոթի

   

241

Նոյեմբերյան

   

242

Կողբ

   

243

Ոսկևան

   
  • Տևողություն

    13.01.2025 28.01.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 203

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: