«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ (ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ) ԾՐԱԳԻՐԸ ՈՒ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 591 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ (ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ) ԾՐԱԳԻՐԸ ՈՒ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 591 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում առկա կամրջային կառուցվածքների անվտանգ շահագործման, հնարավոր ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների կանխարգելման անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի և «Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում առկա են երկաթուղային թվով 605 և ավտոճանապարային թվով 1013 կամրջային կառուցվածքներ։ Անխնամ երկարատև շահագործման ընթացքում դրանցում առաջացել են երթևեկելի մասի հիդրոմեկուսիչ, ծածկութային շերտերի և բետոնի քայքայում, ամրանի և մետաղյա տարրերի, հեղույսային, գամային ու եռքային միացումների կոռոզիա։
Վերը նշված կամրջային կառուցվածքների գերակշռող մասը կառուցվել է մինչև 1988 թվականը: Դրանց նախագծային սեյսմակայունությունը, համաձայն տարբեր ժամանակահատվածներում սեյսմակայուն (երկրաշարժադիմացկուն) շինարարության ընդունված նորմերի պահանջների, նախատեսված է եղել 7 և 8 բալ (ըստ ուժգնության գնահատման MSK-64 սանդղակի): Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման և սեյսմիկ ազդեցությունների ուժգնության մակարդակի բարձրացման արդյունքում դրանք այլևս չեն բավարարում սեյսմակայուն (երկրաշարժադիմացկուն) շինարարության գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:
Անցած ավելի քան 100 տարվա ընթացքում կամրջային կառուցվածքների նախագծման նորմատիվային բեռնվածը 5 անգամ փոփոխվել է։ Հաշվի առնելով վերը նշված կամրջային կառուցվածքների կառուցվածքների կառուցման ժամանակահատվածը՝ դրանց բեռնունակությունը չի համապատասխանում կամրջային կառուցվածքների նախագծման մասով ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 14-ի N 08-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-03.01-2024 «Կամուրջներ և խողովակներ» շինարարական նորմերի պահանջներին։
Վերոգրյալով պայմանավորված հանրապետության տարածքում առկա կամրջային կառուցվածքների շահագործման անվտանգության, հանրապետության ներսում և միջպետական, տարանցիկ բեռնափոխադրումների համար հուսալի և միջազգային պահանջներին համապատասխան ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներով ապահովման ու անվտանգ քաղաքաշինական միջավայրի ձևավորում նպատակով՝ Նախագծով սահմանվել են վերը նշված կամրջային կառուցվածքների վերակառուցման (հիմնանորոգման) սկզբունքները այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման քայլերը և առաջնահերթության չափանիշները: Դրանք նախատեսվում են իրականացնել 2024-2032 թվականների ընթացքում և կրելու են շարունակական բնույթ։
2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում,
Միաժամանակ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների ցանկերը, դրանց վերակառուցման (հիմնանորոգման) ծրագիրը ու կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 2-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Անվտանգ քաղաքաշինական միջավայրի ձևավորում, բնակչության կենսագործունեության համար անվտանգ և կայուն պայմանների ստեղծում, կամրջային կառուցվածքների սեյսմիկ խոցելիության մակարդակի և սեյսմիկ ռիսկի նվազեցում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ (ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ) ԾՐԱԳԻՐԸ ՈՒ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 591 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների ցանկերը, դրանց վերակառուցման (հիմնանորոգման) ծրագիրը ու կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 2-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:
Հասարակության մասնակցությունը
«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների ցանկերը, դրանց վերակառուցման (հիմնանորոգման) ծրագիրը ու կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 2-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:
-
Քննարկվել է
19.12.2024 - 03.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 437
Տպել