Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

«Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պետական նպաստների չափերը, իսկ 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  յուրաքանչյուր տարի պետք է սահմանի ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը:

Ըստ այդմ, 2025 թվականի համար պետք է սահմանել պետական նպաստը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ՝ վերոնշյալ ցուցանիշը։

Միաժամանակ անհրաժեշտ է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացված միջոցները։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ընդունումից հետո տվյալ բյուջետային տարվա համար «Պետական նպաստների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին համաձայն՝ Կառավարությունը սահմանում է  ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ինչպես նաև դրանց վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերն՝ ըuտ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների:

Ընտանեկան և սոցիալական նպաստների և հրատապ օգնության վճարումը շարունակելու համար նշված ցուցանիշներն անհրաժեշտ է սահմանել նաև 2025 թվականի համար։ 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։

2. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար անապահովության սահմանային միավորը 2025 թվականի համար պահպանել 2024 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:

Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն, ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները` համաձայն Նախագծի հավելվածի: Նշված չափերը հաշվարկվել են 01.11.2024 թ. տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա։

3. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվի ընտանեկան նպաuտի և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը, ինչպես նաև ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի և հրատապ oգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, ինչը կապահովի 2025 թվականին նշված գումարների նշանակման և վճարման բնականոն ընթացքը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում Կառավարության գործունեության ծրագրից կամ այլ ռազմավարական ծրագրից։ Այն ապահովում է  ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարումը՝ «Պետական նպաստների մասին» օրենքով Կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում։

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա, քանի որ նախագծով առաջարկվող ցուցանիշներն ընկած են ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի հաշվարկների հիմքում:

  • Տևողություն

    27.11.2024 12.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 115

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: