Հիշել նախագիծը

«Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:09:44 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 20. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2025 թ. տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի թիվ 1 հավելվածի 29-րդ և 29-րդ կետերով (https://www.e-draft.am/projects/7922) նախատեսված են,  28. Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար պարտադիր վճարներ` տարբեր դրույքաչափերով՝ սկսած մեկ ժամվա համար 300 դրամից,  29. Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝ տարբեր դրույքաչափերով՝ սկսած մեկ ժամվա համար 300 դրամից  2) այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչև 22:00-ն կայանելու համար`  ա. Երևան քաղաքի «Ա» գոտում յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 300 /երեք հարյուր/ դրամ,  բ. Երևան քաղաքի «Բ» գոտում յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 200 /երկու հարյուր/ դրամ: Ինչպես երևում է վերոհիշյալ իրավակարգավորումներից Երևան քաղաքաի տարբերգոտիներում գտնվող վճարովի կայանատեղիներու, այդ թվում՝ Երևանի Ազատություն հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանման մեկ ժամվա վճարները միևնույնն են, բացառությամբ Բ գոտու: Այդ պարագայում որևէ տարբերություն չի ներկայացված «ավտոկայանատեղի» եզրույթի վերաբերյալ. Բոլոր տեսակի կայանատեղիներում կայանած ավըոմեքենաների համար 1 ժամ կայանելու դեպքում գանձվում է 300 դրամ: Այս պարագայում խնդրում ենք Երևանի քաղաքապետարանի իրավական պարզաբանումը այդ կայանտեղիների միջև տարբերության, ինչի մասին Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը պարզաբանումներ է ներկայացրել (N 14/17325-24) իմ վարչական բողոքի առնչությամբ (26.01.2023թ. Դ-11670-24 դիմումի) և այդ հարցով ՀՀ վարչական դատարանին՝ իմ համապատասխան հացադիմումների կապակցությամբ: Այդ պատասխանում մասնավորապես նշված է. «Ինչ վերաբերում է Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար վճարին, ապա այն սահմանված է Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 43-Ն որոշման 28-րդ կետով, որի դրույքաչափերը միանգամայն այլ են և տարբերվում են նույն որոշման 29-րդ կետով սահմանված դրույքաչափերից: Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 43-Ն որոշման 28-րդ և 29-րդ կետերի դրույթներից հետևում է, որ Երևան քաղաքի ավագանին տարբերակել և միմյանցից տարանջատել է «Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղի»-ն և «համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում կազմակերպվող ավտոկայանատեղի»-ին, ինչով պայմանավորված՝ նաև դրանցից յուրաքանչյուրի համար սահմանել է տեղական վճարի տարբեր դրույքաչափեր:»: Այդպիսի պատասխանը մենք գնահատում ենք ոչ իրավաչափ և ՀՀ օրենսդրությանը հակասող, ինչի մասին նշել ենք վերոհիշյալ հայցադիմումներում (ՎԴ/2519/05/24 և ՎԴ/2875/05/24): Հետևապես պահանջում ենք հստակ իրավաչափ պարզաբանում: Ինչպես նշված է հարցադրման մեջ, հարցի վերաբերյալ համապատասխան պարզաբանում է տրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:13:38 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 21. Միաժամանակ համարում ենք, որ համայնքի տարածում գործող այսպես կոչված «կարմիր գծերը» ՀՀ օրենսդրության բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան վճարովի կայանատեղիներ չեն: Ավելին, այդ «կարմիր գծերը» նշված են ճանապարհային երթևեկության 1-ին գծերի վրա, ինչով խոչընդոտում են ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված իրավակարգավորումներին: Վերոհիշյալի կապակցությամբ հարկ ենք համարում մեկ անգամ ևս շել, որ առ այսօր լուծված չէ Երևան քաղաքում վճարովի կայանատեղի անվանվող այսպես կոչված «կարմիր գծերի» համար վճարվող ապօրինի պարտադիր վճարների հիմնախնդիրը: Թեև մեր բազմաթիվ ահազանգերի ու առաջարկությունների հիման վրա դրանց կիրառումը սահմանափակվեց միայն Երևան քաղաքի 2 վարչական շրջանի տարածքով՝ Արաբկիր և կենտրոն, սակայն դա խնդրի լուծում չէ: Այդ հիմնախնդրի մասին նշված է նաև վերոհիշյալ դատական հայցերում (ՎԴ/2519/05/24 և ՎԴ/2875/05/24) և կարծում ենք, որ վարչական դատարանը կներկայացնի իր դիրքորոշումը վերոհւշյալ տարիներ ձգվող հիմնախնդրի վերաբերյալ: "«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի համար գանձվող վճարը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով և սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Ինչ վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների իրավակարագավորումներին, նշեմ, որ հարցը չի կարգավորվում և վերաբերելի չէ Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծին:" Նախագծում փոփոխություն չի կատարվել:
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:14:16 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 22. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2025 թ. տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/7922) կապակցությամբ հարկ ենք համարում բարձրացնել նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում վճարովի կայանատեղիի համար գանձվող վարձավճարների դրույքաչափերի հիմնախնդիրը, ինչի մասին բարձրաձայնել ենք նաև 2024 թ. «Երևան համայնքում 2024 թ. տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/6476) հանրային քննարկման ժաանակ: Մեզ պատասխանվել էր որ հիմնախնդիրը կուսումանսիրվի և լուծում կտրվի: Սակայն ցավոք առա յսօր հիմնախնդիրը լուծված չէ և համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկված: Այսպես, 1-2 տարի առաջ այդտեղ վճարովի կայանտեղիի դրույքաչափը կազմում էր 300 դրամ, 2023 թ. սկզբում դա բարձրացավ և կազմից 500 դրամ, իսկ ահա 2023 թ. օգոստոս-սեպտեմբերամիսներին դա նորից բարձրացավ և կազմեց 800 դրամ՝ անկանխիկ գործարքների դեպքում և 1000 դրամ՝ ՊՈՍ տերմինալով վճարման համար: Ընդ որում, այդ վճարների դիմաց Երևանի օդանավակայանը պատասխանատվություն չի կրում կայանած ավտոմեքենաներին հասցված գույքային վնասների համար և տեսաձայնագրման նյութերը չի տրամադրում վնաս կրած անձանց՝ իրենց վնասները փոխհատուցելու համար գործողություններ իրականացնելու նպատակով: Փաստորեն օդանավակայանում ոչ մի ծառայություն չի մատուցվում, սակայն դրա դիմաց գանձվում է հսայական ապօրինի վարձավճար: Այս կապակցությամբ Առ այսօր մեզ անհայտ է մնում հարցը, թե այդ վարձավճարները մտնում են վարձակալի բյուջե, թե դրանց կարգավորումը ենթակա է կարգավորման «Տեղական տոււրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներով: Եթե ենթակա է կարգավորման «Տեղական տոււրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներով, ապա որ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության տակ է այդ խնդրի կարգավորումը՝ Երևան քաղաքի, թե Արմավիրի համայնքի: Եվ եթե Երևանի քաղաքի ավագանու կարգավորման խնդիր է բարձրացված հարցը, ապա ինչու շրջանառվող նախագծի մեջ առանձին կետով չի տրվել Երևանի Զվարթնոց օդանավակայանում վճարովի կայանտեղիի վճարի դրույքաչափերին այնպես, ինչպես Երևան քաղաքի «Ազատություն» հրապարակի կայանտեղիինը: Հետևապես ևս մեկ անգամ առաջարկում ենք լուրջ քնարկման հարց դարձնել Երևանի Զվարթնոց օդանավակայանում վճարովի կայանտեղիի վճարի դրույքաչափերի հարցը և դրա շրջանակներում հավքագրվող գումարները մուտք անել Երևանի բյուջե: Համապատասխան ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանի տարածքում վճարովի ավտոկայանատեղին չի կազմակերպվում համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա և /կամ/ չի իրականացվում համայնքի անունից: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:16:57 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 19. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2025 թ. տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (https://www.e-draft.am/projects/7922) նախատեսված է, որ 2024 թվականի դրույքաչափերը թողնվում են անփոփոխ, ինչը ողջունելի է: Միաժամանակ խնդրահարույց ենք համարում հետևյալ իրավակարգավորումը.  2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային.  3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 25-րդ և 26-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ, 24-րդ և 30-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո. Այս կապակցությամբ հարկ ենք համարում քննարկվող որոշումը իրավաչափ չէ և հակասում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի իրավակարգավորումներին, ըստ որի տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է և ինչը գանձվում է ծառայության մատուցումից հետո միայն: Միաժամանակ ինչպես ցույց է տալիս մեր փորձը Երևանի քաղաքապետարանի կողմից գործարկվող գրանցմատյաննները՝ էլեկտրոնային ձևով, արդյունավետ չեն գործում և հնարավություն չեն տալիս քաղաքացիներին օգտվելու տեղական վճարների գծով իրենց ընձեռված արտոնություններից (տե՛ս (ՎԴ/2519/05/24 և ՎԴ/2875/05/24) գործերով հայցերը): Այդ մասով առ այժմ քննվում են այդ դատական գործերը և շարունակվելու են 2025 թվականին: Հետևապես առաջարկում ենք քննարկվող որոշման նախագիծը համապատասխանեցնել «Տեղական տուրքերի և վճարների մասին», ինչպես նաև՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների իրավակարգավորումներին: «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տեղական վճարը գանձում են ծառայության մատուցումից առաջ և (կամ) հետո՝ համայնքի ավագանու հաստատած պարբերականությամբ: Նախագծում փոփոխություն չի կատարվել: